REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

17/06/2019
Անշարժ գույքի շուկայի գներն ու գործարքների քանակը 2019-ի ապրիլին


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2019-ի ապրիլին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 16270 գործարք, ինչը 6,9 տոկոսով ավելի է մարտի եւ 28,9 տոկոսով՝ 2018-ի ապրիլի գործարքների քանակի համեմատ։ Միայն օտարման գործարքների քանակը ապրիլին մարտի համեմատ աճել է 5,4 տոկոսով, իսկ 2018-ի ապրիլի համեմատ՝ 21,7 տոկոսով: 6020 օտարման գործարքներից 4310-ը առքուվաճառքների գործարքներն են։ Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 34,8 տոկոսն արձանագրվել է Երեւանում:

Հայաստանի հանրապետությունում ապրիլին ամենամեծ թվով առքուվաճառքի գործարքներ են եղել հողի նկատմամբ՝ 38 տոկոս, բնակարանների նկատմամբ՝ 34,2 տոկոս, բնակելի տների՝ 15 տոկոսը, մնացածը՝ հասարակական եւ արտադրականա նշանակության շինություններն են, ավոտտնակները:

Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 60,8 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ, իսկ անշարժ գույքի գործարքների ամենամեծ տոկոսաչափը գրանցվել է Կենտրոնում՝ 21,5 տոկոսը։

Բնակարանների շուկայական միջին գները դրամով արտահայտված Երեւանում այս տարվա ապրիլին մարտի համեմատ աճել են 0,8 տոկոսով։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)

                                              ապրիլ 2018թ. ապրիլ 2019թ. մարտ 2018թ.

Կենտրոն                                   507200            590000              586200

Արաբկիր                                   360100            404100              400000

Քանաքեռ-Զեյթուն                    273700            296100              295000

Նոր-Նորք                                   241900            260000             237000

Ավան                                          261000            253200             250500

Էրեբունի                                    249000            265000             263000   

Շենգավիթ                                  252100            268000             266000

Դավթաշեն                                 279600            312000             310100

Աջափնյակ                                  249300            275000             273000

Մալաթիա-Սեբաստիա              237900            258000             255000

Նուբարաշեն                              163200            173000              172000



Մարզերում ապրիլին վաճառվել են 494 բնակարաններ, որոնց քանակը մարտի համեմատ մնացել է անփոփոխ, իսկ 2018-ի ապրիլի համեմատ՝ աճել 36,1 տոկոսով:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները 2019-ի ապրիլին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 280 հազար դրամ։ Աբովյանում 1 քմ գինը 166 հազար հազար դրամ է կազմել, Գորիսում` 140 հազար դրամ, Վաղարշապատում (Էջմիածնում)` 136 հազար դրամ, Նոր Հաճընում` 133 հազար դրամ, Եղեգնաձորում`123 հազար դրամ, Իջեւանում 119 հազար դրամ, Աշտարակում 115 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։ Բնակարանների միջին գները մարզերում ապրիլին մարտի համեմատ աճել են 0,4 տոկոսով։

2019-ի ապրիլին Հայաստանում գրանցվել է հողերի առքուվաճառքի 1636 գործարք: 2019-ի ապրիլին մարտի համեմատ գործաքների քանակն աճել է 0,5 տոկոսով, իսկ 2018-ի ապրիլի համեմատ՝ 7,7 տոկոսով: Երեւանում իրականացվել է հողերի առքուվաճառքի 110 գործարք, որը նախորդ ամսվա մարտի համեմատ պակաս է 22 տոկոսով, իսկ անցած տարվա ապրիլի համեմատ՝ ավելի է 48,6:

Այսպիսով, Հայաստանի անշարժ գույքի շուկայում ապրիլին գների փոքր աճ է գրանցվել:



 



15/08/2018
Անշարժ գույքի շուկան 2018 թ.-ի առաջին կիսամյակում


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2018-ի առաջին կիսամյակում, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 76010 գործարք, ինչը 26,4 տոկոսով ավելի է 2017-ի առաջին կիսամյակի եւ 8,6 տոկոսով պակաս տոկոսով՝ 2017-ի երկրորդ կիսամյակի գործարքների համեմատ։ Միայն օտարման գործարքների քանակը կազմել է 29062, ինչը 2017-ի առաջին կիսամյակի համեմատ աճել է 33,9 տոկոսով, իսկ 2017-ի երկրորդ համեմատ՝ նվազել 4,9 տոկոսով: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 40,4 տոկոսն արձանագրվել է Երեւանում:



Հայաստանի Հանրապետությունում 2018-ի առաջին կիսամյակում ամենամեծ թվով առքուվաճառքի գործարքներ են եղել հողի նկատմամբ՝ 34,6 տոկոս, բնակարանների նկատմամբ՝ 29,6 տոկոս, բնակելի տների՝ 20,8 տոկոս, մնացածը՝ հասարակական եւ արտադրական նշանակության շինություններն են, ավտոտնակները:



Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 57,4 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։



Բնակարանների շուկայական միջին գները դրամով արտահայտված Երեւանում այս տարվա առաջին կիսամյակում 2017-ի առաջին կիսամյակի համեմատ աճել են 3,9 տոկոսով, իսկ 2017-ի երկրորդ կիսամյակի համեմատ՝ 5,4 տոկոսով։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.





Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)





                                                  2017 թ.               2018թ.                   2017թ.



                                          1-ին կիսամյակ  1-ին կիսամյակ 2-րդ կիսամյակ





Կենտրոն                                   435500            504200              456000

Արաբկիր                                   347200            361150              344400

Քանաքեռ-Զեյթուն                    273900            272850              267350

Նոր-Նորք                                   243000            239800             231100

Ավան                                          254850            254550             248200

Էրեբունի                                    243100            247450             237000   

Շենգավիթ                                  247200            251300             242100

Դավթաշեն                                 261600            279100             254100

Աջափնյակ                                 240200            245300             228350

Մալաթիա-Սեբաստիա              235500            237500             232150



Նուբարաշեն                             156850            161650              157350





Մարզերում 2018-ի առաջին կիսամյակում վաճառվել են 2318 բնակարաններ, որոնց քանակը 2017-ի երկրորդ կիսամյակի համեմատ նվազել է 6,8 տոկոսով, իսկ 2017-ի առաջին կիսամյակի համեմատ՝ 25 տոկոսով:





Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները 2018-ի առաջին կիսամյակում եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 280 հազար դրամ։ Աբովյանում 1 քմ գինը 156 հազար հազար դրամ է կազմել, Գորիսում` 131 հազար դրամ, Նոր Հաճընում` 125 հազար դրամ, Վաղարշապատում (Էջմիածնում)` 121 հազար դրամ, Եղեգնաձորում`119 հազար դրամ, Իջեւանում 114 հազար դրամ, Աշտարակում 110 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։





2018-ի առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է հողերի առքուվաճառքի 8029 գործարք: 2018-ի առաջին կիսամյակում 2017-ի երկրորդ կիսմայակի համեմատ գործաքներնի քանակը նվազել է 9,8 տոկոսով, իսկ 2017-ի առաջին կիսամյակի համեմատ՝ աճել 46,3 տոկոսով: Երեւանում իրականացվել է հողերի առքուվաճառքի 570 գործարք, որը նախորդ կիսամյակի համեմատ ավելի է 9,4 տոկոսով, իսկ անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ՝ 23,1 տոկոսով:



 



29/06/2018
Հաշվետվություններ`Օրբիտա, Քիմպրոմ Մենեջ․,Ռեգիոն ՖԱԿ,Ռեգիոն ինվեստ, Արինս Գրուպ, Լիբ. Բիլդ., Օրբիտա ՆՆ,ՄԲՑ,Պրիզմա Ասեթ Մենեջ․, Ռեդուտ


Ներկայացնում ենք մեր գործընկերներ <<Օրբիտա>> ՓԲԸ, <<Օրբիտա ՆՆ>> ՍՊԸ, <<Ռեգիոն>> ֆինանսական Արդյունաբերական կորպորացիա>> ՓԲԸ, <<Ռեգիոն ինվեստ>> ՍՊԸ,   <<Լիբերա Բիլդինգ>> ՍՊԸ, <<ՄԲՑ>> ՓԲԸ, <<Պրիզմա Ասեթ Մենեջմենթ>>, <<Ռեդուտ Ասեթ Մենեջմենթ>> ՍՊԸ, <<Քիմպրոմ Մենեջմենթ>>, <<Արինս Գրուպ>> ՍՊԸ  ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունները.





1․<<Օրբիտա>> ՓԲԸ հաշվետվությունը տես  այստեղ:

2․ <<Քիմպրոմ Մենեջմենթ>> ՓԲԸ հաշվետվությունը
 տես այստեղ:

3․ <<Ռեգիոն>> ֆինանսական Արդյունաբերական կորպորացիա>> ՓԲԸ հաշվետվությունը տես 
այստեղ:

4․ <<Ռեգիոն ինվեստ>> ՍՊԸ հաշվետվությունը տես այստեղ:

5․ <<Արինս Գրուպ>> ՍՊԸ  հաշվետվությունը տես  այստեղ:

6․ <<Լիբերա Բիլդինգ>> ՍՊԸ  հաշվետվությունը տես  այստեղ:



7․ <<Օրբիտա ՆՆ>> ՍՊԸ հաշվետվությունը տես այստեղ:



8․ <<ՄԲՑ>> ՓԲԸ հաշվետվությունը տես այստեղ:



9․ <<Պրիզմա Ասեթ Մենեջմենթ>> ՍՊԸ հաշվետվությունը տես  այստեղ:



10․ <<Ռեդուտ Ասեթ Մենեջմենթ>> ՍՊԸ հաշվետվությունը տես  այստեղ։







31/03/2018
Անշարժ գույքի գների փոքր աճ փետրվարին


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2018-ի փետրվարին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 12705 գործարք, ինչը 39 տոկոսով ավելի է հունվարի եւ 33,4 տոկոսով՝ 2017-ի փետրվարի գործարքների քանակի համեմատ։ Միայն օտարման գործարքների քանակը փետրվարին հունվարի համեմատ աճել է 51 տոկոսով, իսկ 2017-ի փետրվարի համեմատ՝ 26,3 տոկոսով: 4771 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 71,1 տոկոսը։ Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 36,2 տոկոսն արձանագրվել է Երեւանում:



Հայաստանի հանրապետությունում փետրվարին ամենամեծ թվով առքուվաճառքի գործարքներ են եղել հողի նկատմամբ՝ 39,7 տոկոս, բնակարանների նկատմամբ՝ 34,8 տոկոս, բնակելի տների՝ 14 տոկոսը, մնացածը՝ հասարակական եւ արտադրականա նշանակության շինություններն են, ավոտտնակները:



Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 63,9 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։



Բնակարանների շուկայական միջին գները դրամով արտահայտված Երեւանում այս տարվա փետրվարին հունվարի համեմատ աճել են 0,6 տոկոսով։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                     փետրվար 2017թ. փետրվար 2018թ. հունվար 2017թ.



Կենտրոն                                   428250            487200              485000



Արաբկիր                                   357450            358800              358800



Քանաքեռ-Զեյթուն                   280500            271000              369700



Նոր-Նորք                                   254300            237050             237050



Ավան                                          261000            253200             250500



Էրեբունի                                    249600            242550             240000   



Շենգավիթ                                  256300            248700             248700



Դավթաշեն                                 277000            275050             270500



Աջափնյակ                                 249850            238500             236200



Մալաթիա-Սեբաստիա             242500            236300             190000



Նուբարաշեն                             157700            157100              155300



Մարզերում փետրվարին վաճառվել են 379 բնակարաններ, որոնց քանակը հունվարի համեմատ աճել է 19,9 տոկոսով, իսկ 2017-ի փետրվարի համեմատ՝ նվազել 19 տոկոսով:



Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները 2018-ի փետրվարին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 288 հազար դրամ։ Աբովյանում 1 քմ գինը 156 հազար հազար դրամ է կազմել, Գորիսում` 128 հազար դրամ, Նոր Հաճընում` 123 հազար դրամ, Վաղարշապատում (Էջմիածնում)` 122 հազար դրամ, Եղեգնաձորում`119 հազար դրամ, Իջեւանում 113 հազար դրամ, Աշտարակում 110 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։ Բնակարանների միջին գները մարզերում փետրվարին հունվարի համեմատ աճել են 0,5 տոկոսով։



2018-ի փետրվարին Հայաստանում գրանցվել է հողերի առքուվաճառքի 1346 գործարք: 2018-ի փետրվարին հունվարի համեմատ գործաքներնի քանակն աճել է 30,6 տոկոսով, իսկ 2017-ի փետրվարի համեմատ՝ 90,7 տոկոսով: Երեւանում իրականացվել է հողերի առքուվաճառքի 94 գործարք, որը նախորդ ամսվա հունվարի համեմատ ավելի է 32,4 տոկոսով, իսկ անցած տարվա փետրվարի համեմատ՝ 2 անգամ:



Այսպիսով, Հայաստանի անշարժ գույքի շուկայում փետրվարին գների որոշակի աճ է գրանցվել:



 



05/02/2018
Անշարժ գույքի գործարքների քանակի եւ գների աճ դեկտեմբերին


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2017-ի դեկտեմբերին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 20232 գործարք, ինչը 2,2 տոկոսով ավելի է նոյեմբերի եւ 14,6 տոկոսով՝ 2016-ի դեկտեմբերի գործարքների քանակի համեմատ։ Միայն օտարման գործարքների քանակը դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել է 11,9 տոկոսով, իսկ 2016-ի դեկտեմբերի համեմատ՝ 35,2տոկոսով: 5925 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 77,3 տոկոսը։ Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 38,5 տոկոսն արձանագրվել է Երեւանում, իսկ օտարված անշարժ գույքի 37 տոկոսը բնակարաններն են:



Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 65,7 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ Նոյեմբերի համեմատ, 2017-ի դեկտեմբերին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 19,2 տոկոսով, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ`50,4 տոկոսով։



Բնակարանների շուկայական միջին գները դրամով արտահայտված Երեւանում այս տարվա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել են 1,2 տոկոսով։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                   դեկտեմբեր 2016թ.  դեկտեմբեր 2017թ. նոյեմբեր 2016թ.



Կենտրոն                                   428250            456500             456500



Արաբկիր                                   357450            350100             344500



Քանաքեռ-Զեյթուն                    283350            267400             267400



Նոր-Նորք                                   254500            234500             231500



Ավան                                          262100            249700             248600



Էրեբունի                                    252600            238800             236050



Շենգավիթ                                  258250            245100             243200



Դավթաշեն                                 277300            260800             255600



Աջափնյակ                                 251500            232000             229500



Մալաթիա-Սեբաստիա              244400            233500             232500



Նուբարաշեն                             157700             159600             158500



Մարզերում դեկտեմբերին վաճառվել են 476 բնակարաններ, որոնց քանակը նոյեմբերի համեմատ աճել է 19,6 տոկոսով, իսկ 2016-ի դեկտեմբերի համեմատ՝ 35,6 տոկոսով:



Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները 2017-ի դեկտեմբերին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 288 հազար դրամ է կազմել: Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 156 հազար դրամ, երրորդը Գորիսը, որտեղ 1 քմ-ն կազմել է 125 հազար դրամ։ Ապա գալիս են Նոր Հաճնը` 120 հազար դրամ, Եղեգնաձորը եւ Վաղարշապատը՝ 118 հազար դրամ, Իջեւանը՝ 113 հազար դրամ, Մարտունին եւ Դիլիջանը՝ 110 հազար դրամ, եւ Եղվարդը՝ 109 հազար դրամ, Աշտարակը 108 հազար դրամ 1 քմ դիմաց: Բնակարանների միջին գները մարզերում դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել են 0,4 տոկոսով։



2017-ի դեկտեմբերին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 537 գործարք, որից 150-ը՝ Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2017-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ նվազել է 1,3 տոկոսով, իսկ մարզերում` աճել 11,5 տոկոսով։ 2016-ի դեկտեմբերի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 27,1 տոկոսով, իսկ մարզերում`29,9 տոկոսով։



Միջինացված՝ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2017-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել են 0,4 տոկոսով։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                         Միջին գները  /դրամ/



                                    դեկտեմբեր 2016թ.        դեկտեմբեր 2017թ.      նոյեմբեր 2016թ.



Կենտրոն                                 476350                           478500                         476000



Արաբկիր                                 383200                           384200                         381000



Քանաքեռ Զեյթուն                  295300                           283100                         283100



Նորք Մարաշ                           319550                           304350                         302000



Ավան                                       270750                            263000                        263000



Էրեբունի                                 239900                            234130                        234130



Շենգավիթ                               255150                            230000                        230000



Դավթաշեն                              276200                            270000                        270000



Աջափնյակ                              250300                            242500                        240000



Մալաթիա-Սեբաստիա           238250                            235100                        234100



Նուբարաշեն                           150800                            150000                        150000



Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները։ Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 300 հազար դրամ։ Աբովյանում 1 քմ գինը 157 հազար հազար դրամ է, Վաղարշապատում (Էջմիածնում)՝ 148 հազար դրամ, Աշտարակում՝ 131 հազար դրամ, Ջերմուկում՝ 130 հազար դրամ, Գորիսում եւ Նոր Հաճընում՝ 128 հազար դրամ, Իջեւանում` 120 հազար դրամ, Գյումրիում՝ 116 հազար դրամ, Դիլիջանում 115 հազար դրամ, Եղեգնաձորում` 114 հազար դրամ, Մասիսում եւ Բյուրեղավանում՝ 110 հազար դրամ, Եղվարդում՝ 109 հազար դրամ, Սպիտակում՝ 108 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։ Անհատական տների միջին գները դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել են 0,1 տոկոսով:



Հողի շուկայում հետեւյալ պատկերը հետեւյալն է՝ 2017-ի դեկտեմբերին 2016-ի դեկտեմբերի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն Հայաստանում աճել է 37,9 տոկոսով, աճուրդով վաճառքներինը՝ 3,6 տոկոսով:



2017-ի դեկտեմբերին Հայաստանի հանրապետությունում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 292 գործարք, որից 482-ը Երեւանում՝ 64,5 տոկոսով ավելի նոյեմբերի եւ 86,4 տոկոսով՝ 2016-ի դեկտեմբերի համեմատ:



Այսպիսով, դեկտեմբերին Հայաստանի անշարժ գույքի շուկայում աճել են ինչպես գործարքների քանակը, այնպես էլ գները:  



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: