REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

29/10/2012
Նորություններ. Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի նոր հասցեն


Տեղեկացնում ենք, որ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն փոխել է իր գործունեության վայրը: Բյուրոյի նոր գրասենյակը գտնվում է Հանրապետության Հրապարակի հարեւանությամբ` Հանրապետության 22, տարածք 2 հասցեում:



26/10/2012
Նորություններ. Միջպետական նշանակության ավտոճանապարհին` նոր արագաչափ


Ինչպես տեղեկացանք ճանապարհային ոստիկանությունից, շարունակվում են միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2012 թվականի հոկտեմբերի 26-ից գործարկվելու է "Մ-4 Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման" միջպետական նշանակության ավտոճանապարհի 82-րդ կմ հատվածում (թունելի հարակից տարածք)` Սեւանից դեպի Դիլիջան ուղղությամբ նոր տեղադրված երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքը:

Տեղեկացվում է նաեւ, որ ճանապարհի տվյալ հատվածում երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 50 կմ/ժ է:


 



22/10/2012
Նորություններ. Անշարժ գույքի գները օգոստոսին չնչին աճ են ունեցել


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2012-ի օգոստոսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 15869 գործարք, ինչը 13 տոկոսով ավելի է հուլիսի եւ 1,4 տոկոսով` 2011-ի օգոստոսի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը օգոստոսին հուլիսի համեմատ աճել է 18 տոկոսով, իսկ անցյալ տարվա օգոստոսի համեմատ` 6,9 տոկոսով: 4686 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 72,4 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Օտարված անշարժ գույքի 38 տոկոսը բնակարաններն են, իսկ օտարման գործարքների քանակի 40,7 տոկոսն արձանագրվել է Երեւանում:

Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 57,8 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2012-ի հուլիսի համեմատ, օգոստոսին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 15,3 տոկոսով, իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ նվազել 7,8 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա օգոստոսին հուլիսի համեմատ աճել են` 0,7 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

 Վարչական շրջաններ                                      Միջին գները(դրամ)

                                                   օգոստոս2011թ.      օգոստոս2012 թ.     հուլիս2012թ.

Կենտրոն                                           438200                   416800               415050

Արաբկիր                                           337800                   343700               342800

Քանաքեռ-Զեյթուն                             262900                   272500               270100

Նոր-Նորք                                           226600                   235000               232050

Ավան                                                 247400                   245050               243000

Էրեբունի                                            234300                   239600               238300

Շենգավիթ                                          223100                   240600               238500

Դավթաշեն                                         258100                   265000               263100

Աջափնյակ                                         221200                   231400               229800

Մալաթիա-Սեբաստիա                      227400                    229800              228400

Նուբարաշեն                                      145400                    140500              140200

Միջինը Երևանում

(բացի Նորք-մարաշից)                        256600                   260000               258300

Մարզերում, բացառությամբ Երեւանը, 2012-ի օգոստոսին վաճառվել են 406 բնակարաններ, որոնց քանակը հուլիսի համեմատ աճել է 11,2 տոկոսով, իսկ 2011-ի օգոտոսի համեմատ 1,2 տոկոսով: Միաժամանակ, բնակարանների միջին գները օգոստոսին հուլիսի համեմատ մարզերում աճել են 0,4 տոկոսով:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները օգոստոսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ: Աբովյանում եւ Վաղարշապատում (Էջմիածնում) 1 քմ գինը 153 հազար հազար դրամ է կազմել: Ապա գալիս են Նոր Հաճընը` 128 հազար դրամ, Արմավիրը` 118 հազար դրամ, Եղեգնաձորը` 117 հազար դրամ, Գորիսը` 115 հազար դրամ, Իջեւանը` 114 հազար դրամ, Աշտարակը 113 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

2012-ի օգոստոսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 397 գործարք, որից 126-ը` Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2012-ի օգոստոսին հուլիսի համեմատ աճել է 0,8 տոկոսով, իսկ մարզերում` 8,4 տոկոսով: 2011-ի օգոստոսի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 1,3 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած` նվազել 25,7 տոկոսով: Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2012-ի օգոստոսին հուլիսի համեմատ աճել են 0,3 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.

Վարչական շրջաններ                                    Միջին գները/դրամ/

                                                    օգոստոս2011թ.      օգոստոս2012թ.        հուլիս2012թ.

Կենտրոն                                           453400                    464500                  463800

Արաբկիր                                           363300                    370500                  369600

Քանաքեռ Զեյթուն                             269100                    282000                  280500

Նորք Մարաշ                                     292100                    308000                  307100

Ավան                                                 250800                    261500                  260400

Էրեբունի                                            240800                    229300                  228800

Շենգավիթ                                          235000                    246200                  245100

Դավթաշեն                                         272400                    264000                  263800

Աջափնյակ                                         234000                    240000                  239600

Մալաթիա-Սեբաստիա                      235600                     229500                 228000

Նուբարաշեն                                      150100                     144500                 144500


Միջինը Երևանում

(բացի ՆորՆորքից)                             272400
                                  276400                  275600                                

Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները: Այստեղ միջին գները օգոստոսին հուլիսի համեմատ աճել են 0,2 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո, ինչպես միշտ, Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ: Երկրորդը Աբովյանն է, որտեղ 1 քմ-ն կազմել է 154 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը` 152 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակը 134 հազար դրամ, Նոր Հաճնը 129 հազար դրամ, Գորիսը 127 հազար դրամ, Ջերմուկը 122 հազար դրամ, Իջեւանը` 121 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ 1 քմ դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2012-ի օգոստոսին 2011-ի օգոստոսի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 12,3 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 1,1 տոկոսով:

2012-ի օգոստոսին հուլիսի համեմատ վարձակալության գործարքները աճել են 11,8 տոկոսով, իսկ 2011-ի օգոստոսիի համեմատ` 21,1 տոկոսով:

Օգոստոսին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 162 գործարքներ, որից 112-ը` Երեւանում: 2012-ի հուլիսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը նվազել է 5,3 տոկոսով, ընդ որում, Երեւանում աճել` 13,1 տոկոսով, իսկ մարզերում նվազել` 30,6 տոկոսով: 2011-ի օգոստոսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը նվազել է 16,5 տոկոսով, ընդ որում, Երեւանում` 18,2 տոկոսով, իսկ մարզերում` 12,3 տոկոսով:

Այսպիսով, օգոստոսին Հայաստանի անշարժ գույքի շուկայում գները էական փոփոխությունների չեն ենթարկվել:




 



18/10/2012
Նորություններ. Որ հիվանդությունների դեպքում է արգելվում մեքենա վարել


Հայաստանի կառավարությունը հաստատել է վարորդական վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման կարգը, այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոցը, Ճանապարհային ոստիկանության ծառայություն ներկայացվող բժշկական հավատարմագրման տեղեկանքի ձևը, ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը:



Համաձայն կառավարության որոշման, մասնավորապես, արգելվում է տրանսպորտային միջոց վարել հետեւյալ հիվանդությունների դեպքում` աչքի բացակայություն, վերին կամ ստորին վերջույթի, դաստակի կամ ոտնաթաթի բացակայություն, շարժումները սահմանափակող` դաստակի կամ ոտնաթաթի ձեւախախտում, ինչպես նաեւ ձեռքերի մատների կամ ֆալանգների ձեւախախտումներ եւ արատներ, որոնք հանգեցնում են վերջույթի ֆունկցիաների խիստ խանգարման, բացառությամբ անձի հնարավորություններին հարմարեցված տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերի:



18/10/2012
Նորություններ. Նոր արագաչափեր Երեւանի փողոցներում


Ինչպես տեղեկացանք Ճանապարհային ոստիկանությունից, 2012 թվականի հոկտեմբերի 22-ից գործարկվելու են Երևան քաղաքի Շիրակի, Թամանցիների, Պռոշյան փողոցներում և Արշակունյաց պողոտայում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը:



Տեղեկացվում է  նաև, որ նշված վայրերում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: