REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

07/01/2014
Կենսաթոշակային հաշվիչ մեր կայքում


2014-ի հունվարի 1-ից բարձրացված կենսաթոշակների չափերին յուրաքանչյուր կենսաթոշակառու կարող է տեղեկանալ մուտքագրելով միայն իր աշխատանքային ստաժի տարիները՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության կենսաթոշակային հաշվիչի միջոցով, որը տեղադրված է մեր կայքի <Աշխատանք> բաժնի <Տեղեկատվական բազայում>:



29/12/2013
Շնորհավոր ՆՈՐ ՏԱՐԻ եւ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ


REA.AM-ն իր Ամանորյա շնորհավորանքներն է հղում մեր բոլոր այցելուներին, հաճախորդներին, մեր ողջ ժողովրդին, ցանկանում բոլորին հաջողություններ, բարեկեցություն, երջանակություն:



Մեր առանձնահատուկ շնորհակալությունն ու բարեմաղթանքները մեր գործընկերներին` Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի առաջատար «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին, Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն հիմնադրամին, «Արարատբանկին»:



2013 թ-ին մեր այցելուներին կշարունակենք ներկայացնել բոլոր նորությունները Հայաստանի անշարժ եւ շարժական գույքի, աշխատանքի եւ ծառայությունների ոլորտների վերաբերյալ, համալրել այս ոլորտների տեղեկատվական բազաները եւ հայտարարությունները, առավել հանրաճանաչ դարձնել մեր կայքն ու նրա Facebook-ի էջը, որ արդեն հավանել են մոտ 14 հազար մարդ, բարձրացնելով կայքում տեղադրված գովազդների եւ մասնավոր անձանց հայտարարությունների արդյունավետությունը:



19/12/2013
2014 թ. հունվարի 1-ից ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում այլևս ԱՊՊԱ կտրոններ չեն տրամադրվելու


Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը հետեյալ հայտարարությունն է տարածել.



"2014 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ են մտնելու «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն` 2014 թվականի հունվարի 1-ից ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում այլևս ԱՊՊԱ կտրոններ չեն տրամադրվելու, իսկ ԱՊՊԱ պայմանագիր ունենալու հանգամանքն ստուգվելու և ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց նկատմամբ վարչական պատասխանատվություն է կիրառվելու համակարգչային շտեմարանների ու ծրագրի միջոցով՝ նույնիսկ այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցը չի շահագործվում:


Տեղեկացնում ենք, որ սահմանված ժամկետում ԱՊՊԱ պայմանագիր չկնքելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի    1-ին մասով սահմանված է տուգանք՝ յուրաքանչյուր տասն օրվա համար նվազագույն աշխատավարձի հնգապատիկի (5000 դրամ) չափով, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, առանց գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու տրանսպորտային միջոցը վարելու համար՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100000 դրամ) չափով:


Կոչ ենք անում բոլոր տրանսպորտային միջոցների սեփականատերերին կամ օրենքով սահմանված կարգով դրանք տիրապետող անձանց՝ սահմանված ժամկետում (նախորդ պայմանագրի ժամկետի ավարտից հետո 10-օյա ժամկետում) կնքել նոր ԱՊՊԱ պայմանագիր և տրանսպորտային միջոցը վարել միայն գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու դեպքում: Նախորդ պայմանագրի ժամկետի ավարտը պետք է ընդունել ոչ թե ԱՊՊԱ կտրոնի վրա փակցված ամսվա վերջին օրը, այլ ԱՊՊԱ պայմանագրում նշված օրը:


Եթե տրանսպորտային միջոցը տևական ժամանակով չի շահագործվելու, ապա տուգանքներից խուսափելու համար կոչ ենք անում տրանսպորտային միջոցը ժամանակավոր հանել հաշվառումից:


Տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելն անվճար է: Տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու համար Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանում կարող է դիմել ոչ միայն տրանսպորտային միջոցի սեփականատերը, այլ նաև ցանկացած շահագրգիռ անձ առանց լիազորագրի՝ ներկայացնելով տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը և հաշվառման համարանիշերը: Ավելին, նույն շահագրգիռ անձը կարող է միաժամանակ դիմել տարբեր անձանց պատկանող մեկից ավելի տրանսպորտային միջոցները հաշվառումից ժամանակավոր հանելու համար":



18/12/2013
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հիշեցնում է քաղաքացիներին եւ ապահովագրական ընկերություններին


Հայաստանի ավոտապահովագրողների բյուրոն հետեւյալ հայտարարությամբ է հանդես եկել.



Հարգելի քաղաքացիներ, 



Հիշեցնում ենք, որ համաձայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի` ԱՊՊԱ պայմանագիր կնքելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությունը պարտավոր է ԱՊՊԱ պայմանագիր կնքել օրենքով ԱՊՊԱ պայմանագիր ունենալու պարտավորություն ունեցող յուրաքանչյուր անձի հետ, ով կդիմի իրեն` վերջինիս նախընտրած պայմաններով: 


Հաշվի առնելով վերոգրյալը` հորդորում ենք բոլոր նրանց, ովքեր ԱՊՊԱ պայմանագիր կնքելու հարցում ապահովագրական ընկերություններին դիմելու դեպքում կունենան խնդիրներ, դիմել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո` Հանրապետության 22, տարածք 2 հասցեով կամ զանգահարել մեզ` (010) 580034, (010) 580043 թեժ գծի հեռախոսահամարներով:


18/12/2013
Նոր արագաչափեր Երեւանում եւ միջպետական նշանակության ավտոճանապարհներին դեկտեմբերի 23-ից


Ինչպես տեղեկացանք ճանապարհային ոստիկանությունից, 2013 թվականի դեկտեմբերի 23-ից գործարկվելու են Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու (1 արագաչափ` երկու ուղղություններով), Գևորգ  Չաուշի (1 արագաչափ՝ Աշտարակի խճուղուց դեպի Մազմանյան-Շիրազ փողոցների խաչմերուկ ուղղությամբ), Հերացի (1 արագաչափ՝ Մյասնիկյան պողոտայից դեպի Կորյուն պողոտա ուղղությամբ) փողոցներում, ինչպես նաև Արմավիրի մարզի Թաիրով համայնքի Գասպարյան փողոցում՝ (Մ-5 ավտոճանապարհից դեպի Զվարթնոց օդանավակայան տանող ճանապարհին (1 արագաչափ` երկու ուղղություններով) նոր տեղադրված արագաչափ սարքերը, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:


1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: