REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

25/05/2012
Նորություններ. Անշարժ գույքի գների անկման տեմպը դանդաղել է


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2012-ի մարտին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 13808 գործարք, ինչը 4,5 տոկոսով ցածր է փետրվարի եւ 19,5 տոկոսով` 2011-ի մարտի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը մարտին փետրվարի համեմատ աճել է 9,4 տոկոսով, իսկ անցյալ տարվա մարտի համեմատ նվազել` 14,8 տոկոսով: 3608 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 76,8 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Օտարված անշարժ գույքի 38,6 տոկոսը բնակարաննեն են, իսկ օտարման գործարքների քանակի 39,7 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում:

Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 66,7 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2012-ի փետրվարի համեմատ, մարտին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 18,7 տոկոսով, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ նվազել` 12,3 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա մարտին փետրվարին համեմատ նվազել են` 0,1 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

Վարչական շրջաններ                                     Միջին գներ(դրամ)

                                             մարտ2011թ.      մարտ2012թ.       փետրվար2012թ.

Կենտրոն                                 451600             400000                400000

Արաբկիր                                 348200             333050                334000

Քանաքեռ-Զեյթուն                   269500             260000                260100

Նոր-Նորք                                 224800             225050                225000

Ավան                                       228200             233000                234000

Էրեբունի                                  234800             233100                233400

Շենգավիթ                                233000             229000                229100

Դավթաշեն                               255600             254500                254600

Աջափնյակ                               221100             221050                221000

Մալաթիա-Սեբաստիա            219500             219750                219800

Նուբարաշեն                            148000             140100                140100

Միջինը Երևանում

(բացի Նորք-մարաշից)              257700             249900                250100


 



Մարզերում, բացառությամբ Երեւանը, մարտին վաճառվել են 325 բնակարաններ, որոնց քանակը փետրվարի համեմատ նվազել է 0,9 տոկոսով, իսկ 2011-ի մարտի համեմատ` 38,9 տոկոսով: Միաժամանակ, բնակարանների միջին գները մարտին փետրվարի համեմատ մարզերում նվազել են 0,1 տոկոսով:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները մարտին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ: Աբովյանում եւ Վաղարշապատում (Էջմիածնում) 1 քմ գինը 151 հազար հազար դրամ է կազմել: Ապա գալիս են Նոր Հաճընը` գրեթե 128 հազար դրամ, Արմավիրը` 116 հազար դրամ, Եղեգնաձորը եւ Գորիսը` 115 հազար դրամ, Իջեւանը եւ Աշտարակը 110 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

2012-ի մարտին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 408 գործարք, որից 105-ը` Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2012-ի փետրվարի համեմատ աճել է 22,9 տոկոսով, իսկ մարզերում` 19,8 տոկոսով: 2011-ի մարտի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 10,5 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած` 10,2 տոկոսով: Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2012-ի մարտին փետրվարի համեմատ նվազել են դարձյալ 0,1 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.

Վարչական շրջաններ                              Միջին գները/դրամ/

                                            մարտ2011թ.     մարտ2012թ.     փետրվար2012թ.

Կենտրոն                                 471900             458800              459000

Արաբկիր                                 380600             364000              365000

Քանաքեռ Զեյթուն                   280500             274700              274700

Նորք Մարաշ                           280200             301000              301050

Ավան                                       240200             249200              249000

Էրեբունի                                  236200             219100              219500

Շենգավիթ                                 244300            239000              239300

Դավթաշեն                               268700             257000              257500

Աջափնյակ                               233400             236000              236300

Մալաթիա-Սեբաստիա            229400             219000              220000

Նուբարաշեն                            149200             144500              144800

Միջինը Երևանում                                                                                                                            
(բացի Նոր Նորքից)                  274100             269400              269700

 



Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները: Այստեղ միջին գները մարտին փետրվարի համեմատ նվազել են 0,6 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 303 հազար դրամ: Երկրորդը Վաղարշապատը եւ Աբովյանը, որտեղ 1 քմ-ն կազմել է 143 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակը 130 հազար դրամ, Նոր Հաճնը 127 հազար դրամ, Գորիսը 126 հազար դրամ, Իջեւանը եւ Բյուրեղավանը` 119 հազար դրամ, Ջերմուկը` 118 հազար դրամ 1 քմ դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2012-ի մարտին 2011-ի մարտի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն նվազել է 6,9 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 52,1 տոկոսով:

Մարտին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 49 գործարքներ, որից 31-ը` Երեւանում: 2012-ի փետրվարի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը աճել է 2,5 ան•ամ, ընդ որում, Երեւանում աճել է 82,3 տոկոսով, իսկ մարզերում` 6 անգամ: 2011-ի մարտի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը նվազել է 80,9 տոկոսով, ընդ որում, Երեւանում` 83,5 տոկոսով, իսկ մարզերում` 73,9 տոկոսով:

Այսպիսով, անշարժ գույքի շուկայում թե գների անկման տեմպը դանդաղել է, թեեւ չի դադարել:




 



24/05/2012
Նորություն. Մեքենաների տեխզննման կտրոնները կտարբերակվեն


Մայիսի 24-ին կառավարությունը փոփոխություններ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որոնց նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունն անցնելու փաստը հաստատող կտրոնն արտաքին տեսքով տարբերակել ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար բանկերից տրամադրվող տեխնիկական զննության կտրոնից` ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար բացառելով բանկերից կտրոն ստանալու հնարավորությունը:



Ընդհանուր օգտագործման ավտոտրանսպորտային միջոցների համար տեխնիկական զննության կտրոնը, ներկայումս, իր արտաքին տեսքով չի տարբերվում ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար տրամադրվող տեխնիկական զննության կտրոնից, եւ չի բացառվում, որ դրանց տիրապետողներն, օգտվելով կտրոնների նմանությունից, բանկից ձեռք բերեն կտրոն եւ շահագործեն տրանսպորտային միջոցն առանց տեխնիկական զննության կայանում տեխնիկական զննություն անցնելու:



Փոփոխության ընդունումից հետո, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված կտրոնները իրենց արտաքին տեսքով կտարբերվեն ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար բանկերից տրամադրվող կտրոններից: Դա նաեւ կբացառի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների շահագործումը առանց 6-ամսյա պարբերությամբ տեխնիկական զննություն անցնելու:



 



17/05/2012
Նորություն. Երեւանի ավտոբուսային եւ միկրոավտոբուսային երթուղիների մրցույթների ժամանակացույցը մեր կայքում


Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երեւանի քաղաքապետարանը հասատատել էր 2013-2015 թթ. ներքաղաքային տրանսպորտի նոր ցանցը: Մայիսի 11-ին քաղաքապետարանը հաստատել է այդ նպատակով հայտարարվող ավտոբուսային եւ միկրոավտոբուսային երթույղիների մրցույթների ժամանակացույցը: Դրանք սկսվելու են մայիսի 31-ից եւ շարունակվելու մինչեւ նոյեմբեր: Ժամանակացույցը կարող եք տեսնել այստեղ:



11/05/2012
Նորություն. Անշարժ գույքի գները Հայաստանում իջնում են


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2012-ի փետրվարին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 14384 գործարք, ինչը 47,6 տոկոսով բարձր է նախորդ ամսվա` հունվարի եւ 3 տոկոսով ցածր` 2011-ի փետրվարի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը փետրվարին հունվարին համեմատ նվազել է 20,1 տոկոսով, իսկ անցյալ տարվա փետրվարի համեմատ` 14,8 տոկոսով: 3015 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 78,2 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 38 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում:

Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 69,4 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2012-ի հունվարի համեմատ, փետրվարին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 12,3 տոկոսով, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ` 14,1 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա փետրվարին հունվարի համեմատ նվազել են` 0,5 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

Վարչական շրջաններ                      Միջին գները(դրամ)

                                        փետրվար2011թ.      փետրվար2012թ.    հունվար2012թ.

Կենտրոն                              442800                  400000                  400790

Արաբկիր                              356100                  334000                  335300

Քանաքեռ-Զեյթուն               275200                   260100                  260800

Նոր-Նորք                             228100                   225000                  226908

Ավան                                   231000                   234000                  236248

Էրեբունի                              236300                   233400                  234930

Շենգավիթ                            237300                   229100                  230464

Դավթաշեն                           261400                   254600                  255952

Աջափնյակ                           222200                   221000                  221586

Մալաթիա-Սեբաստիա        221000                   219800                  220700

Նուբարաշեն                        149000                   140100                  140100

Միջինը Երևանում

(բացի Նորք-մարաշից)         260000                   250100                  251250

Մարզերում, բացառությամբ Երեւանը, փետրվարին վաճառվել են 328 բնակարաններ, որոնց քանակը հունվարի համեմատ աճել է 0,9 տոկոսով, իսկ 2011-ի փետրվարի  համեմատ` 7,8 տոկոսով: Միաժամանակ, բնակարանների միջին գները հունվարի համեմատ նվազել են 0,9 տոկոսով:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները փետրվարին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 295 հազար դրամ: Աբովյանում եւ Վաղարշապատում (Էջմիածնում) 1 քմ գինը 150 հազար հազար դրամ է կազմել: Ապա գալիս են Նոր Հաճընը` 128 հազար դրամ, Եղեգնաձորը` 120 հազար դրամ, Գորիսը` 115 հազար դրամ, Արմավիրը` 114 հազար դրամ, Իջեւանը 110 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

2012-ի փետրվարին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 332 գործարք, որից 79-ը` Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2012-ի հունվարի համեմատ նվազել է 22,5 տոկոսով, իսկ մարզերում` 21 տոկոսով: 2011-ի փետրվարի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 6 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած աճել 0,4 տոկոսով:

Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2012-ի փետրվարին հունվարին համեմատ նվազել են 0,3 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.

Վարչական շրջաններ                                  Միջին  գները/դրամ/

                                            փետրվար2011թ.      փետրվար2012թ.     հունվար2012թ.

Կենտրոն                                    468800                  459000                  459800

Արաբկիր                                    378000                  365000                  370100

Քանաքեռ Զեյթուն                      288900                  274700                  275000

Նորք Մարաշ                              275500                  301050                  302000

Ավան                                          243000                  249000                  249100

Էրեբունի                                     244000                  219500                  219800

Շենգավիթ                                   249200                  239300                  239500

Դավթաշեն                                  274000                  257500                  258000

Աջափնյակ                                  239000                  236300                  236800

Մալաթիա-Սեբաստիա               233600                  220000                   220500

Նուբարաշեն                               150900                  144800                   144800

Միջինը Երևանում



(բացի Նոր Նորքից)                     276800                  269700                   270500

Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները: Այստեղ միջին գները փետրվարին հունվարի համեմատ նվազել են 0,6 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 303 հազար դրամ: Երկրորդը Վաղարշապատն է 1 քմ-ն 145 հազար դրամ, երրորդը Աբովյանը, որտեղ 1 քմ-ն կազմել է 143 հազար դրամ£ Ապա գալիս են Աշտարակը 130 հազար դրամ, Նոր Հաճնը 128 հազար դրամ, Գորիսը 126 հազար դրամ, Իջեւանը` 120 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ, Ջերմուկը` 118 հազար դրամ 1 քմ դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2012-ի փետրվարին 2011-ի փետրվարի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն նվազել է 23,7 տոկոսով, աճուրդով վաճառքներինը նվազել 35,1 տոկոսով:

Փետրվարին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 20 գործարքներ, որից 17-ը` Երեւանում: 2012-ի հունվարի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը մնացել է անփոփոխ, ընդ որում Երեւանում աճել է 14,8 տոկոսով, իսկ մարզերում` նվազել 40 տոկոսով: 2011-ի փետրվարի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը նվազել է 86,5 տոկոսով, ընդ որում, Երեւանում` 85,8 տոկոսով, իսկ մարզերում` 89,3 տոկոսով:

Այսպիսով, անշարժ գույքի շուկայում գործարքների քանակը նվազում է, իսկ գները` իջնում:


 



03/05/2012
Նորություն. Վարորդական տեսական քննությունների հարցաշարերը եւ պատասխանները մեր կայքում


Վարորդական իրավունք ստանալու համար անհրաժեշտ է հանձնել 2 քննություն` տեսական եւ գործնական: Վարորդական տեսական քննությունների հարցաշարերն ու պատասխանները տեղադրված են մեր կայքի «Շարժական գույք» բաժնի «Տեղեկատվական բազայում»: Դրանք վերցված են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից եւ իրենցից ներկայացնում են 10 խումբ հարցաշարեր, որտեղ տրված են հարցերը, պատասխանների տարբերակները եւ ճիշտ պատասխանը:



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: