REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

26/09/2013
Հոկտեմբերի 5-ից ուժեղացվելու է հսկողությունը ավտոմեքենաների տեխզննման կտրոնի առկայության նկատմամբ


Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի դիմապակուն փակցնելը պարտադիր է, իսկ դրա բացակայությունն առաջացնում է վարչական պատասխանատվություն:



Հաշվի առնելով, որ նախորդ տարիներին տրանսպորտային միջոցների գերակշիռ մասը տարեկան տեխնիկական զննություն են անցել հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, այսինքն, մոտենում է հերթական տեխնիկական զննության ժամանակը, ճանապարհային ոստիկանությունը վարորդներին կրկին հորդորում է տրանսպորտային միջոցը վարել միայն տեխնիկական զննության կտրոնը սահմանված տեղում փակցված վիճակում:

Միաժամանակ տեղեկացվում է, որ հոկտեմբերի 5-ից ուժեղացվելու է հսկողությունը տրանսպորտային միջոցն առանց տեխնիկական զննության կտրոնը սահմանված տեղում փակցված վիճակում վարելու իրավախախտումների նկատմամբ, և իրականացվելու են համապատասխան միջոցառումներ:



25/09/2013
Երեւանի քաղաքապետի որոշումը տրանսպորտի սակագնի հանձնաժողովի ստեղծման մասին


Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ ստորագրել է տրանսպորտի ուղեվարձի ձեւավորման եւ դրան առնչվող հարակից հարցերի վերաբերյալ հանձնաժողով ստեղծելու մասին որոշումը, որտեղ մասնավորապես նշվում է.




  1. Ստեղծել հանձնաժողով` համաձայն հավելվածի:


  2. Հանձնաժողովի նախագահին` ապահովել.




  1. Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման, այդ թվում` չափորոշիչների, հաշվարկների և դրանց առնչվող այլ հարցերի, ինչպես նաև վարձի կիրառման մեխանիզմների քննարկումը.


  2. խնդրի առնչությամբ հասարակությանը հուզող հարցերի վերաբերյալ համակողմանի և լիարժեք տեղեկատվության տրամադրումը.


  3. քննարկման արդյունքներով համապատասխան առաջարկությունների ներկայացումը Երևանի քաղաքապետին:




  1. Սահմանել, որ.




  1. հանձնաժողովի առաջին նիստը գումարվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ հաջորդ նիստերը` ըստ անհրաժեշտության.


  2. հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են անդամների առնվազն կեսը.


  3. քննարկվող հարցերի շուրջ հանձնաժողովի  որոշումներն  ընդունվում են բաց քվեարկությամբ` ներկա մասնակիցների ձայների մեծամասնությամբ:




  1. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել հանձնաժողովի նախագահի վրա:


  2. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:



Հանձնաժողովի կազմին կարող եք ծանոթանալ այստեղ:



 



18/09/2013
Նոր տեսախցիկներ Երեւանում սեպտեմբերի 23-ից


Ինչպես տեղեկացանք ճանապարհային ոստիկանությունից, 2013 թվականի սեպտեմբերի 23-ից գործարկվելու են Երևան քաղաքի Շիրակի փողոց-Արարատյան փողոց, Շիրակի փողոց-Արտաշիսյան փողոց, Գ.Նժդեհի փողոց-Մայիսի 9-ի փողոց, Գ.Նժդեհի փողոց-Մանթաշյան փողոց, Մաշտոցի պողոտա-Խորենացու փողոց և Հալաբյան փողոց-Կիևյան փողոց խաչմերուկներում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, ինչպես նաև հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը.

1. «Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 17-րդ կմ (Մարգահովիտ գյուղի վարչական տարածք)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,

2. «Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 126-րդ կմ (Վանաձոր քաղաքի վարչական տարածք)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:



16/09/2013
Աշխատանքի տոնավաճառ Երեւանում սեպտեմբերի 20-ին


"Զբաղվածության պետական ծառայություն" գործակալությունը տեղեկացնում է բոլոր աշխատանք փնտրոներին, այդ թվում սիրիահայ մեր հայրենակիցներին, որ սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Փախստականների Գերագույն Խորհրդի համագործակցությամբ Երևանում` Հյուսիսային պողոտայում կազմակերպում է աշխատանքի տոնավաճառ: Սկիզբը  ժ. 11.00-ին:



11/09/2013
Մեքենաների մեծ պահանջարկ ունեցող համարանիշների նոր գները մեր կայքում


Անցյալ ամսին Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց մեքենաների համարանիշներում նոր տառեր օգտագործելու մասին` պայմանավորված նրանով, որ եղած տառերով մեծ պահանաջարկ ունեցող համարանիշերը գրեթե սպառվել են: Նոր տառերի օգտագործմամբ նաեւ նոր գներ են սահմանվել մեծ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման համար, որոնց կարող եք ծանոթանալ մեր կայքի "Շարժական գույք" բաժնի "Տեղեկատվական բազայից":



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: