REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

14/06/2010
Նորություններ. Հայաստանում բանվորական մասնագիտությունների մեծ պահանջարկ կա

Ապրիլին գործազուրկների թվաքանակն ավելացել է


“Զբաղվածության պետական ծառայություն”գործակալության տվյալներով, 2010-ի ապրիլին Հայաստանում գործազրկության մակարդակը կազմել է 7,3 տոկոս: Գործազրկության ցուցանիշը միջինից բարձր է Շիրակի` 12,4 տոկոս, Սյունիքի` 11,4 տոկոս, Լոռու` 11,2 տոկոս, Կոտայքի` 9,8 տոկոս, Տավուշի` 9 տոկոս մարզերում եւ Երեւան քաղաքում`7,8 տոկոս:

2010թ.-ի մայիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 101,7 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 0,5 տոկոսով (101,2 հազար մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 1,5 տոկոսով (100,2 հազար մարդ): Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 83,8 %-ը կամ 85,2 հազար: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,9 տոկոսով (81,2 հազար մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 0,4 տոկոսով (84,9 հազար մարդ):

Ապրիլ ամսին գործազրկության նպաստի ստացման իրավունք ունի 26112 գործազուրկ, որոնց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 32 տոկոսով (19783 մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ նվազել է 1,4 տոկոսով (26487 մարդ): Ապրիլին աշխատանքի է տեղավորվել 3662 աշխատանք փնտրող, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 33,3 տոկոսով (2748 մարդ): Նույն ամսվա ընթացքում գործատուների կողմից գործակալություն է ներկացվել 1396 թափուր աշխատատեղ (455 - ը կրկնվող), որը նախորդ ամսվա համեմատ աճել է 20,4 տոկոսով: Թափուր աշխատատեղերը հիմնականում բժիշկների, գանձապահների, շուկայագետների, խոհարարների, պահածոյագործների, վարորդների, կարողների, գործակալների, վաճառողների, էլեկտրիկների, փականագործների, ավտովերանորոգողների, գալվանիկների, կռունկավարների, գրաշարների, հորատողների եւ այլ բանվորական մասնագիտություններով են:


10/06/2010
Նորություններ. Սեփականության գրանցման եւ վկայականի տրամադրման ժամկետները

Անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցման եւ վկայականի տրամադրման ժամկետների մասին կարող եք տեղեկանալ “Անշարժ գույք” բաժնի “Տեղեկատվական բազայից:


07/06/2010
Նորություններ. Հայաստանի անշարժ գույքի շուկայի նոր տվյալները` 2010-ի ապրիլ

Կարդացեք "Անշարժ գույք” բաժնի “Տեղեկատվական բազայում”


04/06/2010
Նորություն. ավտոտրանսպորտի ապահովագրական վճարների չափերը

Համաձայն Ազգային Ժողովի կողմից ընդունված ՙԱվտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին՚ օրենքի, Հայաստանի մոտ 350 հազար ավտոմեքենաների սեփականատերերը 2010-ի հունվարից պետք է պարտադիր ապահովագրեն իրենց ավտոմեքենաները:

Մանրամասները` “Շարժական գույք” բաժնի “Տեղեկատվական բազայում”:


01/06/2010
Կայքի վարկանիշի մասին

Մայիսին շարունակվել է www.rea.am-ի այցելուների թվի աճը: Ըստ մեր կայքին հոստինգ տրամադրող ամերիկյան ACENET Inc., (http://www.ace-host.net) ընկերության արձանագրած տվյալների, ամսվա օրական այցելության միջին ցուցանիշը կազմել է 199, ապրիլի 195-ի, մարտի` 189-ի, փետրվարի 166-ի եւ հունվարի` 70-ի դիմաց: Աղյուսակ 1-ից երեւում է, որ ապրիլին www.rea.am կայքի այցելուների թիվը կազմել է 6186: Մայիսիսն այդ ցուցանիշը կազմել էր 5871, մարտին` 5858, փետրվարին` 4655, իսկ հունվարին` 2199: Այս 5 ամիսներին միասին վերցրած կայքի այցելուների ընդհանուր թիվը կազմել է 24769:

Մայիսիսն մեզ մոտ տեղադրված հայտարարությունները եւ գովազդը, բացի Հայաստանից, ապրիլին ընթերցել են նաեւ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոմիության երկրներում, այդ թվում Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Բելգիայում, Լեհաստանում, Իսպանիայում, Իտալիայում, Բուլղարիայում, Լիտվայում, Լատվիայում, Հունաստանում, Նորվեգիայում, Շվեդիայում, Դանիայում, Ավստրիայում, Բուլղարիայում, Չեխիայում, նաեւ Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Ուկրաինայում, Թուրքիայում, Վրաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Կանադայում: Անցած ամիս մեզ այցելել են նաեւ Ուրուգվայից, Իրանից, Հնդկաստանից, Լիբանանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ճապոնիայից, Չինաստանից, Հարավային Կորեայից, Փղոսկրի ափից (Կոտ դªԻվուար), Բենինից (աղյուսակ 2):

Մեր կայքի այցելուներին տեղեկացնենք, որ մայիսին շարունակել ենք գովազդել rea.am-ը լրատվական կայքերով (panorama.am, azg.am, armbanks.am, report.am, sportinfo.am), ՙՀայաստանի Հանրապետություն՚ թերթով, գովազդի այլ ձեւերով, փոխանակել ենք մեր հայտարարությունները "Իմ պրեսս" հայտարարությունների շաբաթաթերթի հետ:


1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: