REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315

28/09/2010
Նորություն. Օգոստոսին գործազրկության մակարդակը մնացել է անփոփոխ

''Զբաղվածության պետական ծառայություն'' գործակալության տվյալներով, 2010թ. օգոստոսին (սեպտեմբերի 1-ի դրությամբ) հանրապետությունում գործազրկության մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է նույնը եւ կազմել 7 տոկոս: Գործազրկության մակարդակը միջինից բարձր է Լոռու` 11,1 տոկոս, Սյունիքի` 10,1 տոկոս, Շիրակի` 9,6 տոկոս, Կոտայքի` 9,3 տոկոս, Տավուշի` 8,7 տոկոս մարզերում եւ Երեւան քաղաքում` 8,1 տոկոս:

2010թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմել է 99,7 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 0,3 տոկոսով (99,9 հազար մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ աճել 0,4 տոկոսով (99,3 հազար մարդ): Գործազուրկների թվաքանակը կազմել է աշխատանք փնտրողների 83,7 տոկոսը կամ 83,6 հազար: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0,2 տոկոսով (83,8 հազար մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 1,1 տոկոսով (84,5 հազար մարդ):

Սեպտեմբերի 1-ի դրությամբ գործազրկության նպաստի ստացման իրավունք ունի 22975 գործազուրկ, որոնց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 11,6 տոկոսով (25993 մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 14,8 տոկոսով (26487 մարդ):

Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 7680 աշխատանք փնտրող, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 23,4 տոկոսով (5883 մարդ): Աշխատանքի տեղավորվածներից 1997-ը երիտասարդներ են:

Օգոստոս ամսվա ընթացքում գործակալություն է ներկայացվել 1846 թափուր աշխատատեղ, որը նախորդ ամսվա համեմատ աճել է 3,6 տոկոսով (1779), իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 39,4 տոկոսով (1119): Թափուր աշխատատեղերը հիմնականում բժիշկների, հաշվապահների, իրավաբանների, գյուղատնտեսի, գանձապահների, շուկայագետների, խոհարարների, պահածոյագործների, վարորդների, կարողների, գործակալների, վաճառողների, վարսահարդարների, մատնահարդարների, դիմահարդարների, էլեկտրիկների, փականագործների, ավտովերանորոգողների, գալվանիկների, կռունկավարների, վերելակավարների, հացթուխների եւ այլ բանվորական մասնագիտություններով են:

Աշխատաշուկայի մասին ամսական տեղեկատվությունը տեղադրվում է նաև ''Աշխատաշուկա'' բաժնի տեղեկատվական բազայում:


10/09/2010
Նորություն. Ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության պայմանագրերը պետք է սկսեն կնքվել հոկտեմբերից

Ինչպես հայտնի է, 2011-ի հունվարի 1-ից Հայաստանում կսկսի գործել ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը (ԱՊՊԱ): Մինչ այդ ժամկետը բոլոր հաշվառված ավտոմեքենաների համար պետք է լինեն ապահովագրական ընկերությունների հետ կնքված ԱՊՊԱ պայմանագրեր: Ուստի, համաձայն ՀՀ Կենտրոնական բանկից ստացված տեղեկատվության, արդեն մեկ ամսից` այս տարվա հոկտեմբերից պետք է սկսվի ապահովագրական պայմանագրերի կնքումը:

Մասնավորապես, ավտոապահովագրության պայմանագրեր պետք է կնքեն ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը, ավտոտրասնպորտային միջոցների ներմուծողները եւ ֆինանսական վարձակալության` լիզինգի դեպքում` վարձակալները: Պայմանագիրը ապահովագրական ընկերությունների հետ կնքվում է նվազագույնը 3 ամսով, առավելագույնը` 1 տարով, ինչպես նաեւ 10 օր ժամկետով, եթե ավտոմեքենան Հայաստան է ներմուծվել ''տարանցիկ փոխադրում''  եւ ''ժամանակավոր ներմուծում'' ռեժիմներով եւ տրանսպորտային միջոցների առեւտրով զբաղվող իրավաբանական անձանց կողմից:

ԱՊՊԱ պայմանագիրը պարտադիր է բոլոր հաշվառված ավտոմեքենաների համար, բացառությամբ`

• մինչեւ 50 կմ/ժ արագություն կամ 50 խ.սմ-ից փոքր շարժիչի ծավալ ունեցող ավտոմեքենաները

• հատուկ առանձնացված վայրերում սպորտային կամ ժամանցի նպատակով օգտագործվող ավտոմեքենաները

• բացառապես ոչ ընդհանուր օգտագործման ճանապարհներով երթեւեկելու համար նախատեսված ավտոմեքենաները

• մինչեւ օգտագործումը ՀՀ տարածք առանց վարելու ներմուծվող ավտոմեքենաները

Մեր այցելուներին հիշեցնենք, որ մեր կայքի ''Շարժական գույք'' բաժնի տեղեկատվական բազայում առկա է ''Ավտոտրանսպորտի ապահովագրական վճարների մասին'' բազային տեղակատվությունը, որտեղ նշված են ապահովագրման վճարների մոտավոր չափերը, վնասների փոխհատուցման չափերը, առանց ապահովագրման մեքենա վարելու դեպքում տուգանքի չափը:


07/09/2010
Նորություն. Չկառուցապատված հողամասերի միավորի նկատմամբ իրավունքների գրանցման պետտուրքի չափերը

Մեր կայքի ՙԱնշարժ գույք՚ բաժնի տեղեկատվական բազայում ՙՍեփականության գրանցման պետտուրքի չափերը՚ բազային տեղեկատվության մեջ ավելացվել է նաեւ չկառուցապատված հողամասերի միավորի նկատմամբ իրավունքների գրանցման պետտուրքի չափերը:


03/09/2010
Նորություն. Մեքենաների տեխզննման նոր կարգ Հայաստանում

Ինչպես արդեն նշել էինք (26.08.2010), կառավարության որոշմամբ Հայաստանում ավտոմեքենաների տեխզննման կայանների քանակի սահմանափակումը վերացվեց եւ տեխզննության կայանների գործունեության կարգն ամբողջությամբ ազատականացվեց: Միաժամանակ, ՙՇարժական գույք՚ բաժնի տեղեկատվական բազայում ներկայացնում ենք այս պահին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մեքենաների տեխնիկական զննման կայանների հասցեները եւ հեռախոսները:


03/09/2010
Նորություն. Մեքենաների տեխզննման նոր կարգ Հայաստանում

Կառավարության օգոստոսի 26-ի նիստում ընդունված որոշումներով, Հայաստանում ավտոմեքենաների տեխզննման կայանների քանակի սահմանափակումը վերացվեց եւ տեխզննության կայանների գործունեության կարգն ամբողջությամբ ազատականացվեց:

Նախկին կարգի համաձայն, յուրաքանչյուր տեխզննման կայան կոնկրետ տարածք պետք է սպասարկեր: Նոր որոշմամբ արդեն յուրաքանչյուր մարդ կարող է ցանկացած տեղ անցկացնել իր մեքենայի տեխզննումը` անկախ նրանից, թե մեքենան որտեղ է հաշվառված եւ սեփականատերը որտեղ է բնակվում:

Հաջորդ կարեւոր փոփոխությունն այն է, որ բացի վերոնշյալ 31 տեխզննման կայաններից, նման կայաններ կարող է հիմնել եւ այդ գործունեությամբ զբաղվել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ: Այսինքն, մեքենաների տեխզննման կայաննների սահմանափակվածությունը վերանում է եւ միջգերատեսչական հանձնաժողովի միջոցով, առանց սահմանափակման, նորից կարելի է մրցույթներ անցկացնել:

Նոր կարգը կսկսի գործել 10 օրից:


1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: