REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

07/06/2012
Նորություններ. Փողոցային գծանշումների գույները կփոխվեն


Հետիոտնային անցումների, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառների կետերի եւ ճանապարհների կամ երթեւեկելի մասի եզրային պատերի գծանշումները երթեւեկության մասնակիցների համար առավել տեսանելի դարձնելու նպատակով` Հայաստանի կառավարությունը հունիսի 7-ին որոշեց փոխել փողոցային գծանշումների գույները: Նախկին` 2007-ի հունիսի 28-ի որոշման համաձայն, հետիոտնային անցումների գծանշումները կատարվում են սպիտակ գույնով, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառների կետերի գծանշումները` դեղին գույնով, իսկ ճանապարհների կամ երթեւեկելի մասի եզրային պատերի գծանշումները` սեւ ու սպիտակ գույներով, ինչը որոշ դեպքերում այդքան էլ հստակ տեսանելի չի լինում երթեւեկության մասնակիցների համար:



Նոր որոշմամբ, հետիոտնային անցումների գծանշումների համար սահմանվում է դեղին գույնը, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառների կետերի գծանշումների համար` կարմիր գույնը, իսկ ճանապարհների կամ երթեւեկելի մասի եզրային պատերի գծանշումների համար` նաեւ կապույտ ու սպիտակ կամ կարմիր ու սպիտակ գույները:



01/06/2012
Նորություններ. Ուշադրություն ... Ճանապարհային երթեւկության խախտումների համար փոփոխված տուգանքները հունիսի 2-ից


2012 թ. փետրվարի 7-ին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքով մեծ թվով փոփոխություններ են կատարվել ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի իրավախախտումների համար պատասխանատվություն սահմանող հոդվածներում, ինչպես նաեւ այդ իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթի ընթացակարգերը սահմանող հոդվածներում, որոնք ուժի մեջ են մտնելու 2012 թ. հունիսի 2-ից: Մանրամասները տես այստեղ, ինչպես նաեւ «Շարժական գույք» բաժնի «Տեղեկատվական բազայում»:



30/05/2012
Նորություններ. Մեքենաների համարանիշների տրամադրման գործընթացի մանրամասները մեր կայքում


«Շարժական գույք» բաժնի «Տեղեկատվական բազայում» տեղադրված է Տրանսպորտային միջոցների համարանիշների տրամադրման աճուրդների` Հայաստանի կառավարության սահմանած կարգի, պայմանների եւ հատկացման գների մասին տեղեկատվությունը:

 



25/05/2012
Նորություններ. Անշարժ գույքի գների անկման տեմպը դանդաղել է


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2012-ի մարտին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 13808 գործարք, ինչը 4,5 տոկոսով ցածր է փետրվարի եւ 19,5 տոկոսով` 2011-ի մարտի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը մարտին փետրվարի համեմատ աճել է 9,4 տոկոսով, իսկ անցյալ տարվա մարտի համեմատ նվազել` 14,8 տոկոսով: 3608 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 76,8 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Օտարված անշարժ գույքի 38,6 տոկոսը բնակարաննեն են, իսկ օտարման գործարքների քանակի 39,7 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում:

Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 66,7 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2012-ի փետրվարի համեմատ, մարտին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 18,7 տոկոսով, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ նվազել` 12,3 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա մարտին փետրվարին համեմատ նվազել են` 0,1 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

Վարչական շրջաններ                                     Միջին գներ(դրամ)

                                             մարտ2011թ.      մարտ2012թ.       փետրվար2012թ.

Կենտրոն                                 451600             400000                400000

Արաբկիր                                 348200             333050                334000

Քանաքեռ-Զեյթուն                   269500             260000                260100

Նոր-Նորք                                 224800             225050                225000

Ավան                                       228200             233000                234000

Էրեբունի                                  234800             233100                233400

Շենգավիթ                                233000             229000                229100

Դավթաշեն                               255600             254500                254600

Աջափնյակ                               221100             221050                221000

Մալաթիա-Սեբաստիա            219500             219750                219800

Նուբարաշեն                            148000             140100                140100

Միջինը Երևանում

(բացի Նորք-մարաշից)              257700             249900                250100


 



Մարզերում, բացառությամբ Երեւանը, մարտին վաճառվել են 325 բնակարաններ, որոնց քանակը փետրվարի համեմատ նվազել է 0,9 տոկոսով, իսկ 2011-ի մարտի համեմատ` 38,9 տոկոսով: Միաժամանակ, բնակարանների միջին գները մարտին փետրվարի համեմատ մարզերում նվազել են 0,1 տոկոսով:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները մարտին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ: Աբովյանում եւ Վաղարշապատում (Էջմիածնում) 1 քմ գինը 151 հազար հազար դրամ է կազմել: Ապա գալիս են Նոր Հաճընը` գրեթե 128 հազար դրամ, Արմավիրը` 116 հազար դրամ, Եղեգնաձորը եւ Գորիսը` 115 հազար դրամ, Իջեւանը եւ Աշտարակը 110 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

2012-ի մարտին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 408 գործարք, որից 105-ը` Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2012-ի փետրվարի համեմատ աճել է 22,9 տոկոսով, իսկ մարզերում` 19,8 տոկոսով: 2011-ի մարտի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 10,5 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած` 10,2 տոկոսով: Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2012-ի մարտին փետրվարի համեմատ նվազել են դարձյալ 0,1 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.

Վարչական շրջաններ                              Միջին գները/դրամ/

                                            մարտ2011թ.     մարտ2012թ.     փետրվար2012թ.

Կենտրոն                                 471900             458800              459000

Արաբկիր                                 380600             364000              365000

Քանաքեռ Զեյթուն                   280500             274700              274700

Նորք Մարաշ                           280200             301000              301050

Ավան                                       240200             249200              249000

Էրեբունի                                  236200             219100              219500

Շենգավիթ                                 244300            239000              239300

Դավթաշեն                               268700             257000              257500

Աջափնյակ                               233400             236000              236300

Մալաթիա-Սեբաստիա            229400             219000              220000

Նուբարաշեն                            149200             144500              144800

Միջինը Երևանում                                                                                                                            
(բացի Նոր Նորքից)                  274100             269400              269700

 



Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները: Այստեղ միջին գները մարտին փետրվարի համեմատ նվազել են 0,6 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 303 հազար դրամ: Երկրորդը Վաղարշապատը եւ Աբովյանը, որտեղ 1 քմ-ն կազմել է 143 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակը 130 հազար դրամ, Նոր Հաճնը 127 հազար դրամ, Գորիսը 126 հազար դրամ, Իջեւանը եւ Բյուրեղավանը` 119 հազար դրամ, Ջերմուկը` 118 հազար դրամ 1 քմ դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2012-ի մարտին 2011-ի մարտի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն նվազել է 6,9 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 52,1 տոկոսով:

Մարտին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 49 գործարքներ, որից 31-ը` Երեւանում: 2012-ի փետրվարի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը աճել է 2,5 ան•ամ, ընդ որում, Երեւանում աճել է 82,3 տոկոսով, իսկ մարզերում` 6 անգամ: 2011-ի մարտի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը նվազել է 80,9 տոկոսով, ընդ որում, Երեւանում` 83,5 տոկոսով, իսկ մարզերում` 73,9 տոկոսով:

Այսպիսով, անշարժ գույքի շուկայում թե գների անկման տեմպը դանդաղել է, թեեւ չի դադարել:




 



24/05/2012
Նորություն. Մեքենաների տեխզննման կտրոնները կտարբերակվեն


Մայիսի 24-ին կառավարությունը փոփոխություններ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որոնց նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունն անցնելու փաստը հաստատող կտրոնն արտաքին տեսքով տարբերակել ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար բանկերից տրամադրվող տեխնիկական զննության կտրոնից` ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար բացառելով բանկերից կտրոն ստանալու հնարավորությունը:



Ընդհանուր օգտագործման ավտոտրանսպորտային միջոցների համար տեխնիկական զննության կտրոնը, ներկայումս, իր արտաքին տեսքով չի տարբերվում ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար տրամադրվող տեխնիկական զննության կտրոնից, եւ չի բացառվում, որ դրանց տիրապետողներն, օգտվելով կտրոնների նմանությունից, բանկից ձեռք բերեն կտրոն եւ շահագործեն տրանսպորտային միջոցն առանց տեխնիկական զննության կայանում տեխնիկական զննություն անցնելու:



Փոփոխության ընդունումից հետո, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված կտրոնները իրենց արտաքին տեսքով կտարբերվեն ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար բանկերից տրամադրվող կտրոններից: Դա նաեւ կբացառի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների շահագործումը առանց 6-ամսյա պարբերությամբ տեխնիկական զննություն անցնելու:



 



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: