REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

11/11/2010
Նորություն. Նվազեցվեցին հիպոթեկային վարկերի տոկոսադրույքն ու կանխավճարի չափը

Կառավարության որոշմամբ նոյեմբերի 11-ին փոփոխություններ են կատարվել ''Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան'' ծրագրում: Մասնավորապես, մարզերում պետության կողմից սուբսիդավորման ընդհանուր չափը նախատեսվել է մինչեւ 4 տոկոս: Այդ դեպքում, մարզերում հիպոթեքային վարկավորման տոկոսադրույքը կկազմի 6,5-7 տոկոս: Նախատեսվել է նաեւ մարզերի համար կանխավճարի չափը նվազեցնել` 30 տոկոսից հասցնելով 10 տոկոսի, այն դեպքում, եթե ձեռք բերվող անշարժ գույքից բացի, գրավադրվում է նաեւ մեկ այլ անշարժ գույք կամ որպես գրավի առարկա տրամադրվում է երաշխավորություն առաջին 300 խոշոր հարկատուների ցանկում ներառված ընկերություններից: Սակայն ֆինանսական կազմակերպություններն ազատ են երաշխավորող կառույցների տրամադրած երաշխիքներն ընդունելու կամ չընդունելու հարցում: Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն նշել է, որ ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվում հիպոթեքային վարկերն առաջին հերթին մարզերում հասանելի դարձնելու համար:

Ի դեպ, ''Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան'' ծրագրի շրջանակներում մինչ այժմ տրամադրվել է 137 վարկ, 1,1 մլրդ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով: Այդ ծավալներից մոտ 99-ը տրամադրվել է Երեւանում, 38-ը` մարզերում:


03/11/2010
Նորություն. Երեւանի հասարակական տրանսպորտի երթուղիները

Մայրաքաղաքի միկրոավտոբուսային, ավտոբուսային եւ տրոլեյբուսային երթուղիների մասին կարող եք իմանալ մեր կայքի ''Շարժական գույք'' բաժնի Տեղեկատվական բազայից: (Հղումը` Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից):


01/11/2010
Նորություն. Կայքի այցելուների թիվը հոկտեմբերին շարունակել է աճել

Հոկտեմբերին www.rea.am-ի այցելուների թվի աճը շարունակվել է: Ըստ մեր կայքին հոստինգ տրամադրող ամերիկյան ACENET Inc., (http://www.ace-host.net) ընկերության (հոստինգ է տրամադրում տարբեր երկրներում գրանցված ավելի քան 65 հազար կայքերի) արձանագրած վիճակագրական տվյալների, հոկտեմբեր ամսվա օրական այցելության միջին ցուցանիշը կազմել է 246, սեպտեմբերի 245-ի, օգոստոսի 224-ի, հուլիսի 226-ի, հունիսի 220-ի, մայիսի 199-ի, ապրիլի 195-ի, մարտի` 189-ի, փետրվարի 166-ի եւ հունվարի` 70-ի դիմաց: Աղյուսակ 1-ից երեւում է, որ հոկտեմբերին www.rea.am կայքի այցելուների թիվը կազմել է 7627, սեպտեմբերին` 7355, օգոստոսին` 6948, հուլիսին` 7027, հունիսին` 6625, մայիսին` 6186, ապրիլին` 5871, մարտին` 5858, փետրվարին` 4655, հունվարին` 2199: Այս տարվա 10 ամիսներին միասին վերցրած կայքի այցելուների ընդհանուր թիվը կազմել է 60351:

Տեղեկացնենք մեր այցելուներին, որ rea.am-ը հոկտեմբերին շարունակվել է լայնորեն գովազդվել: Մասնավորապես, մեր գովազդային պաստառները տեղադրված են եղել մետրոյի գնացքների բոլոր վագոններում: Կայքը մասնակցել է հոկտեմբերի 22-24-ին ''Պրոմ էքսպո'' ընկերության կազմակերպած ''Հայաստանը Ձեր գործընկեր 2010'' առաջին միջազգային բազմաբնույթ ցուցահանդեսին որպես ինֆորմացիոն աջակից, եւ ցուցահանդեսի այցելուներին ներկայացրել իր կողմից առաջարկվող ծառայությունները: Շարունակել ենք նաեւ գովազդվել մեր գործընկեր լրատվական կայքերով (panorama.am, azg.am, sportinfo.am, armbanks.am, report.am) եւ տեղեկատվական բուկլետներով:

Հոկտեմբերին մեր կայքի հայտարարություններին, բազային տեղեկություններին, նորություններին ու գովազդին ծանոթացել են 88 երկրներում: Երկրների ցանկին կարող եք ծանոթանալ աղյուսակ 2-ից:


27/10/2010
Նորություն. Սեպտեմբերին գործազրկության մակարդակը կրկին փոքր-ինչ բարձրացել է

''Զբաղվածության պետական ծառայության'' գործակալության տվյալներով, 2010-ի սեպտեմբերին (հոկտեմբերի 1-ի դրությամբ) հանրապետությունում գործազրկության մակարդակը թեեւ տարեսզբի համեմատ նվազել 0,2 տոկոսով, բայց նախորդ` օգոստոս ամսվա համեմատ բարձրացել է 0,1 տոկոսով, կազմելով 7,1 տոկոս: Գործազրկության մակարդակը միջինից բարձր է Լոռու` 11,1 տոկոս, Սյունիքի` 10,1 տոկոս, Շիրակի` 9,6 տոկոս, Կոտայքի` 9,3 տոկոս, Տավուշի` 8,7 տոկոս մարզերում եւ Երեւան քաղաքում` 8,1 տոկոս:

2010թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմել է 98 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1,5 տոկոսով (99,5 հազար մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 1,3 տոկոսով (99,3 հազար մարդ): Գործազուրկների թվաքանակը կազմել է աշխատանք փնտրողների 83,8 տոկոսը կամ 82,1 հազար: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1,2 տոկոսով (83,1 հազար մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 2,9 տոկոսով (84,5 հազար մարդ): Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը` 57,5 հազար կամ գործազուրկների 70 տոկոսը:

Հոկտեմբերի 1-ի դրությամբ գործազրկության նպաստի ստացման իրավունք ունի 22063 գործազուրկ, որոնց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 13,1 տոկոսով (25993 մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 20,1 տոկոսով (26487 մարդ): Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 8729 աշխատանք փնտրող, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 29 տոկոսով (6768 մարդ): Աշխատանքի տեղավորվածներից 2295-ը երիտասարդներ են:

Սեպտեմբեր ամսվա ընթացքում գործակալություն է ներկայացվել 1614 թափուր աշխատատեղ: Թափուր աշխատատեղերը հիմնականում բժիշկների, հաշվապահների, գանձապահների, դասավանդողների, մենեջերների, շուկայագետների, խոհարարների, պահածոյագործների, վարորդների, կարողների, գործակալների, վաճառողների, վարսահարդարների, մատնահարդարների, դիմահարդարների, էլեկտրիկների, փականագործների, ավտովերանորոգողների, գալվանիկների, կռունկավարների, վերելակավարների, հացթուխների, հրշեջների եւ այլ բանվորական մասնագիտությունների գծով են:

Աշխատաշուկայի մասին ամսական տեղեկատվությունը տեղադրվում է նաեւ ''Աշխատաշուկա'' բաժնի տեղեկատվական բազայում:


25/10/2010
Նորություն. Պարտադիր ավտոապահովագրումը` հոկտեմբերի 18-ից

Կենտրոնական բանկը հաստատել է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) վճարների սակագները: Հիշեցնենք, որ խոսքը ավտոտրանսպորտային միջոցների կողմից երրորդ անձանց պատճառված գույքային կամ առողջական պատճառված փոխհատուցման մասին է, այլ ոչ թե մեղավոր կողմի մեքենայի ստացած վնասի փոխահատուցման:

ԱՊՊԱ սակագների հաշվարկման համար հաշվի են առնվել ռիսկայնության 4 գործոնները` տրանսպորտային միջոցների տեսակը, օգտագործման նպատակը, վարորդի տարիքը եւ ապահովագրական ստաժը, շարժիչի հզորությունը: Որպես ռիսկային գործոններ հաշվի չեն առնվել տրանսպորտային միջոցի շահագործման վայրը, շահագործման տարեկան ինտենսիվությունը, ապահովադրի առողջական վիճակը: Սահմանված սակագների նվազագույն եւ առավելագույն սահմանները գտնվում են 19 հազար դրամից մինչեւ 110 հազար դրամի սահմաններում: Մինչեւ 80 ձիաուժ եւ 80-141 ձիաուժ ունեցող մեքենաների ավտոապահովագրավճարը սկսվում է միջինը 25 հազար դրամից մինչեւ 32 հազար դրամ: Ընդ որում, այս երկու խմբերում ընդգրկված են ավտոտրանսպորտային միջոցների մոտ 80 տոկոսը:

Ըստ Կենտրոնական բանկի տեղեկատվության, պարտադիր ավտոապահովագրության մասին որոշումն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 18-ից եւ ապահովագրական ընկերությունները կսկսեն կնքել ապահովագրական պայմանագրերը:

Տեղեկացնենք, որ ավտոտրանսպորտային միջոցի պարտադիր ապահովագրությունից խուսափելու դեպքում մեքենան վարելիս տուգանքը կազմում է 50 հազար դրամ: Եթե մեքենան չի օգտագործվում եւ չի ապահովագրվում, ապա դարձյալ տուգանվում է` յուրաքանչյուր 10 չապահովագրված օրվա համար 5 հազար դրամ, բայց ոչ ավելի քան տարեկան 100 հազար դրամը: Չօգտագործվող մեքենայի չապահովագրվելու միակ հիմքը այն հաշվառումից հանելն է:

Ապահովագրման ենթակա բոլոր ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրավճարների չափերին կարող եք ծանոթանալ մեր կայքի ''Շարժական գույք'' բաժնի ''Տեղեկատվական բազայում'' (Հղումը` Հայաստանի ավոտապահովագրողների բյուրոյի կայքից):


1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: