REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

26/08/2011
Նորություն. Անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները 2011-ի հուլիսին պակասել են


 



Անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները 2011-ի հուլիսին պակասել են




Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2011-ի հուլիսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 13960 գործարք, ինչը 17,7 տոկոսով ցածր է նախորդ ամսվա` հունիսի համեմատ եւ 2,2 տոկոսով բարձր` 2010-ի հուլիսի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը հուլիսին հունիսի համեմատ նվազել է 10,1 տոկոսով, իսկ անցյալ տարվա հուլիսի համեմատ աճել` 1,7 տոկոսով: 3830 օտարման գործարքներից առուվաճառքներինը կազմել է 73,7 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 39,8 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում:

Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 66,6 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2011-ի հունիսի համեմատ, հուլիսին բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 13,7 տոկոսով, իսկ նախորդ տարվա հուլիսի համեմատ աճել` 1,7 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա հուլիսին հունիսի համեմատ աճել են` 0,4 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ    Միջին գները     (դրամ)

   

                                                  2010թ. հուլիս     2011թ. հուլիս     2011թ. հունիս



Կենտրոն                                           472000             440200                 441000

Արաբկիր                                           389000             344600                 342000

Քանաքեռ-Զեյթուն                           294400             262500                 262700

Նոր-Նորք                                          240400              226300                 223800

Ավան                                                 245800              240400                 236700

Էրեբունի                                           253000              240000                 234400

Շենգավիթ                                         257900             223800                  227000

Դավթաշեն                                       274100              260400                  261400

Աջափնյակ                                        237400              224800                 225600

Մալաթիա-Սեբաստիա                    247000              225700                 221100

Նուբարաշեն                                     147800              146400                 148700

Միջինը Երևանում                           278100              257700                 256800

(բացի Նորք-Մարաշից)

 

Մարզերում, բացառությամբ Երեւանը, հուլիսին վաճառվել են 309 բնակարաններ, որոնց քանակը հունիսի համեմատ նվազել է 6,4 տոկոսով, իսկ 2010-ի հուլիսի համեմատ` 4,9 տոկոսով: Բնակարանների միջին գները մարզերում մայիսի համեմատ աճել են 0,4 տոկոսով:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները հուլիսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 188 հազար դրամ: Վաղարշապատում (Էջմիածնում) 1 քմ գինը 141 հազար դրամ է կազմել, Աբովյանում` 140 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակը` 128 հազար դրամ, Իջեւանը 125 հազար դրամ, Գորիսը` 122 հազար դրամ, Մասիսը 114 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

2011-ի հուլիսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 371 գործարք, որից 94-ը` Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առուվաճառքի գործարքների քանակը 2011-ի հունիսի համեմատ նվազել է 21,7 տոկոսով, իսկ մարզերում` 3,1 տոկոսով: 2010-ի հուլիսի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 7,8 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած 12,9 տոկոսով: Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2011-ի հուլիսին հունիսի համեմատ գրեթե մնացել են անփոփոխ (աճել են 0,1 տոկոսով): Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ      Միջին գները       (դրամ)



                                               2010թ. հուլիս    2011թ. հուլիս    2011թ. հունիս



Կենտրոն                                        488200              459200             461000

Արաբկիր                                        404800              374100             372200

Քանաքեռ Զեյթուն                        297000              272100             274000

Նորք Մարաշ                                 287400              283200             284100

Ավան                                              256000              243700             242900

Էրեբունի                                        263000              245600             241600

Շենգավիթ                                      269200              235500             237000

Դավթաշեն                                     288100              274800             274900

Աջափնյակ                                     251300              236900             238200

Մալաթիա Սեբաստիա                 255100              233900             231100

Նուբարաշեն                                  149100              150100             149900

Միջինը Երևանում                        291700               273600             273400

(բացի Նոր Նորքից)   



Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները: Այստեղ միջին գները հուլիսին հունիսի համեմատ աճել են 0,6 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 309 հազար դրամ: Երկրորդը Վաղարշապատն է 1 քմ-ն 160 հազար դրամ, երրորդը Աբովյանը, որտեղ 1 քմ-ն կազմել է 147 հազար դրամ: Ապա գալիս են Իջեւանը` 134 հազար դրամ, Աշտարակը 132 հազար դրամ, Գորիսը 131 հազար դրամ, Նոր Հաճնը` 127 հազար դրամ 1 քմ դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2011-ի հուլիսին 2010-ի հուլիսի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 7,7 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` աճել 12,3 տոկոսով: Ընդ որում, Երեւանում նվազել է 57,1 տոկոսով:

2011-ի հուլիսին 2011-ի հունիսի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը նվազել է 13,8 տոկոսով, իսկ 2010-ի հուլիսի համեմատ` 20 տոկոսով:

Իրականացվել են հիփոթեքային գրավադրման 188 գործարքներ, որից 145-ը` Երեւանում: Հիփոթեքային գրավադրման գործարքներից 79,3 տոկոսն իրականացվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 11,2 տոկոսը` անհատական բնակելի տների, մնացածը հասարակական նշանակության օբյեկտների, այգետնակների եւ հողերի նկատմամբ: 2011-ի հունիսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակ նվազել է 10,9 տոկոսով, ընդ որում, Երեւանում` 8,8 տոկոսով, իսկ մարզերում` 17,3 տոկոսով: 2010-ի հուլիսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակն աճել է 19 տոկոսով, ընդ որում, Երեւանում` 19,8 տոկոսով, իսկ մարզերում` 16,2 տոկոսով:

Այսպիսով, հուլիսին Հայաստանի անշարժ գույքի շուկայում զգալիորեն կրճատվել են առուվաճառքի գործարքները, իսկ գները նախորդ ամսվա համեմատ գրեթե անփոփոխ են մնացել:




 



14/08/2011
Նորություն. Անդորրագրի փոխարեն նոտարները կտրամադրեն հսկիչ դրամարկղային մեքենայի (ՀԴՄ) կտրոնը

Հայաստանի Հանրապետության կառավարության օգոստոսի 11-ին ընդունած որոշման համաձայն, նոտարները, նոտարական գործողությունների կատարման ժամանակ, պետական տուրքի գանձման անդորրագրի փոխարեն, տուրքը վճարողին պետք է տրամադրեն հսկիչ դրամարկղային մեքենայի (ՀԴՄ) կտրոն: Դրանով կկրճատվի եւս մեկ ավելորդ օղակի (բանկ )դիմելու քաղաքացիների պարտականությունը, իսկ կանխիկ գանձվող պետտուրքի գումարները նոտարների կողմից կմուծվեն բանկ օրենքով նախատեսված ժամկետում:

Հիշեցնենք մեր այցելուներին, որ Նոտարական ծառայությունների նոր սակագները տեղադրված են մեր կայքի <Ծառայություններ բաժնի> բաժնի
Տեղեկատվական բազայում:




07/08/2011
Նորություն. Կայքի այցելուների թիվը 2011-ի հուլիսին

Ըստ մեր կայքին հոստինգ տրամադրող ամերիկյան ACENET Inc., (http://www.ace-host.net) ընկերության արձանագրած վիճակագրական տվյալների, 2011-ի հուլիսին www.rea.am կայքի այցելուների թիվը կազմել է 5833 (Աղյուսակ 1): Հունիսին այդ ցուցանիշը 6002 էր,  մայիսին` 5854, ապրիլին` 6097, մարտին` 5971, փետրվարին` 5368 եւ հունվարին` 5331: Հուլիսին օրական այցելության միջին ցուցանիշը կազմել է 188, հունիսին` 200, մայիսին` 188, ապրիլին` 203, մարտին` 192, փետրվարին` 191-ի եւ հունվարին`171:

Հուլիսին մեր կայքի հայտարարություններին, բազային տեղեկություններին, նորություններին ու գովազդին ծանոթացել են 53 երկրներում (հունիսին` 43, մայիսին 49, ապրիլին` 50, մարտին` 50, փետրվարին` 45, հունվարին 54 երկրներում):



26/07/2011
Նորություն. Հունիսին նվազել են բնակարանների գները եւ անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների քանակը

Հունիսին նվազել են բնակարանների գները եւ անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների քանակը



Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2011-ի հունիսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 16954 գործարք, ինչը 1,9 տոկոսով բարձր է նախորդ ամսվա` մայիսի եւ 8,6 տոկոսով` 2010-ի հունիսի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը հունիսին մայիսի համեմատ աճել է 4,8 տոկոսով, իսկ անցյալ տարվա հունիսի համեմատ` 6,8 տոկոսով: 4260 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 76,8 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 40 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում:

Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 65 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2011-ի մայիսի համեմատ, հունիսին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 0,5 տոկոսով, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ աճել` 8,2 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա հունիսին մայիսի համեմատ նվազել են` 0,3 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ    Միջին գները (դրամ)  

                                  2010թ. հունիս     2011թ. հունիս        2011թ. մայիս



Կենտրոն                           478100                441000             443900

Արաբկիր                           395500                342000             342500

Քանաքեռ-Զեյթուն           294300                262700             264300

Նոր-Նորք                           246200                223800             226700

Ավան                                  249900                236700             235500

Էրեբունի                            259900                234400             231900

Շեն•ավիթ                          263800                227000             231400

Դավթաշեն                        281400                261400             258200

Աջափնյակ                         242300                225600             227700

Մալաթիա-Սեբաստիա     253400               221100             222900

Նուբարաշեն                      147800               148700             147000

Միջինը Երևանում

(բացի Նորք-Մարաշից)    283000                256800             257500



Մարզերում, բացառությամբ Երեւանը, հունիսին վաճառվել են 330 բնակարաններ, որոնց քանակը մայիսի համեմատ աճել է 4,8 տոկոսով, իսկ 2010-ի հունիսի համեմատշ` նվազել 10,8 տոկոսով: Բնակարանների միջին գները մարզերում մայիսի համեմատ աճել են ընդամենը 0,6 տոկոսով:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները հունիսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 186 հազար դրամ: Վաղարշապատում (Էջմիածնում) եւ Աբովյանում` 1 քմ գինը 141 հազար դրամ է կազմել: Ապա գալիս են Աշտարակը` 130 հազար դրամ, Իջեւանը 127 հազար դրամ, Գորիսը` 124 հազար դրամ, Մասիսը 116 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

2011-ի հունիսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 406 գործարք, որից 120-ը` Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2011-ի մայիսի համեմատ նվազել է 12,1 տոկոսով, իսկ մարզերում`15,1 տոկոսով: 2010-ի հունիսի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 3,4 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած նվազել 3,7 տոկոսով: Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2011-ի հունիսին մայիսի համեմատ մնացել են անփոփոխ£ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ    Միջին գները (դրամ)

                                       2010թ.  հունիս         2011թ.  հունիս          2011թ.  մայիս



Կենտրոն                                   488700                  461000               463500

Արաբկիր                                   405400                  372200               372700

Քանաքեռ Զեյթուն                   297000                  274000               275500

Նորք Մարաշ                            288100                  284100               280400

Ավան                                         256000                  242900               241600

Էրեբունի                                   264000                  241600               239000

Շեն•ավիթ                                 269900                   237000              241500

Դավթաշեն                               288600                   274900              271500

Աջափնյակ                               251900                   238200              240400

Մալաթիա Սեբաստիա           255600                   231100              233000

Նուբարաշեն                            149100                   149900              148200

Միջինը Երևանում                  292200                   273400               273400

(բացի Նոր Նորքից)

Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները: Այստեղ միջին գները հունիսին մայիսի համեմատ աճել են 0,8 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 306 հազար դրամ: Երկրորդը Վաղարշապատն է 1 քմ-ն 159 հազար դրամ, երրորդը Աբովյանը, որտեղ 1 քմ-ն կազմել է 149 հազար դրամ: Ապա գալիս են Իջեւանը` 136 հազար դրամ, Գորիսը եւ Աշտարակը 134 հազար դրամ, Նոր Հաճնը` 128 հազար դրամ 1 քմ դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2011-ի հունիսին 2010-ի հունիսի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 1,6 տոկոսով, աճուրդով վաճառքներինը նվազել 12,9 տոկոսով: Ընդ որում, Երեւանում մնացել է անփոփոխ:

2011-ի հունիսին 2011-ի մայիսի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը նվազել է 3,8 տոկոսով, իսկ 2010-ի հունիսի համեմատ նվազել` 30,7 տոկոսով:

Իրականացվել են հիփոթեքային գրավադրման 211 գործարքներ, որից 159-ը` Երեւանում: Հիփոթեքային գրավադրման գործարքներից 83,4 տոկոսն իրականացվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 13,3 տոկոսը` անհատական բնակելի տների, մնացածը հասարակական նշանակության օբյեկտների, այգետնակների եւ հողերի նկատմամբ: 2011-ի մայիսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակ մնացել է անփոփոխ, ընդ որում Երեւանում աճել է 12,8 տոկոսով, իսկ մարզերում նվազել` 25,7 տոկոսով: 2010-ի հունիսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակն աճել է 26,3 տոկոսով, ընդ որում, Երեւանում` 37,1 տոկոսով, իսկ մարզերում` 2 տոկոսով:

Ամփոփելով, նշենք, որ Հայաստանի անշարժ գույքի գները նախորդ ամսվա համեմատ մնացել են անփոփոխ, իսկ բնակարանների գները Երեւանում նաեւ նվազել են:



01/07/2011
Նորություն մեր գործընկերներից. ՙՎիվաՍել-ՄՏՍ՚-ը ներկայացնում է նոր` հետվճարային սակագնային պլան ՙԽոսում է քաղաքը՚



ՙ
ՎիվաՍել-ՄՏՍ՚-ը` ՙՄՏՍ՚ ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է ներկայացնել նոր` ՙԽոսում է քաղաքը՚ հետվճարային սակագնային պլանը, որն ընդամենը 5500 դրամ ամսավճարի դիմաց անհատներին եւ փոքր ձեռնարկություններին առաջարկում է.

•    ամսական 1500 րոպե ներցանցային խոսելաժամանակ

•    ամսական 150 րոպե խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ ցանցեր

•    ամսական 150 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր

Իսկ ամսվա ընթացքում նշվածից ավելին օգտագործելու դեպքում, ծառայությունների վճարը գանձվում է ըստ սահմանված սակագների:

Տեղական զանգեր    դրամ/րոպե

Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց               15

Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր               35

Դեպի ՀՀ քաղաքային ցանց` Երևան     25

Դեպի ՀՀ քաղաքային ցանց` մարզեր    35

Դեպի 374 97 բջջային ցանց                 35

Դեպի 374 47 քաղաքային ցանց           35

SMS    դրամ/SMS

Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց                5

Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր               10

Այլ ուղղություններով                             20

MMS    դրամ/MMS

Տեղական                                                  15

Դեպի էլ. փոստի հասցե                          15

Միջազգային   

ՄՏՍ խումբ. ՄՏՍ-Բելառուս, ՄՏՍ-Թուրքմենստան, ՄՏՍ-Ռուսաստան, ՄՏՍ-Ուզբեկստան (Uzdunrobita), ՄՏՍ-Ուկրաինա (UMC)    15

Ինտերնետ    դրամ/ՄԲ

Բոլոր կայքերը    30

Բոլոր գները ներառում են ԱԱՀ:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ ՙ111 օնլայն՚ պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: 




1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: