REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

24/03/2012
Նորություն. Վարորդական վկայականների գործողության ժամկետը երկարացվել է 6 ամսով

Ինչպես տեղեկացանք Ճանապարհային ոստիկանությունից, համաձայն 2011-ի դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Ճանապարհային  երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի, գործողության ժամկետի նշում չունեցող վարորդական վկայականների գործողության ժամկետը երկարացվել է 6 ամսով` մինչեւ 2012 թվականի հունիսի 30-ը:

Ավելորդ հերթերից խուսափելու եւ պատշաճ որակի ծառայություն մատուցելու նկատառումներից ելնելով, ճանապարհային ոստիկանությունը խնդրում է քաղաքացիներին վարորդական վկայականների փոխանակումը չթողնել ժամկետը լրանալու վերջին օրերին:




14/03/2012
Նորություն. Փոփոխություն ԱՊՊԱ-ի մասին օրենքում




Հայաստանի ոստիկանությունը այսօր կառավարության հաստատմանը կներկայացնի օրենսդրական փոփոխությունների առաջարկներ, որոնք կոչված են պարզեցնելու տրանսպորտային միջոցների պետական գրանցման եւ հաշվառման ընթացակարգը:

Ներկայումս «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի համաձայն, արգելվում է առանց ԱՊՊԱ պայմանագրի եւ գործող ԱՊՊԱ կտրոն ներկայացնելու ավտոտրանսպորտային միջոցների պետական հաշվառում անցկացնելը կամ ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ uեփականության իրավունքի գրանցում իրականացնելը: Հետեւաբար, տրանսպորտային միջոցի պետական հաշվառում կամ գրանցում իրականացնելիս, ԱՊՊԱ պայմանագրի ստուգման եւ դրա բացակայության դեպքում վարչական պատասխանատվություն է սահմանված: Այդ գործընթացը պահանջում է բավականին ժամանակ, որն էականորեն ազդում է տրանսպորտային միջոցների հաշվառում իրականացնող ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների որակի վրա` վերջիններիս ծանրաբեռնելով ավելորդ պարտականություններով, իսկ քաղաքացիների համար առաջացնելով զգալի բարդություններ:

ՙԱվտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին՚ օրենքի առաջարկվող փոփոխությամբ, սահմանվում են այնպիսի դրույթներ, որոնք թույլ կտան վերը նշված ոլորտի իրավախախտումները հայտնաբերել տեղեկատվական համակարգի միջոցով, այլ ոչ տրանսպորտային միջոցի պետական հաշվառման կամ գրանցման ժամանակ:

Արդյունքում, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կամ գրանցման ժամանակ ոչ թե իրականացվելու է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթ, այլ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դեպքում մերժվելու է հաշվառման-քննական ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունները: Իսկ նշված ոլորտում իրավախախտումները հայտնաբերվելու են տեղեկատվական համակարգի միջոցով, այլ ոչ հաշվառման-քննական ստորաբաժանումների կողմից:


 



09/03/2012
Նորություն. Կայքի այցելուների թիվը 2012-ի փետրվարին

Ըստ մեր կայքին հոստինգ տրամադրող գերմանական HOSTERGIGANT. NET ընկերության արձանագրած վիճակագրական տվյալների, 2012-ի փետրվար ամսին www.rea.am կայքի այցելուների թիվը կազմել է 6287 (տես աղյուսակը), հունվարին` 6198: Oրական այցելության միջին ցուցանիշը կազմել է մոտ 216, հունվարին` 200: Փետրվարին մեր կայքի հայտարարություններին, բազային տեղեկություններին, նորություններին ու գովազդին ծանոթացել են 51 երկրներում, հունվարին` 48 երկրներում:


27/02/2012
Նորություն. Կադաստրի համակարգում սկսել են գործել սպասարկման գրասենյակները


2012-ի հունվարի 1-ից կադաստրի համակարգում գործում են նոր կառուցվածքային միավորներ` սպասարկման գրասենյակները, որտեղ ընդունվում են քաղաքացիների դիմումները ու տրամադրվում ավարտական փաստաթղթերը (վկայականներ, տեղեկանքներ եւ այլն): Ընդ որում, դիմումները ներկայացնել եւ դրանց պատասխանները կարելի է ստանալ կադաստրի ցանկացած սպասարկման գրասենյակից` անկախ քաղաքացու գույքի գտնվելու վայրից: էլեկտրոնային ստորագրություն ունեցող անձինք հնարավորություն կունենան դիմումները ներկայացնել առցանց` կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական վեբ-կայքի միջոցով: Դիմումներ ներկայացրած քաղաքացիներին տրամադրվում է դիմումի մուտքագրման համար (բանալի), որի օգնությամբ կոմիտեի պաշտոնական վեբ-կայքի միջոցով նրանք կհետեւեն իրենց դիմումի քննարկման ընթացքին:

Անշարժ գույքի կադաստրի սպասարկման գրասենյակների եւ ստորաբաժանումների հասցեներն ու հեռախոսահամարները արդեն տեղադրված են մեր կայքի ՙԱնշարժ գույք՚ բաժնի
ՙՏեղեկատվական բազայում՚  (ՙՀՀ անշարժ գույքի կադաստի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակների եւ ստորաբաժանումների հասցեները եւ հեռախոսահամարները՚):

Հիշեցնենք նաեւ, որ 2012-ի հունվարի 1-ից միասնականացվել են անշարժ գույքի կադաստրի համակարգում պետական գրանցման եւ տեղեկատվության տրամադրման ծառայությունների վճարները միասն£ Պետական գրանցման միասնականացված վճարը կազմում է 25 հզ. դրամ, տեղեկատվության տրամադրման վճարը` 10 հզ. դրամ (բացառությամբ որոշ արտոնությունների):

Այս տեղեկատվությունը նույնպես տեղադրված է մեր կայքի ՙԱնշարժ գույք՚ բաժնի ՙՏեղեկատվական բազայում՚ (ՙՍեփականության պետական գրանցման եւ միասնական տեղեկանքի տրամադրման վճարների չափերը՚):


 



10/02/2012
Նորություն. ԱՊՊԱ` բարձրացվել են ապահովագրական փոխհատուցման չափերը

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից, 2012 թվականին բարձրացվել են ապահովագրական փոխհատուցման սահմանաչափերը.

1) անձնական վնասների համար ապահովագրական գումարն (հատուցման ենթակա առավելագույն չափն) ավելացվել է 300 հազար դրամի չափով` ըստ յուրաքանչյուր տուժողի`կազմելով 3 մլն 300 հազար դրամ, եւ 1 մլն դրամի չափովª ըստ յուրաքանչյուր ապահովա•րական պատահարի` կազմելով 10 մլն դրամ,

2) գույքին պատճառված վնասների համար ապահովագրական գումարն (հատուցման ենթակա առավելագույն չափն) ավելացվել է 300 հազար դրամի չափով` ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի` կազմելով 1 մլն 800 հազար դրամ:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի խորհուրդը վերանայել է տուժողի հուղարկավորության հետ կապված ծախսերի գծով հատուցվող միանվագ 650 հազար դրամ սահմանաչափը` այն դարձնելով 1 մլն դրամ:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ նաեւ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքից` www.paap.am



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: