REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

28/06/2012
Հաշվետվություններ`Օրբիտա,Բիզնես ներդրում. կենտրոն,Ռեգիոն ֆին. արդյունաբեր. կորպ.,Ռեգիոն ինվեստ,Էլիտ ՆՆ ֆինանս քամփնի,Միջազ. բիզնես կենտրոն


Ներկայացնում ենք մեր գործընկերներ «Օրբիտա» ՓԲԸ, «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ,  «Ռեգիոն» ֆինանսական Արդյունաբերական կորպորացիա» ՓԲԸ, «Ռեգիոն ինվեստ» ՍՊԸ, «Էլիտ ՆՆ Ֆինանս Քամփնի» ՍՊԸ, «Միջազգային բիզնես կենտրոն» ՀՁ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություններն ու աուդիտորական եզրակացությունները.



1. «Օրբիտա» ՓԲԸ հաշվետվությունն ու աուդիտորական եզրակացությունը տես այստեղ:



2. «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ հաշվետվությունն ու աուդիտորական եզրակացությունը տես այստեղ:



3. «Ռեգիոն» ֆինանսական Արդյունաբերական կորպորացիա» ՓԲԸ հաշվետվությունն ու աուդիտորական եզրակացությունը տես այստեղ:



4. «Ռեգիոն ինվեստ» ՍՊԸ հաշվետվությունն ու աուդիտորական եզրակացությունը տես այստեղ:



5. «Էլիտ ՆՆ Ֆինանս Քամփնի» ՍՊԸ  հաշվետվությունն ու աուդիտորական եզրակացությունը տես այստեղ:



6. «Միջազգային բիզնես կենտրոն» ՀՁ հաշվետվությունն ու աուդիտորական եզրակացությունը տես այստեղ:



 



 



25/06/2012
Նորություններ. Գույքի գրանցումը նաեւ www.e-cadastre.am-ից


Այս տարվա հունվարից հետո, երբ կադաստրի համակարգում, քաղաքացիների համար, տարածքային ստորաբաժանումների փոխարեն, ստեղծվեցին սպասարկման գրասենյակներ եւ հնարավոր եղավ գույքը գրանցել դրանցից ցանկացածում` անկախ գույքի գտնվելու վայրից, մարզերում գտնվող գույքի վերաբերյալ արդեն մոտ 6000 դիմումներ են ընդունվել Երեւանի գրասենյակներում եւ 726 դիմում` մարզերի սպասարկման գրասենյակներում` Երեւանում գտնվող գույքի վերաբերյալ: Այդ մասին տեղեկացանք անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից:

Միաժամանակ, գույքի գրանցման հնարավորություն կա կադաստրի պետական կոմիտի e-cadastre.am էջի միջոցով` էլեկտրոնային տարբերակով` առանց որեւէ գրասենյակ գնալու: Էլեկտրոնային համակարգը շատ հեշտ է գործածելը, քայլերը հերթականությամբ նշվում են:


 



18/06/2012
Նորություններ. Անշարժ գույքի գների անկումն ապրիլին դադարել է


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2012-ի ապրիլին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 13555 գործարք, ինչը 1,8 տոկոսով ցածր է մարտի եւ 16,9 տոկոսով` 2011-ի ապրիլի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը ապրիլին մարտի համեմատ նվազել է 5,5 տոկոսով, իսկ անցյալ տարվա ապրիլի համեմատ` 14,9 տոկոսով: 3411 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 77,6 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Օտարված անշարժ գույքի 40 տոկոսը բնակարաննեն են, իսկ օտարման գործարքների քանակի 43,6 տոկոսն արձանագրվել է Երեւանում:

Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 62,1 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2012-ի մարտի համեմատ, ապրիլին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 2 տոկոսով, իսկ նախորդ տարվա ապրիլի համեմատ նվազել` 17,6 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա ապրիլին մարտի համեմատ աճել են` 0,8 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

 Վարչական շրջաններ                              Միջին գները(դրամ)

                                         ապրիլ2011թ.      ապրիլ2012թ.       մարտ2012թ.

Կենտրոն                             447300               405000                400000

Արաբկիր                             347400               335000               333050

Քանաքեռ-Զեյթուն               264200               262300               260000

Նոր-Նորք                             225700               225100               225050

Ավան                                   232200               235100               233000

Էրեբունի                              235400               233100               233100

Շենգավիթ                             230800               231000               229000

Դավթաշեն                           252000               257500               254500

Աջափնյակ                           221100               225050               221050

Մալաթիա-Սեբաստիա        221900                222000                219750

Նուբարաշեն                        149500                140100               140100

Միջինը Երևանում

(բացի Նորք-մարաշից)         257100               251900               249900


 



Մարզերում, բացառությամբ Երեւանը, 2012-ի ապրիլին վաճառվել են 312 բնակարաններ, որոնց քանակը մարտի համեմատ նվազել է 4 տոկոսով, իսկ 2011-ի ապրիլի համեմատ աճել 0,3 տոկոսով: Միաժամանակ, բնակարանների միջին գները ապրիլին մարտի համեմատ մարզերում չնչին աճ են ունեցել 0,3 տոկոսով:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները ապրիլին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ: Աբովյանում եւ Վաղարշապատում (Էջմիածնում) 1 քմ գինը 151 հազար հազար դրամ է կազմել: Ապա գալիս են Նոր Հաճընը` գրեթե 128 հազար դրամ, Արմավիրը` 116 հազար դրամ, Եղեգնաձորը` 115 հազար դրամ, Գորիսը` 114 հազար դրամ, Իջեւանը եւ Աշտարակը 110 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

2012-ի ապրիլին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 351 գործարք, որից 106-ը` Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2012-ի մարտի համեմատ աճել է 0,9 տոկոսով, իսկ մարզերում նվազել` 19,1 տոկոսով: 2011-ի ապրիլի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 9,4 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած` 25,8 տոկոսով: Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2012-ի ապրիլին մարտի համեմատ աճել են 0,7 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.

Վարչական շրջաններ                                     Միջին գները/դրամ/

                                               ապրիլ2011թ.      ապրիլ2012թ.        մարտ2012թ.

Կենտրոն                                    467000                 458900                 458800

Արաբկիր                                    378000                 364500                 364000

Քանաքեռ Զեյթուն                      275400                 275200                 274700

Նորք Մարաշ                              278000                 301000                 301000

Ավան                                          238200                 255500                 249200

Էրեբունի                                     236800                 225300                 219100

Շենգավիթ                                    240900                 240000                 239000

Դավթաշեն                                  265000                 258300                 257000

Աջափնյակ                                  234400                 236700                 236000

Մալաթիա-Սեբաստիա               231900                 223000                 219000

Նուբարաշեն                               150700                 144500                 144500                                   


Միջինը Երևանում                     



(բացի Նոր Նորքից)                     272390                 271200                 269400



Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները: Այստեղ միջին գները ապրիլին մարտի համեմատ աճել են 1,1 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո, ինչպես միշտ, Ծաղկաձորում են` 1 քմ-ն 303 հազար դրամ: Երկրորդը Վաղարշապատը եւ Աբովյանն են, որտեղ 1 քմ-ն կազմել է 150 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակը 130 հազար դրամ, Նոր Հաճնը 128 հազար դրամ, Գորիսը 126 հազար դրամ, Իջեւանը եւ Բյուրեղավանը` 119 հազար դրամ, Ջերմուկը` 118 հազար դրամ 1 քմ դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2012-ի ապրիլին 2011-ի ապրիլի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն նվազել է 21,5 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 50,8 տոկոսով:

2012-ի ապրիլին մարտի համեմատ վարձակալության գործարքներն աճել են 2,6 տոկոսով, իսկ 20111-ի ապրիլի համեմատ` նվազել 2,3 տոկոսով:

Ապրիլին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 172 գործարքներ, որից 85-ը` Երեւանում: 2012-ի մարտի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը աճել է 2,5 անգամ, ընդ որում, Երեւանում` 2,7 անգամ, իսկ մարզերում` 4,8 անգամ: 2011-ի ապրիլի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը նվազել է 20,4 տոկոսով, ընդ որում, Երեւանում`50,3 տոկոսով, իսկ մարզերում աճել` 93,3 տոկոսով:

Այսպիսով, հարկ է արձանագրել, որ անշարժ գույքի շուկայում գների անկումն ապրիլին դադարել է եւ անգամ չնչին աճ արձանագրել:


 



14/06/2012
Նորություններ. Նոր տեսախցիկներ Երեւանի փողոցներում հունիսի 2-ից


Ինչպես տեղեկացանք Ճանապարհային ոստիկանությունից, 2012 թվականի հունիսի 2-ից գործարկվելու են Երեւան քաղաքում նոր տեղադրված երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են հետեւյալ խաչմերուկներում.

Աբովյան փողոց - Մոսկովյան փողոց,

Գրիգոր Լուսավորչի փողոց - Բեյրութի փողոց,

Գրիգոր Լուսավորչի փողոց - Իտալիայի փողոց,

Տիգրան Մեծի պողոտա - Քրիստափորի փողոց,

Կոմիտասի պողոտա - Տիգրանյան փողոց,

Կիեւյան փողոց - Օրբելի փողոց,

Ազատության պողոտա - Թբիլիսյան խճուղի,

Սեբաստիա փողոց - Րաֆֆու փողոց,

Բագրատունյաց պողոտա - Արտաշիսյան փողոց,

Պարույր Սեւակի փողոց - Ռուբինյանց փողոց:


 



11/06/2012
Նորություն. Կայքի այցելուների թիվը 2012-ի մայիսին


Ըստ մեր կայքին հոստինգ տրամադրող գերմանական HOSTERGIGANT. NET ընկերության արձանագրած վիճակագրական տվյալների, 2012-ի մայիս ամսին www.rea.am կայքի այցելուների թիվը զգալիորեն ավելացել է, կազմելով 7090 (տես աղյուսակը), ապրիլին` 6109, մարտին` 6387, փետրվարին` 6287, հունվարին` 6198: Oրական այցելության միջին ցուցանիշը կազմել է 228, ապրիլին 203, մարտին` 206, փետրվարին` 216, հունվարին` 200: Մայիսին մեր կայքի հայտարարություններին, բազային տեղեկություններին, նորություններին ու գովազդին ծանոթացել են 51 երկրներում, ապրիլին 47, մարտին` 50, փետրվարին` 51, հունվարին` 48 երկրներում:

Ըստ www.yandex.ru -ի ցուցանիշների օրական այցելուների (հոսթեր) թիվը կազմում է 321, դիտումների թիվը` 963 (http://mysitecost.ru/rea.am): Ինչը նշանակում է, որ ամսական այցելուների (հոսթեր) թիվը կազմում է մոտ 9600-9900, դիտումների թիվը` մոտ 29000-30000:


 



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: