REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

26/06/2019
Հաշվետվություններ` Լիբերա բիլդինգ, Գնուն 69, Ռեդութ, Քիմպրոմ Մենեջմենթ, Պրիզմա


Ներկայացնում ենք մեր գործընկերներ <<Լիբերա Բիլդինգ>> ՍՊԸ, <<Գնուն 69>> ՍՊԸ, <<Ռեդութ>> ՍՊԸ, <<Քիմպրոմ Մենեջմենթ> ՓԲԸ, <<Պրիզմա>> ՍՊԸ հաշվետվությունները․




  1.  <<Լիբերա Բիլդինգ>> ՍՊԸ հաշվետվությունը տես այստեղ։


  2. <<Գնուն 69>> ՍՊԸ հաշվետվությունը տես այստեղ։


  3. <<Ռեդութ>> ՍՊԸ հաշվետվությունը տես այստեղ։


  4. <<Քիմպրոմ Մենեջմենթ> ՓԲԸ հաշվետվությունը տես այստեղ։


  5. <<Պրիզմա>> ՍՊԸ հաշվետվությունը տես այստեղ։



26/06/2019
Հաշվետվություններ`Ռեգիոն ՖԱԿ,Ռեգիոն ինվեստ, Արինս Գրուպ, Օրբիտա ՆՆ,ՄԲՑ


Ներկայացնում ենք մեր գործընկերներ <<Օրբիտա ՆՆ>> ՍՊԸ, <<Ռեգիոն>> ֆինանսական Արդյունաբերական կորպորացիա>> ՓԲԸ, <<Ռեգիոն ինվեստ>> ՍՊԸ,  <<ՄԲՑ>> ՓԲԸ,  <<Արինս Գրուպ>> ՍՊԸ,  ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունները.




  1.  <<Օրբիտա ՆՆ>> ՍՊԸ հաշվետվությունը տես այստեղ:


  2. <<Ռեգիոն>> ֆինանսական Արդյունաբերական կորպորացիա>> ՓԲԸ հաշվետվությունը տես այստեղ:


  3.  <<Ռեգիոն ինվեստ>> ՍՊԸ հաշվետվությունը տես այստեղ:


  4.  <<ՄԲՑ>> ՓԲԸ հաշվետվությունը տես այստեղ:


  5.  <<Արինս Գրուպ>> ՍՊԸ  հաշվետվությունը տես  այստեղ:



17/06/2019
Անշարժ գույքի շուկայի գներն ու գործարքների քանակը 2019-ի ապրիլին


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2019-ի ապրիլին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 16270 գործարք, ինչը 6,9 տոկոսով ավելի է մարտի եւ 28,9 տոկոսով՝ 2018-ի ապրիլի գործարքների քանակի համեմատ։ Միայն օտարման գործարքների քանակը ապրիլին մարտի համեմատ աճել է 5,4 տոկոսով, իսկ 2018-ի ապրիլի համեմատ՝ 21,7 տոկոսով: 6020 օտարման գործարքներից 4310-ը առքուվաճառքների գործարքներն են։ Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 34,8 տոկոսն արձանագրվել է Երեւանում:

Հայաստանի հանրապետությունում ապրիլին ամենամեծ թվով առքուվաճառքի գործարքներ են եղել հողի նկատմամբ՝ 38 տոկոս, բնակարանների նկատմամբ՝ 34,2 տոկոս, բնակելի տների՝ 15 տոկոսը, մնացածը՝ հասարակական եւ արտադրականա նշանակության շինություններն են, ավոտտնակները:

Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 60,8 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ, իսկ անշարժ գույքի գործարքների ամենամեծ տոկոսաչափը գրանցվել է Կենտրոնում՝ 21,5 տոկոսը։

Բնակարանների շուկայական միջին գները դրամով արտահայտված Երեւանում այս տարվա ապրիլին մարտի համեմատ աճել են 0,8 տոկոսով։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)

                                              ապրիլ 2018թ. ապրիլ 2019թ. մարտ 2018թ.

Կենտրոն                                   507200            590000              586200

Արաբկիր                                   360100            404100              400000

Քանաքեռ-Զեյթուն                    273700            296100              295000

Նոր-Նորք                                   241900            260000             237000

Ավան                                          261000            253200             250500

Էրեբունի                                    249000            265000             263000   

Շենգավիթ                                  252100            268000             266000

Դավթաշեն                                 279600            312000             310100

Աջափնյակ                                  249300            275000             273000

Մալաթիա-Սեբաստիա              237900            258000             255000

Նուբարաշեն                              163200            173000              172000



Մարզերում ապրիլին վաճառվել են 494 բնակարաններ, որոնց քանակը մարտի համեմատ մնացել է անփոփոխ, իսկ 2018-ի ապրիլի համեմատ՝ աճել 36,1 տոկոսով:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները 2019-ի ապրիլին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 280 հազար դրամ։ Աբովյանում 1 քմ գինը 166 հազար հազար դրամ է կազմել, Գորիսում` 140 հազար դրամ, Վաղարշապատում (Էջմիածնում)` 136 հազար դրամ, Նոր Հաճընում` 133 հազար դրամ, Եղեգնաձորում`123 հազար դրամ, Իջեւանում 119 հազար դրամ, Աշտարակում 115 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։ Բնակարանների միջին գները մարզերում ապրիլին մարտի համեմատ աճել են 0,4 տոկոսով։

2019-ի ապրիլին Հայաստանում գրանցվել է հողերի առքուվաճառքի 1636 գործարք: 2019-ի ապրիլին մարտի համեմատ գործաքների քանակն աճել է 0,5 տոկոսով, իսկ 2018-ի ապրիլի համեմատ՝ 7,7 տոկոսով: Երեւանում իրականացվել է հողերի առքուվաճառքի 110 գործարք, որը նախորդ ամսվա մարտի համեմատ պակաս է 22 տոկոսով, իսկ անցած տարվա ապրիլի համեմատ՝ ավելի է 48,6:

Այսպիսով, Հայաստանի անշարժ գույքի շուկայում ապրիլին գների փոքր աճ է գրանցվել:



 



15/08/2018
Անշարժ գույքի շուկան 2018 թ.-ի առաջին կիսամյակում


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2018-ի առաջին կիսամյակում, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 76010 գործարք, ինչը 26,4 տոկոսով ավելի է 2017-ի առաջին կիսամյակի եւ 8,6 տոկոսով պակաս տոկոսով՝ 2017-ի երկրորդ կիսամյակի գործարքների համեմատ։ Միայն օտարման գործարքների քանակը կազմել է 29062, ինչը 2017-ի առաջին կիսամյակի համեմատ աճել է 33,9 տոկոսով, իսկ 2017-ի երկրորդ համեմատ՝ նվազել 4,9 տոկոսով: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 40,4 տոկոսն արձանագրվել է Երեւանում:



Հայաստանի Հանրապետությունում 2018-ի առաջին կիսամյակում ամենամեծ թվով առքուվաճառքի գործարքներ են եղել հողի նկատմամբ՝ 34,6 տոկոս, բնակարանների նկատմամբ՝ 29,6 տոկոս, բնակելի տների՝ 20,8 տոկոս, մնացածը՝ հասարակական եւ արտադրական նշանակության շինություններն են, ավտոտնակները:



Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 57,4 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։



Բնակարանների շուկայական միջին գները դրամով արտահայտված Երեւանում այս տարվա առաջին կիսամյակում 2017-ի առաջին կիսամյակի համեմատ աճել են 3,9 տոկոսով, իսկ 2017-ի երկրորդ կիսամյակի համեմատ՝ 5,4 տոկոսով։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.





Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)





                                                  2017 թ.               2018թ.                   2017թ.



                                          1-ին կիսամյակ  1-ին կիսամյակ 2-րդ կիսամյակ





Կենտրոն                                   435500            504200              456000

Արաբկիր                                   347200            361150              344400

Քանաքեռ-Զեյթուն                    273900            272850              267350

Նոր-Նորք                                   243000            239800             231100

Ավան                                          254850            254550             248200

Էրեբունի                                    243100            247450             237000   

Շենգավիթ                                  247200            251300             242100

Դավթաշեն                                 261600            279100             254100

Աջափնյակ                                 240200            245300             228350

Մալաթիա-Սեբաստիա              235500            237500             232150



Նուբարաշեն                             156850            161650              157350





Մարզերում 2018-ի առաջին կիսամյակում վաճառվել են 2318 բնակարաններ, որոնց քանակը 2017-ի երկրորդ կիսամյակի համեմատ նվազել է 6,8 տոկոսով, իսկ 2017-ի առաջին կիսամյակի համեմատ՝ 25 տոկոսով:





Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները 2018-ի առաջին կիսամյակում եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 280 հազար դրամ։ Աբովյանում 1 քմ գինը 156 հազար հազար դրամ է կազմել, Գորիսում` 131 հազար դրամ, Նոր Հաճընում` 125 հազար դրամ, Վաղարշապատում (Էջմիածնում)` 121 հազար դրամ, Եղեգնաձորում`119 հազար դրամ, Իջեւանում 114 հազար դրամ, Աշտարակում 110 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։





2018-ի առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է հողերի առքուվաճառքի 8029 գործարք: 2018-ի առաջին կիսամյակում 2017-ի երկրորդ կիսմայակի համեմատ գործաքներնի քանակը նվազել է 9,8 տոկոսով, իսկ 2017-ի առաջին կիսամյակի համեմատ՝ աճել 46,3 տոկոսով: Երեւանում իրականացվել է հողերի առքուվաճառքի 570 գործարք, որը նախորդ կիսամյակի համեմատ ավելի է 9,4 տոկոսով, իսկ անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ՝ 23,1 տոկոսով:



 



29/06/2018
Հաշվետվություններ`Օրբիտա, Քիմպրոմ Մենեջ․,Ռեգիոն ՖԱԿ,Ռեգիոն ինվեստ, Արինս Գրուպ, Լիբ. Բիլդ., Օրբիտա ՆՆ,ՄԲՑ,Պրիզմա Ասեթ Մենեջ․, Ռեդուտ


Ներկայացնում ենք մեր գործընկերներ <<Օրբիտա>> ՓԲԸ, <<Օրբիտա ՆՆ>> ՍՊԸ, <<Ռեգիոն>> ֆինանսական Արդյունաբերական կորպորացիա>> ՓԲԸ, <<Ռեգիոն ինվեստ>> ՍՊԸ,   <<Լիբերա Բիլդինգ>> ՍՊԸ, <<ՄԲՑ>> ՓԲԸ, <<Պրիզմա Ասեթ Մենեջմենթ>>, <<Ռեդուտ Ասեթ Մենեջմենթ>> ՍՊԸ, <<Քիմպրոմ Մենեջմենթ>>, <<Արինս Գրուպ>> ՍՊԸ  ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունները.





1․<<Օրբիտա>> ՓԲԸ հաշվետվությունը տես  այստեղ:

2․ <<Քիմպրոմ Մենեջմենթ>> ՓԲԸ հաշվետվությունը
 տես այստեղ:

3․ <<Ռեգիոն>> ֆինանսական Արդյունաբերական կորպորացիա>> ՓԲԸ հաշվետվությունը տես 
այստեղ:

4․ <<Ռեգիոն ինվեստ>> ՍՊԸ հաշվետվությունը տես այստեղ:

5․ <<Արինս Գրուպ>> ՍՊԸ  հաշվետվությունը տես  այստեղ:

6․ <<Լիբերա Բիլդինգ>> ՍՊԸ  հաշվետվությունը տես  այստեղ:



7․ <<Օրբիտա ՆՆ>> ՍՊԸ հաշվետվությունը տես այստեղ:



8․ <<ՄԲՑ>> ՓԲԸ հաշվետվությունը տես այստեղ:



9․ <<Պրիզմա Ասեթ Մենեջմենթ>> ՍՊԸ հաշվետվությունը տես  այստեղ:



10․ <<Ռեդուտ Ասեթ Մենեջմենթ>> ՍՊԸ հաշվետվությունը տես  այստեղ։







1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: