REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

28/05/2011
Նորություն մեր գործընկերներից.«ՙԱրարատբանկը» 2010-ի ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ» Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD, ՎԶԵԲ) կողմից Միջազգային Առևտրի Խթանման ծրագրի (TFP) շրջանակում ճանաչվել է 2010թ.-ի ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում եւ ստացել TFP Award 2010 պատվավոր մրցանակը:

«ՙԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ» Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի հետ համատեղ իրականացնելով Միջազգային Առեւտրի Խթանման ծրագիրը (TFP), 2010-ին թողարկել է շուրջ 4 մլն դոլար ընդհանուր արժեքով փաստաթղթային գործիքներ` հինգ անգամ  գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: TFP ծրագրի շրջանակում ներդրվել է նաեւ նոր գործիք` Վերականգնվող վարկային պայմանագիր (RCA), որն ուղղված է ներմուծման գործարքների ֆինանսավորմանը:

Բանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը, կարեւորելով Եվրոբանկի հետ համագործակցությունը, նշել է, որ բանկային ծառայությունների շուկայի բարձր մրցակցության պայմաններում, նման ձեռքբերումը հաճախորդների պահանջներն առավելագույնս ապահովելու հստակ ռազմավարության, նոր մոտեցումների եւ տեխնոլոգիաների կիրառման, ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունք է:




26/05/2011
Նորություն. Հաստատվեց մեքենաների պետական գրանցման նոր կարգը

Կառավարության մայիսի 26-ի որոշմամբ ընդունվել է տրանսպորտային միջոցների պետական գրանցման նոր կարգը, որը նպատակ ունի պարզեցնել եւ թափանցիկ դարձնել այդ գործընթացը: Նոր կարգը կսկսի գործել 2011 թվականի նոյեմբերի 1-ից: Համաձայն նոր կարգի, մեքենաների հաշվառման գործողությունները, անկախ մեքենայի կամ նրա սեփականատիրոջ հաշվառման վայրից, իրականացվելու է ճանապարհային ոստիկանության վարչական մասի եւ տարածքային հաշվառման-քննական բոլոր ստորաբաժանումներում: Մեքենայի օտարման դեպքում, մեքենայի նախկին սեփականատիրոջ անվամբ գրանցումից եւ հաշվառումից հանելն ու նոր սեփականատիրոջ անվամբ սեփականության իրավունքը գրանցելն եւ հաշվառելը կատարվելու է միաժամանակ` նույն հաշվառման ստորաբաժանման կողմից:

Հաշվառման գործողությունները` սկսած քաղաքացու կողմից դիմելուց, վերջացրած հաշվառման համարանիշեր եւ հաշվառման վկայագիր տրամադրելը, իրականացվելու է մեկ հոսքագծով: Տրասնպորտային միջոցների հաշվառման, հաշվառումից հանելու եւ վերահաշվառման ժամանակ դիմումներ չեն պահանջվելու:

Սեփականության իրավունքի պետական գրանցման, ինչպես նաեւ միաժամանակ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման եւ պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկից կազմակերպությունների դեպքում հանվելու է դրանց պետական գրանցման վկայականը եւ պատճենները ներկայացնելուն վերաբերող դրույթները:

Նախատեսվում է տրանսպորտային միջոցի հաշվառման գործողությունների ժամանակ շարժիչի համարի ստուգման, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականում,  «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրում շարժիչի համարի նախատեսմանը վերաբերող դրույթները հանել: Միաժամանակ, նախատեսվում է տրանսպորտային միջոցների հաշվառման ժամանակ հաշվառման վկայագրի շարժիչի համար նախատեսված դաշտը թողնել չլրացված:

Հիշեցնենք, որ մինչ այժմ գործող կարգի համաձայն, տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ փոփոխությամբ պայմանավորված` հաճախ նոր սեփականատերը ստիպված էր լինում տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու եւ հաշվառելու գործողությունները կատարել ճանապարհային ոստիկանության տարբեր տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումներում` կորցնելով ժամանակ եւ կատարելով ավելորդ ծախսեր` կապված մեկ ստորաբաժանումից մյուս ստորաբաժանում տրանսպորտային միջոցը տեղափոխելու համար ժամանակավոր հաշվառման համարանիշի համար պահանջվող պետական տուրքի վճարմամբ: Բացի այդ, մեքենայի նոր սեփականատերը ստիպված էր լինում մինչ տրանսպորտային միջոցի պետական գրանցումը, մեկ այլ ստորաբաժանումում գրանցումից եւ հաշվառումից հանել տրանսպորտային միջոցը, հետագայում ներկայացնել իր անվամբ պետական գրանցման եւ պետական հաշվառման: Ավելորդ ժամանակի կորուստ էր առաջացնում նաեւ ֆիզիկական անձանց հաշվառման վայրի կամ կազմակերպության գտնվելու վայրի փոփոխության հետ կապված տրանսպորտային միջոցի վերահաշվառումը: Իսկ տրանսպորտային միջոցների հաշվառման, վերահաշվառման եւ հաշվառումից հանելու դեպքերում բավականին ժամանակ  է պահանջվում տարբեր գործողությունների համար` սկսած հաշվառման գործողությունների կատարման համար դիմում ներկայացնելուց, վերջացրած հաշվառման համարանիշեր եւ օրեր անց հաշվառման վկայագիր տրամադրելը:



Մեքենաների գրանցման նոր կարգն իր մանրամասներով առաջիկայում կտեղադրենք «շարժական գույք» բաժնի «Տեղեկատվական բազայում»:







17/05/2011
Նորություն. Հարցում` Ձեր կարծիքը ԱՊՊԱ-ի մասին



   Ուրախ ենք տեղեկացնել, որ այսուհետ REA.AM-ը հարցումներ է անցկացնելու իր այցելուների, մեր էլեկտրոնային հասցեախմբում ընդգրկվածների եւ բոլոր հետաքրքրված անձանց հետ, պարզելու համար նրանց վերաբերմունքն ու մոտեցումները մեր կայքի 4 ոլորտների` անշարժ գույք, շարժական գույք, աշխատաշուկա եւ ծառայություններ, կարեւոր իրադարձությունների եւ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի վերաբերյալ:

Այս անգամ մեր հարցերն առչվում են  ԱՊՊԱ (Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության) գործընթացին: Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը եւ խնդրում պատասխանները լրացնելուց հետո, ուղարկել դրանք info@rea.am հասցեով: Հարցման արդյունքների մասին Ձեզ կտեղեկացնենք լրացուցիչ: Դրանք նույնպես կտեղադրվեն ՙՆորություն՚ տողում:



Հարցեր. (Անհրաժեշտ է միայն ընդգծել Ձեր նախընտրած պատասխանը)



1. Անհրաժեշտ էր ԱՊՊԱ (Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության) գործընթացի իրականացումը.

ա) Այո

բ) Ոչ

գ) Այո, բայց ավելի ուշ

դ) Այո, վաղուց էր պետք   



2. Տեղյակ եք ԱՊՊԱ-ի հետ կապված Ձեր իրավունքներին (եւ որպես ապահովադիր, եւ որպես հնարավոր տուժող).

ա) Այո

բ) Ոչ

գ) Մասամբ



3. Ում կդիմեք ԱՊՊԱ գործընթացում դժգոհություններ ունենալու դեպքում.

ա) Կենտրոնական բանկին

բ) Ավտոապահովագրողների բյուրոյին

գ) Ֆինանսական հաշտարարին

դ) Հասարակական կազմակերպություններին



4. Մեր կայքն օգնել է Ձեզ մանրամասներ իմանալ ԱՊՊԱ գործընթացի մասին.

ա) Այո

բ) Ոչ

գ) Մասամբ



                                              ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

              Ուրախ կլինենք լսելու նաեւ Ձեր առաջարկներն ու դիտողությունները






11/05/2011
Նորություն մեր գործընկերներից. Բացվել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի նոր սերնդի առաջին սպասարկման կենտրոնը

Երեւանի կենտրոնում` Սայաթ-Նովա 12 հասցեում բացվել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի նոր սերնդի առաջին սպասարկման կենտրոնը: Այն կգործի շաբաթը յոթ օր, ժամը 08:00-ից մինչեւ 24:00:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հետաքրքիր մոտեցում է որդեգրել սպասարկման կենտրոնի ձևավորման հարցում` որակական նոր չափանիշ սահմանելով Հայաստանի բջջային հեռահաղորդակցության ոլորտում: Այս կենտրոնն առաջինն է իր տեսակի մեջ. տարածքն այստեղ կազմակերպված է այնպես, որ գրավիչ եւ հանգիստ միջավայրում հաճախորդը կարողանա լիովին վայելել ընկերության ծառայություններին ու առաջարկվող տեսականուն ծանոթանալու, ինչպես նաեւ փորձարկելու ողջ ընթացքը:

Սպասարկման կենտրոնում կիրառված մի շարք լուծումների շնորհիվ, հեռախոսասարքերը, անլար մոդեմները եւ բաժանորդների համար նախատեսված ուղեցույցները ներկայացված են առավել մատչելի կերպով` հաղորդելով այն ջերմությունը, հոգատարությունն ու հուսալիությունը, որ բնորոշ են «ՎիվաՍել-ՄՏՍ» ապրանքանիշին: Այստեղ լուծված են ոչ միայն տեխնոլոգիական վերջին նվաճումների հիման վրա ստեղծված սարքերի` բաժանորդին պատշաճ կերպով ներկայացնելու, այլեւ վերջինիս առավելագույն հարմարավետություն ապահովելու խնդիրները:


Կենտրոնում տեղադրված են հպումային էկրանով ինքնասպասարկման սարքավորումներ, որոնք այցելուներին թույլ են տալիս ծանոթանալ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ծառայությունների ամբողջ տեսականուն: Գործում է նաեւ հերթերի կառավարման ձայնային համակարգ: Նորաբաց սպասարկման կենտրոնում ներկայացված է ընկերության ծառայությունների ամբողջ տեսականին` միջազգային ռոումինգ, հետվճարային եւ կանխավճարային փաթեթները` համապատասխան սակագնային պլաններով, տարբեր արժեքի վերալիցքավորման քարտերը, ինչպես նաև վճարումների ընդունման, հեռախոսահամարի ընտրության ծառայությունները, տվյալների փոխանակման սակագնային պլանները` 3G մոդեմների եւ Wi-Fi երթուղիչների ընտրության հնարավորությամբ, ամենաբազմազան հեռախոսներ եւ աքսեսուարներ, եւ շատ ավելին:

ՙՍպասարկման որակը բիզնեսի ամենակարեւոր մրցակցային առավելությունն է, եւ նորարարական միջավայրով եւ ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով հագեցած այս նորաբաց սպասարկման կենտրոնը Հայաստանում որակի նոր չափանիշ է սահմանում հաճախորդների սպասարկման ոլորտում: Ընդհանրապես, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ցանկացած սպասարկման կենտրոնում մեկտեղված են բազմաթիվ ծառայություններ, ինչպես նաեւ առկա է շարժական կապի համար նախատեսված սարքերի լայն  ընտրություն: Մենք հետևողականորեն աշխատում ենք սպասարկման կենրոնների թիվն ավելացնելու ուղղությամբ: Մեր սպասարկման ցանցը գործում է երկրի ամբողջ տարածքում ,՚նշել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանի առաջատար բջջային օպերատորն ունի սպասարկման ամենալայն ցանցը` սպասարկման 105 կենտրոն: 



03/05/2011
Նորություն. Կայքի այցելուների թիվը 2011-ի ապրիլին շարունակել է աճել

Ըստ մեր կայքին հոստինգ տրամադրող ամերիկյան ACENET Inc., (http://www.ace-host.net) ընկերության արձանագրած վիճակագրական տվյալների, 2011-ի ապրիլին www.rea.am կայքի այցելուների թիվը կազմել է 6097 (Աղյուսակ 1), մարտի 5971-ի, փետրվարի 5368-ի եւ հունվարի 5331-ի դիմաց: Ապրիլին օրական այցելության միջին ցուցանիշը կազմել է 203, մարտի 192-ի, փետրվարի 191-ի եւ հունվարի 171-ի դիմաց:

Ապրիլին մեր կայքի հայտարարություններին, բազային տեղեկություններին, նորություններին ու գովազդին ծանոթացել են 50 երկրներում (մարտին` 50, փետրվարին` 45, հունվարին` 54 երկրներում)£ Երկրների ցանկին կարող եք ծանոթանալ աղյուսակ 2-ից:



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: