REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

27/08/2015
Հուլիսին անշարժ գույքի գներն առանց փոփոխությունների


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2015-ի հուլիսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 16277 գործարք, ինչը 1 տոկոսով ավելի է նախորդ ամսվա` հունիսի եւ 16,6 տոկոսով պակաս` 2014-ի հուլիսի գործարքների համեմատ։ Օտարման գործարքների քանակը հուլիսին հունիսի համեմատ ավելացել է 8,2 տոկոսով, իսկ անցյալ տարվա հուլիսի համեմատ` նվազել 4,7 տոկոսով: 4611 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 73,4 տոկոսը, մնացածը` նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 40,1 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում, իսկ մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 65,9 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ 2015-ի հունիսի համեմատ, հուլիսին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 20,6 տոկոսով, իսկ նախորդ տարվա հուլիսի համեմատ` նվազել 11,6 տոկոսով։



Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա հուլիսին հունիսի համեմատ աճել են 0,02 տոկոսով։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                            հուլիս 2014թ. հուլիս 2015թ. հունիս 2015թ.



Կենտրոն                                    428000            428000            428000



Արաբկիր                                    356600            356600             356600



Քանաքեռ-Զեյթուն                     282700            282700             282700



Նոր-Նորք                                    252500            253250              253200



Ավան                                          260200           260700              260700



Էրեբունի                                    250900            252100             252100



Շենգավիթ                                  256300            257250             257200



Դավթաշեն                                 275150            276000             275950



Աջափնյակ                                 249600            250200             250200



Մալաթիա-Սեբաստիա               242300            243350             243300



Նուբարաշեն                              156000             156800             156800



Մարզերում, բացառությամբ Երեւանը, հուլիսին վաճառվել են 352 բնակարաններ, որոնց քանակը հունիսի համեմատ աճել է 3,5 տոկոսով, իսկ 2014-ի հուլիսի համեմատ` նվազել 11,8 տոկոսով։ Բնակարանների միջին գները աճել են 0,1 տոկոսով:



Երեւանից հետո, ամենաթանակ բնակարանները հուլիսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ։ Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 125 հազար դրամ, Գորիսում` 122 հազար դրամ, Արմավիրում` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ, Աշտարակում 116 հազար դրամ 1 քմ դիմաց։



2015-ի հուլիսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 410 գործարք, որից 122-ը` Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2015-ի հունիսի համեմատ աճել է 8 տոկոսով, իսկ մարզերում` 6,3 տոկոսով։ 2014-ի հուլիսի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 2,5 տոկոսով, իսկ մարզերում` նվազել 14,3 տոկոսով։ Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2015-ի հուլիսին հունիսի համեմատ մնացել են անփոփոխ։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                             հուլիս 2014թ.           հուլիս 2015թ.        հունիս 2015թ.



Կենտրոն                                 476100                           476100                         476100



Արաբկիր                                 383000                           383000                         383000



Քանաքեռ Զեյթուն                   295000                            295000                        295000



Նորք Մարաշ                           319200                           319200                         319200



Ավան                                       270500                            270500                        270500



Էրեբունի                                 239750                            239750                        239750



Շենգավիթ                               255000                            255000                        255000



Դավթաշեն                              276000                            276000                        276000



Աջափնյակ                              250050                            250050                        250050



Մալաթիա-Սեբաստիա           238000                             238000                       238000



Նուբարաշեն                           150800                            150800                        150800



 Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները։ Այստեղ միջին գները հուլիսին հունիսի համեմատ աճել են 0,1 տոկոսով։ Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանը` 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ, Գյումրին` 118 հազար դրամ 1 քմ դիմաց:



2015-ի հուլիսին 2014-ի հուլիսի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն Հայաստանում նվազել է 1,3 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 11 տոկոսով։



2015-ի հուլիսին Հայաստանի հանրապետությունում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 166 գործարք: Երևանում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 106 գործարք, ինչը հունիսի համեմատ է ավելի է 3,9 տոկոսով, իսկ 2014 թվականի հուլիսի համեմատ` պակաս 1,8 տոկոսով: Մարզերում հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը 2015-ի հուլիսին հունիսի համեմատ աճել է 50 տոկոսով, իսկ 2014 թվականի հուլիսի համեմատ` նվազելով 1,6 տոկոսով:



Այսպիսով, անշարժ գույքի գները հուլիսին Հայաստանում չեն փոխվել, գործարքների քանակը նախորդ ամսվա հունիսի համեմատ աճել է, բայց անցյալ տարվա հուլիսի համեմատ` նվազել:



31/07/2015
Հունիսին անշարժ գույքի գործարքների քանակն աճել է, գները մնացել են անփոփոխ


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2015-ի հունիսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 16121 գործարք, ինչը 4,7 տոկոսով ավելի է նախորդ ամսվա` մայիսի եւ 13,5 տոկոսով պակաս` 2014-ի հունիսի գործարքների համեմատ։ Օտարման գործարքների քանակը հունիսին մայիսի համեմատ ավելացել է 6,7 տոկոսով, իսկ անցյալ տարվա հունիսի համեմատ` նվազել 4,1 տոկոսով: 4260 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 74,4 տոկոսը, մնացածը` նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 37,8 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում, իսկ մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 62,8 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ 2015-ի մայիսի համեմատ, հունիսին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 13,8 տոկոսով, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ` նվազել 0,7 տոկոսով։



Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա հունիսին մայիսի համեմատ աճել են 0,02 տոկոսով։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                            հունիս 2014թ. հունիս 2015թ. մայիս 2015թ.



Կենտրոն                                    428000            428000            428000



Արաբկիր                                   356600            356600             356600



Քանաքեռ-Զեյթուն                   282700            282700             282700



Նոր-Նորք                                  252500            253200              253200



Ավան                                          260200           260700              260700



Էրեբունի                                    250850            252100             252000



Շենգավիթ                                  256100            257200             257100



Դավթաշեն                                 275150            275950             275800



Աջափնյակ                                 249600            250200             250100



Մալաթիա-Սեբաստիա               242000            243300             243200



Նուբարաշեն                             155800             156800             156750



Մարզերում, բացառությամբ Երեւանը, հունիսին վաճառվել են 340 բնակարաններ, որոնց քանակը մայիսի համեմատ աճել է 4,9 տոկոսով, իսկ 2014-ի հունիսի համեմատ` նվազել 0,9 տոկոսով։ Բնակարանների միջին գները չեն փոխվել:



Երեւանից հետո, ամենաթանակ բնակարանները հունիսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ։ Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 125 հազար դրամ, Գորիսում` 122 հազար դրամ, Արմավիրում` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ, Աշտարակում 116 հազար դրամ 1 քմ դիմաց։



2015-ի հունիսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 384 գործարք, որից 113-ը` Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2015-ի մայիսի համեմատ աճել է 4,6 տոկոսով, իսկ մարզերում` 27,2 տոկոսով։ 2014-ի հունիսի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 13,1 տոկոսով, իսկ մարզերում` 21 տոկոսով։ Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2015-ի հունիսին մայիսի համեմատ մնացել են անփոփոխ։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                             հունիս 2014թ.           հունիս 2015թ.        մայիս 2015թ.



Կենտրոն                                 476100                           476100                         476100



Արաբկիր                                 383000                           383000                         383000



Քանաքեռ Զեյթուն                   295000                            295000                        295000



Նորք Մարաշ                           319200                           319200                         319200



Ավան                                       270500                            270500                        270500



Էրեբունի                                 239750                            239750                        239750



Շենգավիթ                               255000                            255000                        255000



Դավթաշեն                              276000                            276000                        276000



Աջափնյակ                              250050                            250050                        250050



Մալաթիա-Սեբաստիա           238000                             238000                       238000



Նուբարաշեն                           150800                            150800                        150800



 



 Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները։ Այստեղ միջին գները հունիսին մայիսի համեմատ աճել են 0,1 տոկոսով։ Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանը` 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ, Գյումրին` 118 հազար դրամ 1 քմ դիմաց:



Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2015-ի հունիսին 2014-ի հունիսի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակը աճել է 2,4 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 37,4 տոկոսով։



Հունիսին իրականացվել է հիփոթեքային գրավադրման 142 գործարք, որից 102-ը` Երեւանում: Մայիսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում աճել է 29,1 տոկոսով, իսկ մարզերում` 60 տոկոսով: 2014-ի հունիսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում նվազել է 19,7 տոկոսով, իսկ մարզերում` 42,9 տոկոսով:



Այսպիսով, անշարժ գույքի գները հունիսին Հայաստանում չեն փոխվել, սակայն գործարքների քանակը նախորդ ամսվա մայիսի համեմատ աճել է:



26/06/2015
Հաշվետ-ներ`Օրբիտա, Օրբիտա ՆՆ, Բիզ. ներդ. կենտրոն,Ռեգիոն ֆին.արդ. կորպ.,Ռեգիոն ինվեստ,Էլիտ ՆՆ ֆին.քամփնի,Միջ. բիզ. կենտրոն,Լիբ. Բիլդ.


Ներկայացնում ենք մեր գործընկերներ <<Օրբիտա>> ՓԲԸ, <<Օրբիտա ՆՆ>> ՍՊԸ, <<Բիզնես ներդրումների կենտրոն>> ՍՊԸ (նաեւ աուդիտորական եզրակացությունը), <<Ռեգիոն>> ֆինանսական Արդյունաբերական կորպորացիա>> ՓԲԸ, <<Ռեգիոն ինվեստ>> ՍՊԸ, <<Էլիտ ՆՆ Ֆինանս Քամփնի>> ՍՊԸ, <<Միջազգային բիզնես կենտրոն>> ՀՁ, <<Լիբերա Բիլդինգ>> ՍՊԸ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունները.

1. <<Օրբիտա>>ՓԲԸ հաշվետվությունը տես այստեղ:

2. <<Բիզնես ներդրումների կենտրոն>> ՍՊԸ հաշվետվությունն ու
աուդիտորական եզրակացությունըտես այստեղ:

3. <<Ռեգիոն>> ֆինանսական Արդյունաբերական կորպորացիա>> ՓԲԸ հաշվետվությունը տես այստեղ:

4. <<Ռեգիոն ինվեստ>> ՍՊԸ հաշվետվությունը տես այստեղ:

5. <<Էլիտ ՆՆ Ֆինանս Քամփնի>> ՍՊԸ  հաշվետվությունը տես այստեղ:

6. <<Միջազգային բիզնես կենտրոն>> ՀՁ ՓԲԸ հաշվետվությունը տես այստեղ:

7. <<Լիբերա Բիլդինգ>> ՍՊԸ  հաշվետվությունը տես այստեղ:



8. <<Օրբիտա ՆՆ>> ՍՊԸ հաշվետվությունը տես այստեղ:



 



25/06/2015
Մայիսին անշարժ գույքի գործարքների քանակը շարունակել է նվազել


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2015-ի մայիսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 15400 գործարք, ինչը 2 տոկոսով ցածր է նախորդ ամսվա` ապրիլի եւ 14,3 տոկոսով` 2014-ի մայիսի գործարքների համեմատ։ Օտարման գործարքների քանակը մայիսին ապրիլի համեմատ նվազել է 2,8 տոկոսով, իսկ անցյալ տարվա մայիսի համեմատ` 13,8 տոկոսով: 3994 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 77,4 տոկոսը, մնացածը` նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 33,2 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում, իսկ առքուվաճառքի գործարքների 64,3 տոկոսն արձանագրվել է մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ 2015-ի ապրիլի համեմատ, մայիսին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 0,6 տոկոսով, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ` նվազել 25,6 տոկոսով։



Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա մայիսին ապրիլի համեմատ աճել են 0,02 տոկոսով։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                            մայիս 2014թ. մայիս 2015թ. ապրիլ 2014թ.



Կենտրոն                                    428000            428000            428000



Արաբկիր                                   356600            356600             356600



Քանաքեռ-Զեյթուն                     282700            282700             282700



Նոր-Նորք                                   252500            253200              253100



Ավան                                          260200           260700              260650



Էրեբունի                                    250850            252000             251900



Շենգավիթ                                  256100            257100             257050



Դավթաշեն                                 275150            275800             275700



Աջափնյակ                                 249600            250100             250000



Մալաթիա-Սեբաստիա              242000            243200             243200



Նուբարաշեն                             155800             156750             156750



Մարզերում, բացառությամբ Երեւանը, մայիսին վաճառվել են 324 բնակարաններ, որոնց քանակը ապրիլի համեմատ նվազել է 5 տոկոսով, իսկ 2014-ի մայիսի համեմատ` 9,7 տոկոսով։ Բնակարանների միջին գներն այստեղ չեն փոխվել:



Երեւանից հետո, ամենաթանակ բնակարանները մայիսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ։ Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 125 հազար դրամ, Գորիսում` 122 հազար դրամ, Արմավիրում` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ, Աշտարակում 116 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։



2015-ի մայիսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 321 գործարք, որից 108-ը` Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2015-ի ապրիլի համեմատ նվազել է 8,5 տոկոսով, իսկ մարզերում` 19,6 տոկոսով։ 2014-ի մայիսի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 5,3 տոկոսով, իսկ մարզերում` 29,9 տոկոսով։ Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2015-ի մայիսին ապրիլի համեմատ մնացել են անփոփոխ։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                             մայիս 2014թ.           մայիս 2015թ.        ապրիլ 2014թ.



Կենտրոն                                 476100                           476100                         476100



Արաբկիր                                 383000                           383000                         383000



Քանաքեռ Զեյթուն                   295000                            295000                        295000



Նորք Մարաշ                           319200                           319200                         319200



Ավան                                       270500                            270500                        270500



Էրեբունի                                 239750                            239750                        239750



Շենգավիթ                               255000                            255000                        255000



Դավթաշեն                              276000                            276000                        276000



Աջափնյակ                              250050                            250050                        250050



Մալաթիա-Սեբաստիա           238000                             238000                       238000



Նուբարաշեն                           150800                            150800                        150800



 Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները։ Այստեղ միջին գները մայիսին ապրիլի համեմատ դարձյալ անփոփոխ են։ Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանը` 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ, Գյումրին` 118 հազար դրամ 1 քմ դիմաց:



Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2015-ի մայիսին 2014-ի մայիսի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 1 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 17,4 տոկոսով։



Մայիսին իրականացվել է հիփոթեքային գրավադրման 104 գործարք, որից 79-ը` Երեւանում: Ապրիլի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում նվազել է 22,5 տոկոսով, իսկ մարզերում` 34,2 տոկոսով: 2014-ի մայիսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում նվազել է 41,9 տոկոսով, իսկ մարզերում` 44,4 տոկոսով:



Այսպիսով, անշարժ գույքի գները Հայաստանում չեն փոխվել, բայց գործարքների քանակը շարունակում է նվազել ինչպես նախորդ ամսվա, այնպես էլ նախորդ տարվա մայիսի համեմատ:



28/05/2015
Ապրիլին անշարժ գույքի գործարքների քանակը նվազել է


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2015-ի ապրիլին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 15718 գործարք, ինչը 2,9 տոկոսով բարձր է նախորդ ամսվա` մարտի եւ 15,8 տոկոսով ցածր 2014-ի ապրիլի գործարքների համեմատ։ Օտարման գործարքների քանակը ապրիլինի մարտի համեմատ նվազել է 4,3 տոկոսով, իսկ անցյալ տարվա ապրիլի համեմատ` 6,7 տոկոսով: 4110 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 75,8 տոկոսը, մնացածը` նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 32,8 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում, իսկ առքուվաճառքի գործարքների 64,2 տոկոսն արձանագրվել է մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ 2015-ի մարտի համեմատ, մարտին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 1,7 տոկոսով, իսկ նախորդ տարվա ապրիլի համեմատ` 29,4 տոկոսով։



Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա ապրիլին մարտի համեմատ աճել են 0,02 տոկոսով։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                            ապրիլ 2014թ. ապրիլ 2015թ. մարտ 2014թ.



Կենտրոն                                    428000            428000            428000



Արաբկիր                                   356600            356600             356600



Քանաքեռ-Զեյթուն                   282700            282700             282650



Նոր-Նորք                                    252500            253100              253100



Ավան                                          260200           260650              260550



Էրեբունի                                    250600            251900             251900



Շենգավիթ                                  256100            257050             256950



Դավթաշեն                                 275150            275700             275700



Աջափնյակ                                 249600            250000             249750



Մալաթիա-Սեբաստիա              242000            243200             243100



Նուբարաշեն                             155100             156750             156600



Մարզերում, բացառությամբ Երեւանը, ապրիլին վաճառվել են 341 բնակարաններ, որոնց քանակը մարտի համեմատ նվազել է 1,4 տոկոսով, իսկ 2014-ի ապրիլի համեմատ` 16,6 տոկոսով։ Բնակարանների միջին գներն այստեղ աճել են 0,1 տոկոսով:



Երեւանից հետո, ամենաթանակ բնակարանները ապրիլին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ։ Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 125 հազար դրամ, Գորիսում` 122 հազար դրամ, Արմավիրում` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ, Աշտարակում 116 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։



2015-ի ապրիլին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 383 գործարք, որից 118-ը` Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2015-ի մարտի համեմատ աճել է 2,6 տոկոսով, իսկ մարզերում` նվազել 11,1 տոկոսով։ 2014-ի ապրիլի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 2,5 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած` 17,4 տոկոսով։ Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2015-ի ապրիլինի մարտի համեմատ մնացել են անփոփոխ։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                             ապրիլ 2014թ.           ապրիլ 2015թ.        մարտ 2014թ.



Կենտրոն                                 476100                           476100                         476100



Արաբկիր                                 383000                           383000                         383000



Քանաքեռ Զեյթուն                 295000                            295000                        295000



Նորք Մարաշ                          319200                           319200                         319200



Ավան                                       270500                            270500                        270500



Էրեբունի                                 239500                            239750                        239750



Շենգավիթ                               255000                            255000                        255000



Դավթաշեն                              276000                            276000                        276000



Աջափնյակ                              250050                            250050                        250050



Մալաթիա-Սեբաստիա           238000                             238000                       238000



Նուբարաշեն                           150500                            150800                        150800



Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները։ Այստեղ միջին գները ապրիլին մարտի համեմատ անփոփոխ են։ Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանը` 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ, Գյումրին` 118 հազար դրամ 1 քմ դիմաց:



Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2015-ի ապրիլին 2014-ի ապրիլի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 26,2 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 9,1 տոկոսով։



Ապրիլին իրականացվել է հիփոթեքային գրավադրման 140 գործարք, որից 102-ը` Երեւանում: Մարտի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում աճել է 13,2 տոկոսով, իսկ մարզերում` 46,2 տոկոսով: 2014-ի ապրիլի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում նվազել է 41,2 տոկոսով, իսկ մարզերում` 60 տոկոսով:



Այսպիսով, անշարժ գույքի գները Հայաստանում գրեթե չեն փոխվել, բայց գործարքների քանկաը նվազել է, թե նախորդ ամսվա, թե նախորդ տարվա ապրիլի համեմատ: 



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: