REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

29/01/2016
Տարվա վերջին ամսին նույնպես անշարժ գույքի գներն անփոփոխ մնացին


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2015-ի դեկտեմբերին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 18581 գործարք, ինչը 16,5 տոկոսով ավելի է նախորդ ամսվա` նոյեմբերի եւ 3,9 տոկոսով պակաս` 2014-ի դեկտեմբերի գործարքների համեմատ։



Օտարման գործարքների քանակը դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել է 9,9 տոկոսով, իսկ անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ` նվազել 3,1 տոկոսով: 5132 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 72,1 տոկոսը։ Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 34,9 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 36 տոկոսը բնակարաններն են: Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 58,6 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ 2015-ի նոյեմբերի համեմատ, դեկտեմբերին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 12,5 տոկոսով, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ` 17,4 տոկոսով։



Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ անփոփոխ են մնացել։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                    դեկտեմբեր 2014թ. դեկտեմբեր 2015թ. նոյեմբեր 2015թ.



Կենտրոն                                   428000            428000            428000



Արաբկիր                                   356600            356700             356700



Քանաքեռ-Զեյթուն                     282700            282800             282800



Նոր-Նորք                                  252800            253600              253600



Ավան                                          260200           261300              261100



Էրեբունի                                    251050            252200             252200



Շենգավիթ                                  256850            257350             257350



Դավթաշեն                                 275200            276300             276300



Աջափնյակ                                 249600            250550             250400



Մալաթիա-Սեբաստիա             242500            243600             243600



Նուբարաշեն                             156200             157000             157000



Մարզերում, բացառությամբ Երեւանը, դեկտեմբերին վաճառվել են 384 բնակարաններ, որոնց քանակը նոյեմբերի համեմատ աճել է 19,3  տոկոսով, իսկ 2014-ի դեկտեմբերի համեմատ` նվազել 13,1 տոկոսով։ Բնակարանների գները մարզերում դեկտեմբերին նոյեմբերի համեմատ չնչին՝ 0,1 տոկոսով աճել են:



Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները դեկտեմբերին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ։ Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 125 հազար դրամ, Գորիսում` 123 հազար դրամ, Արմավիրում` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ, Աշտարակում 116 հազար դրամ 1 քմ դիմաց։



2015-ի դեկտեմբերին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 528 գործարք, որից 203-ը` Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը նոյեմբերի համեմատ աճել է 99 տոկոսով, իսկ մարզերում՝ 26 տոկոսով։ 2014-ի դեկտեմբերի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 30 տոկոսով, իսկ մարզերում` նվազել 17,5 տոկոսով։



Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2015-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ Երեւանում մնացել են անփոփոխ։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գների պատկերը հետեւյալն է եղել.



Վարչական շրջաններ                         Միջին գները  /դրամ/



                                       դեկտեմբեր 2014թ.  դեկտեմբեր 2015թ.  նոյեմբեր 2015թ.



Կենտրոն                                 476100                           476100                         476100



Արաբկիր                                 383000                           383000                         383000



Քանաքեռ Զեյթուն                   295000                            295000                        295000



Նորք Մարաշ                          319200                           319200                         319200



Ավան                                       270500                            270500                        270500



Էրեբունի                                 239750                            239750                        239750



Շենգավիթ                               255000                            255000                        255000



Դավթաշեն                              276000                            276000                        276000



Աջափնյակ                              250050                            250050                        250050



Մալաթիա-Սեբաստիա          238000                             238000                       238000



Նուբարաշեն                           150800                            150800                        150800



Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները։ Այստեղ միջին գները դեկտեմբերին նոյեմբերի համեմատ դարձյալ մնացել են անփոփոխ։ Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանը` 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ, Գյումրին` 118 հազար դրամ 1 քմ դիմաց:



Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2015-ի դեկտեմբերին 2014-ի դեկտեմբերի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 3,2 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 44,1 տոկոսով։



Դեկտեմբերին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 162 գործարքներ, որից 106-ը` Երեւանում: Նոյեմբերի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում աճել է 14 տոկոսով, իսկ մարզերում` 24,4  տոկոսով: 2014-ի դեկտեմբերի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում նվազել է 6,2 տոկոսով, իսկ մարզերում` 18,8 տոկոսով:



Այսպիսով, անշարժ գույքի շուկայում դեկտեմբերին նույնպես գներն անփոփոխ մնացին: Գործարքների քանակի որոշ աճ նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է, իսկ անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ դրանց թիվը նվազել է : Անշարժ գույքի շուկայում, ըստ էության, կանգային իրավիճակ է :  



13/01/2016
Նոյեմբերին անշարժ գույքի գները անփոփոխ են


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2015-ի նոյեմբերին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 15945գործարք, ինչը 0,7 տոկոսով պակաս է նախորդ ամսվա` հոկտեմբերի եւ 18,3 տոկոսով պակաս` 2014-ի նոյեմբերի գործարքների համեմատ։



Օտարման գործարքների քանակը նոյեմբերին հոկտեմբերի համեմատ նվազել է 2,7 տոկոսով, իսկ անցյալ տարվա նոյեմբերի համեմատ` աճել 12,4 տոկոսով: 4670 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 73,6 տոկոսը, մնացածը` նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 37,7 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում, իսկ մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 72,1 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ 2015-ի հոկտեմբերի համեմատ, նոյեմբերին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 3,8 տոկոսով, իսկ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ` նվազել 16,6 տոկոսով։



Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա նոյեմբերին հոկտեմբերի համեմատ գրեթե անփոփոխ են (աճել են 0,04 տոկոսով)։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                նոյեմբեր 2014թ. նոյեմբեր 2015թ. հոկտեմբեր 2015թ.



Կենտրոն                                   428000            428000            428000



Արաբկիր                                   356600            356700             356700



Քանաքեռ-Զեյթուն                     282700            282800             282800



Նոր-Նորք                                  252800            253600              253400



Ավան                                          260200           261000              260950



Էրեբունի                                    251000            252200             252150



Շենգավիթ                                  256650            257350             257350



Դավթաշեն                                 275200            276300             276200



Աջափնյակ                                 249600            250400             250350



Մալաթիա-Սեբաստիա             242500            243600             243500



Նուբարաշեն                             156150             157000             156900



Մարզերում, բացառությամբ Երեւանը, նոյեմբերին վաճառվել են 322 բնակարաններ, որոնց քանակը հոկտեմբերի համեմատ նվազել է 18,3 տոկոսով, իսկ 2014-ի նոյեմբերի համեմատ`4,5 տոկոսով։ Բնակարանների միջին գներն այստեղ աճել են 0,1 տոկոսով:



Երեւանից հետո, ամենաթանակ բնակարանները նոյեմբերին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ։ Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 125 հազար դրամ, Գորիսում` 123 հազար դրամ, Արմավիրում` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ, Աշտարակում 116 հազար դրամ 1 քմ դիմաց։



2015-ի նոյեմբերին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 360 գործարք, որից 102-ը` Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2015-ի հոկտեմբերի համեմատ նվազել է 19,7 տոկոսով, իսկ մարզերում` աճել 4,9 տոկոսով։ 2014-ի նոյեմբերի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 36,6 տոկոսով, իսկ մարզերում՝ 22,3 տոկոսով։ Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2015-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ մնացել են անփոփոխ։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                նոյեմբեր 2014թ.     նոյեմբեր 2015թ.      հոկտեմբեր 2015թ.



Կենտրոն                                 476100                           476100                         476100



Արաբկիր                                 383000                           383000                         383000



Քանաքեռ Զեյթուն                 295000                            295000                        295000



Նորք Մարաշ                          319200                           319200                         319200



Ավան                                       270500                            270500                        270500



Էրեբունի                                 239750                            239750                        239750



Շենգավիթ                               255000                            255000                        255000



Դավթաշեն                              276000                            276000                        276000



Աջափնյակ                              250050                            250050                        250050



Մալաթիա-Սեբաստիա           238000                             238000                       238000



Նուբարաշեն                           150800                            150800                        150800



 Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները։ Այստեղ նույնպես միջին գները նոյեմբերին հոկտեմբերի համեմատ մնացել են անփոփոխ։ Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանը` 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ, Գյումրին` 118 հազար դրամ 1 քմ դիմաց:



2015-ի նոյեմբերին 2014-ի նոյեմբերի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն Հայաստանում աճել է 26,7 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 17,8 տոկոսով։



2015-ի նոյեմբերին Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 138 գործարք: Երևանում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 93 գործարք, ինչը հոկտեմբերի համեմատ նվազել է 12,3 տոկոսով, իսկ 2014 թվականի նոյեմբերի համեմատ` 7,9 տոկոսով: Մարզերում հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը 2015-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ աճել է 9,8 տոկոսով, իսկ 2014 թվականի նոյեմբերի համեմատ` 25 տոկոսով:



Այսպիսով, անշարժ գույքի գները նոյեմբերին Հայաստանում էապես չեն փոխվել:  



03/12/2015
Հոկտեմբերին աճել են անշարժ գույքի օտարման գործարքները, բայց գները անփոփոխ են


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2015-ի հոկտեմբերին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 16060 գործարք, ինչը 3,5 տոկոսով ավելի է նախորդ ամսվա` սեպտեմբերի համեմատ եւ 17,6 տոկոսով պակաս` 2014-ի հոկտեմբերի գործարքների համեմատ։ Օտարման գործարքների քանակը հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ աճել է 18,8 տոկոսով, իսկ անցյալ տարվա հոկտեմբերի համեմատ` 10,9 տոկոսով: 4800 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 69,7 տոկոսը, մնացածը` նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 37,6 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում, իսկ մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 70 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ 2015-ի սեպտեմբերի համեմատ, հոկտեմբերին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 7,7 տոկոսով, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ` նվազել 2,4 տոկոսով։



Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գրեթե անփոփոխ են (աճել են 0,02 տոկոսով)։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                հոկտեմբեր 2014թ. հոկտեմբեր 2015թ. սեպտեմբեր 2015թ.



Կենտրոն                                   428000            428000            428000



Արաբկիր                                   356600            356700             356700



Քանաքեռ-Զեյթուն                   282700            282800             282800



Նոր-Նորք                                  252800            253500              253400



Ավան                                          260200           260950              260800



Էրեբունի                                    250900            252200             252150



Շենգավիթ                                  256600            257350             257300



Դավթաշեն                                 275200            276200             276150



Աջափնյակ                                 249600            250350             250300



Մալաթիա-Սեբաստիա              242500            243500             243450



Նուբարաշեն                             156100             156900             156800



Մարզերում, բացառությամբ Երեւանը, հոկտեմբերին վաճառվել են 394 բնակարաններ, որոնց քանակը սեպտեմբերի համեմատ աճել է 17,6 տոկոսով, իսկ 2014-ի հոկտեմբերի համեմատ` նվազել 11,3 տոկոսով։ Բնակարանների միջին գներն այստեղ մնացել են անփոփոխ:



Երեւանից հետո, ամենաթանակ բնակարանները հոկտեմբերին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ։ Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 125 հազար դրամ, Գորիսում` 122 հազար դրամ, Արմավիրում` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ, Աշտարակում 116 հազար դրամ 1 քմ դիմաց։



2015-ի հոկտեմբերին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 373 գործարք, որից 127-ը` Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2015-ի սեպտեմբերի համեմատ աճել է 58,8 տոկոսով, իսկ մարզերում` 9,3 տոկոսով։ 2014-ի հոկտեմբերի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 1,6 տոկոսով, իսկ մարզերում` նվազել 24,1 տոկոսով։ Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2015-ի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ մնացել են անփոփոխ։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                հոկտեմբեր 2014թ.     հոկտեմբեր 2015թ.      սեպտեմբեր 2015թ.



Կենտրոն                                 476100                           476100                         476100



Արաբկիր                                 383000                           383000                         383000



Քանաքեռ Զեյթուն                  295000                            295000                        295000



Նորք Մարաշ                          319200                           319200                         319200



Ավան                                       270500                            270500                        270500



Էրեբունի                                 239750                            239750                        239750



Շենգավիթ                               255000                            255000                        255000



Դավթաշեն                              276000                            276000                        276000



Աջափնյակ                              250050                            250050                        250050



Մալաթիա-Սեբաստիա           238000                             238000                       238000



Նուբարաշեն                           150800                            150800                        150800



 Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները։ Այստեղ նույնպես միջին գները հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ մնացել են անփոփոխ։ Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանը` 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ, Գյումրին` 118 հազար դրամ 1 քմ դիմաց:



2015-ի հոկտեմբերին 2014-ի հոկտեմբերի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն Հայաստանում նվազել է 1 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` աճել 0,9 տոկոսով։



2015-ի հոկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 147 գործարք: Երևանում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 106 գործարք, ինչը սեպտեմբերի համեմատ ավելի է 29,3 տոկոսով, իսկ 2014 թվականի հոկտեմբերի համեմատ` 9,3 տոկոսով: Մարզերում հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը 2015-ի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ աճել է 5,1 տոկոսով, իսկ 2014 թվականի հոկտեմբերի համեմատ` 28,1 տոկոսով:



Այսպիսով, անշարժ գույքի գները հոկտեմբերին Հայաստանում անփոփոխ են մնացել: Ավելացել են օտարման գործարքները, այդ թվում հիպոթեկային գրավադրման գործարքները:



30/10/2015
Անշարժ գույքի անփոփոխ գներ նաեւ սեպտեմբերին


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2015-ի սեպտեմբերին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 15511 գործարք, ինչը 3,3 տոկոսով ավելի է նախորդ ամսվա` օգոստոսի համեմատ եւ 16 տոկոսով պակաս` 2014-ի սեպտեմբերի գործարքների համեմատ։ Օտարման գործարքների քանակը սեպտեմբերին օգոստոսի համեմատ նվազել է 2,8 տոկոսով, իսկ անցյալ տարվա սեպտեմբերի համեմատ` 10,9 տոկոսով: 4039 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 69,2 տոկոսը, մնացածը` նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 40,6 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում, իսկ մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 70,8 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ 2015-ի օգոստոսի համեմատ, սեպտեմբերին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 12,9 տոկոսով, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ` 8,8 տոկոսով։



Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ գրեթե անփոփոխ են (աճել են 0,02 տոկոսով)։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                սեպտեմբեր 2014թ. սեպտեմբեր 2015թ. օգոստոս 2015թ.



Կենտրոն                                   428000            428000            428000



Արաբկիր                                   356600            356700             356600



Քանաքեռ-Զեյթուն                     282700            282800             282750



Նոր-Նորք                                   252700            253400              253300



Ավան                                         260200           260800              260750



Էրեբունի                                    250900            252150             252100



Շենգավիթ                                  256500            257300             257250



Դավթաշեն                                 275200            276150             276000



Աջափնյակ                                 249600            250300             250250



Մալաթիա-Սեբաստիա              242500            243450             243400



Նուբարաշեն                             156000             156800             156800



Մարզերում, բացառությամբ Երեւանը, սեպտեմբերին վաճառվել են 335 բնակարաններ, որոնց քանակը օգոստոսի համեմատ աճել է 12 տոկոսով, իսկ 2014-ի սեպտեմբերի համեմատ` նվազել 12,8 տոկոսով։ Բնակարանների միջին գներն այստեղ մնացել են անփոփոխ:



Երեւանից հետո, ամենաթանակ բնակարանները սեպտեմբերին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ։ Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 125 հազար դրամ, Գորիսում` 122 հազար դրամ, Արմավիրում` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ, Աշտարակում 116 հազար դրամ 1 քմ դիմաց։



2015-ի սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 305 գործարք, որից 80-ը` Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2015-ի օգոստոսի համեմատ նվազել է 16,7 տոկոսով, իսկ մարզերում` 7,4 տոկոսով։ 2014-ի սեպտեմբերի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 33,9 տոկոսով, իսկ մարզերում` 24 տոկոսով։ Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2015-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ մնացել են անփոփոխ։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                սեպտեմբեր 2014թ.       սեպտեմբեր 2015թ.       օգոստոս 2015թ.



Կենտրոն                                 476100                           476100                         476100



Արաբկիր                                 383000                           383000                         383000



Քանաքեռ Զեյթուն                   295000                            295000                        295000



Նորք Մարաշ                           319200                           319200                         319200



Ավան                                       270500                            270500                        270500



Էրեբունի                                  239750                            239750                        239750



Շենգավիթ                                255000                            255000                        255000



Դավթաշեն                               276000                            276000                        276000



Աջափնյակ                               250050                            250050                        250050



Մալաթիա-Սեբաստիա            238000                             238000                       238000



Նուբարաշեն                           150800                            150800                        150800



 Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները։ Այստեղ նույնպես միջին գները սեպտեմբերին օգոստոսի համեմատ մնացել են անփոփոխ։ Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանը` 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ, Գյումրին` 118 հազար դրամ 1 քմ դիմաց:



2015-ի սեպտեմբերին 2014-ի սեպտեմբերի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն Հայաստանում նվազել է 13,5 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` աճել 5,6 տոկոսով։



2015-ի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 121 գործարք: Երևանում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 82 գործարք, ինչը օգոստոսի համեմատ ցածր է 2,4 տոկոսով, իսկ 2014 թվականի սեպտեմբերի համեմատ` 16,3 տոկոսով: Մարզերում հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը 2015-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 14,7 տոկոսով, իսկ 2014 թվականի սեպտեմբերի համեմատ` նվազել 27,8 տոկոսով:



Այսպիսով, անշարժ գույքի գները սեպտեմբերին Հայաստանում անփոփոխ են մնացել: Ընդհանուր գործարքների քանակը նախորդ ամսվա` օգոստոսի համեմատ փոքր-ինչ ավելացել են, բայց օտարման գործարքները նվազել են թե նախորդ ամսվա թե նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա համեմատ: 



15/10/2015
Երեւանի փողոցների երթեւեկության փոփոխություններ


Ինչպես տեղեկացանք ՀՀ ոստիկանությունից, Ճանապարհային ոստիկանության ծառայողների և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համատեղ աշխատանքային խմբերը ուսումնասիրություններ են սկսել Երևան քաղաքի փողոցներում տրանսպորտային միջոցների հոսքերի կառավարման, խաչմերուկներում տրանսպորտային միջոցների ելակետային տվյաների ճշտման ուղղություններով (ի դեպ, վերջին անգամ գիտականորեն նման հաշվարկներ Հայաստանի Հանրապետությունում կատարվել են 21 տարի առաջ):

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Իսահակյան և Մոսկովյան փողոցներում, հատկապես երթևեկության «պիկ» ժամերին, հաճախակի են տեղի ունենում տրանսպորտային միջոցների խցանումներ, երթևեկությունը դանդաղում է:

Խցանումներից խուսափելու համար հանձնաժողովի քննարկմանն են ներկայացվել նշված փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կատարել վերաբերյալ նախագծեր:

Մասնավորապես՝ առաջարկվում է ամբողջ Իսահակյան փողոցում (Նալբանդյան փողոցից մինչև Բաղրամյան պողոտա) և Մոսկովյան փողոցի Նալբանդյան փողոց-Մաշտոցի պողոտա հատվածում երթևեկությունը դարձնել միակողմանի՝ Իսահակյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Բաղրամյան փողոցի ուղղությամբ, իսկ Մոսկովյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայից դեպի Նալբանդյան փողոցի ուղղությամբ:



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: