REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

03/09/2010
Նորություն. Մեքենաների տեխզննման նոր կարգ Հայաստանում

Կառավարության օգոստոսի 26-ի նիստում ընդունված որոշումներով, Հայաստանում ավտոմեքենաների տեխզննման կայանների քանակի սահմանափակումը վերացվեց եւ տեխզննության կայանների գործունեության կարգն ամբողջությամբ ազատականացվեց:

Նախկին կարգի համաձայն, յուրաքանչյուր տեխզննման կայան կոնկրետ տարածք պետք է սպասարկեր: Նոր որոշմամբ արդեն յուրաքանչյուր մարդ կարող է ցանկացած տեղ անցկացնել իր մեքենայի տեխզննումը` անկախ նրանից, թե մեքենան որտեղ է հաշվառված եւ սեփականատերը որտեղ է բնակվում:

Հաջորդ կարեւոր փոփոխությունն այն է, որ բացի վերոնշյալ 31 տեխզննման կայաններից, նման կայաններ կարող է հիմնել եւ այդ գործունեությամբ զբաղվել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ: Այսինքն, մեքենաների տեխզննման կայաննների սահմանափակվածությունը վերանում է եւ միջգերատեսչական հանձնաժողովի միջոցով, առանց սահմանափակման, նորից կարելի է մրցույթներ անցկացնել:

Նոր կարգը կսկսի գործել 10 օրից:


01/09/2010
Նորություն. Կայքի վարկանիշը օգոտոսին

Կայքի վարկանիշի մասին

Օգոստոսին www.rea.am-ի այցելուների թիվը փոքր-ինչ ցածր էր հուլիսի համեմատ, ինչն ավելի շուտ պայմանավորված էր այդ ամսվան բնորոշ ընդհանուր տնտեսական ակտիվության նվազմամբ: Ըստ մեր կայքին հոստինգ տրամադրող ամերիկյան ACENET Inc., (http://www.ace-host.net) ընկերության արձանագրած տվյալների, ամսվա օրական այցելության միջին ցուցանիշը կազմել է 224, հուլիսի 226-ի, հունիսի 220-ի, մայիսի 199-ի, ապրիլի 195-ի, մարտի` 189-ի, փետրվարի 166-ի եւ հունվարի` 70-ի դիմաց: Աղյուսակ 1-ից երեւում է, որ օգոստոսին www.rea.am կայքի այցելուների թիվը կազմել է 6948: Հուլիսին այդ ցուցանիշը կազմել էր 7027, հունիսին` 6625, մայիսին` 6186, ապրիլին` 5871, մարտին` 5858, փետրվարին` 4655, իսկ հունվարին` 2199: Թեեւ հուլիսի համեմատ չնչին նվազում է արձանագրվել, բայց հունիսի համեմատ օգոստոսի ցուցանիշն ավելի բարձր է եղել: Այս 8 ամիսներին միասին վերցրած կայքի այցելուների ընդհանուր թիվը կազմել է 45369:

Տեղեկացնենք մեր այցելուներին, որ rea.am-ն այս ամիս (սեպտեմբերին) լայնորեն գովազդվելու է: Մեր գովազդն արդեն տեղադրվել է մետրոյի գնացքների բոլոր վագոններում: Կայքը ինֆորմացիոն աջակիցն է սեպտեմբերի 3-5-ը կայանալիք Armenia expo 2010 ցուցահանդեսին, սեպտեմբերի 18-19-ին կայանալիք Գնենք հայրենականը՚ փառատոն-ցուցահանդեսին, մասնակցելու է դրանց եւ ցուցահանդեսների այցելուներին ներկայացնելու իր կողմից առաջարկվող ծառայությունները:

Օգոստոսին մեզ մոտ տեղադրված հայտարարությունները եւ գովազդը ընթերցել են 72 երկրներում: Երկրների ցանկին կարող եք ծանոթանալ աղյուսակ 2-ից:

Օգոստոսին շարունակել ենք գովազդել rea.am-ը մեր գործընկեր լրատվական կայքերով (panorama.am, azg.am, sportinfo.am, armbanks.am, report.am) եւ տեղեկատվական բուկլետներով:



20/08/2010
Նորություն.Անշարժ գույքի շուկայի վերջին տվյալները 2010-ի հունիս

Կարդացեք "Անշարժ գույք” բաժնի “Տեղեկատվական բազայում”:


16/08/2010
Նորություն. Հունիսին եւս գործազրկության մակարդակի փոքր նվազում է արձանագրվել

Զբաղվածության պետական ծառայություն՚ գործակալության տվյալներով, 2010թ. հուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում գործազրկության մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0,2 տոկոսով եւ կազմել 7,1 տոկոս: Գործազրկության մակարդակը միջինից բարձր է Շիրակի` 12,4 տոկոս, Սյունիքի` 11,4 տոկոս, Լոռու` 11,2 տոկոս, Կոտայքի` 9,8 տոկոս, Տավուշի` 9 տոկոս մարզերում եւ Երեւան քաղաքում` 7,8 տոկոս:

2010թ. հուլիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմել է 101,3 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 0,3 տոկոսով (101 հազար մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 2 տոկոսով (99,3 հազար մարդ): Գործազուրկների թվաքանակը կազմել է աշխատանք փնտրողների 83,8 տոկոսը կամ 84,9 հազար: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,95 տոկոսով (84,1 հազար մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 0,5 տոկոսով (84,5 հազար մարդ):

Հուլիսի 1-ի դրությամբ գործազրկության նպաստի ստացման իրավունք ունի 24748 գործազուրկ, որոնց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,4 տոկոսով (23707 մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ նվազել է 6,6 տոկոսով (26487 մարդ):

Աշխատանքի է տեղավորվել 5744 աշխատանք փնտրող, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 36,5 տոկոսով (4208 մարդ): Աշխատանքի տեղավորվածներից 1468-ը երիտասարդներ են: Հունիս ամսվա ընթացքում գործակալություն է ներկայացվել 1450 թափուր աշխատատեղ (755-ը կրկնվող են), որը նախորդ ամսվա համեմատ աճել է 3,2 տոկոսով: Թափուր աշխատատեղերը հիմնականում բժիշկների, հաշվապահների, իրավաբանների, գյուղատնտեսի, գանձապահների, շուկայագետների, խոհարարների, պահածոյագործների, վարորդների, կարողների, գործակալների, վաճառողների, էլեկտրիկների, փականագործների, ավտովերանորոգողների, գալվանիկների, կռունկավարների, վերելակավարների եւ այլ բանվորական մասնագիտություններով են:

Աշխատաշուկայի  մասին  ամսական տեղեկատվությունը  տեղադրվում է  նաև ''Աշխատաշուկա''  բաժնի  տեղեկատվական բազայում:



07/08/2010
Նորություն մեր գործընկերներից. ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է` HTC Legend

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է` HTC Legend


1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: