REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

03/08/2010
Կայքի վարկանիշը հուլիսին` մեզ այցելել են 104 երկրներից

Հուլիսին www.rea.am-ի այցելուների թվի աճի միտումը պահպանվել է: Ըստ մեր կայքին հոստինգ տրամադրող ամերիկյան ACENET Inc., (http://www.ace-host.net) ընկերության արձանագրած տվյալների, ամսվա օրական այցելության միջին ցուցանիշը կազմել է 226, հունիսի 220-ի, մայիսի 199-ի, ապրիլի 195-ի, մարտի 189-ի, փետրվարի 166-ի եւ հունվարի 70-ի դիմաց: Աղյուսակ 1-ից երեւում է, որ հուլիսին www.rea.am կայքի այցելուների թիվը կազմել է 7027: Հունիսին այդ ցուցանիշը կազմել էր 6625, մայիսին` 6186, ապրիլին` 5871, մարտին` 5858, փետրվարին` 4655, իսկ հունվարին` 2199: Այս 7 ամիսներին միասին վերցրած կայքի այցելուների ընդհանուր թիվը կազմել է 38421:

Հուլիսին մեր հայտարարությունները, տեղեկատվական բազայի տեղեկություններն ու գովազդը ընթերցել են 104 երկրներում: Սա աննախադեպ ռեկորդ է ոչ միայն մեր կայքի համար, այլ ընդհանրապես հայկական կայքերի համար, ինչը գերազանցել է անգամ մեր սպասումները: Մեր մարկետինգային եւ գովազդային քաղաքականության ուղղակի արդյունքն է, որ արտերկրում Հայաստանի անշարժ գույքի, շարժական գույքի, աշխատանքի եւ ծառայությունների շուկաների մասին տեղեկանում են մեր կայքից: Երկրների ցանկին կարող եք ծանոթանալ աղյուսակ 2-ից:

Հուլիսին rea.am-ի գովազդն ենք տեղադրել մեծ տպաքանակ ունեցող ''TV ԱԼԻՔ'' հեռուստածրագրերի շաբաթաթերթում, ինչպես նաեւ շարունակել ենք գովազդվել մեր գործընկեր լրատվական կայքերով (panorama.am, azg.am, sportinfo.am, armbanks.am, report.am,), գովազդի այլ ձեւերով, փոխանակել ենք մեր հայտարարությունները  ''Իմ պրեսս''  հայտարարությունների շաբաթաթերթի հետ:


28/07/2010
Նորություն. Կադաստրային արժեքի եւ գույքահարկի հաշվիչներ մեր կայքում

Բացի մեր կայքում տեղեկայված հիպոթեկային վարկի հաշվարկման եւ սոցիալական ապահովագրության պետական ծառայության կենսաթոշակի հաշվարկման հաշվիչներից, որոնք տեղադրված են համապատասխանաբար ՙԱնշարժ գույք՚ եւ ՙԱշխատաշուկա՚ բաժինների ՙտեղեկատվական բազաներում՚: ՙԱնշարժ գույք՚  բաժնի ՙ տեղեկատվական բազայում՚  մեր այցելուներին առաջարկում ենք նաեւ նոր` անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կադաստրային արժեքի եւ գույքահարկի  հաշվարկման  հաշվիչները:


21/07/2010
Նորություն. Հայաստանի անշարժ գույքի շուկայի վերջին տվյալները` 2010-ի մայիս

Կարդացեք "Անշարժ գույք” բաժնի “Տեղեկատվական բազայում”:


16/07/2010
Նորություն. Կենսաթոշակի հաշվարկման հաշվիչ մեր կայքում

Ինչպես հայտնի է, մեր կայքում տեղադրված է հիպոթեկային վարկի հաշվարկման հաշվիչ (ՙԱնշարժ գույք՚ բաժնի ՙՏեղեկատվական բազայում՚: Մեր կայքի այցելուներին առաջարկում ենք եւս մեկ` կենսաթոշակի հաշվարկման հաշվիչ: Սոցիալական ապահովագրության պետական ծառայության կողմից առաջարկված այս հաշվիչը հնարավորություն է տալիս ինքնուրույն հաշվարկել յուրաքանչյուր թոշակառուի կենսաթոշակի չափը: Բավական է միայն մուտքագրել աշխատանքային ստաժի եւ հաշմանդամության կարգի առկայության վերաբերյալ տվյալները եւ հաշվիչը ցույց կտա տվյալ անձին հասանելիք կենսաթոշակի չափը:

Կենսաթոշակի հաշվարկը կարող եք կատարել, այցելելով ՙ Աշխատաշուկա՚  բաժնի ՙ Տեղեկատվական բազա՚:


13/07/2010
Նորություն. Մայիսին գործազրկության մակարդակի փոքր նվազում

Զբաղվածության պետական ծառայություն՚  գործակալության տվյալներով, 2010թ. հունիսի 1-ի դրությամբ հանրապետությունում  գործազրկության մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0,2 տոկոսով եւ կազմել 7,1 տոկոս: Գործազրկության մակարդակը միջինից բարձր է Շիրակի` 12,4 տոկոս, Սյունիքի` 11,4 տոկոս, Լոռու` 11,2 տոկոս, Կոտայքի` 9,8 տոկոս, Տավուշի` 9 տոկոս մարզերում եւ Երեւան քաղաքում` 7,8 տոկոս:

2010թ. հունիս 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմել է 101,8 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 0,6 %-ով (101,2 հազար մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 2,5 տոկոսով (99,3 հազար մարդ): Գործազուրկների թվաքանակը կազմել է աշխատանք փնտրողների 83,4 տոկոսը կամ 84,95 հազար: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1,3 տոկոսով (83,9 հազար մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 0,5 տոկոսով (84,5 հազար մարդ):

Հունիս 1-ի դրությամբ գործազրկության նպաստի ստացման իրավունք ունի 25373 գործազուրկ, որոնց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13,9 տոկոսով (22286 մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ նվազել է 4,4 տոկոսով (26487 մարդ):

Աշխատանքի է տեղավորվել 4665 աշխատանք փնտրող, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 34 տոկոսով (3481 մարդ): Աշխատանքի տեղավորվածներից 1199-ը երիտասարդներ են: Մայիս ամսվա ընթացքում գործակալություն է ներկայացվել 1440 թափուր աշխատատեղ (755-ը կրկնվող են), որը նախորդ ամսվա համեմատ աճել է 3,2 տոկոսով: Թափուր աշխատատեղերը հիմնականում բժիշկների, հաշվապահների, իրավաբանների, գյուղատնտեսի, գանձապահների, շուկայագետների, խոհարարների, պահածոյագործների, վարորդների, կարողների, գործակալների, վաճառողների, էլեկտրիկների, փականագործների, ավտովերանորոգողների, գալվանիկների, կռունկավարների, վերելակավարների եւ այլ բանվորական մասնագիտություններով են:

Աշխատաշուկայի մասին ամսական տեղեկատվությունը  տեղադրվում է նաև "Աշխատաշուկա" բաժնի
տեղեկատվական բազայում:



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: