REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

24/01/2013
Նորություններ. Նոյեմբերին անշարժ գույքի գործարքների քանակը նվազել է, իսկ գները գրեթե անփոփոխ են


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2012-ի նոյեմբերին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 15724 գործարք, ինչը 9,7 տոկոսով ցածր է հոկտեմբերի եւ 7,6 տոկոսով` 2011-ի նոյեմբերի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը նոյեմբերին հոկտեմբերի համեմատ նվազել է 5,5 տոկոսով, իսկ անցյալ տարվա նոյեմբերի համեմատ` աճել 3,9 տոկոսով: 4305 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 77,3 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Օտարված անշարժ գույքի 34 տոկոսը բնակարաններն են, իսկ օտարման գործարքների քանակի 33,9 տոկոսն արձանագրվել է Երեւանում:

Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 57,6 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2012-ի հոկտեմբերի համեմատ, նոյեմբերին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 21,1 տոկոսով, իսկ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ` 17,6 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա նոյեմբերին հոկտեմբերի համեմատ աճել են` 0,5 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

 Վարչական շրջաններ                                   Միջին գները(դրամ)

                                               նոյեմբեր2011թ.    նոյեմբեր2012 թ.    հոկտեմբեր 2012թ.

Կենտրոն                                       452000                 420300                     419500

Արաբկիր                                       335300                 348000                     347000

Քանաքեռ-Զեյթուն                         260800                 277000                     276100

Նոր-Նորք                                       232200                 241050                     239000

Ավան                                             242200                 249000                     248050

Էրեբունի                                        232900                 242000                     241500

Շենգավիթ                                      232500                 247000                     245000

Դավթաշեն                                     257000                 267500                     267000

Աջափնյակ                                     232800                 237500                     235600

Մալաթիա-Սեբաստիա                   220700                 233100                     232100

Նուբարաշեն                                   140100                 143500                     142000

Միջինը Երևանում

(բացի Նորք-մարաշից)                    258000                 264200                      263000

Մարզերում, բացառությամբ Երեւանը, 2012-ի նոյեմբերին վաճառվել են 437 բնակարաններ, որոնց քանակը հոկտեմբերի համեմատ աճել է 3,1 տոկոսով, իսկ 2011-ի նոյեմբերի համեմատ` 24,5 տոկոսով: Միաժամանակ, բնակարանների միջին գները նոյեմբերին հոկտեմբերի համեմատ մարզերում աճել են 0,5 տոկոսով:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները նոյեմբերին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ: Աբովյանում եւ Վաղարշապատում (Էջմիածնում) 1 քմ գինը 153 հազար հազար դրամ է կազմել: Ապա գալիս են Նոր Հաճընը` 128 հազար դրամ, Արմավիրը` 119 հազար դրամ, Եղեգնաձորը` 118 հազար դրամ, Իջեւանը եւ Գորիսը` 116 հազար դրամ, Աշտարակը` 113 հազար դրամ, Մասիսը` 112 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

2012-ի նոյեմբերին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 471 գործարք, որից 118-ը` Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2012-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ նվազել է 25,8 տոկոսով, իսկ մարզերում` մնացել անփոփոխ: 2011-ի նոյեմբերի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 6,3 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած` 7,3 տոկոսով£ Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2012-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ աճել են 0,4 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.

Վարչական շրջաններ                                 Միջին գները/դրամ/

                                           նոյեմբեր2011թ.    նոյեմբեր2012թ.    հոկտեմբեր2012թ.

Կենտրոն                                    470000                 469100                  467500

Արաբկիր                                    372200                 376200                  375000

Քանաքեռ Զեյթուն                      279800                 288100                  286200

Նորք Մարաշ                              308300                 313100                  312500

Ավան                                          253200                 265700                  264600

Էրեբունի                                     237100                 233200                  232000

Շենգավիթ                                   242500                 250050                  249500

Դավթաշեն                                  269200                 269100                  267000

Աջափնյակ                                  242000                 243100                  242400

Մալաթիա-Սեբաստիա                230000                 233200                  232100

Նուբարաշեն                                144800                 146200                  145100


Միջինը Երևանում

(բացի
Նոր Նորքից)                      277200                  280600                  279300                  

Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները: Այստեղ միջին գները նոյեմբերին հոկտեմբերի համեմատ աճել են 0,3 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո, ինչպես միշտ, Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ: Երկրորդը Աբովյանն է, որտեղ 1 քմ-ն կազմել է 154 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը` 152 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակը 134 հազար դրամ, Նոր Հաճնը 129 հազար դրամ, Գորիսը 127 հազար դրամ, Ջերմուկը` 124 հազար դրամ, Իջեւանը` 122 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ 1 քմ դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2012-ի նոյեմբերին 2011-ի նոյեմբերի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 10,7 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 20,4 տոկոսով: Ընդ որում Երեւանում աճել է 75 տոկոսով, իսկ մարզերում` 17,1 տոկոսով:

2012-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ վարձակալության գործարքները նվազել են 2,8 տոկոսով, իսկ 2011-ի նոյեմբերի համեմատ` աճել 38,4 տոկոսով:

Նոյեմբերին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 155 գործարքներ, որից 91-ը` Երեւանում: 2012-ի հոկտեմբերի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը նվազել է 8,8 տոկոսով, ընդ որում, Երեւանում` 26 տոկոսով, իսկ մարզերում` աճել 36,2 տոկոսով: 2011-ի նոյեմբերի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը նվազել է 35,7 տոկոսով, ընդ որում, Երեւանում` 52,4 տոկոսով, իսկ մարզերում` աճել 28 տոկոսով:

Այսպիսով, նոյեմբերին անշարժ գույքի շուկայում գործարքների քանակը նվազել է, իսկ գները շարունակում եմ մնալ առանց մեծ փոփոխությունների:


 



23/01/2013
Նորություններ. Երեւանում տեղադրված տեսախցիկների ու արագաչափերի ամբողջական ցանկերը մեր կայքում


Երեւանի խաչմերուկներում տեղադրված տեսախցիկների եւ Երեւանի փողոցներում ու Հայաստանի ճանապարհներին տեղադրված արագաչափերի ամբողջական ցանկերը հունվարի 19-ի դրությամբ կարող եք տեսնել այստեղ:



21/01/2013
Նորություններ. Նոր արագաչափեր Երեւանի փողոցներում հունվարի 16-ից


Ինչպես տեղեկացանք ճանապարհային ոստիկանությունից,  2013 թվականի hունվարի 16-ից գործարկվել են Երեւանի Մարշալ Բաբաջանյան, Ծարավ Աղբյուրի, Բագրեւանդի եւ Նորագավիթի 1-ին փողոցներում ու Արտաշատի եւ Նուբարաշենի խճուղիներում նոր տեղադրված երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը:



Տեղեկացվում է նաեւ, որ նշված վայրերում երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:



15/01/2013
Նորություններ. Հունվարի 1-ից գործում է բոնուս-մալուս համակարգը


Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է, որ 2013 թվականի հունվարի 1-ից գործում է բոնուս-մալուս համակարգը:



Բոնուս–Մալուսը իրենից ներկայացնում է ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների զեղչերի եւ հավելավճարների կամ բոնուսների եւ մալուսների համակարգ, համաձայն որի` ԱՊՊԱ պայմանագրով սահմանվող ապահովագրավճարը հաշվարկվում է վարորդի ապահովագրական պատմության հիման վրա:



Մասնավորապես, 2013 թվականի հունվարի մեկից հետո կնքվող պայմանագրերի համար Բոնուս–Մալուս համակարգի շնորհիվ ապահովագրավճարի 3 տոկոսի չափով զեղչ կամ բոնուս կստանան այն վարորդները, ովքեր 2013 թվականի հունվարի մեկին նախորդող 270 օրվա ընթացքում չեն ունեցել ԱՊՊԱ պատահար: Վարորդներին բոնուսներ կտրվեն յուրաքանչուր կարգապահ տարվա համար, որոնք կուտակային կավելանան:



Միաժամանակ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է բոլոր վարորդներին 2013 թվականի հունվարի մեկից սկսած լինել առավել ուշադիր եւ զգոնՙ ավտովթարներից խուսափելու համար, որովհետեւ այդ ժամանակաշրջանից սկսած տեղի ունեցած պատահարները հետագայում հիմք են հանդիսանալու ապահովագրավճարների նկատմամբ էականորեն խիստ հավելավճարներ  կամ մալուսներ կիրառելու համար[1]:



 ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների հաշվարկման ժամանակ բոնուս-մալուս համակարգի կիրառման RL1-040  կանոններին կարող եք ծանոթանալ Բյուրոյի ինտերնետային կայքում:



Բյուրոն նաեւ հայտնում է, որ ԱՊՊԱ համակարգը շարունակում է գործել եւ հորդորում վարորդներին ժամանակին ձեռք բերել ԱՊՊԱ պայմանագիր` հետագա տուգանքներից խուսափելու համար:



27/12/2012
Շնորհավոր ՆՈՐ ՏԱՐԻ եւ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ


REA.AM -ի աշխատակազմն իր Ամանորյա շնորհավորանքներն է հղում մեր բոլոր այցելուներին, հաճախորդներին, մեր ողջ ժողովրդին, ցանկանում բոլորին հաջողություններ, բարեկեցություն, երջանակություն:



Մեր առանձնահատուկ շնորհակալությունն ու բարեմաղթանքները մեր գործընկերներին` Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյին, «Արարատբանկին»:

2013 թ-ին մեր այցելուներին կշարունակենք ներկայացնել բոլոր նորությունները Հայաստանի անշարժ եւ շարժական գույքի, աշխատանքի եւ ծառայությունների ոլորտների վերաբերյալ, համալրել այս ոլորտների տեղեկատվական բազաները, տեղադրել  հայտարարությունները, ինչպես նաեւ առավել հանրաճանաչ դարձնել REA.AM -ը, այդ թվում Facebook-ի միջոցով, բարձրացնելով կայքում տեղադրված գովազդների եւ մասնավոր անձանց հայտարարությունների արդյունավետությունը:



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: