REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

25/06/2015
Մայիսին անշարժ գույքի գործարքների քանակը շարունակել է նվազել


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2015-ի մայիսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 15400 գործարք, ինչը 2 տոկոսով ցածր է նախորդ ամսվա` ապրիլի եւ 14,3 տոկոսով` 2014-ի մայիսի գործարքների համեմատ։ Օտարման գործարքների քանակը մայիսին ապրիլի համեմատ նվազել է 2,8 տոկոսով, իսկ անցյալ տարվա մայիսի համեմատ` 13,8 տոկոսով: 3994 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 77,4 տոկոսը, մնացածը` նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 33,2 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում, իսկ առքուվաճառքի գործարքների 64,3 տոկոսն արձանագրվել է մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ 2015-ի ապրիլի համեմատ, մայիսին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 0,6 տոկոսով, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ` նվազել 25,6 տոկոսով։



Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա մայիսին ապրիլի համեմատ աճել են 0,02 տոկոսով։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                            մայիս 2014թ. մայիս 2015թ. ապրիլ 2014թ.



Կենտրոն                                    428000            428000            428000



Արաբկիր                                   356600            356600             356600



Քանաքեռ-Զեյթուն                     282700            282700             282700



Նոր-Նորք                                   252500            253200              253100



Ավան                                          260200           260700              260650



Էրեբունի                                    250850            252000             251900



Շենգավիթ                                  256100            257100             257050



Դավթաշեն                                 275150            275800             275700



Աջափնյակ                                 249600            250100             250000



Մալաթիա-Սեբաստիա              242000            243200             243200



Նուբարաշեն                             155800             156750             156750



Մարզերում, բացառությամբ Երեւանը, մայիսին վաճառվել են 324 բնակարաններ, որոնց քանակը ապրիլի համեմատ նվազել է 5 տոկոսով, իսկ 2014-ի մայիսի համեմատ` 9,7 տոկոսով։ Բնակարանների միջին գներն այստեղ չեն փոխվել:



Երեւանից հետո, ամենաթանակ բնակարանները մայիսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ։ Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 125 հազար դրամ, Գորիսում` 122 հազար դրամ, Արմավիրում` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ, Աշտարակում 116 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։



2015-ի մայիսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 321 գործարք, որից 108-ը` Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2015-ի ապրիլի համեմատ նվազել է 8,5 տոկոսով, իսկ մարզերում` 19,6 տոկոսով։ 2014-ի մայիսի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 5,3 տոկոսով, իսկ մարզերում` 29,9 տոկոսով։ Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2015-ի մայիսին ապրիլի համեմատ մնացել են անփոփոխ։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                             մայիս 2014թ.           մայիս 2015թ.        ապրիլ 2014թ.



Կենտրոն                                 476100                           476100                         476100



Արաբկիր                                 383000                           383000                         383000



Քանաքեռ Զեյթուն                   295000                            295000                        295000



Նորք Մարաշ                           319200                           319200                         319200



Ավան                                       270500                            270500                        270500



Էրեբունի                                 239750                            239750                        239750



Շենգավիթ                               255000                            255000                        255000



Դավթաշեն                              276000                            276000                        276000



Աջափնյակ                              250050                            250050                        250050



Մալաթիա-Սեբաստիա           238000                             238000                       238000



Նուբարաշեն                           150800                            150800                        150800



 Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները։ Այստեղ միջին գները մայիսին ապրիլի համեմատ դարձյալ անփոփոխ են։ Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանը` 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ, Գյումրին` 118 հազար դրամ 1 քմ դիմաց:



Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2015-ի մայիսին 2014-ի մայիսի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 1 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 17,4 տոկոսով։



Մայիսին իրականացվել է հիփոթեքային գրավադրման 104 գործարք, որից 79-ը` Երեւանում: Ապրիլի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում նվազել է 22,5 տոկոսով, իսկ մարզերում` 34,2 տոկոսով: 2014-ի մայիսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում նվազել է 41,9 տոկոսով, իսկ մարզերում` 44,4 տոկոսով:



Այսպիսով, անշարժ գույքի գները Հայաստանում չեն փոխվել, բայց գործարքների քանակը շարունակում է նվազել ինչպես նախորդ ամսվա, այնպես էլ նախորդ տարվա մայիսի համեմատ:



28/05/2015
Ապրիլին անշարժ գույքի գործարքների քանակը նվազել է


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2015-ի ապրիլին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 15718 գործարք, ինչը 2,9 տոկոսով բարձր է նախորդ ամսվա` մարտի եւ 15,8 տոկոսով ցածր 2014-ի ապրիլի գործարքների համեմատ։ Օտարման գործարքների քանակը ապրիլինի մարտի համեմատ նվազել է 4,3 տոկոսով, իսկ անցյալ տարվա ապրիլի համեմատ` 6,7 տոկոսով: 4110 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 75,8 տոկոսը, մնացածը` նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 32,8 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում, իսկ առքուվաճառքի գործարքների 64,2 տոկոսն արձանագրվել է մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ 2015-ի մարտի համեմատ, մարտին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 1,7 տոկոսով, իսկ նախորդ տարվա ապրիլի համեմատ` 29,4 տոկոսով։



Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա ապրիլին մարտի համեմատ աճել են 0,02 տոկոսով։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                            ապրիլ 2014թ. ապրիլ 2015թ. մարտ 2014թ.



Կենտրոն                                    428000            428000            428000



Արաբկիր                                   356600            356600             356600



Քանաքեռ-Զեյթուն                   282700            282700             282650



Նոր-Նորք                                    252500            253100              253100



Ավան                                          260200           260650              260550



Էրեբունի                                    250600            251900             251900



Շենգավիթ                                  256100            257050             256950



Դավթաշեն                                 275150            275700             275700



Աջափնյակ                                 249600            250000             249750



Մալաթիա-Սեբաստիա              242000            243200             243100



Նուբարաշեն                             155100             156750             156600



Մարզերում, բացառությամբ Երեւանը, ապրիլին վաճառվել են 341 բնակարաններ, որոնց քանակը մարտի համեմատ նվազել է 1,4 տոկոսով, իսկ 2014-ի ապրիլի համեմատ` 16,6 տոկոսով։ Բնակարանների միջին գներն այստեղ աճել են 0,1 տոկոսով:



Երեւանից հետո, ամենաթանակ բնակարանները ապրիլին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ։ Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 125 հազար դրամ, Գորիսում` 122 հազար դրամ, Արմավիրում` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ, Աշտարակում 116 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։



2015-ի ապրիլին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 383 գործարք, որից 118-ը` Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2015-ի մարտի համեմատ աճել է 2,6 տոկոսով, իսկ մարզերում` նվազել 11,1 տոկոսով։ 2014-ի ապրիլի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 2,5 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած` 17,4 տոկոսով։ Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2015-ի ապրիլինի մարտի համեմատ մնացել են անփոփոխ։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                             ապրիլ 2014թ.           ապրիլ 2015թ.        մարտ 2014թ.



Կենտրոն                                 476100                           476100                         476100



Արաբկիր                                 383000                           383000                         383000



Քանաքեռ Զեյթուն                 295000                            295000                        295000



Նորք Մարաշ                          319200                           319200                         319200



Ավան                                       270500                            270500                        270500



Էրեբունի                                 239500                            239750                        239750



Շենգավիթ                               255000                            255000                        255000



Դավթաշեն                              276000                            276000                        276000



Աջափնյակ                              250050                            250050                        250050



Մալաթիա-Սեբաստիա           238000                             238000                       238000



Նուբարաշեն                           150500                            150800                        150800



Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները։ Այստեղ միջին գները ապրիլին մարտի համեմատ անփոփոխ են։ Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանը` 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ, Գյումրին` 118 հազար դրամ 1 քմ դիմաց:



Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2015-ի ապրիլին 2014-ի ապրիլի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 26,2 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 9,1 տոկոսով։



Ապրիլին իրականացվել է հիփոթեքային գրավադրման 140 գործարք, որից 102-ը` Երեւանում: Մարտի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում աճել է 13,2 տոկոսով, իսկ մարզերում` 46,2 տոկոսով: 2014-ի ապրիլի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում նվազել է 41,2 տոկոսով, իսկ մարզերում` 60 տոկոսով:



Այսպիսով, անշարժ գույքի գները Հայաստանում գրեթե չեն փոխվել, բայց գործարքների քանկաը նվազել է, թե նախորդ ամսվա, թե նախորդ տարվա ապրիլի համեմատ: 



05/05/2015
2015-ի մարտին անշարժ գույքի գներն առանց էական փոփոխություների


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2015-ի մարտին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 15269 գործարք, ինչը 26,7 տոկոսով բարձր է նախորդ ամսվա` փետրվարի եւ 15,1 տոկոսով ցածր 2015-ի մարտի գործարքների համեմատ։ Օտարման գործարքների քանակը մարտին փետրվարի համեմատ աճել է 12 տոկոսով, իսկ անցյալ տարվա մարտի համեմատ` նվազել 2,4 տոկոսով: 4295 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 75 տոկոսը։ Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 32,3 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում, իսկ առքուվաճառքի գործարքների 62,4 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ 2015-ի փետրվարի համեմատ, մարտին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 18,9 տոկոսով, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ` նվազել 23,2 տոկոսով։



Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա մարտին փետրվարի համեմատ աճել են 0,04 տոկոսով։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                       մարտ 2014թ. մարտ 2015թ. փետրվար 2014թ.



Կենտրոն                                    428000            428000            428000



Արաբկիր                                   356600            356600             356600



Քանաքեռ-Զեյթուն                   282700            282650             282600



Նոր-Նորք                                  252300            253100              253000



Ավան                                          260200           260550              260500



Էրեբունի                                    250600            251900             251850



Շենգավիթ                                  256100            256950             256900



Դավթաշեն                                 275150            275700             275600



Աջափնյակ                                 249400            249750             249700



Մալաթիա-Սեբաստիա              242000            243100             243000



Նուբարաշեն                             154900             156600             156600



Մարզերում, բացառությամբ Երեւանը, մարտին վաճառվել են 346 բնակարաններ, որոնց քանակը փետրվարի համեմատ նվազել է 1,4 տոկոսով, իսկ 2014-ի մարտի համեմատ` 16,4 տոկոսով։ Բնակարանների միջին գներն այստեղ աճել են 0,1 տոկոսով:



Երեւանից հետո, ամենաթանակ բնակարանները մարտին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ։ Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 125 հազար դրամ, Գորիսում` 122 հազար դրամ, Արմավիրում` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ, Աշտարակում 116 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։



2015-ի մարտին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 413 գործարք, որից 115-ը` Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2015-ի փետրվարի համեմատ աճել է 21,1 տոկոսով, իսկ մարզերում` 19,2 տոկոսով։ 2014-ի մարտի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 7,3 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած` 10,5 տոկոսով։ Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2015-ի մարտին փետրվարի համեմատ մնացել են անփոփոխ։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                             մարտ 2014թ.           մարտ 2015թ.        փետրվար 2014թ.



Կենտրոն                                 476100                           476100                         476100



Արաբկիր                                 383000                           383000                         383000



Քանաքեռ Զեյթուն                  295000                            295000                        295000



Նորք Մարաշ                          319200                           319200                         319200



Ավան                                       270500                            270500                        270500



Էրեբունի                                 239500                            239750                        239750



Շենգավիթ                               255000                            255000                        255000



Դավթաշեն                              276000                            276000                        276000



Աջափնյակ                              250050                            250050                        250050



Մալաթիա-Սեբաստիա            238000                             238000                       238000



Նուբարաշեն                           150500                            150800                        150800



 



 Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները։ Այստեղ միջին գները մարտին փետրվարի համեմատ անփոփոխ են։ Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանը` 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ, Գյումրին` 118 հազար դրամ 1 քմ դիմաց:



Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2015-ի մարտին 2014-ի մարտի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 29,7 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 72,5 տոկոսով։



Մարտին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 116 գործարք, որից 90-ը` Երեւանում: Փետրվարի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում աճել է 66,7 տոկոսով, իսկ մարզերում` նվազել 10,3 տոկոսով: 2014-ի մարտի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում նվազել է 15,1 տոկոսով, իսկ մարզերում` 42,2 տոկոսով:



Այսպիսով, անշարժ գույքի գները Հայաստանում մարտին անփոփոխ են, գործարքների քանակն էլ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է:



21/04/2015
Աշխատանքի տոնավաճառ ապրիլի 30-ին


Ապրիլի 30-ին Երեւանում Կարապի լճին հարակից տարածքում, ժամը 11.00-ից, տեղի կունենա Աշխատանքի տոնավաճառ: Այս մասին տեղեկանում ենք Զբաղվածության պետական ծառայությունից: Աշխատանք փնտրողները հնարավորություն կունենան.




  • միաժամանակ հանդիպել առնվազն 50 գործատուի,


  • անմիջապես կապեր հաստատել տարբեր գործատուների հետ,


  • գտնել Ձեր որակավորմանը համապատասխան աշխատանք,


  • ընդգրկվել տարբեր գործատուների կադրերի ռեզերվում,


  • ստանալ տեղեկատվություն աշխատաշուկայի վերաբերյալ,


  • ստանալ տեղեկություն զբաղվածության աջակցության պետական ծրագրերի վերաբերյալ



07/04/2015
2015-ի փետրվարին անշարժ գույքի գներն էապես չեն փոխվել


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2015-ի փետրվարին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 12049 գործարք, ինչը 34 տոկոսով բարձր է նախորդ ամսվա` հունվարի եւ 28,6 տոկոսով ցածր 2014-ի փետրվարի գործարքների համեմատ։ Օտարման գործարքների քանակը փետրվարին հունվարին համեմատ աճել է 81,4 տոկոսով, իսկ անցյալ տարվա փետրվարի համեմատ` նվազել 4 տոկոսով: 3834 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 71,5 տոկոսը։ Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 31,8 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում, իսկ առքուվաճառքի գործարքների 61,7 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ 2015-ի հունվարի համեմատ, փետրվարին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 75,1 տոկոսով, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ` նվազել 33,4 տոկոսով։



Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա փետրվարին հունվարի համեմատ աճել են 0,1 տոկոսով։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                     փետրվար 2014թ. փետրվար 2015թ. հունվար 2014թ.



Կենտրոն                                    428000            428000            428000



Արաբկիր                                   356600            356600             356600



Քանաքեռ-Զեյթուն                   282700            282600             282600



Նոր-Նորք                                  252000            253000              252800



Ավան                                          260000           260500              260150



Էրեբունի                                    250600            251850             251100



Շենգավիթ                                  256100            256900             256750



Դավթաշեն                                 275150            275600             275100



Աջափնյակ                                 249400            249700             249500



Մալաթիա-Սեբաստիա               242000            243000             242400



Նուբարաշեն                             154900             156600             156200



 



Մարզերում, բացառությամբ Երեւանը, փետրվարին վաճառվել են 351 բնակարաններ, որոնց քանակը հունվարի համեմատ աճել է 2,1 անգամ տոկոսով, իսկ 2014-ի փետրվարի համեմատ` նվազել 11,4 տոկոսով։ Բնակարանների միջին գներն այստեղ նույնպես աճել են 0,1 տոկոսով:



Երեւանից հետո, ամենաթանակ բնակարանները փետրվարին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ։ Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 125 հազար դրամ, Գորիսում` 122 հազար դրամ, Արմավիրում` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ, Աշտարակում 116 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։



2015-ի փետրվարին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 345 գործարք, որից 95-ը` Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2015-ի հունվարի համեմատ աճել է 72,7 տոկոսով, իսկ մարզերում` 65,6 տոկոսով։ 2014-ի փետրվարի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 7,8 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած` 19,9 տոկոսով։ Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2015-ի փետրվարին հունվարին համեմատ մնացել են անփոփոխ։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                     փետրվար 2014թ. փետրվար 2015թ. հունվար 2014թ.



Կենտրոն                                 476100                           476100                         476100



Արաբկիր                                 383000                           383000                         383000



Քանաքեռ Զեյթուն                 295000                            295000                        295000



Նորք Մարաշ                          319200                           319200                         319200



Ավան                                       270500                            270500                        270500



Էրեբունի                                 239500                            239750                        239750



Շենգավիթ                               255000                            255000                        255000



Դավթաշեն                              276000                            276000                        276000



Աջափնյակ                              250050                            250050                        250050



Մալաթիա-Սեբաստիա            238000                             238000                       238000



Նուբարաշեն                           150500                            150800                        150800



 



 Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները։ Այստեղ միջին գները փետրվարին հունվարի համեմատ անփոփոխ են։ Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանը` 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ, Գյումրին` 118 հազար դրամ 1 քմ դիմաց:



Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2015-ի փետրվարին 2014-ի փետրվարի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 30,2 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 13,7 տոկոսով։



Փետրվարին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 83 գործարք, որից 54-ը` Երեւանում: Հունվարի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում աճել է 3,5 անգամ, իսկ մարզերում` 7,3 անգամ: 2014-ի փետրվարի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում նվազել է 55,4 տոկոսով, իսկ մարզերում` 35,6 տոկոսով:



Այսպիսով, անշարժ գույքի շուկայում փետրվարին գները էական փոփոխությունների չեն ենթարկվել:



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: