REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

28/07/2017
Հունիսին անշարժ գույքի գործարքների քանակի աճի միտումը պահպանվել է


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2017-ի հունիսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 15581 գործարք, ինչը 0,8 տոկոսով պակաս է մայիսի եւ 5,1 տոկոսով ավելի՝ 2016-ի հունիսի գործարքների քանակի համեմատ։ Միայն օտարման գործարքների քանակը հունիսին մայիսի համեմատ աճել է 0,7 տոկոսով, իսկ 2016-ի հունիսի համեմատ՝ 17,5 տոկոսով: 4480 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 73,5 տոկոսը։ Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 41,4 տոկոսն արձանագրվել է Երեւանում, իսկ օտարված անշարժ գույքի 39 տոկոսը բնակարաններն են:



Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 64,8 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ Մայիսի համեմատ, 2017-ի հունիսին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 0,2 տոկոսով, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ` աճել 26,1 տոկոսով։



Բնակարանների շուկայական միջին գները դրամով արտահայտված Երեւանում այս տարվա հունիսին մայիսի համեմատ աճել են 0,1 տոկոսով։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                              հունիս 2016թ. հունիս 2017թ.  մայիս 2016թ.



Կենտրոն                                   428250            451500             450000



Արաբկիր                                   357300            341050              340000



Քանաքեռ-Զեյթուն                    283100            268000              268000



Նոր-Նորք                                   254200            230000             230000



Ավան                                          261700            248000             247600



Էրեբունի                                    252350            237000             237000



Շենգավիթ                                  257700            240000             240000



Դավթաշեն                                 276750            250000             250000



Աջափնյակ                                 251000            226250             226250



Մալաթիա-Սեբաստիա              244100            230000              230000



Նուբարաշեն                             157350             156000             156000



Մարզերում հունիսին վաճառվել են 371 բնակարաններ, որոնց քանակը մայիսի համեմատ աճել է 13,1 տոկոսով, իսկ 2016-ի հունիսի համեմատ՝ 19,3 տոկոսով:



Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները 2017-ի հունիսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 288 հազար դրամ է կազմել: Աբովյանում 1 քմ գինը 147 հազար հազար դրամ է, Վաղարշապատում (Էջմիածնում) եւ Գորիսում՝ 125 հազար դրամ, Նոր Հաճընում եւ Եղեգնաձորում` 120 հազար դրամ, Իջեւանում 110 հազար դրամ, Մարտունիում՝ 109 հազար դրամ, Աշտարակում 105 հազար դրամ, Եղվարդում՝ 102 հազար դրամ, Արմավիրում եւ Դիլիջանում` 100 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։ Բնակարանների միջին գները մարզերում հունիսին մայիսի մնացել են անփոփոխ։



2017-ի հունիսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 387 գործարք, որից 115-ը՝ Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2017-ի հունիսին մայիսի համեմատ նվազել է 5 տոկոսով, իսկ մարզերում` աճել 4,6 տոկոսով։ 2016-ի հունիսի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 12,8 տոկոսով, իսկ մարզերում`նվազել 1,5 տոկոսով։



Միջինացված՝ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2017-ի հունիսին մայիսի համեմատ մնացել են անփոփոխ։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                         Միջին գները  /դրամ/



                                               հունիս 2016թ.          հունիս 2017թ.         մայիս 2016թ.



Կենտրոն                                 476350                           476000                         476000



Արաբկիր                                 383200                           380000                         380000



Քանաքեռ Զեյթուն                  295000                           283100                         283100



Նորք Մարաշ                           319300                           300000                         300000



Ավան                                       270600                            262000                        262000



Էրեբունի                                 239750                            234130                        234130



Շենգավիթ                               255000                            230000                        230000



Դավթաշեն                              276100                            268050                        268050



Աջափնյակ                              250100                            240000                        240000



Մալաթիա-Սեբաստիա           238100                            234000                        234000



Նուբարաշեն                           150800                            150000                        150000



Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները։ Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 300 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 155 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 150 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը 130 հազար դրամ, Ջերմուկը՝ 129 հազար դրամ, Գորիսը`128 հազար դրամ, Նոր Հաճնը` 126 հազար դրամ, Իջեւանը՝ 120 հազար դրամ, Գյումրին՝ 116 հազար դրամ, Եղեգնաձորը` 114 հազար դրամ 1 քմ դիմաց: Անհատական տների միջին գները հունիսին մայիսի համեմատ նվազել են 0,1 տոկոսով:



Հողի շուկայում հետեւյալ պատկերը հետեւյալն է՝ 2017-ի հունիսին 2016-ի հունիսի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն Հայաստանում աճել է 18,3 տոկոսով, աճուրդով վաճառքներինը`նվազել 3,4 տոկոսով:



2017-ի հունիսին Հայաստանի հանրապետությունում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 224 գործարք, որից 164-ը Երեւանում՝ 5,7 տոկոսով պակաս մայիսի եւ 69,1 տոկոսով ավելի՝ 2016-ի հունիսի համեմատ:



Այսպիսով, Հայաստանի անշարժ գույքի շուկայում հունիսին հիմնականում պահպանվել է մայիսին արձանագրված գործարքների քանակի աճի միտումը:  



06/07/2017
Անշարժ գույքի գործարքների քանակի նկատելի աճ մայիսին


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2017-ի մայիսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 15708 գործարք, ինչը 39,1 տոկոսով ավելի է ապրիլի եւ 7,2 տոկոսով՝ 2016-ի մայիսի գործարքների քանակի համեմատ։ Միայն օտարման գործարքների քանակը մայիսին ապրիլի համեմատ աճել է 38,5 տոկոսով, իսկ 2016-ի մայիսի համեմատ՝ 23,8 տոկոսով: 4451 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 73 տոկոսը։ Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 43,3 տոկոսն արձանագրվել է Երեւանում, իսկ օտարված անշարժ գույքի 37,7 տոկոսը բնակարաններն են:



Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 59,9 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ Ապրիլի համեմատ, 2017-ի մայիսին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 47,2 տոկոսով, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ` 23,8 տոկոսով։



Բնակարանների շուկայական միջին գները դրամով արտահայտված Երեւանում այս տարվա մայիսի ապրիլի համեմատ նվազել են 0,2 տոկոսով։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                              մայիս 2016թ. մայիս 2017թ.  ապրիլ 2016թ.



Կենտրոն                                   428000            450000             427000



Արաբկիր                                   357000            340000              330000



Քանաքեռ-Զեյթուն                    283100            268000              270000



Նոր-Նորք                                   254150            230000             240000



Ավան                                          261500            247600              255000



Էրեբունի                                    252300            237000              240000



Շենգավիթ                                  257600            240000              241000



Դավթաշեն                                 276550            250000             250200



Աջափնյակ                                 250900            226250             242000



Մալաթիա-Սեբաստիա              244000            230000             230000



Նուբարաշեն                             157250             156000            156000



Մարզերում մայիսին վաճառվել են 328 բնակարաններ, որոնց քանակը ապրիլի համեմատ աճել է 68,2 տոկոսով, իսկ 2016-ի մայիսի համեմատ՝ 6,2 տոկոսով:



Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները 2017-ի մայիսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 288 հազար դրամ։ է կազմել: Աբովյանում 1 քմ գինը 147 հազար հազար դրամ է, Վաղարշապատում (Էջմիածնում) եւ Գորիսում՝ 125 հազար դրամ, Նոր Հաճընում եւ Եղեգնաձորում` 120 հազար դրամ, Իջեւանում 110 հազար դրամ, Մարտունիում՝ 109 հազար դրամ, Աշտարակում 105 հազար դրամ, Եղվարդում՝ 102 հազար դրամ, Արմավիրում եւ Դիլիջանում` 100 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։ Բնակարանների միջին գները մարզերում մայիսի ապրիլի համեմատ նվազել են 3,3 տոկոսով։



2017-ի մայիսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 381 գործարք, որից 121-ը՝ Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2017-ի մայիսին ապրիլի համեմատ աճել է 40,7 տոկոսով, իսկ մարզերում` 17,1 տոկոսով։ 2016-ի մայիսի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 18,6 տոկոսով, իսկ մարզերում` 15 տոկոսով։



Միջինացված՝ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2017-ի մայիսին ապրիլի համեմատ նվազել են 0,4 տոկոսով։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                         Միջին գները  /դրամ/



                                               մայիս 2016թ.          մայիս 2017թ.         ապրիլ 2016թ.



Կենտրոն                                 476100                           476000                         476000



Արաբկիր                                 383000                           380000                         380000



Քանաքեռ Զեյթուն                  295000                           283100                         285000



Նորք Մարաշ                           319200                           300000                         300000



Ավան                                       270500                            262000                        263000



Էրեբունի                                 239750                            234130                        235100



Շենգավիթ                               255000                            230000                        230000



Դավթաշեն                              276000                            268050                        270000



Աջափնյակ                              250100                            240000                        245000



Մալաթիա-Սեբաստիա           238100                            234000                        236000



Նուբարաշեն                           150800                            150000                        150000



Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները։ Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 300 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 155 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 150 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը 132 հազար դրամ, Ջերմուկը՝ 129 հազար դրամ, Գորիսը`128 հազար դրամ, Նոր Հաճնը` 126 հազար դրամ, Իջեւանը՝ 120 հազար դրամ, Գյումրին` 118 հազար դրամ, Եղեգնաձորը` 114 հազար դրամ 1 քմ դիմաց: Անհատական տների միջին գները մայիսին ապրիլի համեմատ նվազել են 1 տոկոսով:



Հողի շուկայում հետեւյալ պատկերը հետեւյալն է՝ 2017-ի մայիսին 2016-ի մայիսի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն Հայաստանում աճել է 13,5 տոկոսով, աճուրդով վաճառքներինը`նվազել 8,7 տոկոսով:



2017-ի մայիսին Հայաստանի հանրապետությունում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 174 գործարք, որը 48,7 տոկոսով ավելի է ապրիլի եւ 28,8 տոկոսով 2016-ի մայիսի համեմատ:



Այսպիսով, Հայաստանի անշարժ գույքի շուկայում մայիսին արձանագրվել է գործարքների  քանակի նկատելի աճ, միչնդեռ գներ շարունակել են նվազել:  



26/06/2017
Հաշվետվություններ`Օրբիտա, Օրբիտա ՆՆ, Բիզ. ներդ. կենտրոն,Ռեգիոն ՖԱԿ,Ռեգիոն ինվեստ,Էլիտ ՆՆ ֆինքամփ.,ՄԲԿ, ՄԲՑ, Լիբ. Բիլդ., Պրեմ. պլ, Պրիզմա, Ռեդուտ


Ներկայացնում ենք մեր գործընկերներ <<Օրբիտա>> ՓԲԸ, <<Օրբիտա ՆՆ>> ՍՊԸ, <<Բիզնես ներդրումների կենտրոն>> ՍՊԸ (նաեւ աուդիտորական եզրակացությունը), <<Ռեգիոն>> ֆինանսական Արդյունաբերական կորպորացիա>> ՓԲԸ, <<Ռեգիոն ինվեստ>> ՍՊԸ, <<Էլիտ ՆՆ Ֆինանս Քամփնի>> ՍՊԸ, <<Միջազգային բիզնես կենտրոն>> ՀՁ, <<Լիբերա Բիլդինգ>> ՍՊԸ, <<Պրեմիում պլազա>> ՓԲԸ, <<ՄԲՑ>> ՓԲԸ,   <<Պրիզմա Ասեթ Մենեջմենթ>>, <<Ռեդուտ Ասեթ Մենեջմենթ>> ՍՊԸ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունները.





1. <<Օրբիտա>>ՓԲԸ հաշվետվությունը տես  այստեղ:

2. <<Բիզնես ներդրումների կենտրոն>> ՍՊԸ հաշվետվությունն ու 
աուդիտորական եզրակացությունը տես այստեղ:



3. <<Ռեգիոն>> ֆինանսական Արդյունաբերական կորպորացիա>> ՓԲԸ հաշվետվությունը տես 
այստեղ:



4. <<Ռեգիոն ինվեստ>> ՍՊԸ հաշվետվությունը տես այստեղ:



5. <<Էլիտ ՆՆ Ֆինանս Քամփնի>> ՍՊԸ  հաշվետվությունը տես  այստեղ:



6. <<Միջազգային բիզնես կենտրոն>> ՀՁ ՓԲԸ հաշվետվությունը տես  այստեղ:



7. <<Լիբերա Բիլդինգ>> ՍՊԸ  հաշվետվությունը տես  այստեղ:



8. <<Օրբիտա ՆՆ>> ՍՊԸ հաշվետվությունը տես այստեղ:



9. <<Պրեմիում պլազա>> ՓԲԸ հաշվետվությունը տես այստեղ:



10. <<ՄԲՑ>> ՓԲԸ հաշվետվությունը տես այստեղ:



11.   <<Պրիզմա Ասեթ Մենեջմենթ>> ՍՊԸ հաշվետվությունը տես  այստեղ:



12.   <<Ռեդուտ Ասեթ Մենեջմենթ>> ՍՊԸ հաշվետվությունը տես  այստեղ:



16/05/2017
Մարտին բնակարանների առքուվաճառքի գործարքներն ավելացել են


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2017-ի մարտին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 13833 գործարք, ինչը 13 տոկոսով ավելի է փետրվարի եւ 9,6 տոկոսով պակաս՝ 2016-ի մարտի գործարքների քանակի համեմատ։ Միայն օտարման գործարքների քանակը մարտին փետրվարի համեմատ աճել է 26 տոկոսով, իսկ 2016-ի մարտի համեմատ՝ նվազել 5,4 տոկոսով: 3979 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 71,9 տոկոսը։ Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 38,9 տոկոսն արձանագրվել է Երեւանում, իսկ օտարված անշարժ գույքի 39 տոկոսը բնակարաններն են:



Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 66,4 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ Փետրվարի համեմատ, 2017-ի մարտին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 39,6 տոկոսով, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ` 22,8 տոկոսով։



Բնակարանների շուկայական միջին գները դրամով արտահայտված Երեւանում այս տարվա մարտին փետրվարի համեմատ նվազել են 1,4 տոկոսով։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                              մարտ 2016թ. մարտ 2017թ. փետրվար 2016թ.



Կենտրոն                                   428000            428250             428250



Արաբկիր                                   357000            357000              357450



Քանաքեռ-Զեյթուն                    283000            276000              280500



Նոր-Նորք                                   253950            249000             254300



Ավան                                          261500            256500              261000



Էրեբունի                                    252300            245450              249600



Շենգավիթ                                  257600            250200              256300



Դավթաշեն                                 276550            265350             277000



Աջափնյակ                                 250850            247100             249850



Մալաթիա-Սեբաստիա             243950            238000             242500



Նուբարաշեն                             157200             157700            157700



Մարզերում մարտին վաճառվել են 345 բնակարաններ, որոնց քանակը փետրվարի համեմատ աճել է 12,4 տոկոսով, իսկ 2016-ի մարտի համեմատ՝ 0,9 տոկոսով:



Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները 2017-ի մարտին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ։ Վաղարշապատում (Էջմիածնում)` 1 քմ գինը 154 հազար դրամ է կազմել,Աբովյանում 153 հազար հազար դրամ, Նոր Հաճընում` 127 հազար դրամ, Եղեգնաձորում` 126 հազար դրամ, Գորիսում` 124 հազար դրամ, Արմավիրում` 121 հազար դրամ, Իջեւանում 115 հազար դրամ, Աշտարակում 112 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։ Բնակարանների միջին գները մարզերում մարտին փետրվարի համեմատ նվազել են 1,5 տոկոսով։



2017-ի մարտին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 357 գործարք, որից 101-ը՝ Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2017-ի մարտին փետրվարի համեմատ աճել է 21,7 տոկոսով, իսկ մարզերում` 15,3 տոկոսով։ 2016-ի մարտի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 8,6 տոկոսով, իսկ մարզերում`նվազել 5,2 տոկոսով։



Միջինացված՝ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2017-ի մարտին փետրվարի համեմատ նվազել են 0,8 տոկոսով։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                         Միջին գները  /դրամ/



                                               մարտ 2016թ.          մարտ 2017թ.        փետրվար 2016թ.



Կենտրոն                                 476100                           476350                         476350



Արաբկիր                                 383000                           383000                         383200



Քանաքեռ Զեյթուն                  295000                           290000                         295300



Նորք Մարաշ                          319200                           310000                         318100



Ավան                                       270500                            267000                        269950



Էրեբունի                                 239750                            239000                        239900



Շենգավիթ                               255000                            250000                        252900



Դավթաշեն                              276000                            272000                        274900



Աջափնյակ                              250050                            248000                        250300



Մալաթիա-Սեբաստիա           238000                             238000                       238000



Նուբարաշեն                           150800                            150800                        150800



Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները։ Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը 135 հազար դրամ, Ջերմուկը եւ Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանը՝ 123 հազար դրամ, Գյումրին` 119 հազար դրամ, Բյուրեղավանը` 118 հազար դրամ 1 քմ դիմաց: Անհատական տների միջին գները մարտին փետրվարի համեմատ նվազել են 0,6 տոկոսով:



Հողի շուկայում հետեւյալ պատկերը հետեւյալն է՝ 2017-ի մարտին 2016-ի մարտի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն Հայաստանում նվազել է 25,5 տոկոսով, աճուրդով վաճառքներինը`աճել 8,7 տոկոսով:



2017-ի մարտին Հայաստանի հանրապետությունում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 170 գործարք, որը 44,1 տոկոսով ավելի է փետրվարի եւ 24,1 տոկոսով 2016-ի մարտի համեմատ:



Երեւանում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 122 գործարք, ինչը փետրվարի համեմատ աճել է 43,5 տոկոսով, իսկ 2016 թվականի մարտի համեմատ`25,8 տոկոսով: Մարզերում հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը 2017-ի մարտին փետրվարի համեմատ աճել է 45,5 տոկոսով, իսկ 2016 թվականի մարտի համեմատ՝ 20 տոկոսով:



Այսպիսով, Հայաստանի անշարժ գույքի շուկայում մարտին արձանագրվել է բնակարանների առքուվաճառքի գործարքների եւ հիպթեկային գործարքների աճ, ինչը փոխկապակցված է: 



07/04/2017
Անշարժ գույքի գների նվազում փետրվարին


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2017-ի փետրվարին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 12247 գործարք, ինչը 24,1 տոկոսով ավելի է հունվարի եւ 8,1 տոկոսով պակաս՝ 2016-ի փետրվարի գործարքների քանակի համեմատ։ Միայն օտարման գործարքների քանակը փետրվարին հունվարի համեմատ աճել է 30,3 տոկոսով, իսկ 2016-ի փետրվարի համեմատ՝ նվազել 18,9 տոկոսով: 3159 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 68,6 տոկոսը։ Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 36,1 տոկոսն արձանագրվել է Երեւանում, իսկ օտարված անշարժ գույքի 37,2 տոկոսը բնակարաններն են:



Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 66,6 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ Հունվարի համեմատ, 2017-ի փետրվարին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 40,9 տոկոսով, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ` նվազել 8,4 տոկոսով։



Բնակարանների շուկայական միջին գները դրամով արտահայտված Երեւանում այս տարվա փետրվարին հունվարի համեմատ նվազել են 0,1 տոկոսով։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                     փետրվար 2016թ. փետրվար 2017թ. հունվար 2016թ.



Կենտրոն                                   428000            428250             428250



Արաբկիր                                   356900            357450              357450



Քանաքեռ-Զեյթուն                    283000            280500              281000



Նոր-Նորք                                   253800            254300             254500



Ավան                                          261450            261000              261000



Էրեբունի                                    252300            249600              249800



Շենգավիթ                                  257500            256300              256500



Դավթաշեն                                 276500            277000             277300



Աջափնյակ                                 245750            249850             250000



Մալաթիա-Սեբաստիա              243850            242500             242500



Նուբարաշեն                             157150             157700            157000



Մարզերում փետրվարին վաճառվել են 307 բնակարաններ, որոնց քանակը հունվարի համեմատ աճել է 59,9 տոկոսով, իսկ 2016-ի փետրվարի համեմատ՝ 4,4 տոկոսով:



Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները 2017-ի փետրվարին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ։ Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 126 հազար դրամ, Գորիսում` 124 հազար դրամ, Արմավիրում` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ, Աշտարակում 116 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։ Բնակարանների միջին գները մարզերում փետրվարին հունվարի համեմատ նվազել են 0,1 տոկոսով։



2017-ի փետրվարին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 305 գործարք, որից 83-ը՝ Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2017-ի փետրվարին հունվարի համեմատ աճել է 7,8 տոկոսով, իսկ մարզերում` 24,7 տոկոսով։ 2016-ի փետրվարի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 23,8 տոկոսով, իսկ մարզերում`10,8 տոկոսով։



Միջինացված՝ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2017-ի փետրվարին հունվարի համեմատ նվազել են 0,03 տոկոսով։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                         Միջին գները  /դրամ/



                                            Փետրվար 2016թ.  փետրվար 2017թ.  հունվար 2016թ.



Կենտրոն                                 476100                           476350                         476350



Արաբկիր                                 383000                           383200                         383200



Քանաքեռ Զեյթուն                  295000                           295300                         295300



Նորք Մարաշ                           319200                           318100                         318000



Ավան                                       270500                            269950                        270000



Էրեբունի                                 239750                            239900                        239000



Շենգավիթ                               255000                            252900                        253000



Դավթաշեն                              276000                            274900                        275000



Աջափնյակ                              250050                            250300                        250300



Մալաթիա-Սեբաստիա           238000                             238000                       238250



Նուբարաշեն                           150800                            150800                        150800



Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները։ Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանը՝ 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ, Գյումրին` 119 հազար դրամ 1 քմ դիմաց: Անհատական տների միջին գները փետրվարին հունվարի համեմատ մնացել են անփոփոխ:



Հողի շուկայում հետեւյալ պատկերը հետեւյալն է՝ 2017-ի փետրվարին 2016-ի փետրվարի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն Հայաստանում նվազել է 31,5 տոկոսով, աճուրդով վաճառքներինը`26,8 տոկոսով:



2017-ի փետրվարին Հայաստանի հանրապետությունում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 118 գործարք, որը 78,8 տոկոսով ավելի է հունվարի եւ 5,4 տոկոսով 2016-ի փետրվարի համեմատ:



Երեւանում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 85 գործարք, ինչը հունվարի համեմատ աճել է 97,7 տոկոսով, իսկ 2016 թվականի փետրվարի համեմատ` նվազել 4,5 տոկոսով: Մարզերում հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը 2017-ի փետրվարին հունվարի եւ 2016 թվականի փետրվարի  համեմատ աճել է 43,5-ական տոկոսով:



 



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: