REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

27/12/2011
Նորություն մեր գործընկերներից. Ավտոապահովագրողների բյուրոն հիշեցնում է` ԱՊՊԱ պայմանագրերի կնքումը պարտադիր է

             Հարգելի քաղաքացիներ, 

Շրջանառվում է տեղեկատվություն, թե 2012 թվականի համար ԱՊՊԱ պայմանագրերի կնքումն այլևս պարտադիր չէ և ավտոսեփականատերերը ինքնուրույն են որոշում ձեռքբերել ԱՊՊԱ պայմանագրեր, թե ոչ: Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն պաշտոնապես հայտարարում է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, իսկ նման տեղեկատվություն տարածողները նպատակ ունեն ապակողմնորոշել հասարակությանը, ինչը մեր համոզմամբ կարող է լրացուցիչ խնդիրներ և լարվածություն ստեղծել ԱՊՊԱ պայմանագիր չկնքած ավտոսեփականատերերի և վարորդների համար: Եվս մեկ անգամ հարկ ենք համարում հիշեցնել, որ`

1.    Հայաստանի Հանրապետությունում հաշվառված ավտոմեքենաների համար ԱՊՊԱ պայմանագրի առկայությունը պարտադիր է,

2.    ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված է տուգանք` յուրաքանչյուր տասն օրը մեկ 5000 և տարեկան առավելագույն 50.000 ՀՀ դրամ` անկախ այն հանգամանքից, թե ավտոմեքենան փաստացի օգտագործվում է, թե ոչ,

3.    առանց ԱՊՊԱ պայմանագրի ավտոմեքենան վարելու համար սահմանված տուգանքը 50 000 դրամ է, իսկ մեքենայի վրա ժամկետանց կտրոն փակցված լինելու դեպքում սահմանված տուգանքը 150 000 դրամ է:

Վերոգրյալից ելնելով Հայաստանի  ավտոապահովագրողների  բյուրոն հորդորում է բոլոր ավտոսեփականատերերին ձեռք բերել ԱՊՊԱ պայմանագրեր:

Հիշեցնենք, որ`

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն  հիմնադրվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից և իր փաստացի գործունեությունը սկսել է 2010 թվականի սեպտեմբերի 1-ից: Բյուրոյին ներկայումս անդամակցում են թվով ութ ապահովագրական ընկերություններ: Բյուրոյի գործունեության նպատակը ԱՊՊԱ համակարգի կայունության և զարգացման ապահովումն է, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտում տուժած անձանց շահերի պաշտպանությունը: Բյուրոն իր նպատակների իրագործման համար ընդունում է կանոններ և որոշումներ ԱՊՊԱ ոլորտի և այդ ոլորտում գործունեություն իրականացնող ապահովագրական ընկերությունների համար և սահմանված կարգով հսկողություն իրականացնում այդ կանոնների և որոշումների կատարման նկատմամբ:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո

հասարակայնության հետ կապերի ծառայություն




25/12/2011
Նորություն մեր գործընկերներից. HTC սմարթֆոններ եւ տոնական ցածր գներ` BlackBerry® BoldTM 9700 եւ BlackBerry® Storm2TM 9520 սմարթֆոնների համար «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից

Նորություն մեր գործընկերներից.HTC սմարթֆոնների նոր մոդելներ եւ տոնական ցածր գներ` BlackBerry® BoldTM 9700 եւ BlackBerry® Storm2TM 9520 սմարթֆոնների համար «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից



Ինչպես տեղեկացանք «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից, ս.թ. դեկտեմբերի 8-ից մինչեւ հաջորդ տարվա հունվարի 13-ը ընկերության սպասարկման կենտրոններում BlackBerry® BoldTM 9700 և BlackBerry® Storm2TM 9520 սմարթֆոնները կարելի է բերել տոնական ցածր գներով:

                                                         Նախկին գին (դրամ)         Նոր գին (դրամ)

BlackBerry® BoldTM 9700                    235000                          202000

BlackBerry® Storm2TM 9520               257000                          195000

Ապառիկ գնելու դեպքում կգործեն հետեւյալ պայմանները.

    Ամսավճար (դրամ)                                    12 ամիս    18 ամիս    24 ամիս

BlackBerry® BoldTM 9700                           18519       12889        10085

BlackBerry® Storm2TM 9520                      17878       12442          9735



Ընկերության սպասարկման կենտրոններում կարելի է ձեռք բերել նաեւ HTC հանրաճանաչ սմարթֆոնների մի ամբողջ շարք` HTC EVO 3D, HTC TITAN, HTC Sensation, HTC Incredible S, HTC Desire S, HTC Radar եւ HTC Wildfire S: Ինչպես միշտ, այս մոդելները եւս կարելի է ձեռք բերել ապառիկ հետեւյալ պայմաններով.



Մոդել                          Գին (դրամ)    Ամսական վճար ապառիկ գնելու դեպքում (դրամ)

                                                                       12 ամիս    18 ամիս    24 ամիս

HTC EVO 3D                330000                   30254       21056       16475

HTC TITAN                   325000                   29796        20737      16225

HTC Sensation             290000                   26587        18504      14478

HTC Incredible S          235000                   21545        14994      11732

HTC Desire S               220000                    20170        14037      10983

HTC Radar                   220000                    20170        14037      10983

HTC Wildfire S            135000                    12377          8614         6740

Ձեռք բերելով հեռախոսները «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի սպասարկման կենտրոններում, կարելի է մասնակցել«Սմարթ բոնուս» ծրագրին եւ ստանալ սմարթֆոնի արժեքի 50 տոկոսի չափով բոնուս:

Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ www.vivacell.am կայքից, 111 անվճար հեռախոսահամարից, «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ ընկերության սպասարկման կենտրոններում:








12/12/2011
Նորություն. Զբաղվածության պետական ծառայության աշխատանքի առաջարկի հայտարարությունները մեր կայքում

Տեղեկացնում ենք մեր այցելուներին, որ Rea.am-ի եւ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, տարբեր մասնագիտությունների գծով թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններն արդեն տեղադրվում են մեր կայքում: Այսպիսով, աշխատանք փնտրողների համար զգալիորեն բարձրանում են մեր կայքի միջոցով աշխատանք գտնելու հնարավորությունները: Դրա համար անհրաժեշտ է հետեւել մեր հայտարարություններին եւ Ձեզ համապատասխան աշխատանքի առաջարկի հայտարարությունը գտնելիս, զանգահարել ծառայության` Ձեր բնակության վայրի տարածքային կենտրոն: Յուրաքանչյուր հայտարարության «Մանրամասն»-ի մեջ հղում է կատարված ծառայության կայքի այն էջին, որտեղ գտնվում են բոլոր տարածքային կենտրոնների հասցեներն ու հեռախոսահամարները:




Հիշեցնում ենք նաեւ, որ քաղծառայության թափուր աշխատատեղերի մասին մրցույթների հայտարարություններին նույնպես կարող եք ծանոթանալ մեր կայքի «Աշխատանք» բաժնում, բայց «Տեղեկատվական բազայից»` ՀՀ Քաղ. ծառայության խորհրդի մրցույթները` վերնագրի տակ:



06/12/2011
Նորություն մեր գործընկերներից. CHRISTMAS EXPO 2011

Նորություն մեր գործընկերներից. CHRISTMAS EXPO  2011



INFRA GLOB COMPANY ընկերությունը հրավիրում է Ձեզ դեկտեմբերի 8-9-ը մասնակցելու մասնակցելու PRODUCTS & SERVICES. CHRISTMAS առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսին` ՙՄոսկվայի տուն՚ մշակութագործարարական կենտրոնում:



Միջոցառման թեմատիկ բաժիններն են`

1.    Ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային ըմպելիքներ

2.    Արդյունաբերություն. սննդարդյունաբերություն

3.    Սրճարաններ, ռեստորաններ եւ զվարճարարական համալիրներ

4.    Առեւտրային կազմակերպություններ. մանկական խաղալիքներ

5.    Առողջապահություն. խնամքի եւ կոսմետիկ պարագաներ

6.    Գեղեցկության սրահներ, ՍՊԱ կենտրոններ

7.    Ֆինանսական շուկա. բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ

8.    Թեթեւ արդյունաբերություն. ձեռագործ աշխատանքներ, զարդեր

9.    Ծաղկի սրահներ. առաքման ծառայություններ

10.    Զբոսաշրջություն. հանգիստ

11.    Կանաչապատում. ձեւավորում եւ դիզայն

12.    Կահույք. կենցաղային տեխնիկա



Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել`

Վ. Վաղարշյան փ. 12, 3-րդ հարկ,

հեռ (37410) 224646, (37493) 130614, (37496) 155190

e-mail: info.infraglob@yahoo.com,

URL. www.infraglob.com




30/11/2011
Նորություն. Հոկտեմբերին անշարժ գույքի գները չեն փոխվել, իսկ գործարքների քանակը նվազել է

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2011-ի հոկտեմբերին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 15934 գործարք, ինչը 4,2 տոկոսով բարձր է նախորդ ամսվա` սեպտեմբերի համեմատ եւ 3,3 տոկոսով` 2010-ի հոկտեմբերի գործարքների քանակի համեմատ£ Միայն օտարման գործարքների քանակը հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ նվազել է 5 տոկոսով, իսկ անցյալ տարվա հոկտեմբերի համեմատ աճել` 7,1 տոկոսով: 4190 օտարման գործարքներից առուվաճառքներինը կազմել է 77,5 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 37,9 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում:

Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 63,5 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2011-ի սեպտեմբերի համեմատ, հոկտեմբերին բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 8,1 տոկոսով, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աճել` 7,5 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ աճել են 0,1 տոկոսով£ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

Վարչական շրջաններ    Միջին գները  (դրամ)

     

                                            հոկտեմբեր  2010թ.   հոկտեմբեր   2011թ.  սեպտեմբեր  2011թ.



Կենտրոն                                   447600                    436100                          436200

Արաբկիր                                   366100                    342000                          337900

Քանաքեռ-Զեյթուն                  278800                    265900                         265600

Նոր-Նորք                                  229000                    227700                          222100

Ավան                                        237900                    248900                         250500

Էրեբունի                                  244200                    226700                        232100

Շենգավիթ                                242400                    233400                        228900

Դավթաշեն                              268200                    253000                        256300

Աջափնյակ                               229200                    226500                        222800

Մալաթիա-Սեբաստիա          232300                    223100                        224500

Նուբարաշեն                           149000                    140100                       144200

Միջինը Երևանում

(բացի Նորք-մարաշից)        265900                    256700                         256500

Մարզերում, բացառությամբ Երեւանը, հոկտեմբերին վաճառվել են 368 բնակարաններ, որոնց քանակը սեպտեմբերի համեմատ նվազել է 11,3 տոկոսով, իսկ 2010-ի հոկտեմբերի համեմատ` 4,9 տոկոսով: Բնակարանների միջին գները մարզերում հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ անփոփոխ են մնացել:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները հոկտեմբերին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 201 հազար դրամ: Աբովյանում 1 քմ գինը 143 հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 141 հազար դրամ: Ապա գալիս են Նոր Հաճընը` 126 հազար դրամ, Աշտարակը` 125 հազար դրամ, Իջեւանը 119 հազար դրամ, Գորիսը` 118 հազար դրամ, Ջերմուկը` 114 հազար դրամ, Արմավիրը` 112 հազար դրամ, Եղեգնաձորը` 110 հազար դրամ, Մասիսը` 107 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

2011-ի հոկտեմբերին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 475 գործարք, որից 109-ը` Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2011-ի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ նվազել է 18,7 տոկոսով, իսկ մարզերում աճել` 2,5 տոկոսով: 2010-ի հոկտեմբերի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 0,9 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած աճել` 16,2 տոկոսով: Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2011-ի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ աճել են 0,4 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.

Վարչական շրջաններ    Միջին գները  (դրամ)

     

                                                          Հոկտեմբեր 2010թ.        հոկտեմբեր 2011թ.      սեպտեմբեր 2011թ.



Կենտրոն                                                   479700                          455000                  452100

Արաբկիր                                                  395700                          368000                   363500

Քանաքեռ Զեյթուն                                  295100                          276000                   275600

Նորք Մարաշ                                           281800                         300300                   295200

Ավան                                                        252300                         257200                   253800

Էրեբունի                                                  254700                          233000                   238400

Շենգավիթ                                               258300                          243500                   237000

Դավթաշեն                                              284800                          265000                   268400

Աջափնյակ                                               248400                          238000                    236000

Մալաթիա Սեբաստիա                           249700                           233000                   233400

Նուբարաշեն                                            150300                          145800                    150100

Միջինը Երևանում

 (բացի Նոր Նորքից)                                   286400                        274100                    273000

Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները: Այստեղ միջին գները հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ աճել են 0,2 տոկոսով£ Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 309 հազար դրամ£ Երկրորդը Վաղարշապատն է 1 քմ-ն 168 հազար դրամ, երրորդը Աբովյանը, որտեղ 1 քմ-ն կազմել է 150 հազար դրամ£ Ապա գալիս են Նոր Հաճընը` 132 հազար դրամ, Աշտարակը` 130 հազար դրամ, Իջեւանը 129 հազար դրամ, Գորիսը 126 հազար դրամ, Գյումրին` 119 հազար դրամ 1 քմ դիմաց:

2011-ի հոկտեմբերին 2010-ի հոկտեմբերի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքները նվազել են 3,1 տոկոսով, աճուրդով վաճառքներինը աճել` 26,9 տոկոսով: Իրականացվել են հիփոթեքային գրավադրման 209 գործարքներ, որից 153-ը` Երեւանում: 2011-ի սեպտեմբերի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակն աճել է 3,5 տոկոսով, ընդ որում, Երեւանում` 6,3 տոկոսով, իսկ մարզերում նվազել` 3,4 տոկոսով:

Այսպիսով, Հայաստանի անշարժ գույքի գները հոկտեմբերին հիմնականում մնացել են անփոփոխ, իսկ գործարքների քանակը` նվազել:






1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: