REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

18/12/2012
Նորություններ. Ապահովագրական ընկերություններն իրավունք չունեն մերժելու ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դիմումը


Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում  է,  որ ՀՀ  տարածքում գործող յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն պարտավոր է  օրենքի շրջանակներում ԱՊՊԱ պայմանագիր կնքել իրեն դիմած բոլոր անձանց հետ անխտիր: Մասնավորապես, համաձայն Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին ՀՀ օրենքի` ԱՊՊԱ պայմանագիր կնքելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությունը պարտավոր է ԱՊՊԱ պայմանագիր կնքել  օրենքով ԱՊՊԱ պայմանագիր ունենալու պարտավորություն ունեցող յուրաքանչյուր անձի հետ, ով կդիմի իրեն:  Ընդ որում, ապահովագրական ընկերությունները պարտավոր են կնքել ԱՊՊԱ պայմանագիր իրենց դիմող անձանց հետ օրենքի շրջանակներում վերջիններիս նախընտրած պայմաններով: Ըստ նույն օրենքի` ԱՊՊԱ պայմանագիր կարելի է կնքել նվազագույնը 3 ամիս եւ առավելագույնը` 1 տարի ժամկետով: Ուստի, ապահովագրական ընկերությունները որեւէ հիմք չունեն ինչպես մերժելու իրենց դիմած անձանց կնքելու ԱՊՊԱ պայմանագիր, այնպես էլ  որեւէ սահմանափակումներ դնելու ԱՊՊԱ պայմանագիր կնքելու հարցում:    Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է  բոլոր նրանց, ովքեր ԱՊՊԱ պայմանագիր կնքելու հարցում ապահովագրական ընկերություններին բանավոր դիմելու դեպքում կունենան խնդիրներ, դիմումը ձեւակերպել գրավոր: Լրացուցիչ խնդիրներ ունենալու պարագայում խնդրում ենք  պահանջել ապահովագրական ընկերությունից գրավոր մերժումը եւ դիմել անմիջապես Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո` Հանրապետության 22, տարածք 2 հասցեով կամ զանգահարել մեզ` 580034, 58 0043 թեժ գծի հեռախոսահամարներով:

 



17/12/2012
Նորություններ. Նոր տեսախցիկներ Երեւանի փողոցներում դեկտեմբերի 24-ից


Ինչպես տեղեկացանք Ճանապարհային ոստիկանությունից, 2012 թվականի դեկտեմբերի 24-ից գործարկվելու են նաեւ Երեւան քաղաքում Արշակունյաց պողոտա-Քրիստափորի փողոց, Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց, Գայի պողոտա-Ստեփանյան փողոց, Գայի պողոտա-Նանսենի փողոց, Դավիթ Անհաղթի փողոց-Ուլնեցու փողոց, Տիգրան Պետրոսյան փողոց-Փիրումյաններ փողոց, Ազատության պողոտա-Բաբայան փողոց, Ազատության պողոտա-Մամիկոնյանց փողոց, Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոց եւ Տիգրան Մեծի պողոտա-Սասունցի Դավթի փողոց խաչմերուկներում նոր տեղադրված երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկները:



13/12/2012
Նորություններ. Նոտարական գրասենյակների հասցեները մեր կայքում


Տեղեկացնում ենք, որ Երեւանում եւ Հայաստանի մարզերում գործող նոտարական գրասենյակների հասցեները եւ հեռախոսհամարները կարող եք գտնել մեր կայքի "Ծառայություններ" բաժնի "Տեղեկատվական բազայում", որտեղ տեղադրված են նաեւ նոտարական ծառայությունների սակագները:



03/12/2012
Նորություններ. Երեւանի միկրոավտոբուսային երթուղիները, որոնք փոխարինվելու են ավտոբուսներով


Երեւանի քաղաքապետարանը հրապարակել է այն միկրոավտոբուսային երթուղիների ցանկը, որոնք առաջիկայում կդառնան ավտոբուսային: Ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:



26/11/2012
Նորություններ. Հոկտեմբերին անշարժ գույքի գործարքներն ավելացել են, իսկ գները` գրեթե չեն փոխվել


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2012-ի հոկտեմբերին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 17413 գործարք, ինչը 34,4 տոկոսով ավելի է սեպտեմբերի եւ 9,3 տոկոսով` 2011-ի հոկտեմբերի •ործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ աճել է 25,4 տոկոսով, իսկ անցյալ տարվա հոկտեմբերի համեմատ` 8,7 տոկոսով: 4554 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 77,1 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Օտարված անշարժ գույքի 37,7 տոկոսը բնակարաններն են, իսկ օտարման գործարքների քանակի 41,2 տոկոսն արձանագրվել է Երեւանում:

Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 58,4 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2012-ի սեպտեմբերի համեմատ, հոկտեմբերին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 55 տոկոսով, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ` 8,6 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ աճել են` 0,5 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

 Վարչական շրջաններ                                 Միջին գները(դրամ)

                                        հոկտեմբեր2011թ.    հոկտեմբեր2012 թ.    սեպտեմբեր 2012թ.

Կենտրոն                              436100                    419500                        418200

Արաբկիր                              342000                    347000                        346100

Քանաքեռ-Զեյթուն                265900                    276100                        274200

Նոր-Նորք                              227700                    239000                        237000

Ավան                                    248900                    248050                        246550

Էրեբունի                               226700                    241500                        240000

Շենգավիթ                             233400                    245000                        243500

Դավթաշեն                            253000                    267000                        266200

Աջափնյակ                            226500                    235600                        234000

Մալաթիա-Սեբաստիա         223100                    232100                         231300

Նուբարաշեն                         140100                    142000                         141000

Միջինը Երևանում

(բացի Նորք-մարաշից)          256700                    263000                         261600

Մարզերում, բացառությամբ Երեւանը, 2012-ի հոկտեմբերին վաճառվել են 424 բնակարաններ, որոնց քանակը սեպտեմբերի համեմատ աճել է 3,9 տոկոսով, իսկ 2011-ի հոկտեմբերի համեմատ` 15,2 տոկոսով: Միաժամանակ, բնակարանների միջին գները հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ մարզերում աճել են 0,6 տոկոսով:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները օգոստոսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ: Աբովյանում եւ Վաղարշապատում (Էջմիածնում) 1 քմ գինը 153 հազար հազար դրամ է կազմել: Ապա գալիս են Նոր Հաճընը` 128 հազար դրամ, Արմավիրը` 119 հազար դրամ, Եղեգնաձորը` 117 հազար դրամ, Իջեւանը` 116 հազար դրամ, Գորիսը` 115 հազար դրամ, Աշտարակը` 113 հազար դրամ, Մասիսը` 112 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

2012-ի հոկտեմբերին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 512 գործարք, որից 159-ը` Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2012-ի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ աճել է 63,9 տոկոսով, իսկ մարզերում` 35,8 տոկոսով: 2011-ի հոկտեմբերի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 45,9 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած` նվազել 3,6 տոկոսով: Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2012-ի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ աճել են 0,4 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.

Վարչական շրջաններ                                            Միջին գները/դրամ/

                                              հոկտեմբեր2011թ.    հոկտեմբեր2012թ.    սեպտեմբեր2012թ.

Կենտրոն                                       455000                     467500                       466800

Արաբկիր                                       368000                     375000                       374500

Քանաքեռ Զեյթուն                         276000                     286200                       284100

Նորք Մարաշ                                 300300                     312500                       310700

Ավան                                             257200                     264600                       263800

Էրեբունի                                        233000                     232000                       230000

Շեն•ավիթ                                       243500                     249500                       248000

Դավթաշեն                                     265000                     267000                       266100

Աջափնյակ                                     238000                     242400                       241000

Մալաթիա-Սեբաստիա                  233000                      232100                       230300

Նուբարաշեն                                  145800                      145100                       144500


Միջինը Երևանում

(բացի ՆորՆորքից)                         274000                      279300                       278200        


Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները: Այստեղ միջին գները հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ աճել են 0,5 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո, ինչպես միշտ, Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ: Երկրորդը Աբովյանն է, որտեղ 1 քմ-ն կազմել է 154 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը` 152 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակը 134 հազար դրամ, Նոր Հաճնը 129 հազար դրամ, Գորիսը 127 հազար դրամ, Ջերմուկը` 123 հազար դրամ, Իջեւանը` 122 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ 1 քմ դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2012-ի հոկտեմբերին 2011-ի հոկտեմբերի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 1,8 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 5,9 տոկոսով: Ընդ որում Երեւանում աճել է 3,5 անգամ, իսկ մարզերում` 4,3 տոկոսով:

2012-ի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ վարձակալության գործարքները աճել են 30,7 տոկոսով, իսկ 2011-ի հոկտեմբերի համեմատ` 40,2 տոկոսով:

Հոկտեմբերին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 170 գործարքներ, որից 123-ը` Երեւանում: 2012-ի սեպտեմբերի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը աճել է 63,5 տոկոսով, ընդ որում, Երեւանում` 83,6 տոկոսով, իսկ մարզերում` 27 տոկոսով: 2011-ի հոկտեմբերի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը նվազել է 18,7 տոկոսով, ընդ որում, Երեւանում` 19,6 տոկոսով, իսկ մարզերում` 16,1 տոկոսով:

Այսպիսով, հոկտեմբերին Հայաստանի անշարժ գույքի շուկայում զգալիորեն ավելացել է գործարքների քանակը, թեեւ գները աննշան աճ են ունեցել:


 



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: