REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

29/06/2011
Հաշվետվություններ`“Օրբիտա”,“Բիզնես ներդրումների կենտրոն “,“Ռեգիոն” ֆինանսական Արդյունաբերական կորպորացիա”,“Ռեգիոն ինվեստ”,“Էլիտ Ն



Ներկայացնում ենք մեր գործընկերներ “Օրբիտա” ՓԲԸ, “Բիզնես ներդրումների կենտրոն “ ՍՊԸ,  “Ռեգիոն” ֆինանսական Արդյունաբերական կորպորացիա” ՓԲԸ, “Ռեգիոն ինվեստ” ՍՊԸ, “Էլիտ ՆՆ Ֆինանս Քամփնի” ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություններն ու աուդիտորական եզրակացությունները.



 1. “Օրբիտա” ՓԲԸ  ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունն ու աուդիտորական եզրակացությունը



2. “Բիզնես ներդրումների կենտրոն “ ՍՊԸ  ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունն ու աուդիտորական եզրակացությունը



3. “Ռեգիոն” ֆինանսական Արդյունաբերական կորպորացիա” ՓԲԸ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունն ու աուդիտորական եզրակացությունը



4. “Ռեգիոն ինվեստ” ՍՊԸ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունն ու աուդիտորական եզրակացությունը



5. “Էլիտ ՆՆ Ֆինանս Քամփնիֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունն ու աուդիտորական եզրակացությունը



6. "Միջազգային բիզնես կենտրոն" ՍՊԸ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունն ու աուդիտորական եզրակացությունն այստեղ



 



27/06/2011
Նորություն մեր գործընկերներից. Ներբեռնման արագության բարձրացում ՙՄՏՍ կոնեկտ անսահմանափակ՚ եւ ՙՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+՚ սակագնային պլան

ՙ"ՎիվաՍել-ՄՏՍ՚ -ը "ՄՏՍ" ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է տեղեկացնել, որ այսուհետ "ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ՚ փաթեթի շրջանակներում ամսվա ընթացքում ներբեռնվող 6-րդ ԳԲ-ից սկսած ներբեռնման արագությունը ցերեկային ժամերին նույնպես կկազմի 512 Կբիթ/վրկ` նախկին 128 Կբիթ/վրկ փոխարեն: Իսկ վերբեռնման արագությունը կկազմի 128 Կբիթ/վրկ` անկախ օրվա ժամից:

Նմանապես, "ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+" փաթեթի շրջանակներում ամսվա ընթացքում ներբեռնվող 11-րդ ԳԲ-ից սկսած ներբեռնման արագությունը ցերեկային ժամերին կկազմի 1 Մբիթ/վրկ`
նախկին 128 Կբիթ/վրկ փոխարեն: Իսկ վերբեռնման արագությունը կկազմի 128 Կբիթ/վրկ` անկախ օրվա ժամից:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ ՙ111 օնլայն՚ պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: 

Սպասեք ավելին: ՙՎիվաՍել-ՄՏՍ՚... Ավելին` քան օպերատոր:






23/06/2011
Նորություն. Անշարժ գույքի շուկայւոմ մայիսին գները գրեթե չեն փոփոխվել

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2011-ի մայիսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 16643 գործարք, ինչը 2 տոկոսով բարձր է նախորդ ամսվա` ապրիլի եւ 23,1 տոկոսով `2010-ի մայիսի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը մայիսին ապրիլի համեմատ աճել է 1,5 տոկոսով, իսկ անցյալ տարվա մայիսի համեմատ` 21,7 տոկոսով: 4065 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 79,6 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 39,1 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում:

Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 66,2 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2011-ի ապրիլի համեմատ, մայիսին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 3,9 տոկոսով, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ, աճել` 30,4 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին ները Երեւանում այս տարվա մայիսին ապրիլի համեմատ չնչին աճել են ունեցել` 0,2 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ    Միջին գները (դրամներ)

   

                   մայիս 2010թ.   մայիս 2011 ապրիլ 2011



Կենտրոն    469500    443900    447300

Արաբկիր    392200    342500    347400

Քանաքեռ-Զեյթուն    289700    264300    264200

Նոր-Նորք    244700    226700    225700

Ավան    247900    235500    232200

Էրեբունի    252600    231900    235400

Շեն•ավիթ    262100    231400    230800

Դավթաշեն    280400    258200    252000

Աջափնյակ    242300    227700    222000

Մալաթիա-Սեբաստիա    251200    222900    221900

Նուբարաշեն    145900    147000    149500

Միջինը Երևանում

(բացի Նորք-Մարաշից)    279900    257500    257100



Միաժամանակ, աղյուսակից երեւում է, որ վարչական շրջանների մի մասում ապրիլի համեմատ գներն իջել են, մյուս մասում բարձրացել:

Մարզերում, բացառությամբ Երեւանը, մայիսին վաճառվել են 315 բնակարաններ, որոնց քանակը ապրիլի համեմատ աճել է 1,3 տոկոսով, իսկ 2010-ի մայիսի համեմատ` 7,8 տոկոսով: Միաժամանակ, բնակարանների միջին գները ապրիլի համեմատ աճել են ընդամենը 0,1 տոկոսով:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները հունվարին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 185 հազար դրամ: Վաղարշապատում (Էջմիածնում)` 1 քմ գինը 140 հազար դրամ է կազմել, Աբովյանում` 138 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակը` 129 հազար դրամ, Գորիսը` 126 հազար դրամ, Իջեւանը` 128 հազար դրամ, Մասիսը` 121 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով: Հարկ է նշել, որ բոլոր այս բնակավայրերում նախորդ տարվա մայիսի համեմատ գները զգալիորեն նվազել են:

2011-ի մայիսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 462 գործարք, որից 125-ը` Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2011-ի ապրիլի համեմատ աճել է 3,4 տոկոսով, իսկ մարզերում` 2,1 տոկոսով: 2010-ի մայիսի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 35,9 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած` 37,6 տոկոսով: Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2011-ի մայիսին ապրիլի համեմատ նվազել են 0,4 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ    Միջին գները(դրամ)



                մայիս 2010 մայիս 2011 ապրիլ 2011

                

Կենտրոն    487700    463500    467000

Արաբկիր    399200    372700    378000

Քանաքեռ Զեյթուն    294700    275500    275400

Նորք Մարաշ    287200    280400    278000

Ավան    251900    241600    238200

Էրեբունի    260300    239000    236800

Շեն•ավիթ    265900    241500    240900

Դավթաշեն    286100    271500    265000

Աջափնյակ    249400    240400    234400

Մալաթիա Սեբաստիա    253200    233000    231900

Նուբարաշեն    148400    148200    150700

Միջինը Երեւանում (բացի Նոր Նորքից)    289500    273400    272400




Անհատական տների դեպքում եւս, ապրիլի համեմատ, Երեւանի վարչական շրջաններից` Կենտրոն եւ Արաբկիրում աճ է արձանագրվել, մյուս շրջաններում` անկում:

Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները: Այստեղ միջին գները մայիսին ապրիլի համեմատ նվազել են 0,2 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ: Երկրորդը Վաղարշապատն է 1 քմ-ն 159 հազար դրամ, երրորդը Աբովյանը, որտեղ 1 քմ-ն կազմել է 145 հազար դրամ: Ապա գալիս են Իջեւանը` 137 հազար դրամ, Գորիսը 134 հազար դրամ, Աշտարակը 133 հազար դրամ, Նոր Հաճնը 131 հազար դրամ 1 քմ դիմաց: Այս բնակավայրերի մեծ մասում գների անկում է արձանագրվել նաեւ նախորդ տարվա մայիսի նկատմամբ:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2011-ի մայիսին 2010-ի մայիսի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 11,5 տոկոսով, աճուրդով վաճառքներինը նվազել 27,1 տոկոսով: Ընդ որում, Երեւանում մնացել է անփոփոխ:

2011-ի մայիսին 2011-ի ապրիլի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը աճել է 1,2 տոկոսով, իսկ 2010-ի մայիսի համեմատ նվազել` 15,7 տոկոսով:

Իրականացվել են հիփոթեքային գրավադրման 211 գործարքներ, որից 141-ը` Երեւանում: Հիփոթեքային գրավադրման գործարքներից 81,5 տոկոսն իրականացվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 16,1 տոկոսը` անհատական բնակելի տների, մնացածը հասարակական նշանակության օբյեկտների, այգետնակների եւ հողերի նկատմամբ: 2011-ի ապրիլի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակն նվազել է 2,3 տոկոսով, ընդ որում Երեւանում` 17,5 տոկոսով, իսկ մարզերում աճել` 55,6 տոկոսով: 2010-ի մայիսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակն աճել է 37, ընդ որում, Երեւանում` 22,6 տոկոսով, իսկ մարզերում` 79,5 տոկոսով:






10/06/2011
Նորություն մեր գործընկերներից. Հայաստանի ապահովագրողների բյուրոյի և Ճանապարհային ոստիկանության համատեղ հայտարություն

ՀՀ Կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի թիվ 618-Ն որոշման համաձայն մինչև 2011 թվականի հուլիսի 1-ը տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու կամ խոտանման կապակցությամբ  հաշվառումից հանելու դիմում ներկայացվելու դեպքում տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանված է համարվում 2011 թվականի հունվարի 1-ից: Բացառություն է կազմում այն դեպքը, երբ նախքան դիմում ներկայացվելը տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ այն օրինական հիմքով տիրապետող այլ անձի նկատմամբ նշանակվել է տուգանք տվյալ տրանսպորտային միջոցն առանց ԱՊՊԱ պայմանագիր ունենալու ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով վարելու կամ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար. տվյալ  դեպքում տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանված է համարվում տուգանք նշանակելու մասին որոշման ընդունման օրվան հաջորդող օրվանից:

ՀՀ Կառավարության վերոհիշյալ որոշման կապակցությամբ Ճանապարհային ոստիկանությունը և Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում են`

ՄԻՆՉԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ը

հաշվառված ավտոտրանսպորտային միջոցներ ունեցող բոլոր այն քաղաքացիները, ովքեր առ այսօր ԱՊՊԱ պայմանագրեր չեն կնքել կամ կնքված ԱՊՊԱ պայմանագրի գործողության ժամկետն արդեն ավարտվել է, համապատասխան հաշվառման մարմիններում այդ ավտոտրանսպորտային միջոցները հաշվառումից ժամանակավոր հանելու դեպքում չեն վճարի ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար օրենքով սահմանված տուգանքները: Ընդ որում հաշվառումից ժամանակավոր հանելու համար պարտադիր չէ ներկայացնել տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթեր. անհրաժեշտ է ներկայացնել միայն համապատասխան դիմում` կցելով ավտոտրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը և  հաշվառման համարանիշերը:

Հիշեցնում ենք նաև, որ ավտոտրանսպորտային միջոցները հաշվառումից ժամանա¬կավոր հանելու ու հաշվառումը վերականգնելու գործընթացներն անվճար են: 

Մանրամասների համար զանգահարել` 58-00-34, 58-00-43




02/06/2011
Նորություն. ԱՊՊԱ-ն ըստ հարցերին պատասխանողների 88 տոկոսի անհրաժեշտ էր հիմա կամ ավելի ուշ

Մայիսի երկրորդ կեսին www.rea.am -ը նախաձեռնել էր ԱՊՊԱ (Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության) գործընթացի վերաբերյալ հարցում, որը տեղադրվել էր մեր «Նորություն» տողում, ինչպես նաեւ հարցերն ուղարկվել էին մեր ունեցած ավելի քան 7 հազար էլեկտրոնային հասցեներին: Հարցման տեքստն ընթերցել էին այն ստացողների մոտ 5,5 հազարը կամ 80 տոկոսը (ըստ մեզ ուղարկված ծանուցումների), բայց հարցերին պատասխանել են միայն 402-ը կամ մոտ 6 տոկոսը: Այդ պատասխանների արդյունքներն ամփոփելուց հետո, ստացանք հետեւյալ պատկերը. 



Առաջին հարցին "Անհրաժեշտ էր ԱՊՊԱ (Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության) գործընթացի իրականացումը.

"Այո" պատասխանն են տվել 77 տոկոսը,

"Ոչ" պատասխանը` 12 տոկոսը,

"Այո, բայց ավելի ուշ" պատասխանը` 11 տոկոսը,

Ոչ ոք չէր պատասխանե "Այո, վաղուց էր պետք"

Ինչպես երեւում է, պատասխանողների գերակշիռ մեծամասնությունը` մոտ 88 տոկոսը, այն կարծիքին է, որ ԱՊՊԱ-ն անհրաժեշտ էր հիմա կամ ավելի ուշ: Միաժամանակ, 12 տոկոսի կարծիքով, այն անհրաժեշտ չէր: Օրինակ` մեր այցելուներից Գառնիկ Սահակյանն այն կարծիքին է, որ ավտոապահովագրությունը պետք է լինի կամավոր, այլ ոչ թե պարտադիր: Պարզապես տեղեկացնենք, որ պարտադիր ավտոապահովագրության դեպքում ավտոմեքենայի սեփականատերը պատասխանատվություն է ստանձնում իր կողմից երրորդ անձանց հասցրած վնասի համար, իսկ կամավորի դեպքում նա ապահովագրում է իր մեքենան տարբեր ռիսկերից: Այսինքն, դրանք ապահովա•րության տարբեր տեսակներ են:

Երկրորդ հարցին` "Տեղյակ եք ԱՊՊԱ-ի հետ կապված Ձեր իրավունքներին (եւ որպես ապահովադիր, եւ որպես հնարավոր տուժող).

"Այո" պատախանն են տվել 33 տոկոսը,

"Ոչ" պատասխանը` 11 տոկոսը,

"Մասամբ" պատասխանը` 56 տոկոսը

Այս հարցին  ՙՈչ" պատասխանողները առավելապես նախորդ հարցին բացասական պատասխանողներն են եղել:

Երրորդ հարցին  "Ում կդիմեք ԱՊՊԱ գործընթացում դժգոհություններ ունենալու դեպքում"

"Կենտրոնական բանկին" պատասխանն են տվել 26 տոկոսը,                   

"Ավտոապահովագրողների բյուրոյին"  29 տոկոսը,                    

"Ֆինանսական հաշտարարին" 37 տոկոսը,                                

"Հասարակական կազմակերպություններին" 8 տոկոսը

Ստացած պատասխանների կապակցությամբ հարկ ենք համարում մեկ անգամ եւս տեղեկացնել, որ, առաջին հերթին, ԱՊՊԱ գործընթացից դժգոհողները պետք է դիմեն Ավտոապահովագրողների բյորո: Այս կառույցի եւ ԱՊՊԱ գործընթացի մասին մանրամասներ իմանալու համար, մեկ անգամ եւս խորհուրդ ենք տալիս մեր կայքի "Շարժական գույք" բաժնում տեղակայված Ավտոապահովագրողների բյուրոյի բաններից այցելել այդ կառույցի կայք:

         

Վերջին, չորրորդ հարցին "Մեր կայքն օգնել է Ձեզ մանրամասներ իմանալ ԱՊՊԱ գործընթացի մասին"

"Այո"  պատասխանն են տվել 14 տոկոսը,

"Ոչ" պատասխանը` 48 տոկոսը,

"Մասամբ"  պատասխանը` 38 տոկոսը

Ուրախ ենք, որ մեր կայքից ԱՊՊԱ-ի մասին ամբողջովին կամ մասամբ  մանրամասներ է իմացել հարցերին պատասխանողների ավելի քան կեսը: Հիշեցնում ենք, որ այդ մանրամասներն այժմ էլ տեղադրված են  "Շարժական գույք"  բաժնի "Տեղեկատվական բազայում", իսկ նորությունների մասին առաջինը հայտնում ենք մեր կայքում` "Նորություն" տողում:

Նշենք նաեւ, որ չենք հավակնում այս հարցումը սոցոլոգիական հարցում համարել: Այն ներկայացնում է միայն մեր կայքի այցելուների մի մասի տեսակետները:

Շնորհակալություն ենք հայտնում մեր հարցման նկատմամբ հետաքրքություն ցուցաբերողներին եւ հատկապես մեր հարցերին պատասխանողներին:




1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: