REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

05/05/2015
2015-ի մարտին անշարժ գույքի գներն առանց էական փոփոխություների


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2015-ի մարտին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 15269 գործարք, ինչը 26,7 տոկոսով բարձր է նախորդ ամսվա` փետրվարի եւ 15,1 տոկոսով ցածր 2015-ի մարտի գործարքների համեմատ։ Օտարման գործարքների քանակը մարտին փետրվարի համեմատ աճել է 12 տոկոսով, իսկ անցյալ տարվա մարտի համեմատ` նվազել 2,4 տոկոսով: 4295 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 75 տոկոսը։ Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 32,3 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում, իսկ առքուվաճառքի գործարքների 62,4 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ 2015-ի փետրվարի համեմատ, մարտին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 18,9 տոկոսով, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ` նվազել 23,2 տոկոսով։



Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա մարտին փետրվարի համեմատ աճել են 0,04 տոկոսով։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                       մարտ 2014թ. մարտ 2015թ. փետրվար 2014թ.



Կենտրոն                                    428000            428000            428000



Արաբկիր                                   356600            356600             356600



Քանաքեռ-Զեյթուն                   282700            282650             282600



Նոր-Նորք                                  252300            253100              253000



Ավան                                          260200           260550              260500



Էրեբունի                                    250600            251900             251850



Շենգավիթ                                  256100            256950             256900



Դավթաշեն                                 275150            275700             275600



Աջափնյակ                                 249400            249750             249700



Մալաթիա-Սեբաստիա              242000            243100             243000



Նուբարաշեն                             154900             156600             156600



Մարզերում, բացառությամբ Երեւանը, մարտին վաճառվել են 346 բնակարաններ, որոնց քանակը փետրվարի համեմատ նվազել է 1,4 տոկոսով, իսկ 2014-ի մարտի համեմատ` 16,4 տոկոսով։ Բնակարանների միջին գներն այստեղ աճել են 0,1 տոկոսով:



Երեւանից հետո, ամենաթանակ բնակարանները մարտին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ։ Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 125 հազար դրամ, Գորիսում` 122 հազար դրամ, Արմավիրում` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ, Աշտարակում 116 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։



2015-ի մարտին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 413 գործարք, որից 115-ը` Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2015-ի փետրվարի համեմատ աճել է 21,1 տոկոսով, իսկ մարզերում` 19,2 տոկոսով։ 2014-ի մարտի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 7,3 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած` 10,5 տոկոսով։ Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2015-ի մարտին փետրվարի համեմատ մնացել են անփոփոխ։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                             մարտ 2014թ.           մարտ 2015թ.        փետրվար 2014թ.



Կենտրոն                                 476100                           476100                         476100



Արաբկիր                                 383000                           383000                         383000



Քանաքեռ Զեյթուն                  295000                            295000                        295000



Նորք Մարաշ                          319200                           319200                         319200



Ավան                                       270500                            270500                        270500



Էրեբունի                                 239500                            239750                        239750



Շենգավիթ                               255000                            255000                        255000



Դավթաշեն                              276000                            276000                        276000



Աջափնյակ                              250050                            250050                        250050



Մալաթիա-Սեբաստիա            238000                             238000                       238000



Նուբարաշեն                           150500                            150800                        150800



 



 Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները։ Այստեղ միջին գները մարտին փետրվարի համեմատ անփոփոխ են։ Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանը` 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ, Գյումրին` 118 հազար դրամ 1 քմ դիմաց:



Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2015-ի մարտին 2014-ի մարտի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 29,7 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 72,5 տոկոսով։



Մարտին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 116 գործարք, որից 90-ը` Երեւանում: Փետրվարի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում աճել է 66,7 տոկոսով, իսկ մարզերում` նվազել 10,3 տոկոսով: 2014-ի մարտի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում նվազել է 15,1 տոկոսով, իսկ մարզերում` 42,2 տոկոսով:



Այսպիսով, անշարժ գույքի գները Հայաստանում մարտին անփոփոխ են, գործարքների քանակն էլ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է:



21/04/2015
Աշխատանքի տոնավաճառ ապրիլի 30-ին


Ապրիլի 30-ին Երեւանում Կարապի լճին հարակից տարածքում, ժամը 11.00-ից, տեղի կունենա Աշխատանքի տոնավաճառ: Այս մասին տեղեկանում ենք Զբաղվածության պետական ծառայությունից: Աշխատանք փնտրողները հնարավորություն կունենան.




  • միաժամանակ հանդիպել առնվազն 50 գործատուի,


  • անմիջապես կապեր հաստատել տարբեր գործատուների հետ,


  • գտնել Ձեր որակավորմանը համապատասխան աշխատանք,


  • ընդգրկվել տարբեր գործատուների կադրերի ռեզերվում,


  • ստանալ տեղեկատվություն աշխատաշուկայի վերաբերյալ,


  • ստանալ տեղեկություն զբաղվածության աջակցության պետական ծրագրերի վերաբերյալ



07/04/2015
2015-ի փետրվարին անշարժ գույքի գներն էապես չեն փոխվել


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2015-ի փետրվարին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 12049 գործարք, ինչը 34 տոկոսով բարձր է նախորդ ամսվա` հունվարի եւ 28,6 տոկոսով ցածր 2014-ի փետրվարի գործարքների համեմատ։ Օտարման գործարքների քանակը փետրվարին հունվարին համեմատ աճել է 81,4 տոկոսով, իսկ անցյալ տարվա փետրվարի համեմատ` նվազել 4 տոկոսով: 3834 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 71,5 տոկոսը։ Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 31,8 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում, իսկ առքուվաճառքի գործարքների 61,7 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ 2015-ի հունվարի համեմատ, փետրվարին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 75,1 տոկոսով, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ` նվազել 33,4 տոկոսով։



Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա փետրվարին հունվարի համեմատ աճել են 0,1 տոկոսով։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                     փետրվար 2014թ. փետրվար 2015թ. հունվար 2014թ.



Կենտրոն                                    428000            428000            428000



Արաբկիր                                   356600            356600             356600



Քանաքեռ-Զեյթուն                   282700            282600             282600



Նոր-Նորք                                  252000            253000              252800



Ավան                                          260000           260500              260150



Էրեբունի                                    250600            251850             251100



Շենգավիթ                                  256100            256900             256750



Դավթաշեն                                 275150            275600             275100



Աջափնյակ                                 249400            249700             249500



Մալաթիա-Սեբաստիա               242000            243000             242400



Նուբարաշեն                             154900             156600             156200



 



Մարզերում, բացառությամբ Երեւանը, փետրվարին վաճառվել են 351 բնակարաններ, որոնց քանակը հունվարի համեմատ աճել է 2,1 անգամ տոկոսով, իսկ 2014-ի փետրվարի համեմատ` նվազել 11,4 տոկոսով։ Բնակարանների միջին գներն այստեղ նույնպես աճել են 0,1 տոկոսով:



Երեւանից հետո, ամենաթանակ բնակարանները փետրվարին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ։ Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 125 հազար դրամ, Գորիսում` 122 հազար դրամ, Արմավիրում` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ, Աշտարակում 116 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։



2015-ի փետրվարին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 345 գործարք, որից 95-ը` Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2015-ի հունվարի համեմատ աճել է 72,7 տոկոսով, իսկ մարզերում` 65,6 տոկոսով։ 2014-ի փետրվարի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 7,8 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած` 19,9 տոկոսով։ Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2015-ի փետրվարին հունվարին համեմատ մնացել են անփոփոխ։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                     փետրվար 2014թ. փետրվար 2015թ. հունվար 2014թ.



Կենտրոն                                 476100                           476100                         476100



Արաբկիր                                 383000                           383000                         383000



Քանաքեռ Զեյթուն                 295000                            295000                        295000



Նորք Մարաշ                          319200                           319200                         319200



Ավան                                       270500                            270500                        270500



Էրեբունի                                 239500                            239750                        239750



Շենգավիթ                               255000                            255000                        255000



Դավթաշեն                              276000                            276000                        276000



Աջափնյակ                              250050                            250050                        250050



Մալաթիա-Սեբաստիա            238000                             238000                       238000



Նուբարաշեն                           150500                            150800                        150800



 



 Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները։ Այստեղ միջին գները փետրվարին հունվարի համեմատ անփոփոխ են։ Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանը` 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ, Գյումրին` 118 հազար դրամ 1 քմ դիմաց:



Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2015-ի փետրվարին 2014-ի փետրվարի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 30,2 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 13,7 տոկոսով։



Փետրվարին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 83 գործարք, որից 54-ը` Երեւանում: Հունվարի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում աճել է 3,5 անգամ, իսկ մարզերում` 7,3 անգամ: 2014-ի փետրվարի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում նվազել է 55,4 տոկոսով, իսկ մարզերում` 35,6 տոկոսով:



Այսպիսով, անշարժ գույքի շուկայում փետրվարին գները էական փոփոխությունների չեն ենթարկվել:



03/02/2015
Դեկտեմբերին անշարժ գույքի գներն անփոփոխ են մնացել


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2014-ի դեկտեմբերին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 19328 գործարք, ինչը 1 տոկոսով ցածր է նախորդ ամսվա` նոյեմբերի եւ 5,7 տոկոսով ավելի` 2013-ի դեկտեմբերի գործարքների համեմատ։



Օտարման գործարքների քանակը դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել է 27,5 տոկոսով, իսկ անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ` 14,8 տոկոսով: 5295 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 74,6 տոկոսը։ Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 37,4 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 35,9 տոկոսը բնակարաններն են: Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 62,9 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ 2014-ի նոյեմբերի համեմատ, դեկտեմբերին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 19,7 տոկոսով, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ` 30,1 տոկոսով։



Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ անփոփոխ են մնացել։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                    դեկտեմբեր 2013թ. դեկտեմբեր 2014թ. նոյեմբեր 2014թ.



Կենտրոն                                    428000            428000            428000



Արաբկիր                                   356600            356600             356600



Քանաքեռ-Զեյթուն                   282600            282700             282700



Նոր-Նորք                                  252000            252900              252800



Ավան                                          260000           260200              260200



Էրեբունի                                    250500            251150             251000



Շենգավիթ                                  256000            256850             256650



Դավթաշեն                                 275000            275200             275200



Աջափնյակ                                 249300            249600             249600



Մալաթիա-Սեբաստիա           242000            242500             242500



Նուբարաշեն                             154600             156200             156150



Մարզերում, բացառությամբ Երեւանը, դեկտեմբերին վաճառվել են 442 բնակարաններ, որոնց քանակը նոյեմբերի համեմատ աճել է 31,2 տոկոսով, իսկ 2013-ի դեկտեմբերի համեմատ` նվազել 10,9 տոկոսով։ Բնակարանների գները մարզերում դեկտեմբերին անփոփոխ են մնացել:



Երեւանից հետո, ամենաթանակ բնակարանները դեկտեմբերին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ։ Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 125 հազար դրամ, Գորիսում` 122 հազար դրամ, Արմավիրում` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ, Աշտարակում 116 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։



2014-ի դեկտեմբերին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 550 գործարք, որից 156-ը` Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2014-ի նոյեմբերի համեմատ նվազել է 3,1 տոկոսով, իսկ մարզերում`աճել 18,7 տոկոսով։ 2013-ի դեկտեմբերի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 1,3 տոկոսով, իսկ մարզերում` աճել 5,9 տոկոսով։



Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2014-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ Երեւանում մնացել են անփոփոխ։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գների պատկերը հետեւյալն է եղել.



Վարչական շրջաններ                         Միջին գները  /դրամ/



                                       դեկտեմբեր 2013թ.  դեկտեմբեր 2014թ.  նոյեմբեր 2014թ.



Կենտրոն                                 476100                           476100                         476100



Արաբկիր                                 383000                           383000                         383000



Քանաքեռ Զեյթուն                 295000                            295000                        295000



Նորք Մարաշ                          319200                           319200                         319200



Ավան                                       270500                            270500                        270500



Էրեբունի                                 239500                            239750                        239750



Շենգավիթ                               255000                            255000                        255000



Դավթաշեն                              276000                            276000                        276000



Աջափնյակ                              250050                            250050                        250050



Մալաթիա-Սեբաստիա        238000                             238000                       238000



Նուբարաշեն                           150500                            150800                        150800



Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները։ Այստեղ միջին գները դեկկտեմբերին նոյեմբերի համեմատ դարձյալ մնացել են անփոփոխ։ Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանը` 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ, Գյումրին` 118 հազար դրամ 1 քմ դիմաց:



Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2014-ի դեկտեմբերին 2013-ի դեկտեմբերի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 11,4 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 23,4 տոկոսով։



2014-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը աճել է 36,7 տոկոսով, իսկ 2013-ի դեկտեմբերի համեմատ` 4,4 տոկոսով:



Դեկտեմբերին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 182 գործարքներ, որից 113-ը` Երեւանում: Նոյեմբերի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում աճել է 11,9 տոկոսով, իսկ մարզերում` 91,7 տոկոսով: 2013-ի դեկտեմբերի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում նվազել է 7,4 տոկոսով, իսկ մարզերում` աճել 1,5 տոկոսով:



Այսպիսով, անշարժ գույքի շուկայում դեկտեմբերին գները անփոփոխ են մնացել: Հիշեցնենք, որ դեկտեմբերին արձանագրվեց փոխարժեքի կտրուկ փոփոխությունը, ինչն իր ազդեցությունը կունենա անշարժ գույքի գների վրա դոլարային արտահայտությամբ:



28/01/2015
Փոփոխություններ Երեւանի տրանսպորտային երթուղիներում


Երեւանի քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն, մայրաքաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի որոշակի ուղեգծերում նկատվող ուղևորահոսքի նվազումով պայմանավորված՝ ավտոբուսային երթուղիներում իրականացվում են ուղեգծերի վերանայման և շտկման աշխատանքներ:

Վերոնշյալով պայմանավորված`սույն թվականի հունվարի 26-ից որոշ երթուղիներից օգտվող քաղաքացիներն այսուհետ կսպասարկվեն տվյալ երթուղուն զուգահեռ գործող այլ երթուղիներից:



Մասնավորապես թիվ 11 երթուղուց օգտվողները Գաջի գործարանից մինչև «Փեթակ» տոնավաճառ ընկած ճանապարհահատվածը կարող են տեղափոխվել թիվ 18 ավտոբուսային երթուղով:

Թիվ 15 երթուղուց օգտվողները Աէրացիայից մինչև Աբովյան պուրակ կարող են տեղափոխվել թիվ 65 միկրոավտոբուսային երթուղայիններով:



Թիվ 31 ավտոբուսային երթուղուց օգտվողները կարող են սպասարկվել թիվ 5 և թիվ 53 ավտոբուսային երթուղիներով`կենտրոնական ավտոկայանից դեպի Նոր Նորքի 4-րդ զանգված, իսկ Նոր Նորքի 9, 7 և 5-րդ զանգվածները կսպասարկվեն թիվ 53 ավտոբուսային երթուղով:

Թիվ 51 երթուղու ավտոբուսներից օգտվողներն էլ կարող են տեղափոխվել զուգահեռ գործող թիվ 22, 5, 26 և այլ երթուղիներով:



Հունվարի 27-ից թիվ 40 ավտոբուսային երթուղուց օգտվող քաղաքացիները կարող են տեղափոխվել թիվ 35 երթուղու ավտոբուսներով, որի ուղեգիծը կերկարացվի մինչև Նոր Նորքի 5-րդ զանգված:

Իսկ թիվ 30 ավտոբուսային երթուղուց օգտվող քաղաքացիները կարող են տեղափոխվել թիվ 18 երթուղու ավտոբուսներով:



Երթուղագծերի վերանայման աշխատանքները շարունակվում են, այլ փոփոխությունների դեպքում հանրությանը լրացուցիչ կիրազեկվի:



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: