REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

27/09/2012
Նորություններ. Կառավարությունը որոշումներ ընդունեց Երեւանի 33-րդ (Ֆիրդուսնոց) եւ Կոնդ թաղամասերի իրացման գոտիների վերաբերյալ


Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 27-ի որոշմամբ, Երեւանի քաղաքապետին լիազորեց Հայաստանի Հանրապետության անունից "Սիթի սենթր դիվելըփմենթ" ընկերության հետ կնքել Երեւան քաղաքի 33-րդ թաղամասի սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության եւ ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր, որից հետո հնարավոր կլինի նշված տարածքի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ եւ ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագիրը։



Մեկ այլ` "Երեւան քաղաքի Կոնդ թաղամասում որոշ տարածքների նկատմամբ գերակա հանրային շահ ճանաչելու իրավական ռեժիմն օրենքի ուժով վերանալուց բխող միջոցառումների մասին" որոշմամբ գերակա հանրային շահ ճանաչված Կոնդ տարածքի մի մասում չիրացված գույքի մասով վերացվեց այդ իրավական ռեժիմը` սեփականատերերին հնարավորություն տալով իրենց գույքը տնօրինել ընդհանուր հիմունքով, իսկ իրացված, սակայն չքանդած տների մասով սեփականության իրավունքը ձեռք բերողից վերադարձվեց բնակիչներին։



Միաժամանակ, Կոնդի մեկ այլ հատվածում փոխվեց կառուցապատող ընկերությունը եւ միայն մնացած մասում իրացումն ու կառուցապատումը պետք է շարունակի նախկին կառուցապատող "Դաուն Թաուն Երեւան" ընկերությունը:



26/09/2012
Նորություններ. Ինչ է նախատեսվում Զբաղվածության կարգավորման 2013-ի ծրագրով


Զբաղվածության կարգավորման 2013-ի պետական ծրագիրն այսօր հաստատվեց կառավարությունում: "Զբաղվածության պետական ծառայություն" գործակալության տվյալներով, 2012-ի հուլիսի 1-ի դրությամբ մարզային եւ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 77 հազար մարդ, որից 52,8 հազարը կամ 68,6 տոկոսը կանայք: Աշխատանք փնտրող երիտասարդների թիվը կազմել է 18,8 հազար:

Գործատուների կողմից գործակալությանը ներկայացվող թափուր աշխատատեղերի  ամսական միջին թիվը 2011-ին կազմել է 1592, որի  46,5 տոկոսից ավելին կրկնվող հայտերն են: 2012-ի վեց ամսվա կտրվածքով թափուր աշխատատեղերի  ամսական միջին թիվը կազմել է 1710:

Հիշեցնենք մեր այցելուներին, որ մեր կայքի "Աշխատանք" բաժնում տեղադրում են "Զբաղվածության պետական ծառայությանը" գործատուների ներկայացրած թափուր աշխատատեղերի մասին հայտարարությունները:  

Ինչ վերաբերվում է զբաղվածության կարգավորման 2013-ի պետական ծրագրին, ապա նրա իրականացումից  ակնկալվում է.

   1) տարվա ընթացքում զբաղվածության մարզային եւ տարածքային կենտրոններում խորհրդատվություն ստացող անձանց թվաքանակի աճ` առնվազն 10 տոկոսով.

   2) զբաղվածության ակտիվ ծրագրերում ընդգրկվածների թվաքանակի աճ` առնվազն 16,3  տոկոսով.

   3) մասնագիտական ուսուցման դասընթացներն ավարտածների մինչեւ 50 տոկոսի աշխատանքի տեղավորում (ուսուցման դասընթացի ավարտից հետո` 3  ամսվա ընթացքում).

   4) աշխատանքի տեղավորվածների թվի աճ` առնվազն 17 տոկոսով.

   5) հաշվառված աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորում` առնվազն 7,5 տոկոսով.

   6) հաշվառված երիտասարդների աշխատանքի տեղավորում` առնվազն 15 տոկոս.

   7) զբաղվածության մարզային եւ տարածքային կենտրոնների հետ համագործակցող գործատուների թվի աճ` առնվազն 7,5 տոկոսով:


 



18/09/2012
Նորություններ. Փոփոխություններ վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգում


Սեպտեմբերի 20-ին կառավարության նիստում հավանության արժանացավ վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը:

Ներկայումս վարորդական վկայական ունեցող անձը, որեւէ նոր կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար հանձնում է ինչպես տեսական, այնպես էլ գործնական քննություն, չնայած, որ տեսական քննության հարցաշարը նույն է բոլոր կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ստանալու քննությունների համար:

Որակավորման քննությունների ընդհանուր արդյունքների հիման վրա, քննական մարմնի ղեկավարի կողմից ընդունվում է անձին վարորդական վկայական տալու կամ վարորդական վկայական տալը մերժելու մասին որոշում: Քննական մարմնի ղեկավարի կողմից գրավոր որոշում է ընդունվում նաեւ վարորդական վկայականի փոխանակման, կորցրած վարորդական վկայականի կրկնօրինակը տրամադրելու դեպքում:

Ավտոմոբիլով գործնական քննությունն անցկացվում է երկու փուլով: Առաջին փուլ` գործնական վարում ավտոդրոմում կամ ավտոհրապարակում, երկրորդ փուլ` գործնական վարում ճանապարհային երթեւեկության իրական պայմաններում:

Բացի վերոնշյալից, որակավորման քննություններին մասնակցելուց առաջ քաղաքացու տվյալները համեմատվում են հոգեբուժական բժշկական հաստատությունների կողմից տրված տվյալների հետ, եւ եթե առկա է համընկնում, ապա արգելվում է մասնակցել քննություններին:

Կառավորության նոր որոշման համաձայն, քաղաքացին այլեւս չի ներկայացնելու գրավոր դիմում, այլ պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո անմիջապես նկարահանվելու է համակարգչային տեխնիկայի միջոցով, ինչով փաստվելու է նրա դիմելը քննական մարմին:

Վարորդական վկայական ունեցող անձը, որեւէ նոր կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար այլեւս չի հանձնելու տեսական քննությունը:

Որակավորման քննությունները դրական հանձնելուց հետո, վարորդական իրավունքի վկայական հատկացնելիս կամ վարորդական վկայականը փոխանակելիս, կորած վարորդական վկայականի կրկնօրինակը տրամադրելիս քննական մարմնի ղեկավարի կողմից գրավոր որոշում չի ընդունվելու, այլ վարորդական վկայականը կատարելու է վարչական ակտի դեր: Գրավոր որոշում ընդունվելու է միայն վարորդական վկայական տալը, փոխանակելը, կորած վկայականի կրկնօրինակ տալը մերժելու դեպքում:

Նախատեսվում է գործնական քննությունն անցկացնել մեկ փուլով` միայն ավտոդրոմում (ավտոհրապարակում), իսկ մինչեւ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները որակավորման գործնական քննությունների ընդունման համար նախատեսված ավտոդրոմներով (ավտոհրապարակներով) ապահովելը` ճանապարհային երթեւեկության իրական պայմաններում:

Որոշմամբ, այսուհետեւ վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկից հանվել է դիմում, ինպես նաեւ տեսական քննության արդյունքների վերաբերյալ փաստաթուղթ ներկայացնելու պահանջը, քանի որ տեսական քննության արդյունքները էլեկտրոնային եղանակով հասանելի են լինելու գործնական քննություն ընդունող ծառայողին:

Բացի այդ, հանվում է քաղաքացու տվյալները հոգեբուժական բժշկական հաստատությունների կողմից տրված տվյալների հետ համեմատելու պահանջը եւ փոխարենը ներդրվում տեսական քննության հետ միաժամանակ հոգեբանական թեստ հանձնելու պահանջ:

Այս որոշմամբ, փաստորեն վերանում են քաղաքացու կողմից գրավոր դիմում ներկայացնելու, գործնական քննությունը երկու փուլով անցկացնելու, քննական մարմնի ղեկավարի կողմից գրավոր որոշում կայացնելու եւ քաղաքացու տվյալները հոգեբուժական բժշկական հաստատությունների կողմից տրված տվյալների հետ համեմատելու գործընթացները, պարզեցնելով եւ թափանցիկ դարձնելով վարորդական իրավունքի վկայական ստանալու ամբողջ գործընթացը:


 



17/09/2012
Նորություններ. Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի անդամավճարները 10 մլն դրամ, չվճարման տուգանքը` 0,1 տոկոս ժամկետանց օրվա համար


Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի անդամների արտահերթ ընդհանուր ժողովը սեպտեմբերի 14-ին որոշել է`

1. Սահմանել, որ "Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո" իրավաբանական անձանց միությունն անդամավճարներ է գանձում հետեւյալ չափերով.

1) միանվագ անդամավճար` 10 000 000 Հայաստանի Հանրապետության դրամ,

2) պարբերական անդամավճարներ` վճարման համար սահմանված ամսվաննախորդող հաշվետու տարվա ընթացքում Բյուրոյի անդամ համապատասխան ապահովագրական ընկերության կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրերի գծով հաշվեգրված ապահովագրավճարների 0.375 տոկոսի չափով:

2. Սահմանել, որ "Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո" իրավաբանական անձանց միությունն իր անդամ ապահովագրական ընկերությունների կողմից "Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո" իրավաբանական անձանց միության կանոնադրությամբ եւ սույն որոշմամբ սահմանված չափով, կարգով եւ ժամկետներում անդամավճար չվճարելու դեպքում գանձում է տույժ` յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար` չվճարված անդամավճարի գումարի 0,1 տոկոսի չափով:


 



06/09/2012
Նորություններ. Վարորդների իրավունքները պաշտպանող կազմակերպության ժողով հոկտեմբերի 10-ին ժամը 10.00-ին


Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշված է.



Ի կատարումն "Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին" ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների` հրապարակում ենք հայտարարություն առ այն, որ`

Համաձայն հիշյալ օրենքի "Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո" ԻԱՄ (այսուհետ` Բյուրո) խորհրդի մեկական անդամ ընտրում են վարորդների իրավունքները պաշտպանող, առնվազն երեք տարվա պետական գրանցում ունեցող կազմակերպությունները` իրենց միջեւ ձեռք բերված պայմանավորվածությամբ` երկու տարի ժամկետով:

Այդ ընտրությունը կատարելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը, սույն թվականի հոկտեմբեր 10-ին` ժամը 10:00-ին ՀՀ կենտրոնական բանկի շենքում` ք. Երեւան, Վ. Սարգսյան 6 հասցեում, կազմակերպում է ժողով:

Բոլոր այն կազմակերպությունները, որոնք բավարարում են վերոհիշյալ պահանջներից որեւէ մեկին եւ ցանկանում են մասնակցել ժողովին, պետք է մինչեւ սույն թվականի հոկտեմբերի 7–ը այդ մասին գրավոր հայտ ներկայացնեն ՀՀ կենտրոնական բանկ` հայտին կցելով պետական գրանցման վկայականի եւ կանոնադրության պատճենները:

Այն կազմակերպությունները, որոնք հիշյալ ժողովում ընտրվելու համար մտադիր են ներկայացնել Բյուրոյի խորհրդի անդամի թեկնածու, հայտին պետք է կցեն նաեւ այդ թեկնածուի անունը եւ ազգանունը, տեղեկություններ նրա կրթության եւ աշխատանքային փորձի վերաբերյալ, փոխկապակցվածությունը Բյուրոյի անդամների հետ (բացակայության դեպքում` նշում փոխկապակցվածության բացակայության մասին), նրան առաջադրող Բյուրոյի անդամի (անդամների) անվանումը (անվանումները) եւ վերջինի (վերջինների) հավաստումն առ այն, որ ներկայացված թեկնածուներն իրենց մասնագիտական կարողություններով ի վիճակի են ապահովել օրենքով եւ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված խորհրդի լիազորությունների պատշաճ իրականացումը եւ առկա չեն Բյուրոյի կանոնադրության 123-րդ կետով սահմանված սահմանափակումները:


 



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: