REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

03/03/2011
Նորություն. Կայքի այցելուների թիվը 2011-ի փետրվարին

Ըստ մեր կայքին հոստինգ տրամադրող ամերիկյան ACENET Inc., (http://www.ace-host.net)

ընկերության արձանագրած վիճակագրական տվյալների, 2011-ի փետրվար ամսին www.rea.am կայքի այցելուների թիվը կազմել է
5368
(Աղյուսակ 1), հունվարի 5331-ի դիմաց: Փետրվարին օրական այցելության միջին ցուցանիշը կազմել է 191, հունվարի 171-ի դիմաց: Այսինքն, արձանագրվել է այցելությունների աճ:

Փետրվարին մեր կայքի հայտարարություններին, բազային տեղեկություններին, նորություններին ու գովազդին ծանոթացել են 45 երկրներում (հունվարին 54 երկրներում): Երկրների ցանկին կարող եք ծանոթանալ
աղյուսակ 2-ից:




23/02/2011
Երևանի քարտեզը մեր կայքում

Անշարժ գույք բաժնի «Տեղեկատվական բազան» համալրվել է Երեւանի քարտեզով, որի վրա սեղմելով (կլիք անելով), տեսանելի են դառնում հասցեներն ու այլ մանրամանսները:


09/02/2011
Նորություն մեր գործընկերներից. «ԵՍ» կանխավճարային քարտը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից` լավագույն սակագներով

8-ը փետրվարի, 2011թ., Երևան, Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է տեղեկացնել, որ սիրահարների տոնի կապակցությամբ փետրվարի 8-ից մարտի 8-ը յուրաքանչյուրը, առանց տարիքային սահմանափակման, կարող է ձեռք բերել «ԵՍ» կանխավճարային քարտ և խոսել սիրելիների հետ, ուղարկել նրանց SMS/MMS հաղորդագրություններ և շփվել ինտերնետում լավագույն սակագներով:      



Տեղական զանգեր                                   Բուհական տարածքներից                    Այլ տարածքներից

                                                               զանգահարելիս                                     զանգահարելիս

                                                                (դրամ/րոպե)                                         (դրամ/րոպե) 




«ԵՍ» սակագնային պլանի ներսում         1                                                                5

Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց                              5                                                               15

Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր                             35                                                              35 

Դեպի 374 97 բջջային ցանց                    35                                                              35

Դեպի 374 47 քաղաքային ցանց              35                                                              35

SMS                                                                                         դրամ/SMS


«ԵՍ» սակագնային պլանի ներսում        3

Այլ ուղղություններով                            10

MMS                                                     դրամ/MMS

Տեղական                                               15

Դեպի էլ . փոստի հասցե                        15

Միջազգային  

ՄՏՍ խումբ.                                           15

ՄՏՍ-Բելառուս,

ՄՏՍ-Թուրքմենստան,

ՄՏՍ-Ռուսաստան,

ՄՏՍ-Ուզբեկստան (Uzdunrobita),

ՄՏՍ-Ուկրաինա (UMC)


Ինտերնետ                                    դրամ/ՄԲ

Բոլոր կայքերը                                 5


Բոլոր գները ներառում են ԱԱՀ:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք օ
գտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «Օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր 105 սպասարկման կենտրոններից և 11 հազար վաճառակետերից որևէ մեկը: 







07/02/2011
Նորություն. Հայաստանի անշարժ գույքի շուկայի ցուցանիշները 2010-ին

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2010-ին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում օտարման գործարքների թիվը կազմել է 45353, որից առքուվաճառքներինը կազմել է 80,2 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 38,1 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում: 2010-ին անշարժ գույքի օտարման գործարքների քանակը 2009-ի համեմատ աճել է 8,6 տոկոսով:

Մայրաքաղաքում 13119 առքուվաճառքի գործարքների 65,8 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2009-ի բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում 2010-ին աճել է 12,8 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում 2010-ին 2009-ի համեմատ աճել են 2,5 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.


Վարչական շրջաններ     Միջին  գները(դրամ)

                                               2009թ.       2010թ.

Կենտրոն                              471600    462900

Արաբկիր                              358600    377400

Քանաքեռ-Զեյթուն            276300    285700

Նոր-Նորք                              230800    236000

Ավան                                     232800    240300

Էրեբունի                              247100    248700

Շենգավիթ                            241900    250900

Դավթաշեն                           261100    272300

Աջափնյակ                           235900    235900

Մալաթիա-Սեբաստիա    226400    239300

Նուբարաշեն                       141800    146600

Միջինը Երևանում             265800    272400

(բացի Նորք-Մարաշից) 




   Մարզերում, բացառությամբ Երևանը, 2010-ին վաճառվել են 4005 բնակարաններ, որոնց քանակը 2009-ի համեմատ աճել է 11 տոկոսով, իսկ միջին գներն էլ` 3 տոկոսով:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները 2010-ին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 179 հազար դրամ: Վաղարշապատում (Էջմիածնում)` 164 հազար դրամ է կազմել, Աբովյանում 1 քմ գինը 145 հազար հազար դրամ: Ապա գալիս են Իջեւանը` 136 հազար դրամ, Աշտարակը` 134 հազար դրամ, Նոր Հաճնը` 132 հազար դրամ, Գորիսը` 127 հազար դրամ, Մասիսը` 126 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

2010-ի Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 5174 գործարք, որից 1272-ը` Երեւանում:  Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2009-ի համեմատ աճել է 11,1 տոկոսով, իսկ մարզերում` 24,9 տոկոսով:

Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2010-ի 2009-ի համեմատ նվազել են 2,4 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.


Վարչական շրջաններ    Միջին  գները(դրամ)

                                         2009թ.    2010թ.

Կենտրոն                       491700    483700

Արաբկիր                       388700    393100

Քանաքեռ-Զեյթուն     298300    293400

Նորք-Մարաշ               296500    284100

Ավան                             257200    249100

Էրեբունի                      270100    256900

Շեն•ավիթ                     263000    259800

Դավթաշեն                   287900    282700

Աջափնյակ                   262600    247400

Մալաթիա-

Սեբաստիա                  253100    248000

Նուբարաշեն               154200    149100

Միջինը Երեւանում  

(բացիՆորՆորքից)       293000    286100


               Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները: Այստեղ միջին գները 2010-ին 2009-ի համեմատ աճել են 2,8 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 287 հազար դրամ: Երկրորդը Վաղարշապատն է, որտեղ 1 քմ-ն կազմել է 173 հազար դրամ, երրորդը Աբովյանն է` 1 քմ-ն 160 հազար դրամ: Ապա ֆալիս են Աշտարակը եւ Իջեւանը 141 հազար դրամ, Նոր Հաճնը 140 հազար դրամ, Գորիսը 132 հազար դրամ, Եղվարդը`128 հազար դրամ 1 քմ դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2010-ին 2009-ի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 4,1 տոկոսով, աճուրդով վաճառքներինը նվազել 9,2 տոկոսով: Ընդ որում, Երեւանում աճել է 3 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած նվազել 9,4 տոկոսով:

2010-ին 2009-ի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակն նվազել է 25,8 տոկոսով:

2010-ին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 1741 գործարքներ, որից 1279-ը` Երեւանում: Հիփոթեքային գրավադրման գործարքներից 79,8 տոկոսն իրականացվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 15 տոկոսը` անհատական բնակելի տների, մնացածը հասարակական նշանակության օբյեկտների, այգետնակների եւ հողերի նկատմամբ: 2010-ի մարտի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակն աճել է 15,5 տոկոսով, ընդ որում Երեւանում` 19,5 տոկոսով, իսկ մարզերում` 4,7 տոկոսով: 2009-ի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակն 2010-ին աճել է 68,9 տոկոսով, ընդ որում, Երեւանում` 63,6 տոկոսով, մարզերում` 85,5 տոկոսով:





01/02/2011
Նորություն. Կայքի այցելուների թիվը 2011-ի հունվարին

Ըստ մեր կայքին հոստինգ տրամադրող ամերիկյան ACENET Inc., (http://www.ace-host.net) ընկերության (հոստինգ է տրամադրում տարբեր երկրներում գրանցված ավելի քան 65 հազար կայքերի) արձանագրած վիճակագրական տվյալների, 2011-ի հունվար ամսին www.rea.am կայքի այցելուների թիվը կազմել է 5331 (Աղյուսակ 1):  Oրական այցելության միջին ցուցանիշը կազմել է 171: Այցելությունների որոշակի նվազումը հիմնականում պայմանավորված է Ամանորի եւ հունվարին բնորոշ տնտեսական ակտիվության նվազման հետ:

Հունվարին մեր կայքի հայտարարություններին, բազային տեղեկություններին, նորություններին ու գովազդին ծանոթացել են 52 երկրներում:
Երկրների ցանկին կարող եք ծանոթանալ աղյուսակ 2-ից:




1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: