REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

30/06/2014
Մայիսին նույնպես անշարժ գույքի գներն գրեթե չեն փոխվել


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2014-ի մայիսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 17980 գործարք, ինչը 3,7 տոկոսով պակաս է նախորդ ամսվա` ապրիլի եւ 26,3 տոկոսով ավելի 2013-ի մայիսի գործարքների համեմատ։



Օտարման գործարքների քանակը մայիսին ապրիլի համեմատ աճել է 5,1 տոկոսով, իսկ անցյալ տարվա մայիսի համեմատ`45,1 տոկոսով: 4631 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 78 տոկոսը։ Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 40 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում: Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 62,4 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ 2014-ի ապրիլի համեմատ, մայիսին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 4,5 տոկոսով, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ` աճել 65,7 տոկոսով։



Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա մայիսն ապրիլի համեմատ գրեթե անփոփոխ են։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                                մայիս 2013թ.  մայիս 2014թ. ապրիլ 2014թ.



Կենտրոն                                    428000            428000            428000



Արաբկիր                                    355500            355600             355600



Քանաքեռ-Զեյթուն                      282300            282700             282700



Նոր-Նորք                                  251000            252500              252300



Ավան                                        259100           260200              260200



Էրեբունի                                   248500            250600             250600



Շենգավիթ                                 254250            256100             256100



Դավթաշեն                                274200            275150             275150



Աջափնյակ                                247200            249600            249400



Մալաթիա-Սեբաստիա              239000            242000            242000



Նուբարաշեն                            151500            155800             155100



Մարզերում, բացառությամբ Երեւանը, մայիսին վաճառվել են 359 բնակարաններ, որոնց քանակը ապրիլի համեմատ նվազել է 12,2 տոկոսով, իսկ 2013-ի մայիսի համեմատ` աճել 11,5 տոկոսով։ Գները մայիսին անփոփոխ են մնացել:



Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները մայիսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ։ Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 125 հազար դրամ, Գորիսում` 122 հազար դրամ, Արմավիրում` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։



2014-ի մայիսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 418 գործարք, որից 114-ը` Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2014-ի ապրիլի համեմատ նվազել է 5,8 տոկոսով, իսկ մարզերում` 5,3 տոկոսով։ 2013-ի մայիսի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 37,3 տոկոսով, իսկ մարզերում` 22,1 տոկոսով։



Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2014-ի մայիսին ապրիլին համեմատ Երեւանում մնացել են անփոփոխ։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գների պատկերը հետեւյալն է եղել.



Վարչական շրջաններ                         Միջին գները  /դրամ/



                                         մայիս 2013թ.              մայիս 2014թ.             ապրիլ 2014թ.



Կենտրոն                                 476100                           476100                        476100



Արաբկիր                                 383000                           383000                        383000



Քանաքեռ Զեյթուն                   295000                           295000                        295000



Նորք Մարաշ                          319200                           319200                        319200



Ավան                                       270500                          270500                        270500



Էրեբունի                                 239500                          239750                        239500



Շենգավիթ                               255000                          255000                        255000



Դավթաշեն                              276000                          276000                        276000



Աջափնյակ                              250050                          250050                        250050



Մալաթիա-Սեբաստիա            238000                          238000                       238000



Նուբարաշեն                           150500                          150800                        150500



Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները։ Այստեղ միջին գները մայիսին ապրիլին համեմատ դարձյալ մնացել են անփոփոխ։ Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանըՙ 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ 1 քմ դիմաց:



Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2014-ի մայիսին 2013-ի մայիսի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 64,3 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 78,9 տոկոսով։



2014-ի մայիսին 2014-ի ապրիլի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը նվազել է 6,1 տոկոսով, իսկ 2013-ի մայիսի համեմատ` աճել 15,3 տոկոսով:



Մայիսին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 179 գործարքներ, որից 134-ը` Երեւանում: Ապրիլի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում նվազել է 6,3 տոկոսով, իսկ մարզերում` 52,6 տոկոսով: 2013-ի մայիսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում աճել է 65,4 տոկոսով, իսկ մարզերում` նվազել 19,6 տոկոսով:



Այսպիսով, անշարժ գույքի շուկայում գները պահպանվում են գրեթե նույն մակարդակի վրա:



 



26/06/2014
Հաշվետվություններ`Օրբիտա,Բիզնես ներդ. կենտրոն,Ռեգիոն ֆին. արդ. կորպ.,Ռեգիոն ինվեստ,Էլիտ ՆՆ ֆին. քամփնի,Միջ. բիզ. կենտրոն,Լիբ. Բիլդ.


Ներկայացնում ենք մեր գործընկերներ <<Օրբիտա>> ՓԲԸ, <<Բիզնես ներդրումների կենտրոն>> ՍՊԸ, <<Ռեգիոն>> ֆինանսական Արդյունաբերական կորպորացիա>> ՓԲԸ, <<Ռեգիոն ինվեստ>> ՍՊԸ, <<Էլիտ ՆՆ Ֆինանս Քամփնի>> ՍՊԸ, <<Միջազգային բիզնես կենտրոն>> ՀՁ, <<Լիբերա Բիլդինգ>> ՍՊԸ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություններն ու աուդիտորական եզրակացությունները.



1. <<Օրբիտա>>ՓԲԸ հաշվետվությունն ու աուդիտորական եզրակացությունը տես այստեղ:

2. <<Բիզնես ներդրումների կենտրոն>> ՍՊԸ հաշվետվությունն ու աուդիտորական եզրակացությունը տես այստեղ:

3. <<Ռեգիոն>> ֆինանսական Արդյունաբերական կորպորացիա>> ՓԲԸ հաշվետվությունն ու աուդիտորական եզրակացությունը տես այստեղ:

4. <<Ռեգիոն ինվեստ>> ՍՊԸ հաշվետվությունն ու աուդիտորական եզրակացությունը տես այստեղ:

5. <<Էլիտ ՆՆ Ֆինանս Քամփնի>> ՍՊԸ  հաշվետվությունն ու աուդիտորական եզրակացությունը տես այստեղ:

6. <<Միջազգային բիզնես կենտրոն>> ՀՁ հաշվետվությունն ու աուդիտորական եզրակացությունը տես այստեղ:

7. <<Լիբերա Բիլդինգ>> ՍՊԸ  հաշվետվությունն ու աուդիտորական եզրակացությունը տես այստեղ:



05/06/2014
Երեւանում հունիսի 6-ին տեղի կունենա աշխատանքի տոնավաճառ


Ինչպես տեղեկացանք Զբաղվածության պետական ծառայությունից, ս/թ. հունիսի 6-ին, Երևանում կազմակերպվում է Աշխատանքի Տոնավաճառ: Աշխատանքի Տոնավաճառը կազմակերպվում է Զբաղվածության պետական ծառայության կողմից՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Կարիերայի և մարքեթինգի կենտրոնի հետ համատեղ: Տոնավաճառը տեղի կունենա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում՝ ք. Երևան, Նալբանդյան 128 հասցեում:



Առաջիկայում Աշխատանքի Տոնավաճառներ տեղի կունենան նաև ս/թ. հունիսի 19-ին՝ Աբովյան, հունիսի 20-ին՝ Սպիտակ, հունիսի 26-ին՝ Գյումրի և հունիսի 27-ին՝ Աշտարակ քաղաքներում:



Աշխատանքի տոնավաճառը, միջոցառում է, որտեղ հանդիպում են գործատուները՝ գտնելու իրենց պահանջներին համապատասխան աշխատողներ և աշխատանք փնտրողները՝ գտնելու իրենց որակավորմանը համապատասխան աշխատանք:



30/05/2014
Ապրիլին անշարժ գույքի գներն անփոփոխ են մնացել


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2014-ի ապրիլին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 18587 գործարք, ինչը 3,9 տոկոսով ավելի է նախորդ ամսվա` մարտի եւ 18 տոկոսով բարձր` 2013-ի ապրիլի գործարքների համեմատ։



Օտարման գործարքների քանակը ապրիլին մարտի համեմատ աճել է 0,1 տոկոսով, իսկ անցյալ տարվա ապրիլի համեմատ` 9,9 տոկոսով: 4405 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 76,5 տոկոսը։ Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 43,2 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում: Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 62,1 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ 2014-ի մարտի համեմատ, ապրիլին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 6,9 տոկոսով, իսկ նախորդ տարվա ապրիլի համեմատ` 18,9 տոկոսով։



Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա ապրիլին մարտի համեմատ գրեթե անփոփոխ են։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                                ապրիլ 2013թ.  ապրիլ 2014թ.   մարտ 2014թ.



Կենտրոն                                    428000              428000            428000



Արաբկիր                                    355500              355600             355600



Քանաքեռ-Զեյթուն                       282200              282700            282700



Նոր-Նորք                                    250000               252500           252300



Ավան                                           258050            260200            260200



Էրեբունի                                     248200             250600            250600



Շենգավիթ                                   254000             256100            256100



Դավթաշեն                                  273500             275150           275150



Աջափնյակ                                  246500             249600           249400



 Մալաթիա-Սեբաստիա                238550            242000           242000



   Նուբարաշեն                            151000             155100           154900



Մարզերում, բացառությամբ Երեւանը, ապրիլին վաճառվել են 409 բնակարաններ, որոնց քանակը մարտին համեմատ նվազել է 1,2 տոկոսով, իսկ 2013-ի ապրիլի համեմատ աճել` 23,6 տոկոսով։ Գներն ապրիլին չնչին աճ են ունեցել:



Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները ապրիլին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ։ Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 125 հազար դրամ, Գորիսում` 122 հազար դրամ, Արմավիրում` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։



2014-ի ապրիլին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 442 գործարք, որից 121-ըՙ Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2014-ի մարտի համեմատ նվազել է 2,4 տոկոսով, իսկ մարզերում` 3,6 տոկոսով։ 2013-ի ապրիլի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 39 տոկոսով, իսկ մարզերում նվազել 0,9 տոկոսով։



Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2014-ի ապրիլինի մարտի համեմատ Երեւանում մնացել են անփոփոխ։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գների պատկերը հետեւյալն է եղել.



Վարչական շրջաններ                         Միջին գները /դրամ/               



                                          ապրիլ 2013թ.    ապրիլ 2014թ.   մարտ 2014 թ.                  



Կենտրոն                                  476100            476100              476100



Արաբկիր                                  383000            383000             383000



Քանաքեռ Զեյթուն                     295000            295000             295000



Նորք Մարաշ                             319200           319200             319200



Ավան                                        270500            270500             270500



Էրեբունի                                   239500            239500            239500



Շենգավիթ                                  255000           255000            255000



Դավթաշեն                                 276000           276000            276000



Աջափնյակ                                 250050           250050           250050



 Մալաթիա-Սեբաստիա              238000          238000            238000



Նուբարաշեն                               150500          150500          150500



Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները։ Այստեղ միջին գները ապրիլին մարտի համեմատ դարձյալ մնացել են անփոփոխ։ Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանը` 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ 1 քմ դիմաց:



Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2014-ի ապրիլին 2013-ի ապրիլի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 4,4 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 36,8 տոկոսով։



2014-ի ապրիլին 2014-ի մարտի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը նվազել է 10,7 տոկոսով, իսկ 2013-ի ապրիլի համեմատ` 6,9 տոկոսով:



Ապրիլին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 238 գործարքներ, որից 143-ը` Երեւանում: Մարտի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում աճել է 34,9 տոկոսով, իսկ մարզերում` 2,1 անգամ: 2013-ի ապրիլի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում աճել է 19,2 տոկոսով, իսկ մարզերում` 2,3 անգամ:



Այսպիսով, անշարժ գույքի շուկայում գործարքների քանակի աճը շարունակվում է, բայց դա դեռւես չի բերում գների աճին: Դրանք շարունակում են անփոփոխ մնալ:



27/05/2014
Հիշեցում ԱՊՊԱ ոլորտում տուգանքներից խուսափելու համար


ԱՊՊԱ ոլորտում անհարկի տուգանքներից խուսափելու նպատակով  Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է ապահովադիրներին ինչպես ԱՊՊԱ պայմանագրի կնքման գործընթացում, այնպես էլ ԱՊՊԱ պայմանագիր կնքելուց հետո ուշադիր լինել տեխնիկական բնույթի որոշակի հարցերի նկատմամբ:



    Մասնավորապես, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հիշեցնում է, որ անհրաժեշտ է`




  • Նախքան ԱՊՊԱ պայմանագիրը ստորագրելը ուշադիր ընթերցել այն` ստուգելով ապահովադրի անձնական, ինչպես նաև տրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագրում արտացոլված տվյալները, հավաստիանալ, որ բոլոր, հատկապես` ավտոմեքենայի համարանիշի  տառերը և թվերը ճիշտ են լրացվել,


  • Հավաստիանալ, որ ԱՊՊԱ պայմանագրում անպայման նշված է ավտոտրանսպորտային միջոցի սպիտակ հիմնագույնով համարանիշը, անգամ եթե այն կրում է դեղին հիմնագույնով համարանիշ,


  • ԱՊՊԱ պայմանագրում նշված տրանսպորտային միջոցի համարանիշի փոփոխության դեպքում, մասնավորապես` ժամանակավոր համարանիշը  նորով փոխարինելու դեպքում, անհրաժեշտ է անհապաղ այդ մասին տեղեկացնել ապահովագրական ընկերությանը, որպեսզի վերջինս համապատասխան փոփոխությունը կատարի ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում:



 Հիշեցնում ենք, որ թե Ձեր և թե ապահովագրական գործակալի կողմից անուշադրության և հետևողական չլինելու արդյունքում վերոնշյալ տեխնիկական խնդիրների առաջացումը կարող է հանգեցնել Ձեր նկատմամբ տուգանքի նշանակմանը:



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: