REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

14/02/2013
Նորություններ. Բնակելի տների կառույցման օրինակելի նախագծերի կատալոգ եւ նախագծերի խորհրդատվական ձեռնարկ


Մեր կայքի "Անշարժ գույք" բաժնի "Տեղեկատվական բազայից" կարող եք ծանոթանալ Երեւանի քաղաքապետարանի կողմից առաջարկվող բնակելիների կառուցապատման օրինակելի նախա•ծերի կատալոգին եւ խորհրդատվական ձեռնարկին: Կատալոգն ընդգրկում է 44 նախագծեր, որոնք կարող են կիրառվել Հայաստանի Հանրապետության բնակավայրերում տներ կառուցելու համար` ազատելով կառուցողին նախագիծ պատվիրելու ծախսերից:



12/02/2013
Նորություններ. Նոր արագաչափեր Երեւան-Արմավիր ավտոճանապարհին


Ինչպես տեղեկացանք ճանապարհային ոստիկանությունից, 2013 թվականի փետրվարի 18-ից գործարկվելու են "Մ-5 Երեւան– Արմավիր-Թուրքիայի Հանրապետության սահման" միջպետական նշանակության ավտոճանապարհի 32.3-րդ կմ հատվածում (Ակնալիճ գյուղի վարչական տարածք)` Երեւան քաղաքից դեպի Արմավիր քաղաք եւ Արմավիր քաղաքից դեպի Երեւան քաղաք ուղղությունների վրա նոր տեղադրված երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը:



05/02/2013
Նորություններ. Փետրվարի 11-ից Երեւանի փողոցներում կգործարկվեն նոր տեսախցիկներ


Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2013-ի փետրվարի 11-ից գործարկվելու են Երեւան քաղաքում նոր տեղադրված երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են Ավետիսյան փողոց-Սարալանջի նոր ճանապարհ, Արմենակյան փողոց-Սարալանջի նոր ճանապարհ, Զաքյան փողոց-Խորենացի փողոց, Լենինգրադյան փողոց-Սեբաստիա փողոց, Աբովյան փողոց-Սայաթ-Նովա փողոց, Տերյան փողոց-Սայաթ-Նովա փողոց, Տերյան փողոց-Կորյունի փողոց եւ Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորիչ փողոց խաչմերուկներում, ինչպես նաեւ Մ-5 Երեւան–Արմավիր–Թուրքիայի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 13,9 եւ 14 կմ հատվածում (Պտղունք գյուղի տարածք)` Երեւան քաղաքից դեպի Արմավիր քաղաք եւ Արմավիր քաղաքից դեպի Երեւան քաղաք ուղղությունների վրա (երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է) ու Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում (երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 40 կմ/ժ է) նոր տեղադրված երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը:



05/02/2013
Նորություններ. Ինչպես է փոխվել անշարժ գույքի շուկան 2012-ին


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2012-ին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում օտարման գործարքների թիվը կազմել է47014, որից առքուվաճառքներինը կազմել է 76,7 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 39,5 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում: 2012-ին անշարժ գույքի օտարման գործարքների քանակը 2011-ի համեմատ նվազել է 2,3 տոկոսով:

Մայրաքաղաքում 13944 առքուվաճառքի գործարքների 59,5 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2011-ի համեմատ բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում 2012-ին նվազել է 9,1 տոկոսով: 

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում 2012-ին 2011-ի համեմատ մնացել են անփոփոխ: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

Վարչական շրջաններ                      Միջին  գները(դրամ)

                                                         2011թ.         2012թ.

Կենտրոն                                         441200         411900

Արաբկիր                                         343800         341300

Քանաքեռ-Զեյթուն                           266000         268900

Նոր-Նորք                                         226600         232300

Ավան                                               238400         241600

Էրեբունի                                          234000         237700

Շենգավիթ                                        230700         237900

Դավթաշեն                                       257500         261800

Աջափնյակ                                       224500         229300

Մալաթիա-Սեբաստիա                     222600        227000

Նուբարաշեն                                     146200        141100


Միջինը Երևանում

(բացի Նորք-մարաշից)                      257400         257300                

Մարզերում, բացառությամբ Երեւանը, 2012-ին վաճառվել են 4326 բնակարաններ, որոնց քանակը 2011-ի համեմատ աճել է 4,2 տոկոսով, իսկ միջին գները` 3,5 տոկոսով:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները 2012-ին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 293 հազար դրամ: Վաղարշապատում (Էջմիածնում) եւ Աբովյանում 1 քմ գինը 151 հազար հազար դրամ: Ապա գալիս են Նոր Հաճնը` 128 հազար դրամ, Գորիսը` 115 հազար դրամ, Իջեւանը` 113 հազար դրամ, Աշտարակը` 111 հազար դրամ, Մասիսը` 108 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

2012-ին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 4970 գործարք, որից 1424-ը` Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2011-ի համեմատ աճել է 7,7 տոկոսով, իսկ մարզերում` նվազել 6,7 տոկոսով:

Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2012-ի 2011-ի համեմատ աճել են 0,4 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                     Միջին  գները(դրամ)

                                                        2011թ.           2012թ.

Կենտրոն                                         462600          463600

Արաբկիր                                         372700          370200

Քանաքեռ-Զեյթուն                           277600          280800

Նորք-Մարաշ                                   287900          306900

Ավան                                               246500          258600

Էրեբունի                                          238100          227300

Շենգավիթ                                        241300          244700

Դավթաշեն                                       269600          263200

Աջափնյակ                                       237300          239300

Մալաթիա-Սեբաստիա                     231700         226900

Նուբարաշեն                                     148800         145000


Միջինը Երևանում

(բացի ՆորՆորքից)                            274000         257100                   


 Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները: Այստեղ միջին գները 2012-ին 2011-ի համեմատ աճել են 0,7 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 304 հազար դրամ: Երկրորդը Աբովյանն է որտեղ 1 քմ-ն կազմել է 151 հազար դրամ, երրորդը Վաղարշապատն է 1 քմ-ն 150 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակը 132 հազար դրամ, Նոր Հաճնը 129 հազար դրամ, Գորիսը 127 հազար դրամ, Իջեւանը 120 հազար դրամ, Եղվարդը` 115 հազար դրամ 1 քմ դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2012-ին 2011-ի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն նվազել է 5,5 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 26,2 տոկոսով: Ընդ որում, Երեւանում աճել է 44 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած նվազել 28 տոկոսով:

2012-ին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 1508 գործարքներ, որից 959-ը` Երեւանում: Հիփոթեքային գրավադրման գործարքներից 82,8 տոկոսն իրականացվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 11,7 տոկոսը` անհատական բնակելի տների, մնացածը հասարակական նշանակության օբյեկտների, այգետնակների եւ հողերի նկատմամբ: 2011-ի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակն նվազել է 30,3 տոկոսով, ընդ որում Երեւանում` 40,6 տոկոսով, իսկ մարզերում` 0,4 տոկոսով:


 



30/01/2013
Նորություններ. Դեկտեմբերին անշարժ գույքի գները գրեթե անփոփոխ են, իսկ գործարքների թիվն աճել է


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2012-ի դեկտեմբերին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 18170 գործարք, ինչը 15,6 տոկոսով բարձր է նոյեմբերի եւ 18,9 տոկոսով ցածր` 2011-ի դեկտեմբերի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել է 10,7 տոկոսով, իսկ անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ` 1,2 տոկոսով: 4767 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 78,7 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Օտարված անշարժ գույքի 32,9 տոկոսը բնակարաններն են, իսկ օտարման գործարքների քանակի 38,1 տոկոսն արձանագրվել է Երեւանում:

Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 54,1 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2012-ի նոյեմբերի համեմատ, դեկտեմբերին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 18,9 տոկոսով, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ` նվազել է 0,8 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել են` 0,4 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

 Վարչական շրջաններ                                              Միջին գները(դրամ)

                                                  դեկտեմբեր2011թ.    դեկտեմբեր2012 թ.    նոյեմբեր 2012թ.

Կենտրոն                                            426395                    421000                      420300

Արաբկիր                                            339976                    349500                      348000

Քանաքեռ-Զեյթուն                              264883                    278000                      277000

Նոր-Նորք                                            229554                    242850                      241050

Ավան                                                  239224                    250000                      249000

Էրեբունի                                             233915                    242600                      242000

Շենգավիթ                                           231482                    248200                      247000

Դավթաշեն                                          256476                    268500                      267500

Աջափնյակ                                          227193                    239000                      237500

Մալաթիա-Սեբաստիա                        224419                    234100                      233100

Նուբարաշեն                                        147187                    145000                      143500

Միջինը Երևանում

(բացի Նորք-Մարաշից)                         256400                     265300                      264200

Մարզերում, բացառությամբ Երեւանը, 2012-ի դեկտեմբերին վաճառվել են 396 բնակարաններ, որոնց քանակը նոյեմբերի համեմատ նվազել է 9,4 տոկոսով, իսկ 2011-ի դեկտեմբերի համեմատ` 1,7 տոկոսով: Միաժամանակ, բնակարանների միջին գները դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մարզերում աճել են 0,5 տոկոսով:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները դեկտեմբերին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ: Աբովյանում եւ Վաղարշապատում (Էջմիածնում) 1 քմ գինը 153 հազար հազար դրամ է կազմել: Ապա գալիս են Նոր Հաճընը` 128 հազար դրամ, Արմավիրը` 119 հազար դրամ, Եղեգնաձորը` 118 հազար դրամ, Իջեւանը եւ Գորիսը` 116 հազար դրամ, Աշտարակը` 114 հազար դրամ, Մասիսը` 112 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

2012-ի դեկտեմբերին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 550 գործարք, որից 160-ը` Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2012-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ 35,6 տոկոսով, իսկ մարզերում` 10,5 տոկոսով: 2011-ի դեկտեմբերի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 27 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած` 5,1 տոկոսով: Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2012-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել են 0,4 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.

Վարչական շրջաններ                                         Միջին գները/դրամ/

                                               դեկտեմբեր2011թ.    դեկտեմբեր2012թ.    նոյեմբեր2012թ.

Կենտրոն                                        460000                    470700                      469100

Արաբկիր                                        370300                    377400                      376200

Քանաքեռ Զեյթուն                          275200                    290000                      288100

Նորք Մարաշ                                  302200                    313700                      313100

Ավան                                              249700                    266800                      265700

Էրեբունի                                         220000                    234400                      233200

Շենգավիթ                                       239700                    250600                      250050

Դավթաշեն                                      258300                    271100                      269100

Աջափնյակ                                      237100                    243800                      243100

Մալաթիա-Սեբաստիա                   220700                    234300                      233200

Նուբարաշեն                                   144800                    147300                      146200


Միջինը Երևանում

(բացի Նոր Նորքից)                         270700                    281800                     280600              


Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները: Այստեղ միջին գները նոյեմբերին հոկտեմբերի համեմատ աճել են 0,3 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո, ինչպես միշտ, Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ: Երկրորդը Աբովյանն է, որտեղ 1 քմ-ն կազմել է 154 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը` 152 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակը 135 հազար դրամ, Նոր Հաճնը 129 հազար դրամ, Գորիսը 128 հազար դրամ, Ջերմուկը` 127 հազար դրամ, Իջեւանը` 122 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ 1 քմ դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2012-ի դեկտեմբերին 2011-ի դեկտեմբերի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 1,2 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` նվազել է 36 տոկոսով: Ընդ որում Երեւանում նվազել է 78,3 տոկոսով, իսկ մարզերում` 29,7 տոկոսով:

2012-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ վարձակալության գործարքները նվազել են 10,7 տոկոսով, իսկ 2011-ի դեկտեմբերի համեմատ` 4 տոկոսով:

Դեկտեմբերին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 207 գործարքներ, որից 141-ը` Երեւանում: 2012-ի նոյեմբերի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակն աճել է 33,5 տոկոսով, ընդ որում, Երեւանում` 54,9 տոկոսով, իսկ մարզերում` 3,1 տոկոսով: 2011-ի դեկտեմբերի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը նվազել է 14,8 տոկոսով, ընդ որում, Երեւանում` 6 տոկոսով, իսկ մարզերում` նվազել 40 տոկոսով:

Այսպիսով, դեկտեմբերին անշարժ գույքի շուկայում գործարքների քանակն ավելացել է, իսկ գները շարունակում եմ մնալ առանց էական փոփոխությունների:


 



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: