REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

26/09/2016
Աշխուժացում անշարժ գույքի շուկայում օգոստոսին՝ գործարքների քանակն ավելացել է


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2016-ի օգոստոսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 15029 գործարք, ինչը 7,1 տոկոսով ավելի է նախորդ ամսվա` հուլիսի եւ 0,05 տոկոսով` 2015-ի օգոստոսի գործարքների համեմատ։



Օտարման գործարքների քանակը օգոստոսին հուլիսի համեմատ ավելացել է 9,5 տոկոսով, իսկ անցյալ տարվա օգոստոսի համեմատ` 5,3 տոկոսով: 4388 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 69,3 տոկոսը, մնացածը` նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 39 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում, իսկ մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 68,7 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ 2016-ի հուլիսի համեմատ, օգոստոսին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 1,6 տոկոսով, իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ` 11 տոկոսով։



Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա օգոստոսին հուլիսի համեմատ աճել են 0,02 տոկոսով։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                            օգոստոս 2015թ. օգոստոս 2016թ. հուլիս 2016թ.



Կենտրոն                                    428000            428250            428250



Արաբկիր                                   356600            357350             357350



Քանաքեռ-Զեյթուն                    282750            283150             283150



Նոր-Նորք                                   253000            254250              254250



Ավան                                          260750            261800             261700



Էրեբունի                                    252100            252350             252350



Շենգավիթ                                  257250            257700             257700



Դավթաշեն                                 276000            276850             276750



Աջափնյակ                                 250250            251100             251000



Մալաթիա-Սեբաստիա              243400            244200             244100



Նուբարաշեն                             156800             157450             157400



Մարզերում, բացառությամբ Երեւանը, հուլիսին վաճառվել են 383 բնակարաններ, որոնց քանակը հուլիսի եւ 2015-ի օգոստոսի համեմատ աճել են 28,1 տոկոսով։ Բնակարանների միջին գները մարզերում հուլիսի համեմատ աճել են 0,1 տոկոսով:



Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները 2016-ի օգոստոսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ։ Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 126 հազար դրամ, Գորիսում` 123 հազար դրամ, Արմավիրում` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ, Աշտարակում 116 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։



2016-ի օգոստոսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 392 գործարք, որից 107-ը` Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2016-ի հուլիսի համեմատ նվազել է 3,6 տոկոսով, իսկ մարզերում` աճել 39 տոկոսով։ 2015-ի օգոստոսի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 11,5 տոկոսով, իսկ մարզերում` 17,3 տոկոսով։



Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2016-ի օգոստոսին հուլիսի համեմատ մնացել են անփոփոխ։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                            օգոստոս 2015թ.        օգոստոս 2016թ.        հուլիս 2016թ.



Կենտրոն                                 476100                           476350                         476350



Արաբկիր                                 383000                           383200                         383200



Քանաքեռ Զեյթուն                 295000                            295000                        295000



Նորք Մարաշ                          319200                           319300                         319300



Ավան                                       270500                            270600                        270600



Էրեբունի                                 239750                            239750                        239750



Շենգավիթ                               255000                            255000                        255000



Դավթաշեն                              276000                            276100                        276100



Աջափնյակ                              250050                            250100                        250100



Մալաթիա-Սեբաստիա           238000                             238100                       238100



Նուբարաշեն                           150800                            150800                        150800



 Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները։ Այստեղ միջին գները օգոստոսին հուլիսի համեմատ դարձյալ անփոփոխ են։



Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանըՙ 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ, Գյումրին` 118 հազար դրամ 1 քմ դիմաց:



2016-ի օգոստոսին 2015-ի օգոստոսի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն Հայաստանում նվազել է 2,3 տոկոսով, աճուրդով վաճառքներինը`աճել 29,7 տոկոսով։



2016-ի օգոստոսին Հայաստանի հանրապետությունում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 168 գործարք: Երևանում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 119 գործարք, ինչը հուլիսի համեմատ ավելի է 7,2 տոկոսով, իսկ 2015-ի օգոստոսի համեմատ` 41,7 տոկոսով: Մարզերում հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը 2016-ի օգոստոսին հուլիսի համեմատ աճել է 2,1 տոկոսով, իսկ 2015 թվականի օգոստոսի համեմատ` 44,1 տոկոսով:



Այսպիսով, անշարժ գույքի գործարքները Հայաստանում օգոստոսին ավելացել են, իսկ գները գրեթե անփոփոխ են: Առաջիկայում պարզ կդառնա անշարոժ գույքի շուկայում օգոստոսին արձանագրված փոքր աշխուժությունը միտում է, թե ժամանակավոր երեւույթ : 



29/08/2016
Անշարժ գույքի գործարքների թիվը հուլիսին նվազել է, իսկ գներն՝ անփոփոխ են


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2016-ի հուլիսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 14032 գործարք, ինչը 5,3 տոկոսով պակաս է նախորդ ամսվա` հունիսի եւ 13,8 տոկոսով պակաս` 2015-ի հուլիսի գործարքների համեմատ։



Օտարման գործարքների քանակը հուլիսին հունիսի համեմատ ավելացել է 5 տոկոսով, իսկ անցյալ տարվա հուլիսի համեմատ` նվազել 13,1 տոկոսով: 4006 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 73,4 տոկոսը, մնացածը` նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 40,4 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում, իսկ մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 67,4 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ 2016-ի հունիսի համեմատ, հուլիսին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 13,3 տոկոսով, իսկ նախորդ տարվա հուլիսի համեմատ` նվազել 8,1 տոկոսով։



Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա հուլիսին հունիսի համեմատ աճել են 0,02 տոկոսով։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                            հուլիս 2015թ. հուլիս 2016թ. հունիս 2016թ.



Կենտրոն                                    428000            428250            428250



Արաբկիր                                   356600            357350             357300



Քանաքեռ-Զեյթուն                    282700            283150             283100



Նոր-Նորք                                   252250            254250              254200



Ավան                                          260700           261700              261700



Էրեբունի                                    252100            252350             252350



Շենգավիթ                                  257250            257700             257700



Դավթաշեն                                 276000            276750             276750



Աջափնյակ                                 250200            251000             251000



Մալաթիա-Սեբաստիա              243350            244100             244100



Նուբարաշեն                             156800             157400             157350



Մարզերում, բացառությամբ Երեւանը, հուլիսին վաճառվել են 299 բնակարաններ, որոնց քանակը հունիսի համեմատ նվազել է 3,9 տոկոսով, իսկ 2015-ի հուլիսի համեմատ` 14,8 տոկոսով։ Բնակարանների միջին գները մարզերում անփոփոխ են մնացել:



Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները 2016-ի հուլիսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ։ Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 126 հազար դրամ, Գորիսում` 123 հազար դրամ, Արմավիրում` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ, Աշտարակում 116 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։



2016-ի հուլիսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 316 գործարք, որից 111-ը` Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2016-ի հունիսի համեմատ աճել է 8,8 տոկոսով, իսկ մարզերում` նվազել 25,7 տոկոսով։ 2015-ի հուլիսի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 9 տոկոսով, իսկ մարզերում` 28,8 տոկոսով։ Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2016-ի հուլիսին հունիսի համեմատ մնացել են անփոփոխ։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                             հուլիս 2015թ.           հուլիս 2016թ.        հունիս 2016թ.



Կենտրոն                                 476100                           476350                         476350



Արաբկիր                                 383000                           383200                         383200



Քանաքեռ Զեյթուն                  295000                            295000                        295000



Նորք Մարաշ                           319200                           319300                         319300



Ավան                                       270500                            270600                        270600



Էրեբունի                                 239750                            239750                        239750



Շենգավիթ                               255000                            255000                        255000



Դավթաշեն                              276000                            276100                        276100



Աջափնյակ                              250050                            250100                        250100



Մալաթիա-Սեբաստիա           238000                             238100                       238100



Նուբարաշեն                           150800                            150800                        150800



 Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները։ Այստեղ միջին գները հուլիսին հունիսի համեմատ դարձյալ անփոփոխ են։



Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանըՙ 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ, Գյումրին` 118 հազար դրամ 1 քմ դիմաց:



2016-ի հուլիսին 2015-ի հուլիսի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն Հայաստանում նվազել է 13,9 տոկոսով, աճուրդով վաճառքներինը`25,6 տոկոսով։



2016-ի հուլիսին Հայաստանի հանրապետությունում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 159 գործարք: Երևանում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 111 գործարք, ինչը հունիսի համեմատ է ավելի է 14,4 տոկոսով, իսկ 2015 թվականի հուլիսի համեմատ` 4,7 տոկոսով: Մարզերում հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը 2016-ի հուլիսին հունիսի համեմատ աճել է 27,3 տոկոսով, իսկ 2015 թվականի հուլիսի համեմատ` 20 տոկոսով:



Այսպիսով, անշարժ գույքի գները հուլիսին Հայաստանում չեն փոխվել, իսկ գործարքների ընդհանուր քանակը թե նախորդ ամսվա, թե նախորդ տարվա հուլիսի համեմատ նվազել է, ինչի վրա իրենց ազդեցությունն են ունեցել նախորդ ամսին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունները: 



01/07/2016
Մայիսին անշարժ գույքի շուկայում գործարքների քանակը նվազել է, գները՝ մնացել անփոփոխ


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2016-ի մայիսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 14658 գործարք, ինչը 2 տոկոսով պակաս է ապրիլի եւ 4,8 տոկոսով՝ 2015-ի մայիսի գործարքների քանակի համեմատ։ Միայն օտարման գործարքների քանակը մայիսին ապրիլի համեմատ նվազել է 8,1 տոկոսով, իսկ 2015-ի մայիսի համեմատ՝ 10 տոկոսով: 3596 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 71,9 տոկոսը։ Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 38,7 տոկոսն արձանագրվել է Երեւանում:



Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 63,6 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ Ապրիլի համեմատ, 2016-ի մայիսին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 4,4 տոկոսով, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ՝ 3,9 տոկոսով։



Բնակարանների շուկայական միջին գները դրամով արտահայտված Երեւանում այս տարվա մայիսին ապրիլի համեմատ մնացել են անփոփոխ։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                              մայիս 2015թ. մայիս 2016թ. ապրիլ 2015թ.



Կենտրոն                                   428000            428000             428000



Արաբկիր                                  356600            357100              357000



Քանաքեռ-Զեյթուն                  282700            283100              283100



Նոր-Նորք                                  253200            254200              254150



Ավան                                          260700           261600              261500



Էրեբունի                                    252000            252300             252300



Շենգավիթ                                  257100            257600             257600



Դավթաշեն                                 275800            276650             276550



Աջափնյակ                                 250100            251000             250900



Մալաթիա-Սեբաստիա              243200            244050             244000



Նուբարաշեն                             156750             157300            157250



Մարզերում մայիսին վաճառվել են 309 բնակարաններ, որոնց քանակը ապրիլի համեմատ աճել է 7,7 տոկոսով, իսկ 2015-ի մայիսի համեմատ՝ նվազել 4,6 տոկոսով:



Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները 2016-ի մայիսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ։ Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 126 հազար դրամ, Գորիսում` 123 հազար դրամ, Արմավիրում` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ, Աշտարակում 116 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։ Բնակարանների միջին գները մարզերում մայիսին ապրիլի համեմատ մարզերում մնացել են անփոփոխ: 



2016-ի մայիսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 328 գործարք, որից 102-ը՝ Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2016-ի մայիսին ապրիլի համեմատ նվազել է 8,9 տոկոսով, իսկ մարզերում` աճել 31,4 տոկոսով։ 2015-ի մայիսի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 5,6 տոկոսով, իսկ մարզերում` աճել 6,1 տոկոսով։



Միջինացված՝ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2016-ի մայիսին ապրիլի համեմատ անփոփոխ են մնացել։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                         Միջին գները  /դրամ/



                                             ապրիլ 2015թ.            ապրիլ 2016թ.       մարտ 2015թ.



Կենտրոն                                 476100                           476100                         476100



Արաբկիր                                 383000                           383000                         383000



Քանաքեռ Զեյթուն                 295000                            295000                        295000



Նորք Մարաշ                          319200                           319200                         319200



Ավան                                       270500                            270500                        270500



Էրեբունի                                 239750                            239750                        239750



Շենգավիթ                               255000                            255000                        255000



Դավթաշեն                              276000                            276000                        276000



Աջափնյակ                              250050                            250100                        250050



Մալաթիա-Սեբաստիա           238000                            238100                       238000



Նուբարաշեն                           150800                            150800                        150800



Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները։ Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանըՙ 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ, Գյումրին` 118 հազար դրամ 1 քմ դիմաց: Անհատական տների միջին գները մարզերում մայիսին ապրիլի համեմատ մնացել են անփոփոխ:



Հողի շուկայում հետեւյալ պատկերը հետեւյալն է՝ 2016-ի մայիսին 2015-ի մայիսի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն Հայաստանում նվազել է 33,8 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 32,4 տոկոսով:



2016-ի մայիսին Հայաստանի հանրապետությունում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 160 գործարք, որը 14,3 տոկոսով ավելի է ապրիլի եւ 53,8 տոկոսով 2015-ի մայիսի համեմատ:



Երևանում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 97 գործարք, ինչը ապրիլի համեմատ մնացել է անփոփոխ, իսկ 2015 թվականի մայիսի համեմատ` աճել է 22,8 տոկոսով: Մարզերում հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը 2016-ի մայիսին ապրիլի համեմատ աճել է 46,5 տոկոսով, իսկ 2015 թվականի մայիսի համեմատ` 2,5 անգամ:



Այսպիսով, Հայաստանի անշարժ գույքի շուկայում մայիսին շարունակվել է  գործարքների քանակի նվազումը, իսկ գները մնացել են անփոփոխ : 



24/06/2016
Հաշվետվություններ`Օրբիտա, Օրբիտա ՆՆ, Բիզ. ներդ. կենտրոն,Ռեգիոն ՖԱԿ,Ռեգիոն ինվեստ,Էլիտ ՆՆ ֆինքամփ.,ՄԲԿ, ՄԲՑ, Լիբ. Բիլդ., Պրեմիում պլազա


Ներկայացնում ենք մեր գործընկերներ <<Օրբիտա>> ՓԲԸ, <<Օրբիտա ՆՆ>> ՍՊԸ, <<Բիզնես ներդրումների կենտրոն>> ՍՊԸ (նաեւ աուդիտորական եզրակացությունը), <<Ռեգիոն>> ֆինանսական Արդյունաբերական կորպորացիա>> ՓԲԸ, <<Ռեգիոն ինվեստ>> ՍՊԸ, <<Էլիտ ՆՆ Ֆինանս Քամփնի>> ՍՊԸ, <<Միջազգային բիզնես կենտրոն>> ՀՁ, <<Լիբերա Բիլդինգ>> ՍՊԸ, <<Պրեմիում պլազա>> ՓԲԸ, <<ՄԲՑ>> ՓԲԸ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունները.





1. <<Օրբիտա>>ՓԲԸ հաշվետվությունը տես այստեղ:



2. <<Բիզնես ներդրումների կենտրոն>> ՍՊԸ հաշվետվությունն ու 
աուդիտորական եզրակացությունը տես այստեղ:



3. <<Ռեգիոն>> ֆինանսական Արդյունաբերական կորպորացիա>> ՓԲԸ հաշվետվությունը տես այստեղ:



4. <<Ռեգիոն ինվեստ>> ՍՊԸ հաշվետվությունը տես այստեղ:



5. <<Էլիտ ՆՆ Ֆինանս Քամփնի>> ՍՊԸ  հաշվետվությունը տես այստեղ:



6. <<Միջազգային բիզնես կենտրոն>> ՀՁ ՓԲԸ հաշվետվությունը տես այստեղ:



7. <<Լիբերա Բիլդինգ>> ՍՊԸ  հաշվետվությունը տես այստեղ:



8. <<Օրբիտա ՆՆ>> ՍՊԸ հաշվետվությունը տես այստեղ:



9. <<Պրեմիում պլազա>> ՓԲԸ հաշվետվությունը տես այստեղ:



10. <<ՄԲՑ>> ՓԲԸ հաշվետվությունը տես այստեղ:



30/05/2016
Ապրիլին անշարժ գույքի շուկայում գործարքների քանակը նվազել է


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2016-ի ապրիլին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 14951 գործարք, ինչը 2,3 տոկոսով քիչ է մարտի եւ 4,9 տոկոսով՝ 2015-ի ապրիլի գործարքների քանակի համեմատ։ Միայն օտարման գործարքների քանակը ապրիլին մարտի համեմատ նվազել է 6,9 տոկոսով, իսկ 2015-ի ապրիլի համեմատ՝ 4,8 տոկոսով: 3913 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 72,4 տոկոսը։ Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 36,9 տոկոսն արձանագրվել է Երեւանում:



Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 61,1 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ Մարտի համեմատ, 2016-ի ապրիլին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 2,9 տոկոսով, իսկ նախորդ տարվա ապրիլի համեմատ՝ աճել 1,1 տոկոսով։



Բնակարանների շուկայական միջին գները դրամով արտահայտված Երեւանում այս տարվա ապրիլին մարտի համեմատ աննշան աճել են՝ 0,02 տոկոսով։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                              ապրիլ 2015թ. ապրիլ 2016թ. մարտ 2015թ.



Կենտրոն                                   428000            428000             428000



Արաբկիր                                   356600            357000              356900



Քանաքեռ-Զեյթուն                    282700            283100              283000



Նոր-Նորք                                   253100            254150              253950



Ավան                                          260650           261500              261500



Էրեբունի                                    251900            252300             252300



Շենգավիթ                                  257050            257600             257600



Դավթաշեն                                 275700            276650             276550



Աջափնյակ                                 250000            250900             250850



Մալաթիա-Սեբաստիա              243200            244000             243950



Նուբարաշեն                              156750             157250            157200



Մարզերում ապրիլին վաճառվել են 287 բնակարաններ, որոնց քանակը մարտի համեմատ նվազել է 16,1 տոկոսով, իսկ 2015-ի ապրիլի համեմատ՝ 15,8 տոկոսով:



Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները 2016-ի ապրիլին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ։ Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 126 հազար դրամ, Գորիսում` 123 հազար դրամ, Արմավիրում` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ, Աշտարակում 116 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։ Բնակարանների միջին գները մարզերում ապրիլին մարտի համեմատ աճել են 0,06 տոկոսով: 



2016-ի ապրիլին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 284 գործարք, որից 112-ը՝ Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2016-ի ապրիլին մարտի համեմատ աճել է 20,4 տոկոսով, իսկ մարզերում` նվազել 36,3 տոկոսով։ 2015-ի ապրիլի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 5,1 տոկոսով, իսկ մարզերում` 35,1 տոկոսով։



Միջինացված՝ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2016-ի ապրիլին մարտի համեմատ անփոփոխ են մնացել։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                         Միջին գները  /դրամ/



                                             ապրիլ 2015թ.            ապրիլ 2016թ.       մարտ 2015թ.



Կենտրոն                                 476100                           476100                         476100



Արաբկիր                                 383000                           383000                         383000



Քանաքեռ Զեյթուն                 295000                            295000                        295000



Նորք Մարաշ                          319200                           319200                         319200



Ավան                                       270500                            270500                        270500



Էրեբունի                                 239750                            239750                        239750



Շենգավիթ                               255000                            255000                        255000



Դավթաշեն                              276000                            276000                        276000



Աջափնյակ                              250050                            250050                        250050



Մալաթիա-Սեբաստիա           238000                             238000                       238000



Նուբարաշեն                           150800                            150800                        150800



Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները։ Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանըՙ 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ, Գյումրին` 118 հազար դրամ 1 քմ դիմաց: Անհատական տների միջին գները ապրիլին մարտի համեմատ մնացել են անփոփոխ:



Հողի շուկայում հետեւյալ պատկերը հետեւյալն է՝ 2016-ի ապրիլին 2015-ի ապրիլի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն Հայաստանում նվազել է 12,2 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 8,9 տոկոսով:



2016-ի ապրիլին Հայաստանի հանրապետությունում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 140 գործարք, որը 2,2 տոկոսով ավելի է մարտի եւ անփոփոխ 2015-ի ապրիլի համեմատ:



Երևանում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 97 գործարք, ինչը մարտի համեմատ մնացել է անփոփոխ, իսկ 2015 թվականի ապրիլի համեմատ` նվազել է 4,9 տոկոսով: Մարզերում հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը 2016-ի ապրիլին մարտի համեմատ աճել է 7,5 տոկոսով, իսկ 2015 թվականի ապրիլի համեմատ` 13,2 տոկոսով:



Այսպիսով, Հայաստանի անշարժ գույքի շուկայում ապրիլինի արձանագրվել է  գործարքների քանակի նվազում, ինչը հիմնականում պայմանավորված է ամսվա առաջին օրերին ծավալված պատերազմական գործողությունների ուժգնացմամբ : 



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: