REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

05/02/2014
«Թեժ» գիծ ԱՊՊԱ-ի վերաբերյալ պարզաբանումների համար


ԱՊՊԱ համակարգի վերաբերյալ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման, խորհրդատվության իրականացման, «Բոնուս-Մալուս» դասի հաշվարկման կանոնների և բողոքարկման ընթացակարգի վերաբերյալ պարզաբանումներ տալու նպատակով Կենտրոնական բանկը գործարկել է (010) 58-38-02  հեռախոսահամարով «թեժ» գիծ, որը գործում է աշխատանային օրերին՝ ժամը 09:00 – 18:00:



04/02/2014
ԱՊՊԱ պայմանագիր չունեցողների վարչական պատասխանատվության ենթարկելու գործընթացը սկսվել է


Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ արդեն սկսվել է համակարգչային շտեմարանների միջոցով ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու գործընթացը: 

Հաշվի առնելով, որ գործընթացի սկզբնական շրջանում, տեխնիկական խնդիրներով պայմանավորված, կայացված վարչական ակտերում կարող են լինել որոշակի անճշտություններ, ճանապարհային ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը և առաջարկում բոլոր տեսակի հարցերի պարզաբանման համար դիմել ճանապարհային ոստիկանության վարչական մաս (ք. Երևան, Ծովակալ Իսակովի 9) կամ զանգահարել +374 (10) 56-45-88 հեռախոսահամարով: 



30/01/2014
Դեկտեմբերին եւս անշարժ գույքի գները Հայաստանում անփոփոխ են մնացել


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2013-ի դեկտեմբերին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 18285 գործարք, ինչը 10,8 տոկոսով բարձր է նախորդ ամսվա` նոյեմբերի եւ 0,6 տոկոսով` 2012-ի դեկտեմբերի գործարքների համեմատ:

Օտարման գործարքների քանակը դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել է 4,5 տոկոսով, իսկ անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ` նվազել 3,3 տոկոսով: 4612 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 76,8 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 37,5 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում: Երեւանում առքուվաճառքի գործարքների 56,2 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2013-ի նոյեմբերի համեմատ, դեկտեմբերին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 5,2 տոկոսով, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ` 3,3 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աննշան` 0,04 աճ են ունեցել: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                                 Միջին գները



                                                                       (դրամ)

                                        դեկտեմբեր                դեկտեմբեր               նոյեմբեր

                                            2012թ.                    2013թ.                        2013թ.



 Կենտրոն                             421000                   428000                        428000

Արաբկիր                              349500                   356600                        356600

Քանաքեռ-Զեյթուն              278000                   282600                        282400

Նոր-Նորք                             242850                   252000                        252000

Ավան                                     250000                   260000                        260000

Էրեբունի                              242600                   250500                        250000

Շենգավիթ                            248200                   256000                        255800

Դավթաշեն                           268500                   275000                        275000

Աջափնյակ                           239000                   249300                        249000

Մալաթիա-Սեբաստիա      234100                   242000                        242000

Նուբարաշեն                        145000                   154600                        154000

  Մարզերում, բացառությամբ Երեւանը, դեկտեմբերին վաճառվել են 496 բնակարաններ, որոնց քանակը նոյեմբերի համեմատ աճել է 16,4 տոկոսով, իսկ 2012-ի դեկտեմբերի համեմատ` 25,3 տոկոսով: Գներն այստեղ դեկտեմբերին նոյեմբերի համեմատ դարձյալ չնչին՝ 0,06 տոկոս աճ են ունեցել:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները դեկտեմբերին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ: Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 124 հազար դրամ, Արմավիրում եւ Գորիսում ` 121 հազար դրամ, Իջեւանում` 118 հազար դրամ, Մասիսում եւ Աշտարակում` 115 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

2013-ի դեկտեմբերին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 530 գործարք, որից 158-ը` Երեւանում:  Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2013-ի նոյեմբերի համեմատ աճել է 35 տոկոսով, իսկ մարզերում` 9,1 տոկոսով: 2012-ի դեկտեմբերի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 1,3 տոկոսով, իսկ մարզերում` 4,6 տոկոսով:

Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) Երեւանում 2012-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մնացել են անփոփոխ: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գների պատկերը հետեւյալն է եղել.



Վարչական շրջաններ                                            Միջին գները

                                                                                 (դրամ)

                                                    դեկտեմբեր           դեկտեմբեր            սեպտեմբեր

                                                        2012թ.                      2013թ.                       2013թ.



Կենտրոն                                        470700                      476100                       476100

Արաբկիր                                        377400                      383000                       383000

Քանաքեռ-Զեյթուն                         290000                      295000                       295000

Նորք-Մարաշ                                313700                      319200                       319200

Ավան                                              266800                      270500                       270500

Էրեբունի                                        234400                      239500                       239500

Շենգավիթ                                      256000                      255000                       255000

Դավթաշեն                                     271000                      276000                       276000

Աջափնյակ                                     243800                      250050                       250050

Մալաթիա-Սեբաստիա                 234300                      238000                       238000

Նուբարաշեն                                  147300                       150500                      150500

         Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները: Այստեղ միջին գները դեկտեմբերին նոյեմբերի համեմատ դարձյալ անփոփոխ են: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ: Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակը 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանը` 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ, Գյումրին` 118 հազար դրամ 1 քմ դիմաց գներով:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2013-ի դեկտեմբերին 2012-ի նոյեմբերի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն նվազել է 8,7 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` նվազել 19,3 տոկոսով:

2013-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակն աճել է 17 տոկոսով, իսկ 2012-ի դեկտեմբերի համեմատ` 5 տոկոսով:

Հոկտեմբերին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 190 գործարքներ, որից 122-ը` Երեւանում: Նոյեմբերի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում աճել է 7 տոկոսով, իսկ մարզերում` 7,9 տոկոսով: 2012-ի դեկտեմբերի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում նվազել է 13,5 տոկոսով, իսկ մարզերում` աճել 3 տոկոսով:



Այսպիսով, անցյալ տարվա վերջին ամսին եւս անշարժ գույքի շուկայում գները մնացել են անփոփոխ: Թե ինչպես են փոխվել անշարժ գույքի շուկան անցած տարվա ընթացքում՝ 2013-ին 2012-ի համեմատ, կներկայացնենք  հաջորդիվ:



29/01/2014
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների որոշումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու կարգի մասին


Ճանապարհային ոստիկանությունը հետեւյալ հայտարարությունն է տարածել տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու կարգի մասին.



"Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեծ թվով քաղաքացիներ միայն տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտման տեսանյութին ծանոթանալու, այնուհետև վերադասության կարգով բողոքարկելու դիմում ներկայացնելու նպատակով ՀՀ մարզերից (այդ թվում՝ հեռավոր) այցելում են Ճանապարհային ոստիկանության վարչական մաս (ք. Երևան):



Կրկին տեղեկացնում ենք, որ տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն (այդ թվում՝ տեսանյութ) կարելի է ստանալ համացանցով, իսկ բողոքարկման դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ցանկացած տարածքային փոստային ծառայության միջոցով:

Մասնավորապես, տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների մասին ամբողջական տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է մուտք գործել www.police.am կայքի «ԱՌՑԱՆՑ ՀԱՐՑՈՒՄ» բաժին, և մուտքագրելով տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի (տեխ. անձնագրի) համարը և հաշվառման համարանիշերը՝ տեսնել տվյալ տրանսպորտային միջոցով կատարված բոլոր իրավախախտումների գործերով կայացված որոշումները: Այնուհետև, ընտրելով ցանկացած որոշումը, հնարավոր է բեռնել և տեսնել խախտման տեսանյութը:

Ինչ վերաբերում է տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ կայացված որոշումները վերադասության կարգով բողոքարկելու դիմում ներկայացնելուն, ապա դրա համար անհրաժեշտ է սահմանված կարգով կազմել դիմումը և բողոքարկման համար սահմանված 10-օրյա ժամկետում հանձնել տարածքային փոստային ծառայություն":



14/01/2014
Չտուգանվելու համար ԱՊՊԱ պայմանագիրը կնքել նախապես


Հաշվի առնելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունները, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն  հիշեցնում է, որ 2014 թվականի հունվարի 1-ից ավտոտրանսպորտային միջոցի համար կնքված ԱՊՊԱ պայմանագիր չունենալը, որը տևում է ավելի քան տասն օր` առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար` 5.000 ՀՀ դրամ, իսկ ճանապարհային ոստիկանության կողմից վարչական պատասխանատվություն կիրառվելու է պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) շտեմարանում առկա տեղեկատվության միջոցով:



Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը,Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն խորհուրդ է տալիս ավտովարորդներին ՝ նոր ԱՊՊԱ պայմանագիր կնքելու գործընթացը չհետաձգել մինչև նախկին պայմանագրի ժամկետի ավարտը, այլ կնքել պայմանագիր նախապես,  նախորդ պայմանագրի ավարտից առնվազն տասն օր առաջ: Նախօրոք կնքելով ԱՊՊԱ պայմանագիր` վարորդները կխուսափեն ինչպես անցանկալի տուգանքներից, այնպես էլ ապահովագրական ընկերություններում սպասվելիք հերթերից:



 



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: