REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

10/11/2011
Նորություն. Անշարժ գույքի գները սեպտեմբերին անփոփոխ են


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2011-ի սեպտեմբերին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 15293 գործարք, ինչը 2,3 տոկոսով ցածր է նախորդ ամսվա` օգոստոսի համեմատ եւ 2,4 տոկոսով բարձր` 2010-ի սեպտեմբերի գործարքների քանակի համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 0,7 տոկոսով, իսկ անցյալ տարվա սեպտեմբերի համեմատ` 8,7 տոկոսով: 4412 օտարման գործարքներից առուվաճառքներինը կազմել է 77,2 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 37,6 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում:


Մայրաքաղաքում առուվաճառքի գործարքների 67,6 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2011-ի օգոստոսի համեմատ, սեպտեմբերին բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 4,8 տոկոսով, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել 2,6 տոկոսով:


Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ գրեթե անփոփոխ են մնացել: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.


Վարչական շրջաններ                       Միջին գները    (դրամ)


                                 սեպտեմբեր  2010թ.             սեպտեմբեր  2011թ.           օգոստոս 2011թ.

       Կենտրոն
                             455400                            36200                                      438200


Արաբկիր                          374800                             337900                                   337800


Քանաքեռ-Զեյթուն            285700                             265600                                    262900


Նոր-Նորք                         232300                             222100                                    226600


Ավան                               240600                              250500                                    247400


Էրեբունի                          245700                              232100                                    234300


Շենգավիթ                        247400                              228900                                     223100


Դավթաշեն                       272600                              256300                                     258100


Աջափնյակ                      232700                               222800                                     221200


Մալաթիա-Սեբաստիա    372000                               224500                                     227400


Նուբարաշեն                    148100                               144200                                     145400


Միջինը Երևանում


(բացի Նորք-Մարաշից)     270200                                256500                                      256600


Մարզերում բնակարանների միջին գները օգոստոսի համեմատ գրեթե անփոփոխ են մնացել (աճել են 0,1 տոկոսով): Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները սեպտեմբերին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 196 հազար դրամ: Աբովյանում 1 քմ գինը 140 հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում): 139 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակը` 128 հազար դրամ, Նոր Հաճընը` 124 հազար դրամ, Գորիսը` 120 հազար դրամ, Իջեւանը 118 հազար դրամ, Արմավիրը` 113 հազար դրամ, Մասիսը 109 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:


2011-ի սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է անհատական տների առուվաճառքի 491 գործարք, որից 134-ը` Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առուվաճառքի գործարքների քանակը 2011-ի սեպտեմբերի օգոստոսի համեմատ նվազել է 0,4 տոկոսով, իսկ մարզերում` 31,8 տոկոսով: 2010-ի սեպտեմբերի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 29,3 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած` 2,2 տոկոսով£ Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2011-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել են 0,2 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.


Վարչական շրջաններ        Միջին գները    (դրամ)


                                           2010թ.սեպտեմբեր       2011թ.սեպտեմբեր      2011թ.օգոստոս


Կենտրոն                        483700                            452100                      453400


Արաբկիր                      400200                              363500                      363300


Քանաքեռ Զեյթուն        297100                              275600                      269100


Նորք Մարաշ                284600                              295200                      292100


Ավան                            254100                              253800                      250800


Էրեբունի                       257700                              238400                      240800


Շենգավիթ                     262300                              237000                       235000


Դավթաշեն                    285600                              268400                       272400


Աջափնյակ                   249400                               236000                        234000

             

       Մալաթիա
Սեբաստիա   251900                                 233400                        235600


Նուբարաշեն               150300                                    150100                         150100


Միջինը Երևանում


(բացի Նոր Նորքից288800                                273000                          272400


Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները: Այստեղ միջին գները սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել են 0,8 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 320 հազար դրա: Երկրորդը Վաղարշապատն է 1 քմ-ն 162 հազար դրամ, երրորդը Աբովյանը` 146 հազար դրամ, ապա Աշտարակը` 133 հազար դրամ, Նոր Հաճնը` 132 հազար դրամ, Իջեւանը եւ Գորիսը` 128 հազար դրամ 1 քմ դիմաց:

2011-ի սեպտեմբերին 2010-ի սեպտեմբերի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 19,6 տոկոսով, աճուրդով վաճառքներինը նվազել` 27,3 տոկոսով: Ընդ որում, Երեւանում վերջին ցուցանիշը աճել է 2 անգամ:

2011-ի սեպտեմբերին  իրականացվել են հիփոթեքային գրավադրման 202 գործարքներ, որից 144-ը` Երեւանում: 2011-ի օգոստոսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակն աճել է 4,1 տոկոսով, Երեւանում նվազել` 5,1 տոկոսով, իսկ մարզերում աճել` 1,8 տոկոսով:

Այպիսով, Հայաստանի անշարժ գույքի գները սեպտեմբերին հիմնականում մնացել են անփոփոխ, իսկ ընդհանուր առմամբ վերջին ամիսներին դրանք որոշակիորեն նվազել են:



01/11/2011
Նորություն. Կայքի վարկանիշը հոկտեմբերին


Ըստ մեր կայքին հոստինգ տրամադրող ամերիկյան ACENET Inc., (http://www.ace-host.net)  ընկերության արձանագրած վիճակագրական տվյալների, 2011-ի հոկտեմբերին www.rea.am կայքի այցելուների թիվը կազմել է 6098 (1-ին աղյուսակ):  Սեպտեմբերին այդ ցուցանիշը 6125 էր, օգոստոսին` 6069, հուլիսին` 5833, հունիսին` 6002,  մայիսին` 5854, ապրիլին` 6097, մարտին` 5971, փետրվարին` 5368 եւ հունվարին` 533: Հոկտեմբերին օրական այցելության միջին ցուցանիշը կազմել է 197, սեպտեմբերին` 204, օգոստոսին` 195, հուլիսին` 188, հունիսին` 200, մայիսին` 188, ապրիլին` 203, մարտին` 192, փետրվարին` 191-ի եւ հունվարին` 171:


Հոկտեմբերին մեր կայքի հայտարարություններին, բազային տեղեկություններին, նորություններին ու գովազդին ծանոթացել են 52 երկրում (սեպտեմբերին 47, օգոստոսին` 50, հուլիսին 53, հունիսին` 43, մայիսին 49, ապրիլին` 50, մարտին` 50, փետրվարին` 45, հունվարին 54 երկրներում):



27/10/2011
Նորություն. Պարզեցվում է մեքենաների գրանցման գործընթացը


Տրանսպորտային միջոցների պետական հաշվառման եւ դրանց սեփականության իրավունքի պետական գրանցման գործընթացը պարզեցնելու նպատակով, հոկտեմբերի 27-ին Հայաստանի կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած իր երկու որոշումներում եւ վերացրել նշված գործընթացներն իրականացնելիս քաղաքացիներից եւ իրավաբանական անձանցից տեխնիկական զննության եւ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) գործող կտրոններ ներկայացնելու պահանջը:



20/10/2011
Նորություն. Միասնական վճարներ եւ առանց նոտարի գործարքներ` կադասատրի համակարգում


Անշարժ գույքի կադաստրի համակարգում 2012 թվականի հունվարի 1-ից  կատարվելու են մի շարք կարեւոր փոփոխություններ£


1. Կմիասնականացվեն անշարժ գույքի կադաստրի համակարգում պետական գրանցման եւ տեղեկատվության տրամադրման ծառայությունների վճարները£ Պահպանելով ներկայումս կիրառվող որոշ արտոնություններ, եկող տարվանից պետական գրանցման միասնականացված վճարը կկազմի 25 հզ. դրամ, տեղեկատվության տրամադրման վճարըª 10 հզ. դրամ:


2. Կվերանա անշարժ գույքի գործարքների պարտադիր նոտարական վավերացման պահանջը£ Անշարժ գույքի գործարքը կողմերը կարող են կնքել կադաստրի պետական կոմիտեի որեւէ սպասարկման գրասենյակում` անկախ գույքի գտնվելու վայրից, հանձնելով այն պետական գրանցման: Ընդ որում, ստորագրությունների իսկության ճանաչմամբ գործարքի կնքման համար վճարումներ չեն նախատեսվում: Այսինքն, անշարժ գույքի գործարքի կնքումն ու գործարքից ծագող իրավունքների պետական գրանցումը տեղի կունենա մեկ ատյանում:


Բացի դրանից.


Կադաստրի համակարգում կգործեն նոր կառուցվածքային միավորներ` սպասարկման գրասենյակներ, որոնք կապահովեն քաղաքացիներից դիմումների ընդունումն ու ավարտական փաստաթղթերի (վկայականներ, տեղեկանքներ եւ այլն) տրամադրումը նրանց£ Էլեկտրոնային ստորագրություն ունեցող անձինք հնարավորություն կունենան դիմումները ներկայացնել առցանցª կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական վեբկայքի միջոցով£ Դիմումներ ներկայացրած քաղաքացիներին կտրամադրվի դիմումի մուտքագրման համար (բանալի), որի օգնությամբ կոմիտեի պաշտոնական վեբկայքի միջոցով նրանք կհետեւեն իրենց դիմումի քննարկման ընթացքին£ Նախատեսվում է նաեւ ամբողջությամբ մասնավորեցնել անշարժ գույքի հաշվառման (չափագրման) գործառույթը£ Այն կիրականացվեն մասնագիտացված մասնավոր կազմակերպությունները£



04/10/2011
Նորություն. Անշարժ գույքի գները Հայաստանում օգոստոսին նվազել են


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2011-ի  օգոստոսսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 15653 գործարք, ինչը 12,1 տոկոսով բարձր է նախորդ ամսվա` հուլիսի համեմատ եւ 4,6 տոկոսով` 2010-ի օգոստոսի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը օգոտոսին հուլիսի համեմատ աճել է 14,4 տոկոսով, իսկ անցյալ տարվա օգոտոսի համեմատ` 7,4 տոկոսով: 4382 օտարման գործարքներից առուվաճառքներինը կազմել է 72,9 տոկոսը£ Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 39,3 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում:


 Մայրաքաղաքում առուվաճառքի գործարքների 68,8 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2011-ի հուլիսի համեմատ, օգոստոսին բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 18,3 տոկոսով, իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ նվազել` 2,8 տոկոսով:


Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա օգոստոսին հուլիսի համեմատ նվազել են` 0,4 տոկոսով£ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.


Վարչական շրջաններ         Միջին գները  /դրամ/


                                     2010թօգոստոս        2011թ.օգոստոս      2011թհուլիս


Կենտրոն                               462800                     438200                   440200


Արաբկիր                               382000                     337800                   344600


Քանաքեռ-Զեյթուն                 290800                    262900                   262500


Նոր-Նորք                               236600                    226600                   226300


Ավան                                     242200                    247400                   240400


Էրեբունի                                250200                    234300                   240000


Շենգավիթ                              253000                    223100                   223800


Դավթաշեն                             274500                    258100                  260400


Աջափնյակ                             234100                    221200                  224800


Մալաթիա-Սեբաստիա          242500                    227400                   225700


Նուբարաշեն                          147800                    145400                  146400


Միջինը Երևանում                  274200                    256600                  257700


/բացի Նորք-Մարաշից/          


 Մարզերում, բացառությամբ Երեւանը, օգոստոսին վաճառվել են 401 բնակարաններ, որոնց քանակը հուլիսի համեմատ աճել է 29,8 տոկոսով, իսկ 2010-ի օգոստոսի համեմատ` 7,8 տոկոսով: Բնակարանների միջին գները մարզերում հուլիսի համեմատ նվազել են 0,2 տոկոսով:


Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները օգոստոսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 188 հազար դրամ: Վաղարշապատում (Էջմիածնում) 1 քմ գինը 137 հազար դրամ է կազմել, Աբովյանում` 136 հազար դրամ£ Ապա գալիս են Աշտարակը` 124 հազար դրամ, Իջեւանը 124 հազար դրամ, Գորիսը` 123 հազար դրամ, Մասիսը 113 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:


2011-ի օգոստոսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առուվաճառքի 493 գործարք, որից 128-ը` Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առուվաճառքի գործարքների քանակը 2011-ի հուլիսի համեմատ աճել է 36,2 տոկոսով, իսկ մարզերում` 31,8 տոկոսով: 2010-ի օգոստոսի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 29,3 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած` 13,7 տոկոսով: Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2011-ի օգոստոսին հուլիսի համեմատ նվազել են 0,4 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.


Վարչական շրջաններ         Միջին գները /դրամ/

                                                  

                                        2010թօգոստոս    2011թօգոստոս    2011թհուլիս


Կենտրոն                                 486500                 453400                   459200


Արաբկիր                                 403200                 363300                   374100


Քանաքեռ Զեյթուն                   297400                 269100                   272100


Նորք Մարաշ                           285600                 292100                   283200


Ավան                                       254600                 250800                  243700


Էրեբունի                                  261300                 240800                  245600


Շենգավիթ                                266700                 235000                  235500


Դավթաշեն                               287400                 272400                  274800


Աջափնյակ                               250100                 234000                  236900


Մալաթիա Սեբաստիա             254100                 235600                  233900


Նուբարաշեն                            149900                 150100                   150100


Միջինը Երևանում                    290600                 272400                   273600

(
բացի Նոր Նորքից)                 


 Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները: Այստեղ միջին գները օգոստոսին հուլիսի համեմատ աճել են 0,1 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 309 հազար դրամ: Երկրորդը Վաղարշապատն է 1 քմ-ն 158 հազար դրամ, երրորդը Աբովյանը, որտեղ 1 քմ-ն կազմել է 144 հազար դրամ: Ապա գալիս են Իջեւանը` 133 հազար դրամ, Գորիսը 132 հազար դրամ, Աշտարակը` 128 հազար դրամ, Նոր Հաճնը` 128 հազար դրամ 1 քմ դիմաց:


Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2011-ի օգոստոսին 2010-ի օգոստոսի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 4,9 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 33,6 տոկոսով: Ընդ որում, Երեւանում վերջին ցուցանիշը նվազել է 75 տոկոսով:


2011-ի օգոստոսին 2011-ի հուլիսի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը նվազել է 2 տոկոսով, իսկ 2010-ի օգոստոսի համեմատ` 17,9 տոկոսով:



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: