REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

02/04/2010
Մեր նոր գործընկերներն են "Մուրան" և "Գլենդել Հիլզ" ընկերությունները

www.rea.am կայքի բիզնես-գործընկերների շարքը, հեռահաղորդակցության շուկայի առաջատար օպերատոր “Վիվասել-ՄՏՍ”-ից (Vivacell MTS) եւ “Արարատ-հոլ”(Ararat hall) ռետորանային համալիրից հետո, համալրեցին հայաստանյան եւս երկու հանրաճանաչ ընկերություններ` Հայաստանում “Նիսսանի”(Nissan) պաշտոնական ներկայացուցիչ “Մուրանը” (Muran) եւ խոշոր կառուցապատող “Գլենդել Հիլզը” (Glendale Hills): Սա եւս մեկ վկայությունն է այն ճանաչման, որն արժանացել է rea.am-ը ինտերնետային հայտարարությունների եւ գովազդի շուկայում£ Եվ այսպես, ի±նչ նոր առաջարկներ եւ անակնկալներ են պատրաստել “Մուրանը”` ավտոմեքենա եւ “Գլենդել Հիլզը”` բնակարան ձեռք բերելու ցանկություն ունեցող մեր այցելուների համար£ Կիմանաք, այցելելով` www.rea.am կայք:


18/03/2010
Մանրամասներ. Հիպոթեկային վարկեր երիտասարդ ընտանիքներին

Հայաստանի կառավարության կողմից ընդունվել է “Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան”պետական նպատակային ծրագիրը, որը նպատակ ունի պետական աջակցություն ցույց տալու բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին: Այդ ծրագրի մեջ կարող են ընդգրկվել եւ հիպոթեկային վարկ ստանալ այն երիտասարդ ընտանիքները, որոնց ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 60-ը, իսկ ամուսիններից մեկի տարիքը չի գերազանցում 35-ը, ինչպես նաեւ երեխա ունեցող միայնակ ծնողները, որոնց տարիքը չի գերազանցում 30 տարեկանը£ Ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած բանկերի կողմից վարկերը կտրամադրվեն 10 տարի ժամկետով£ Կառավարությունը կֆինանսավորի տրամադրվող վարկերի 2 տոկոսը, որից հետո վարկ ստացողների համար տարեկան միջին տոկոսադրույքը կկազմի 8,5-9 տոկոս£ Պահանջվող կանխավճարի չափը կազմում է բնակարանի արժեքի 30 տոկոսը£ Առավելագույն` 16 մլն դրամ վարկ վերցնելու պարագայում հաշվարկները ցույց են տալիս, որ երիտասարդ ընտանիքներն ամսական կվճարեն մոտ 130 հազար դրամ:


12/03/2010
Անշարժ գույքի շուկայի նոր տվյալները միայն մեր կայքում

“Բնակարանների եւ անհատական տների գները փոքր աճ հունվարին”


Կարդացեք "Անշարժ գույք” բաժնի “Տեղեկատվական բազայում”



09/03/2010
Հայտարարությունները` նաև "EDram" վճարային համակարգով

Տեղեկացնում ենք, որ կայքում սկսել է գործել հայտարարությունների տեղադրման ինտերնետային տարբերակը "EDram" փոխանցումների համակարգի միջոցով, որը կխնայի Ձեր ժամանակը և զերծ կպահի կայքի գրասենյակ այցելելու տրանսպորտային ծախսերից:



04/03/2010
Կայքի վարկանիշը Փետրվարին

Փետրվարին, մեր կայքի գործունեության երկրորդ ամսին, շարունակվեց հունվարի վերջին սկսված այցելուների թվի աճի միտումը£ Մասնավորապես, մեր աշխատակազմի կողմից շարունակվող գովազդային եւ իրազեկման աշխատանքների շնորհիվ, փետրվարի առանձին օրերին, ըստ կայքին հոստինգ տրամադրող ամերիկյան ACENET Inc., (http://www.ace-host.net) ընկերության տվյալների, այցելությունների թիվը հասավ մինչեւ 240-245-ի, իսկ ամբողջ ամսվա օրական միջին ցուցանիշը կազմեց 166 այցելու, հունվարի միջին օրական 70 այցելուի դիմաց£ Ինչպես եւ խոստացել էինք, ներկայացնում ենք փետրվար ամսվա այցելությունների ցուցանիշների մասին ամբողջական տեղեկատվությունը:

աղյուսակ 1

Ինչ վերաբերվում է այցելուների աշխարհագրությանը, ապա մեզ մոտ տեղադրված հայտարարությունները եւ գովազդը, բացի Հայաստանից, փետրվարին ընթերցել են ավելի քան 40 երկրներում` Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոմիության երկրներում, այդ թվում Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Բելգիայում, Չեխիայում, Լեհաստանում, Իսպանիայում, Լյուքսեմբուրգում, Բուլղարիայում, Լիտվայում, Հունաստանում, Իտալիայում, Ռումինիայում, ինչպես նաեւ Շվեդիայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Ուկրաինայում, Թուրքիայում, Վրաստանում, Կանադայում, Արգենտինայում, Սինգապուրում, Նորվեգիայում, Բելառուսում, Ֆինլանդիայում£ Անցած ամիս մեզ այցելել են նաեւ Իսրայելից, Իռլանդիայից, Ավստրալիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Լիբանանից, Սաուդյան Արաբիայից, Իրանից, Հնդկաստանից եւ անգամ Թայլանդից, Ճապոնիայից, Չինաստանից, Կոտ Դ’Իվուարից, Հարավային Կորեայից:

աղյուսակ 2

Մեր կայքի այցելուներին տեղեկացնենք, որ փետրվարին շարունակել ենք գովազդել կայքը տպագիր լրատվամիջոցներով (ՙ02՚ շաբաթաթերթ, “Ազգ” օրաթերթ), լրատվական կայքերով (panorama.am, azg.am, armbanks.am, report.am) եւ գովազդի այլ ձեւերով (տեղեկատվական բուկլետների տարածում եւ այլն): Մեր նպատակն է դառնալ ինտերնետային հայտարարությունների առաջատար կայքը Հայաստանում, որի միջոցով այս ոլորտների վերաբերյալ նորություններին, առաջարկի եւ պահանջարկի մասին տեղեկատվությանը կծանոթանան ոչ միայն մեր երկրում, այլ նաեւ ամբողջ աշխարհում:


1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: