REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

08/09/2014
Հուլիսին անշարժ գույքի գները դարձյալ անփոփոխ են


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2014-ի հուլիսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 19506 գործարք, ինչը 4,7 տոկոսով ավելի է նախորդ ամսվա` հունիսի եւ 13,2 տոկոսով 2013-ի հունիսի գործարքների համեմատ։



Օտարման գործարքների քանակը հուլիսին հունիսի համեմատ աճել է 9 տոկոսով, իսկ անցյալ տարվա հուլիսի համեմատ` 5,9 տոկոսով: 4838 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 67,7 տոկոսը։ Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 40,9 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում, իսկ առքուվաճառքի գործարքների 40 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ 2014-ի հունիսի համեմատ, հուլիսին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 35,5 տոկոսով, իսկ նախորդ տարվա հուլիսի համեմատ` 9,9 տոկոսով։



Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա հուլիսին հունիսի համեմատ աննշան (0,04 տոկոս) աճ են ունեցել։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                                հուլիս 2013թ.  հուլիս 2014թ. հունիս 2014թ.



Կենտրոն                                    428000            428000            428000



Արաբկիր                                   355500            355600             355600



Քանաքեռ-Զեյթուն                     282300            282700             282700



Նոր-Նորք                                   251000            252500             252500



Ավան                                         259100           260200              260200



Էրեբունի                                   249000            250900             250850



Շենգավիթ                                 254250            256300             256100



Դավթաշեն                                274200            275150             275150



Աջափնյակ                                247200            249600             249600



Մալաթիա-Սեբաստիա              240000             242300             242000



Նուբարաշեն                             152200             156000             155800



Մարզերում, բացառությամբ Երեւանը, հուլիսին վաճառվել են 399 բնակարաններ, որոնց քանակը հունիսի համեմատ աճել է 16,3 տոկոսով, իսկ 2013-ի հուլիսի համեմատ` նվազել 4,1 տոկոսով։ Գներն այստեղ հուլիսին հունիսի համեմատ անփոփոխ են:



Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները հուլիսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ։ Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 125 հազար դրամ, Գորիսում` 122 հազար դրամ, Արմավիրում` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ, Աշտարակում 116 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։



2014-ի հուլիսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 455 գործարք, որից 119-ը` Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2014-ի հունիսի համեմատ նվազել է 8,5 տոկոսով, իսկ մարզերում` 2 տոկոսով։ 2013-ի հուլիսի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 7,8 տոկոսով, իսկ մարզերում` աճել 6,7 տոկոսով։



Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) Երեւանում 2014-ի հուլիսին հունիսի համեմատ մնացել են անփոփոխ։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գների պատկերը հետեւյալն է եղել.



Վարչական շրջաններ                         Միջին գները  /դրամ/



                                          հուլիս 2013թ.             հուլիս 2014թ.             հունիս 2014թ.



Կենտրոն                                 476100                           476100                         476100



Արաբկիր                                 383000                           383000                         383000



Քանաքեռ Զեյթուն                 295000                            295000                        295000



Նորք Մարաշ                          319200                           319200                         319200



Ավան                                     270500                            270500                         270500



Էրեբունի                                 239500                            239750                        239750



Շենգավիթ                               255000                            255000                        255000



Դավթաշեն                              276000                            276000                        276000



Աջափնյակ                              250050                            250050                        250050



Մալաթիա-Սեբաստիա            238000                             238000                       238000



Նուբարաշեն                           150500                            150800                        150800



Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները։ Այստեղ միջին գները հուլիսին հունիսի դարձյալ անփոփոխ են: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո Ծաղկաձորում են`1 քմ-ն 305 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանըՙ 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ, Գյումրին` 118 հազար դրամ 1 քմ դիմաց:



Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2014-ի հուլիսին 2013-ի հուլիսի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 7,7 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` նվազել 48,6 տոկոսով։



2014-ի հուլիսին հունիսի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը աճել է 8,6 տոկոսով, իսկ 2013-ի հուլիսի համեմատ` նվազել 2,6 տոկոսով:



Հուլիսին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 169 գործարքներ, որից 108-ը` Երեւանում: Հունիսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում նվազել է 15 տոկոսով, իսկ մարզերում` 12,9 տոկոսով: 2013-ի հուլիսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում նվազել է 26 տոկոսով, իսկ մարզերում` աճել 15,1 տոկոսով:



Այսպիսով, անշարժ գույքի շուկայում գները շարունակում են անփփոխ մնալ:



21/08/2014
Եկամտային հարկի հաշվիչ մեր կայքում


Եկամտային հարկի հաշվիչը կօգնի բոլորին իմանալ իրենց այսպես ասած "մաքուր" աշխատավարձի չափը: Այն տեղադրված է մեր կայքի "Աշխատանք" բաժնի "Տեղեկատվական բազայում" (հղումը epension.am կայքից):



25/07/2014
Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար փոփոխված տուգանքները


Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար փոփոխված տուգանքները, որոնք հրապարակվել են Պաշտոնական տեղեկագրում եւ ուժի մեջ են  մտնում հուլիսի 26-ից, կարող եք տեսնել մեր կայքում` "Շարժական գույք" բաժնի "Տեղեկատվական բազայում":



25/07/2014
Անշարժ գույքի անփոփոխ գներ նաեւ հունիսին


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2014-ի հունիսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 18633 գործարք, ինչը 3,6 տոկոսով ավելի է նախորդ ամսվա` մայիսի եւ 10,6 տոկոսով` 2013-ի հունիսի գործարքների համեմատ։



Օտարման գործարքների քանակը հունիսին մայիսի համեմատ նվազել է 4,1 տոկոսով, իսկ անցյալ տարվա հունիսի համեմատ` աճել 12,4 տոկոսով: 4440 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 73,7 տոկոսը։ Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 39,8 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում: Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների գրեթե 60 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ 2014-ի մայիսի համեմատ, հունիսին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 14,7 տոկոսով, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ` 1,4 տոկոսով։



Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա հունիսին մայիսի համեմատ անփոփոխ են։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                                հունիս 2013թ.  հունիս 2014թ. մայիս 2014թ.



Կենտրոն                                    428000            428000            428000



Արաբկիր                                   355500            355600             355600



Քանաքեռ-Զեյթուն                     282300            282700             282700



Նոր-Նորք                                   251000            252500              252500



Ավան                                         259100           260200              260200



Էրեբունի                                    249000            250850             250850



Շենգավիթ                                  254250            256100             256100



Դավթաշեն                                 274200            275150             275150



Աջափնյակ                                 247200            249600             249600



Մալաթիա-Սեբաստիա              240000            242000             242000



Նուբարաշեն                              152000             155800             155800



Մարզերում, բացառությամբ Երեւանը, հունիսին վաճառվել են 343 բնակարաններ, որոնց քանակը մայիսի համեմատ նվազել է 4,5 տոկոսով, իսկ 2013-ի հունիսի համեմատ` աճել 4,9 տոկոսով։ Բնակարանների գները մարզերում հունիսին անփոփոխ են մնացել:



Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները հունիսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ։ Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 125 հազար դրամ, Գորիսում` 122 հազար դրամ, Արմավիրում` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։



2014-ի հունիսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 473 գործարք, որից 130-ը` Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2014-ի մայիսի համեմատ աճել է 14 տոկոսով, իսկ մարզերում` 5,3 տոկոսով։ 2013-ի մայիսի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 37,3 տոկոսով, իսկ մարզերում` 12,8 տոկոսով։



Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2014-ի հունիսին մայիսի համեմատ Երեւանում մնացել են անփոփոխ։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գների պատկերը հետեւյալն է եղել.



Վարչական շրջաններ                         Միջին գները  /դրամ/



                                          հունիս 2013թ.             հունիս 2014թ.             մայիս 2014թ.



Կենտրոն                                 476100                           476100                         476100



Արաբկիր                                 383000                           383000                         383000



Քանաքեռ Զեյթուն                   295000                            295000                        295000



Նորք Մարաշ                           319200                           319200                         319200



Ավան                                       270500                           270500                         270500



Էրեբունի                                 239500                            239750                        239500



Շենգավիթ                               255000                            255000                        255000



Դավթաշեն                              276000                            276000                        276000



Աջափնյակ                              250050                            250050                        250050



Մալաթիա-Սեբաստիա           238000                             238000                       238000



Նուբարաշեն                           150500                            150800                        150800



Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները։ Այստեղ միջին գները հունիսին մայիսի համեմատ դարձյալ մնացել են անփոփոխ։ Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանըՙ 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ 1 քմ դիմաց:



Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2014-ի հունիսին 2013-ի հունիսի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 34,1 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 26,1 տոկոսով։



2014-ի հունիսին 2014-ի մայիսի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը աճել է 5,8 տոկոսով, իսկ 2013-ի հունիսի համեմատ` նվազել 16,2 տոկոսով:



Հունիսին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 197 գործարքներ, որից 127-ը` Երեւանում: Մայիսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում նվազել է 5,2 տոկոսով, իսկ մարզերում` աճել 55,6 տոկոսով: 2013-ի հունիսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում նվազել է 3,1 տոկոսով, իսկ մարզերում` աճել 42,9 տոկոսով:



Այսպիսով, անշարժ գույքի շուկայում հունիսին էական փոփոխություններ չեն եղել եւ գները շարունակվել են պահպանվել նույն մակարդակի վրա:



17/07/2014
Նոր տեսախցիկներ Երեւանում հուլիսի 28-ից


Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2014 թվականի հուլիսի 28-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները.

1.Սայաթ-Նովա փողոց-Չարենցի փողոց,

2.Վարդանանց փողոց-Նար-Դոսի փողոց,

3.Հր. Քոչար փողոց-Գուլբենկյան փողոց,

4.Արցախի փողոց-Էրեբունու փողոց,

5.Հալաբյան փողոց-Աբելյան փողոց,

6.Բաբաջանյան փողոց-Անդրանիկի փողոց,

7.Աճառյան փողոց-Ծարավ Աղբյուրի փողոց,

8.Սեբաստիա փողոց-Շահումյան փողոց,

9.Փափազյան փողոց-Խաչատրյան փողոց,

10.Հալաբյան փողոց-Էստոնական փողոց:



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: