REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315

19/05/2010
Նորություն. Փոփոխություններ երիտասարդ ընտանիքներին հիպոթեկային վարկավորման ծրագրում

Հայաստանի կառավարության ՙԵրիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան՚ պետական նպատակային ծրագրի մեջ, ինչպես տեղեկացրել ենք կարող են ընդգրկվել եւ հիպոթեկային վարկ ստանալ այն երիտասարդ ընտանիքները, որոնց ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 60-ը, իսկ ամուսիններից մեկի տարիքը չի գերազանցում 35-ը, ինչպես նաեւ երեխա ունեցող միայնակ ծնողները, որոնց տարիքը չի գերազանցում 30 տարեկանը:

Համաձայն կառավարության կողմից նախատեսվող փոփոխություններից առաջինի, այս ծրագրով բանկերի կողմից վարկերը կտրամադրվեն նախկին 10 տարի ժամկետի փոխարեն 13 տարով: Տարեկան միջին տոկոսադրույքը կկազմի 8,5-9 տոկոս: Երկրորդ փոոխությամբ պահանջվող կանխավճարի չափը ներկայիս 30 տոկոսի փոխարեն կկազմի 25 տոկոս: Փոփոխությունները կառավարությունը նախատեսում է կյանքի կոչել 1-2 ամիս հետո:

Հիշեցնենք, որ www.rea.am կայքի "Անշարժ գույք" բաժնի "Տեղեկատվական բազա"-ում տեղադրված հիպոթեկային վարկի հաշվիչով կարող եք իմանալ վարկի մարման ամսական եւ վերջնական վճարումների չափը:


14/05/2010
Նորություն. սեփականության գրանցման պետտուրքի չափերը

Համաձայն անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 23 ապրիլի 2009 թվականի N 99-Ն հրամանի անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցման (վկայական տրամադրելու) համար սահմանված են պետական տուրքի հետեւյալ չափերը.

Բազմաբնակարան շենքերի բնակարանների միավորի եւ (կամ) բազմաբնակարան շենքի շինությունների uեփականատերերին ընդհանուր բաժնային uեփականության իրավունքով պատկանող տարածքների, ինչպեu նաեւ շենքի պահպանման եւ uպաuարկման համար անհրաժեշտ հողամաuերի, (որոնք չեն հանդիuանում այլ անձանց uեփականություն) նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար.

1) մինչեւ 160 քմ մակերեuով Երեւան քաղաքի տարածքում 10000 դրամ

2) 160 քմ եւ ավելի մակերեuով Երեւան քաղաքի տարածքում 30000 դրամ

3) մինչեւ 160 քմ մակերեuով Երեւան քաղաքից դուրu 10000 դրամ

4) 160 քմ եւ ավելի մակերեuով Երեւան քաղաքից դուրu 15000 դրամ



Բնակելի նշանակության անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար.

1) մինչեւ 200 քմ մակերեuով շինությամբ Երեւան քաղաքի
տարածքում 10000 դրամ

2) 200 քմ եւ ավելի մակերեuով շինությամբ Երեւան քաղաքի
տարածքում 40000 դրամ 

3) մինչեւ 300 քմ մակերեuով շինությամբ Երեւան քաղաքից
դուրu 10000 դրամ 

4) 300 քմ եւ ավելի մակերեuով շինությամբ Երեւան քաղաքից
դուրu 30000 դրամ



12/05/2010
Անշարժ գույքի շուկայի նոր տվյալները` Մարտ

Կարդացեք "Անշարժ գույք” բաժնի “Տեղեկատվական բազայում”


11/05/2010
Կայքի վարկանիշի մասին

Ապրիլին նույնպես rea.am-ի այցելուների թիվը շարունակել է աճել: Ըստ մեր կայքին հոստինգ տրամադրող ամերիկյան ACENET Inc., (http://www.ace-host.net) ընկերության արձանագրած տվյալների, ամսվա օրական միջին ցուցանիշը կազմել է մոտ 195, մարտին արձանագրված` 189, փետրվարի` 166 եւ հունվարի` 70 այցելության դիմաց: Աղյուսակ 1-ից երեւում է, որ ապրիլին www.rea.am կայքի այցելուների թիվը կազմել է 5871: Այսինքն, անցյալ ամիս մեր հայտարարություններին, գովազդին եւ տեղեկատվական բազաներին ծանոթացողների թիվը մոտ է եղել 6 հազարին: Մարտին այդ ցուցանիշը կազմել էր 5858, փետրվարին` 4655, իսկ հունվարին` 2199: Այս 4 ամիսներին միասին վերցրած կայքի այցելուների ընդհանուր թիվը կազմել է 18583 (աղյուսակ 1):



Ապրիլին մեզ մոտ տեղադրված հայտարարությունները եւ գովազդը, բացի Հայաստանից, ապրիլին ընթերցել են նաեւ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոմիության երկրներում, այդ թվում Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Բելգիայում, Լեհաստանում, Իսպանիայում, Իտալիայում, Լյուքսեմբուրգում, Բուլղարիայում, Լիտվայում, Հունաստանում, Ռումինիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Ավստրիայում, Բուլղարիայում, նաեւ Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Ուկրաինայում, Թուրքիայում, Վրաստանում, Ուզբեկստանում, Բելառուսում, Կանադայում, Արգենտինայում: Անցած ամիս մեզ այցելել են նաեւ Իսրայելից, Իսլանդիայից, Իրանից, Հնդկաստանից, Լիբանանից եւ անգամ Թայվանից, Ճապոնիայից, Չինաստանից, Հարավային Կորեայից, Փղոսկրի ափից (Կոտ դ'Իվուաղ) (աղյուսակ 2):



Մեր կայքի այցելուներին տեղեկացնենք, որ ապրիլին շարունակել ենք գովազդել www.rea.am-ը լրատվական կայքերով (www.panorama.am, www.azg.am, www.armbanks.am, www.report.am,www.sportinfo.am), գովազդի այլ ձեւերով (տեղեկատվական բուկլետների տարածում ապրիլին տեղի ունեցած շինարարության, վերանորոգման եւ ինտերիերի 2 ցուցահանդեսների ժամանակ, էլեկտրոնային նամակներով իրազեկում): Բացի այդ, ապրիլին, մեր հայտարարությունների փոխանակման համաձայնության ենք եկել "Իմ պրեսս" հայտարարությունների շաբաթաթերթի հետ, ինչի մասին հայտնել էինք կայքի այցելուներին:


07/05/2010
Նորություն. ՀՀ անշարժ գույքի շուկան 1998-2008թթ.

Կարդացեք "Անշարժ գույք" բաժնի "Տեղեկատվական բազայում " "ՀՀ անշարժ գույքի շուկան 1998-2008թթ."


1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: