REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

19/03/2014
Հայաստանում մեքենաների համարանիշների թվերն ու տառերը կմեծացվեն


ՀՀ կառավարության այսօր ընդունած որոշմամբ ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվող հաշվառման համարանիշերում օգտագործվող տառերի եւ թվերի գրելատեսակները կհամապատասխանեցվեն միջազգային նոր չափորոշիչներին, կլինեն առավել ընթեռնելի, իսկ համարանիշերի չափերըՙ ավելի հարմար օգտագործման համար: Համարանիշերում կօգտագործվի նաեւ Հայաստանի Հանրապետության դրոշի պատկերը:



Կառավարության նախկին որոշմամբ սահմանված առաջին տեսակի հաշվառման համարանիշերում օգտագործվող տառերի չափը փոքր է թվերից եւ որոշ դեպքերում խնդիր է առաջացնում ընթեռնելիության առումով: Խնդիր են հարուցում նաեւ միմյանց բավական նման տառերըՙ O, Q, D, C, ինչպես նաեւ մոտոցիկլի համարանիշի մեծ վահանակները, կցորդների եւ կիսակցորդների երկար համարանիշերը:



Որոշմամբ ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվող հաշվառման համարանիշերում, մի քանի բացառությամբ, նախատեսվում է կիրառել Հայաստանի Հանրապետության դրոշի պատկերը, օգտագործել տառերի եւ թվերի առավել ընթեռնելի գրելատեսակներ, "սովորական երկար" համարանիշի տառերի չափը մեծացնել եւ հավասարեցնել թվերի չափին, "քառակուսի" համարանիշի վահանակների չափերը մեծացնելՙ մեծացնելով նաեւ օգտագործվող տառերն ու թվերը: Մոտոցիկլի համարանիշի վահանակները փոքրացվում են, սակայն մեծացվում են դրանցում օգտագործվող տառերի եւ թվերի չափերը, կցորդների եւ կիսակցորդների համար սահմանվում են նաեւ 520X112 մմ չափերի համարանիշեր:



10/03/2014
Փոփոխություններ Երեւանի Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդ ճանապարհի հատույթում. շահագործվում են տրանսպորտային նոր հանգույցն ու թունելը


ՃշԻնչպես տեղեկացանք ճանապարհային ոստիկանությունից, Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդ ճանապարհի հատույթում ճանապարհային երթևեկությունը պատշաճ կերպով կազմակերպելու նպատակով մինչև շինարարական աշխատանքների վերջնական ավարտը մարտի 11-ից ժամանակավոր շահագործվում է տարբեր հարթությունների վրա կառուցված տրանսպորտային հանգույցները և թունելը: Տրանսպորտային հանգույցը կահավորված է կողմնորոշման ճանապարհային նշաններով: Հանգույցից կարելի է օգտվել հետևյալ ուղղություններով երթևեկելու համար.



1. Ծիծեռնակաբերդի խճուղուց ուղիղ երթևեկությամբ դեպի Շինարարների և Լենինգրադյան փողոցներ, Սեբաստիա և Հասրաթյան փողոցներ: 

2. Ծիծեռնակաբերդի խճուղուց աջ անցուղով դեպի Լենինգրադյան-Հալաբյան փողոցների խաչմերուկը, այնուհետև ուղիղ երթևեկությամբ դեպի Կիևյան փողոց, իսկ ձախ շարքից նաև Հալաբյան փողոց:

3. Կիևյան-Հալաբյան փողոցների խաչմերուկի կողմից դեպի տրանսպորտային հանգույց երթևեկող տրանսպորտային միջոցները աջ անցուղով երթևեկում են դեպի Լենինգրադյան փողոց, այնուհետև դեպի Շինարարներ, Սեբաստիա փողոցներ: 

Դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի երթևեկելու համար երթևեկում են դեպի տրանսպորտային նորակառույց թունել, թունելից անմիջապես հետո աջ անցուղով բարձրանում Լենինգրադյան փողոց և երթևեկում միայն աջ` դեպի Ծիծեռնակաբերդ կամ կրկին աջ երթևեկությամբ` դեպի Կիևյան փողոց: 

Շինարարների, Լենինգրադյան փողոցների կողմից տրանսպորտային հանգույցին մոտեցող տրանսպորտային միջոցները ուղիղ երթևեկում են միայն Ծիծեռնակաբերդի խճուղի, իսկ դեպի Կիևյան փողոց երթևեկելու համար աջ անցուղով իջնում են դեպի թունել և երթևեկում միայն աջ` դեպի Կիևյան փողոց:



01/03/2014
2014-ի հունվարին անշարժ գույքի շուկայում գներն անփոփոխ են մնացել


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2014-ի հունվարին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 10073 գործարք, ինչը 44,9 տոկոսով պակաս է նախորդ ամսվա` 2013-ի դեկտեմբերի եւ 1,3 տոկոսով ավելի` 2013-ի հունվարի գործարքների համեմատ:

Օտարման գործարքների քանակը հունվարին դեկտեմբերի համեմատ նվազել է 36,7 տոկոսով, իսկ անցյալ տարվա հունվարի համեմատ` 7 տոկոսով: 2877 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 76,8 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 41,4 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում: Երեւանում առքուվաճառքի գործարքների 66,1 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2013-ի դեկտեմբերի համեմատ, հունվարին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 14,1 տոկոսով, իսկ նախորդ տարվա հունվարի համեմատ` աճել 31,6 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա հունվարին դեկտեմբերի համեմատ աննշան` 0,04 աճ են ունեցել: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

Վարչական շրջաններ                                 Միջին գները

                                                                             (դրամ)

                                            հունվար                հունվար               դեկտեմբեր

                                               2013թ.                    2014թ.                        2013թ.

 Կենտրոն                             422050                   428000                        428000

Արաբկիր                              350000                   356600                        356600

Քանաքեռ-Զեյթուն                279100                   282700                        282600

Նոր-Նորք                             243050                   252000                        252000

Ավան                                    255000                   260000                        260000

Էրեբունի                              243500                   250500                        250500

Շենգավիթ                            249100                   256000                        256000

Դավթաշեն                           269100                   275150                        275000

Աջափնյակ                           234050                   249300                        249300

Մալաթիա-Սեբաստիա        235000                   242000                        242000

Նուբարաշեն                        145100                   154750                        154600



Մարզերում, բացառությամբ Երեւանը, հունվարին վաճառվել են 305 բնակարաններ, որոնց քանակը դեկտեմբերի համեմատ նվազել է 38,5 տոկոսով, իսկ 2013-ի հունվարի համեմատ` աճել 1 տոկոսով: Գներն այստեղ հունվարին դեկտեմբերի համեմատ դարձյալ չնչին՝ 0,06 տոկոս աճ են ունեցել:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները հունվարին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ: Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 124 հազար դրամ, Արմավիրում եւ Գորիսում` 121 հազար դրամ, Իջեւանում` 118 հազար դրամ, Մասիսում եւ Աշտարակում` 115 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

2013-ի հունվարին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 316 գործարք, որից 64-ը` Երեւանում:  Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2013-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 59,5 տոկոսով, իսկ մարզերում` 32,3 տոկոսով: 2013-ի հունվարի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 24,7 տոկոսով, իսկ մարզերում` աճել 10,5 տոկոսով:

Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) Երեւանում 2014-ի հունվարին 2013-ի դեկտեմբերի  համեմատ մնացել են անփոփոխ: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գների պատկերը հետեւյալն է եղել.



Վարչական շրջաններ                                            Միջին գները

                                                                                        (դրամ)

                                                       հունվար                հունվար              դեկտեմբեր

                                                        2013թ.                      2014թ.                       2013թ.

Կենտրոն                                        471100                      476100                       476100

Արաբկիր                                        378100                      383000                       383000

Քանաքեռ-Զեյթուն                          291100                      295000                       295000

Նորք-Մարաշ                                 314000                      319200                       319200

Ավան                                              267050                      270500                       270500

Էրեբունի                                        235000                      239500                       239500

Շենգավիթ                                      251000                      255000                       255000

Դավթաշեն                                     271700                      276000                       276000

Աջափնյակ                                     244100                      250050                       250050

Մալաթիա-Սեբաստիա                   234300                      238000                       238000

Նուբարաշեն                                  147600                       150500                      150500



Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները: Այստեղ միջին գները հունվարին դեկտեմբերի համեմատ դարձյալ անփոփոխ են: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ: Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակը 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանը` 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ, Գյումրին` 118 հազար դրամ 1 քմ դիմաց գներով:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2014-ի հունվարին 2013-ի դեկտեմբերի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն նվազել է 27 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 37,9 տոկոսով:

2014-ի հունվարին դեկտեմբերի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակն նվազել է 42,6 տոկոսով, իսկ 2013-ի հունվարի համեմատ` 15 տոկոսով:

Հունվարին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 70 գործարքներ, որից 36-ը` Երեւանում: Դեկտեմբերի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում նվազել է 70,5 տոկոսով, իսկ մարզերում` 50 տոկոսով: 2013-ի հունվարի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում նվազել է 14,3 տոկոսով, իսկ մարզերում` աճել 33,3 տոկոսով:



Այսպիսով, 2014-ի առաջին ամսին եւս անշարժ գույքի շուկայում գները մնացել են անփոփոխ:



13/02/2014
Անշարժ գույքի գների եւ գործարքների փոքր աճ 2013-ին


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2013-ին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում օտարման գործարքների թիվը կազմել է48716, որից առքուվաճառքներինը կազմել է 74,3 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 40,7 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում: 2013-ին անշարժ գույքի օտարման գործարքների քանակը 2012-ի համեմատ նվազել է 3,6 տոկոսով:

Մայրաքաղաքում 14677 առքուվաճառքի գործարքների 60,5 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2012-ի համեմատ բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում 2013-ին աճել է 6,9 տոկոսով: 

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում 2013-ին 2012-ի համեմատ աճել են 5,4 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

Վարչական շրջաններ                      Միջին  գները(դրամ)

                                                         2012թ.         2013թ.

Կենտրոն                                        411900           427000

Արաբկիր                                       341300           355100

Քանաքեռ-Զեյթուն                          268900           281900

Նոր-Նորք                                       232300           249800

Ավան                                              241600           258400

Էրեբունի                                        237700           248100

Շենգավիթ                                       237900           253900

Դավթաշեն                                      261800           273500

Աջափնյակ                                      229300            246600

Մալաթիա-Սեբաստիա                    227000            239500

Նուբարաշեն                                   141100            150900

Միջինը Երևանում

(բացի Նորք-մարաշից)                    257300            271300

Մարզերում, բացառությամբ Երեւանը, 2013-ին վաճառվել են 4611 բնակարաններ, որոնց քանակը 2012-ի համեմատ աճել է 6,6 տոկոսով, իսկ միջին գները` 4,3 տոկոսով:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները 2013-ին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 292 հազար դրամ: Վաղարշապատում (Էջմիածնում) եւ Աբովյանում 1 քմ գինը 154 հազար հազար դրամ: Ապա գալիս են Նոր Հաճնը` 128 հազար դրամ, Գորիսը` 120 հազար դրամ, Իջեւանը` 117 հազար դրամ, Աշտարակը եւ Մասիսը` 114 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

2013-ին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 5052 գործարք, որից 1362-ը` Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2012-ի համեմատ նվազել է 4,4 տոկոսով, իսկ մարզերում` աճել 4,1 տոկոսով:

Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2013-ին 2012-ի համեմատ մայրաքաղաքում աճել են 3,9 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.

Վարչական շրջաններ                     Միջին  գները(դրամ)

                                                            2012թ.           2013թ.

Կենտրոն                                        463600           475300

Արաբկիր                                        370200           388200

Քանաքեռ-Զեյթուն                           280800           294300

Նորք-Մարաշ                                  306900          318400

Ավան                                              258600           270000

Էրեբունի                                         227300          238900

Շենգավիթ                                        244700          254400

Դավթաշեն                                       263200          275300

Աջափնյակ                                       239300          249200

Մալաթիա-Սեբաստիա                     226900         237400

Նուբարաշեն                                    145000         150000

Միջինը Երևանում

(բացի ՆորՆորքից)                            257100        285900            

 Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները: Այստեղ միջին գները 2013-ին 2012-ի համեմատ աճել են 3,3 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ: Երկրորդը Աբովյանն է որտեղ 1 քմ-ն կազմել է 156 հազար դրամ, երրորդը Վաղարշապատն է 1 քմ-ն 153 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակը՝ 136 հազար դրամ, Նոր Հաճնը եւ Գորիսը՝ 129 հազար դրամ, Իջեւանը 122 հազար դրամ, Եղվարդը` 116 հազար դրամ 1 քմ դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2013-ին 2012-ի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն նվազել է 3 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 7,1 տոկոսով: Ընդ որում, Երեւանում աճել է 91,7 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած նվազել 12,2 տոկոսով:

2013-ին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 1895 գործարքներ, որից 1305-ը` Երեւանում: Հիփոթեքային գրավադրման գործարքներից 79,1 տոկոսն իրականացվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 13,7 տոկոսը` անհատական բնակելի տների, մնացածը հասարակական նշանակության օբյեկտների, այգետնակների եւ հողերի նկատմամբ: 2012-ի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակն աճել է 25,7 տոկոսով, ընդ որում Երեւանում` 36,1 տոկոսով, իսկ մարզերում` 7,5 տոկոսով:



Այսպիսով, ի՞նչ միտումներ են գրանցվել 2013-ին անշարժ գույքի շուկայում: Նախեւառաջ, դա գների որոշակի, բայց դեռեւս փոքր աճն է տարեկան կտրվածքով, ինչը կարելի է գնահատել որպես ճգնաժամին հաջորդած խորը անկումից հետո անշարժ գույքի շուկայի վերականգնման եւ զարգացման նշան: Հաջորդը՝ ավելացել է գործարքների քանակը, ինչը նույնպես շուկայի աշխուժացման ցուցիչ է: Եվ վերջապես, անշարժ գույքի շուկայի աշխուժացման մասին վկայող եւս մեկ գործոն է հիպոթեկային գործարքների ավելացումը:



Հավանական է, որ այս տարի անշարժ գույքի շուկայի աշխուժացման միտումը շարունակվի եւ խորանա, քանի որ պետական մի քանի խոշոր քաղաքաշինական եւ կառուցապատման ծրագրեր են նախատեսվում իրականացնել:   



07/02/2014
Ո՞ւր դիմել եթե ԱՊՊԱ պայմանագրի առնչությամբ անճշտություններ են առաջացել


Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հետեւյալ հայտարարություն է տարածել.



"Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հիշեցնում է, որ 2014թ. հունվարի 1-ից Ձեր ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դեպքում վարչական վարույթն իրականացվում է պարզեցված կարգով՝ ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում և Ճանապարհային ոստիկանության շտեմարաններում առկա տեղեկատվության համադրության միջոցով: Այսինքն, գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար վարչական ակտերն ուղարկվելու են այն կարգով, ինչ կարգով որ ուղարկվում են տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտումները:



Տեղեկացնում ենք, որ տեխնիկական խնդիրների պատճառով, հնարավոր է, գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար վարչական ակտեր ստանան նաև որոշ սպառողներ, ովքեր բարեխղճորեն կատարել են ԱՊՊԱ պայմանագիր կնքելու իրենց պարտականությունը և այդ առումով խախտում թույլ չեն տվել: Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն խնդրում է նկարագրված դեպքերում առաջացած հարցերի պարզաբանման համար դիմել՝



Ø  Ճանապարհային ոստիկանության վարչական մաս (ք. Երևան, Ծովակալ Իսակովի 9), կամ զանգահարել + 374 (10) 56-45-88 հեռախոսահամարով, կամ



Ø  Ձեր ապահովագրական ընկերություն (դրա մասնաճյուղ, ապահովագրական գործակալին), որը կուղղի Ձեր վերաբերյալ տեղեկատվությունը և ինքնուրույն միջոցներ կձեռնարկի Ձեր տուգանքն անվավեր ճանաչելու համար, կամ



Ø  Բյուրո (ք. Երևան, Հանրապետության 22, տարածք 2), կամ զանգահարել  + 374 (10) 58-00-32 հեռախոսահամարով:



Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն իր և ԱՊՊԱ համակարգում գործող մյուս կառույցների անունից հայցում է Ձեր ներողամտությունը պատճառված անհանգստության համար և վստահեցնում, որ ձեռնարկում է իրենից կախված բոլոր հնարավոր միջոցները՝ անճշտությունները հնարավորինս նվազագույնի հասցնելու համար":



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: