REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

04/09/2012
Նորություն. Կայքի այցելուների թիվը 2012-ի օգոստոսին


Ըստ մեր կայքին հոստինգ տրամադրող գերմանական HOSTERGIGANT. NET ընկերության արձանագրած վիճակագրական տվյալների, 2012-ի օգոստոս ամսին www.rea.am կայքի այցելուների թիվը կազմել է 6499 (տես աղյուսակը), հուլիսին` 6035 (ադրբեջանական հաքերային հարձակման հետեւանքով հուլիսի 24-29-ը կայքը չէր գործում), հունիսին` 8100, մայիսին` 7090, ապրիլին` 6109, մարտին` 6387, փետրվարին` 6287, հունվարին` 6198: Oրական այցելության միջին ցուցանիշը կազմել է 209, հուլիսին 194, հունիսին` 270, մայիսին` 228, ապրիլին 203, մարտին` 206, փետրվարին` 216, հունվարին` 200:





Ըստ www.yandex.ru -ի ցուցանիշների օրական այցելուների (հոսթեր) թիվը այս պահին կազմում է 444, դիտումների թիվը` 1332 (http://mysitecost.ru/rea.am): Ինչը նշանակում է, որ ամսական այցելուների (հոսթեր) միջին թիվն ըստ այս անկախ աղբյուրի կազմում է մոտ 13764, դիտումների թիվը` մոտ 41292: Ի դեպ, յուրաքանչյուր ոք կարող է ստուգել այս ցուցանիշը, մուտք գործելով նշված կայք եւ պատվիրելով հաշվել մեր կայքի արժեքը:



28/08/2012
Նորություններ. Մեքենաների բնապահպանական վճարների չափերը


Բնապահպանական ինչ վճարներ են գանձվում Հայաստանում մաքսային մարմնի կողմից` մինչեւ 10 տարվա, 10-15 տարվա եւ 15 տարուց ավելի թողարկման ժամկետ ունեցող մեքենաների ներմուծման ժամանակ, ինչպես նաեւ մեքենաների արտանետումների համար: Բնապահպանական այս վճարների չափերը կարող եք տեսնել այստեղ, ինչպես նաեւ "Շարժական գույք" բաժնի "Տեղեկատվական բազայում":



17/08/2012
Նորություններ. Անշարժ գույքի գների չնչին աճ հունիսին


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2012-ի հունիսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 14182 գործարք, ինչը 1,7 տոկոսով բարձր է մայիսի եւ 16,4 տոկոսով ցածր` 2011-ի հունիսի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը հունիսին մայիսի համեմատ աճել է 5,3 տոկոսով, իսկ անցյալ տարվա հունիսի համեմատ` նվազել 12,2 տոկոսով: 3742 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 76,7 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Օտարված անշարժ գույքի 37,4 տոկոսը բնակարաններն են, իսկ օտարման գործարքների քանակի 41 տոկոսն արձանագրվել է Երեւանում:

Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 58,3 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2012-ի մայիսի համեմատ, հունիսին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 4,9 տոկոսով, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ` 21,8 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա հունիսին մայիսի համեմատ աճել են` 0,8 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

 Վարչական շրջաններ                                          Միջին գները(դրամ)

                                               հունիս2011թ.         հունիս2012թ.        մայիս2012թ.

Կենտրոն                                     441000                 414000                 412000

Արաբկիր                                     342000                 342050                 339100

Քանաքեռ-Զեյթուն                      262700                  269150                 266100

Նոր-Նորք                                    223800                  230250                 228400

Ավան                                          236700                  241000                 238050

Էրեբունի                                     234400                  238100                 236050

Շենգավիթ                                    227000                 237700                 235100

Դավթաշեն                                  261400                  262000                 260000

Աջափնյակ                                  225600                  229100                 227000

Մալաթիա-Սեբաստիա               221100                  227500                 226000

Նուբարաշեն                               148700                  140200                 140200

Միջինը Երևանում

(բացի Նորք-մարաշից)                256800                  257400                 255300


 



Մարզերում, բացառությամբ Երեւանը, 2012-ի հունիսին վաճառվել են 315 բնակարաններ, որոնց քանակը մայիսի համեմատ աճել է 10,5 տոկոսով, իսկ 2011-ի հունիսի համեմատ նվազել 4,5 տոկոսով: Միաժամանակ, բնակարանների միջին գները հունիսին մայիսի համեմատ մարզերում աճել են 0,7 տոկոսով:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները հունիսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ: Աբովյանում եւ Վաղարշապատում (Էջմիածնում) 1 քմ գինը 153 հազար հազար դրամ է կազմել: Ապա գալիս են Նոր Հաճընը` գրեթե 128 հազար դրամ, Արմավիրը` 118 հազար դրամ, Եղեգնաձորը` 116 հազար դրամ, Գորիսը` 115 հազար դրամ, Իջեւանը` 113 հազար դրամ, Աշտարակը 112 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

2012-ի հունիսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 411 գործարք, որից 125-ը` Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2012-ի հունիսին մայիսի համեմատ աճել է 2,5 տոկոսով, իսկ մարզերում` 8,3 տոկոսով: 2011-ի հունիսի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 4,2 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած` մնացել է անփոփոխ: Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2012-ի հունիսին մայիսի համեմատ աճել են 0,3 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.

Վարչական շրջաններ                                      Միջին գները/դրամ/

                                                 հունիս2011թ.        հունիս2012թ.      մայիս2012թ.

Կենտրոն                                    461000                    462400               461500

Արաբկիր                                    372200                    368550               366900

Քանաքեռ Զեյթուն                      274000                    279800               278900

Նորք Մարաշ                              284100                    306800               305500

Ավան                                          242900                    259100               258900

Էրեբունի                                     241600                    228100               227800

Շենգավիթ                                   237000                    244800               244500

Դավթաշեն                                  274900                    263750               262800

Աջափնյակ                                  238200                    238150               237800

Մալաթիա-Սեբաստիա               231100                    227150               226100

Նուբարաշեն                               149900                    144500               144500


Միջինը Երևանում

(բացի Նորք Նորքից)                     273400                  274800                274000



                                                                                                                 

Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները: Այստեղ միջին գները հունիսին մայիսի համեմատ աճել են 0,3 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո, ինչպես միշտ, Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ: Երկրորդը Աբովյանն է, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը` 151 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակը 133 հազար դրամ, Նոր Հաճնը 129 հազար դրամ, Գորիսը 127 հազար դրամ, Ջերմուկը` 121 հազար դրամ, Իջեւանը ` 120 հազար դրամ, Բյուրեղավանը` 119 հազար դրամ 1 քմ դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2012-ի հունիսին 2011-ի հունիսի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն նվազել է 14,4 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 29,3 տոկոսով:

2012-ի հունիսին մայիսի համեմատ վարձակալության գործարքները նվազել են 14,1 տոկոսով, իսկ 2011-ի հունիսի համեմատ` 18,6 տոկոսով:

Հունիսին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 138 գործարքներ, որից 80-ը` Երեւանում: 2012-ի մայիսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը նվազել է 1,4 տոկոսով, ընդ որում, Երեւանում` 20 տոկոսով, իսկ մարզերում աճել` 45 տոկոսով: 2011-ի հունիսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը նվազել է 34,6 տոկոսով, ընդ որում, Երեւանում` 49,7 տոկոսով, իսկ մարզերում աճել` 11,5 տոկոսով:

Այսպիսով, հունիսին եւս Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների փոքր աճի միտումը պահպանվել է:



12/08/2012
Նորություններ. Նոր տեսախցիկներ Երեւանի փողոցներում


Ինչպես տեղեկացանք ճանապարհային ոստիկանությունից, օգոստոսի 3-ից տեսախցիկներ են տեղադրվել նաեւ Երեւանի հետեւյալ խաչմերուկներում.



Արցախի պ. - Գ. Նժդեի փ.



Գայի պ. - Քոչարյան փ.



Կոմիտասի պ. - Փափազյան փ.



Վաղարշյան փ. - Խաչատրյան փ.



Մարգարյան փ. - Հալաբյան փ.



 



08/08/2012
Նորություններ. ԱՊՊԱ խախտումները կհայտնաբերվեն տեղեկատվական համակարգի միջոցով, այլ ոչ թե մեքենայի հաշվառման-գրանցման ժամանակ


Կառավարությունը օգոստոսի 9-ին հավանություն տվեց «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասինե օրենքում փոփոխությունների նախագծին:

Հայտնի է, որ վարչական պատասխանատվություն է սահմանված Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցի համար կնքված ԱՊՊԱ գործող պայմանագիր չունենալու համար, որը տևել է ավելի քան տասն օր: Տրանսպորտային միջոցի պետական հաշվառում կամ գրանցում իրականացնելիս, ԱՊՊԱ պայմանագրի ստուգման և դրա բացակայության դեպքում, վարչական պատասխանատվություն ենթարկելու գործընթացը պահանջում է բավականին ժամանակ: Նշված խնդիրներին իրավական լուծում տալու նպատակով, նախատեսվում է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասինե օրենքով սահմանել այնպիսի դրույթներ, որոնք թույլ կտան վերը նշված ոլորտի իրավախախտումները հայտնաբերել տեղեկատվական համակարգի միջոցով, այլ ոչ տրանսպորտային միջոցի պետական հաշվառման կամ գրանցման ժամանակ:

Արդյունքում, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կամ գրանցման ժամանակ ոչ թե իրականացվելու է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթ, այլ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դեպքում մերժվելու է հաշվառման-քննական ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունները:


 



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: