REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

18/07/2013
Նորություններ. Երեւանում տրանսպորտի սակագինը հուլիսի 20-ից 150 դրամ


Երեւանի քաղաքապետ Ալիկ Գեւորգյանը եւ տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը հուլիսի 18-ին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեցին, որ հուլիսի 20-ից միկրոավտոբուսային եւ ավտոբուսային երթուղիների սակագինը կդառնան 150 դրամ` ներկայիս 100 դրամի փոխարեն, իսկ տրոլեյբուսներինը` 100 դրամ, նեկայիս գործող 50 դրամի փոխարեն:



Պատճառաբանելով 50 դրամով հասարակական տրանսպորտի թանկացումը, Ալիկ Գեւորգյանը հայտնեց, որ երթուղիները սպասարկող կազմակերպությունները հայտեր են ներկայացրել սակագնի բարձրացման համար` պատճառաբանելով վառելիքի, պահեստամասերի, քսայուղերի թանկացումը: Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն էլ տեղեկացրեց, որ հայտերը սկսվել են ներկայացվել հուլիսի 4-ից: Տնտեսվարողների մի մասը միայն առաջարկել էր վերանայել սակագինը, մյուսները ներկայացրել էին սակագների իրենց հաշվարկները` առաջարկելով սակագինը սահմանել 140-200 դրամ: Նա նաեւ նշեց, որ այս հարցը վերջին տարիներին պարբերաբար բարձրացվել է, իսկ այս տարվա հուլիսից, երբ ուղեւորահոսքը կտրուկ նվազեց, տնտեսվարողները արդեն հայտներ ներկայացրեցին սակագնի բարձրացման համար:



 Տրանսպորտի վարչության պետն ասաց, որ սակագնի բարձրացման դեպքում անպայման կխստացվի վերահսկողությունը տնտեսվարողների նկատմամբ` կապված ավոտբուսների եւ միկրոավտոբուսների չվացուցակների պահպանման, դրանց տեխնիկական վիճակի եւ այլ հարցերի շուրջ:



Հենրիկ Նավասարդյանը տեղեկացրեց, որ կատարված հաշվարկների հիման վրա միկրոավտոբուսով 1 ուղեւորի փոխադրման ինքնարժեքը կազմում է 144,8 դրամ, ինչը նշանակում է, որ շահութաբերությւոնը կարողանում են ապահովել գերբեռնված փոխադրումների հաշվին:



Երեւանում միկրոավտոբուսներով եւ ավտոբուսներով մեկ ուղեւորի փոխադրման տնտեսագիտական հաշվարկ-հիմնավորում տես այստեղ:



12/07/2013
Նորություններ. Հուլիսի 16-ից նոր արագաչափեր Հայաստանի ավտոճանապարհներին


Ինչպես տեղեկացանք Ճանապարհային ոստիկանությունից, շարունակվում են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2013 թ. հուլիսի 16-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝



1. «Մ-5 ԵրևանԱրմավիրԹուրքիայի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 35-րդ կմ (Մեծամոր քաղաքի վարչական տարածք)` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 90 կմ/ժ է,



2. «Մ-5 ԵրևանԱրմավիրԹուրքիայի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 46.7-րդ կմ (Սարդարապատ գյուղի վարչական տարածք)` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,



3. «Հ-15 ԱրմավիրԱրգավանդ-Մարգարա» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5-րդ կմ (Հայկավան գյուղի վարչական տարածք)` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:



11/07/2013
Նորություններ. Երեւանում վճարովի ավտոկայանտեղերի գներն ըստ ժամկետների


Ինչպես հայտնի է, Երեւանում հուլիսի 1-ից սկսել են գործել վճարովի ավտոկայանատեղիները: Նկատի ունենալով հետաքրքությունն այս նոր երեւույթի նկատմամբ, ներկայացնում ենք ծառայության մատուցման հետ կապված որոշ մանրմամասներ եւ մասնավորապես գներն ըստ ժամկետների:



Այսպիսով, վճարովի ավտոկայանատեղիների տարածքներն առանձնացվում են կարմիր գծանշումներով, տեղադրվում են ճանապարհային երթեւեկության համապատասխան նշաններ եւ տեղեկատվական ցուցանակներ:



 Երեւանի ավագանու որոշմամբ 2013-ին վճարովի կայանատեղիներում հետեւյալ վճարներն են գործելու`



մինչեւ 5 րոպեն`                       անվճար,



5 րոպեից մինչեւ մեկ ժամ`     100 դրամ,



մեկ օրը`                                   500 դրամ,



մեկ շաբաթը`                           1000 դրամ,



մեկ ամիսը`                              2000 դրամ,



մեկ տարինՙ                             12000 դրամ



Երեկոյան ժամը 24:00-ից մինչեւ առավոտյան ժամը 9:00-ն կայանելու համար գումար չի գանձվի: Վճարումները կատարվելու են անկանխիկ եղանակով, նաեւՙ SMS հաղորդագրության միջոցով: Կարճ հաղորդագրության դեպքում մեկ ժամվա կամ մեկ օրվա համար համապատասխանաբար անհրաժեշտ է հավաքել 1045 եւ 5045 համարները` տեքստում նշելով տրանսպորտային միջոցի լատինատառ պետհամարանիշըՙ առանց միջակայքի: Վարորդը  պատասխան հաղորդագրությամբ կտեղեկացվի կայանման ժամի եւ ավարտի մասին: Վճարումներ հնարավոր կլինի կատարել նաեւ բանկերում, վճարահաշվարկային կազմակերպությունների, տերմինալների, կամ սպասարկող կազմակերպության էլեկտրոնային կայքի միջոցով: Բոլոր դեպքերում վճարման նպատակ դաշտում պարտադիր պայման է լինելու պետհամարանիշի ամրագրումը: Կայանման դիմաց չվճարելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Այդ մասին մեքենայի սեփականատերը կծանուցվի փոստի միջոցով:



"Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին" օրենքը կիրառվելու է Երեւան համայնքի սեփականություն հանդիսացող փողոցներում եւ հրապարակներում: Բակային, մշակութային, կրթական օջախների, պետական եւ համայնքային կառավարչական հիմնարկների տարածքներում օրենքը չի գործում: Հաշվի առնելով օրենքի իրազեկման համար անհրաժեշտ ժամանակահատվածը եւ նաեւ կայանատեղիները տեխնիկապես լիարժեք հագեցնելու անհրաժեշտությունը, քաղաքացիներից մեկ ամիս ժամկետով որեւէ տույժ կամ տուգանք չի գանձվելու:



28/06/2013
Հաշվետվություններ`Օրբիտա,Բիզնես ներդ. կենտրոն,Ռեգիոն ֆին. արդ. կորպ.,Ռեգիոն ինվեստ,Էլիտ ՆՆ ֆին. քամփնի,Միջ. բիզ. կենտրոն,Լիբ. Բիլդ.


Ներկայացնում ենք մեր գործընկերներ <<Օրբիտա>> ՓԲԸ, <<Բիզնես ներդրումների կենտրոն>> ՍՊԸ, <<Ռեգիոն>> ֆինանսական Արդյունաբերական կորպորացիա>> ՓԲԸ, <<Ռեգիոն ինվեստ>> ՍՊԸ, <<Էլիտ ՆՆ Ֆինանս Քամփնի>> ՍՊԸ, <<Միջազգային բիզնես կենտրոն>> ՀՁ, <<Լիբերա Բիլդինգ>> ՍՊԸ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություններն ու աուդիտորական եզրակացությունները.



1. <<Օրբիտա>>ՓԲԸ հաշվետվությունն ու աուդիտորական եզրակացությունը տես այստեղ:

2. <<Բիզնես ներդրումների կենտրոն>> ՍՊԸ հաշվետվությունն ու աուդիտորական եզրակացությունը տես այստեղ:

3. <<Ռեգիոն>> ֆինանսական Արդյունաբերական կորպորացիա>> ՓԲԸ հաշվետվությունն ու աուդիտորական եզրակացությունը տես այստեղ:

4. <<Ռեգիոն ինվեստ>> ՍՊԸ հաշվետվությունն ու աուդիտորական եզրակացությունը տես այստեղ:

5. <<Էլիտ ՆՆ Ֆինանս Քամփնի>> ՍՊԸ  հաշվետվությունն ու աուդիտորական եզրակացությունը տես այստեղ:

6. <<Միջազգային բիզնես կենտրոն>> ՀՁ հաշվետվությունն ու աուդիտորական եզրակացությունը տես այստեղ:

7. <<Լիբերա Բիլդինգ>> ՍՊԸ  հաշվետվությունն ու աուդիտորական եզրակացությունը տես այստեղ:


 



27/06/2013
Նորություններ. Մայիսին անշարժ գույքի գները Հայաստանում անփոփոխ են


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2013-ի մայիսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 14235 գործարք, ինչը 10 տոկոսով ցածր է նախորդ ամսվա` ապրիլի եւ 2,1 տոկոսով բարձր` 2012-ի մայիսի գործարքների համեմատ: Հիշեցնենք, որ փետրվարին եւ մարտին գործարքների քանակի զգալի աճ էր արձանագրվել: Սակայն ապրիլին, հիմա նաեւ մայիսին գործարքների քանակը նվազել է:

Օտարման գործարքների քանակը մայիսին ապրիլին համեմատ նվազել է 20,4 տոկոսով, իսկ անցյալ տարվա մայիսի համեմատ աճել` 10,2 տոկոսով: 3191 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 75,2 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 36,5 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում, իսկ առքուվաճառքի գործարքների 58,9 տոկոսն արձանարվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2013-ի ապրիլի համեմատ, մայիսին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 31,5 տոկոսով, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ` 10,2 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա մայիսին ապրիլի համեմատ չնչին չափով աճել են` 0,2 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

Վարչական շրջաններ                                             Միջին գները(դրամ)

                                                         մայիս2012թ.    մայիս2013թ.    ապրիլ2013թ.

Կենտրոն                                              412000              428000            428000

Արաբկիր                                              339100              355500            355500

Քանաքեռ-Զեյթուն                                266100              282300            282200

Նոր-Նորք                                              228400              251000            250000

Ավան                                                    238050              259100            258050

Էրեբունի                                               236050              248500            248200

Շենգավիթ                                             235100              254250            254000

Դավթաշեն                                            260000              274200            273500

Աջափնյակ                                            227000              247200            246500

Մալաթիա-Սեբաստիա                         226000               239000           238550

Նուբարաշեն                                         140200               151000           151000

Միջինը Երևանում

(բացի Նորք-Մարաշից)                         255300                271900           271400

Մարզերում, բացառությամբ Երեւանը, մայիսին վաճառվել են 322 բնակարաններ, որոնց քանակը ապրիլի համեմատ նվազել է 2,7 տոկոսով, իսկ 2012-ի մայիսի համեմատ աճել` 13 տոկոսով: Գներն այստեղ մայիսին գրեթե չեն փոխվել:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները մայիսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ: Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեձնաձորում` 123 հազար դրամ, Արմավիրում եւ Գորիսում ` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

2013-ի մայիսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 332 գործարք, որից 83-ը` Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2013-ի ապրիլի համեմատ նվազել է 4,6 տոկոսով, իսկ մարզերում միասին աճել` 23,1 տոկոսով: 2012-ի մայիսի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 32 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած` 5,7 տոկոսով:

Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2012-ի մայիսին ապրիլի համեմատ Երեւանում մնացել են անփոփոխ: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գների պատկերը հետեւյալն է եղել.

Վարչական շրջաններ                                         Միջին գները/դրամ/

                                                        մայիս2012թ.    մայիս2013թ.    ապրիլ2013թ.

Կենտրոն                                              461500            476100             476100

Արաբկիր                                              366900            383000             383000

Քանաքեռ-Զեյթուն                                278900            295000             295000

Նորք-Մարաշ                                        305500            319200             319200

Ավան                                                    258900            270500             270500

Էրեբունի                                               227800            239500             239500

Շենգավիթ                                             244500            255000             255000

Դավթաշեն                                            262800            276000             276000

Աջափնյակ                                            237800            250050             250050

Մալաթիա-Սեբաստիա                         226100             238000            238000

Նուբարաշեն                                         144500             150500            150500


Միջինը Երևանում

(բացի Նոր Նորքից)                                274100             286600            286600             



Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները: Այստեղ միջին գները մայիսին ապրիլի համեմատ գրեթե անփոփոխ են: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ: Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակը 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանը` 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ 1 քմ դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2013-ի մայիսին 2012-ի մայիսի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 7,4 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 3 տոկոսով:

2013-ի մայիսին 2013-ի ապրիլի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը նվազել է 24,3 տոկոսով, իսկ 2012-ի մայիսի համեմատ` 21,8 տոկոսով:

Մայիսին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 137 գործարքներ, որից 81-ը` Երեւանում: Ապրիլի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում նվազել է 32,5 տոկոսով, իսկ մարզերում աճել` 36,6 տոկոսով: 2012-ի մայիսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում նվազել է 19 տոկոսով, իսկ մարզերում` աճել 40 տոկոսով:

Այսպիսով, անշարժ գույքի շուկայում մայիսին գործարքների քանակը նվազել է, իսկ գները` մնացել անփոփոխ:  


 



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: