REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

16/12/2010
Նորություն. Նոյեմբերին գործազրկության մակարդակը նվազել է

   «Զբաղվածության պետական ծառայության»գործակալության տվյալներով, 2010-ի նոյեեմբերին (դեկտեմբերի 1-ի դրությամբ) հանրապետությունում գործազրկության մակարդակը թեև տարեսկզբի համեմատ նվազել 0,4 տոկոսով եւ կազմում է 6,9 տոկոս: Գործազրկության մակարդակը միջինից բարձր է Լոռու` 11,1 տոկոս, Սյունիքի` 10,1 տոկոս, Շիրակի` 9,6 տոկոս, Կոտայքի` 9,3 տոկոս, Տավուշի` 8,7 տոկոս մարզերում  եւ Երեւան քաղաքում` 8,1 տոկոս:

    2010
թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմել է  95,3 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 4,6 տոկոսով (99,9 հազար մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 4 տոկոսով (99,3 հազար մարդ): Գործազուրկների թվաքանակը կազմել է աշխատանք փնտրողների 83,8 տոկոսը կամ 79,9 հազար: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3,6 տոկոսով (82,9 հազար մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 2,9 տոկոսով (84,5 հազար մարդ): Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը` 56 հազար կամ գործազուրկների 70,1 տոկոսը:

   
Դեկտեմբերի 1-ի դրությամբ գործազրկության  նպաստի ստացման իրավունք ունի 20467 գործազուրկ, որոնց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 21,4 տոկոսով (26046 մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 22,7 տոկոսով (26487 մարդ):

   
Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 10515 աշխատանք փնտրող, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 18,6 տոկոսով (8557 մարդ): Աշխատանքի տեղավորվածներից 2762-ը երիտասարդներ են:

   
Նոյեմբեր ամսվա ընթացքում գործակալություն է ներկայացվել 1335 թափուր աշխատատեղ: Թափուր աշխատատեղերը հիմնականում բժիշկների, ճարտարապետ տեխնոլոգների, բուժքույրերի, հաշվապահների, գանձապահների, դասավանդողների, մենեջերների, շուկայագետների, խոհարարների, պահածոյագործների, վարորդների, կարողների, գործակալների, վաճառողների, վարսահարդարների, մատնահարդարների, դիմահարդարների, էլեկտրիկների, ավտովերանորոգող փականագործների, ավտովերանորոգողների, գալվանիկների, կռունկավարների, վերելակավարների, հացթուխների, հրշեջների եւ այլ բանվորական մասնագիտությունների գծով են:


09/12/2010
Նորություն. Անվճար հայտարարությունների բացառիկ հնարավորություն մեր կայքում

Շուտով (դեկտեմբերի 26-ին) լրանում է www.rea.am-ի գործունեության 1 տարին: Այդ կապակցությամբ, միայն 2 ամիս` 2010-ի դեկտեմբերին եւ 2011-ի հունվարին, միայն աշխատանք փնտրողների համար հնարավորություն ենք տալիս տեղադրել իրենց հայտարարությունները մեր կայքում անվճար: Դա նաեւ մեր Ամանորյա փոքրիկ նվերն է մեր կայքի միջոցով աշխատանք փնտրող այցելուներին, ինչը միաժամանակ գործատուներին իրենց պահանջներին համապատասխանող աշխատակիցների  գտնելու ավելի լայն հնարավորություններ կընձեռնի:


01/12/2010
Նորություն. Կայքի այցելուների թիվը նոյեմբերին

Ըստ մեր կայքին հոստինգ տրամադրող ամերիկյան ACENET Inc., (http://www.ace-host.net) ընկերության (հոստինգ է տրամադրում տարբեր երկրներում գրանցված ավելի քան 65 հազար կայքերի) արձանագրած վիճակագրական տվյալների, նոյեմբեր ամսվա օրական այցելության միջին ցուցանիշը կազմել է 237, հոկտեմբերինը` 246, սեպտեմբերինը` 245, օգոստոսինը` 224, հուլիսինը` 226, հունիսինը` 220, մայիսինը` 199, ապրիլինը` 195, մարտինը` 189, փետրվարինը` 166 եւ հունվարինը` 70: Աղյուսակ 1-ից երեւում է, որ նոյեմբերին www.rea.am կայքի այցելուների թիվը կազմել է 7116, հոկտեմբերին` 7627, սեպտեմբերին` 7355, օգոստոսին` 6948, հուլիսին` 7027, հունիսին` 6625, մայիսին` 6186, ապրիլին` 5871, մարտին` 5858, փետրվարին` 4655, հունվարին` 2199: Այս տարվա 11 ամիսներին միասին վերցրած կայքի այցելուների ընդհանուր թիվը կազմել է 67467:

Նոյեմբերին մեր կայքի հայտարարություններին, բազային տեղեկություններին, նորություններին ու գովազդին ծանոթացել են 49 երկրներում: Երկրների ցանկին կարող եք ծանոթանալ աղյուսակ 2-ից:


25/11/2010
Նորություն. Ավտոապահովագրման ժամկետը չի երկարացվելու, իսկ բեռնատարների համար կատարվել են սակագնային փոփոխություններ

Նոյեմբերի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը, խոսելով ավտոտրանսպորտային միջոցների պատասխանատվությունից բխող պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) գործընթացի մասին, նշեց, տվյալ պահի դրությամբ ապահովագրվել են ավտոտրանսպորտային միջոցների մոտ 10 տոկոսը: Նա կոչ արեց մեքենաների սեփականատերերին արագացնել ավտոապահովագրման պայմանագրերի կնքման գործընթացը, նախազգուշացնելով, որ օրենքով սահմանված գործընթացի ավարտին մնացել է մոտ 1 ամիս եւ դրանից հետո ճանապարհային ոստիկանությունը կկիրառի նախատեսված պատժամիջոցները: Ըստ ԿԲ փոխնախագահի, Հայաստանի բոլոր մարզերում եւ բոլոր քաղաքներում գործում են ավտոապահովագրական ընկերություններն ու նրանց գործակալները, որոնց թիվն այս պահին մոտ 3 հազար է եւ նրանք ունակ են գործընթացը սահմանված ժամկետում իրագործելու: Մեքենա ունեցողների սպասողական վիճակը Վաչե Գաբրիելյանը արդարացված չհամարելով, նշեց, որ ապահովագրման գործընթացի ժամկետը երկարացվելու հվանականությունը զրոյական է, քանի որ` այն սահմանված է օրենքով:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն Վահե Ավետիսյանը ներկայացրեց ԱՊՊԱ որոշ սակագների փոփոխությունները, որոնք կատարվել են բեռնատարների համար: Վերջիններս բաժանվել են երկու խմբի` մինչեւ 80 ձիաուժ ունեցող եւ դրանից ավելի: Առաջինների համար նվազագույն ապահովագրավճարը 37 հազար դրամի փոխարեն սահմանվել է 26 հազար դրամ, առավելագույնը` 54 հազար դրամի փոխարեն` 39 հազար դրամ: Բացի այդ, կցորդը դուրս է եկել ապահովագրման ենթակա ցանկից եւ դարձել ռիսկային գործոն, որի համար նախկինում սահմանված 19 հազար դրամի փոխարեն սահմանված վճարը կկազմի 3-11 հազար դրամ:

Հիշեցնենք, որ մեր կայքի ''Շարժական գույք'' բաժնի տեղեկատվական բազայում տեղադրված են ԱՊՊԱ պայմանագրերի համար նվազագույն եւ առավելագույն սակագները` բերված Հայաստանի ավոտապահովագրողների բյուրոյի կայքից:


19/11/2010
Նորություն. Արդեն ապահովագրվել է մեքենաների 10 տոկոսը

Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Անդրանիկ Օհանջանյանի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնած տեղեկատվության համաձայն, Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) պայմանագրեր են կնքել Հայաստանում գրանցված եւ շահագործվող մոտ 450 հզ տրանսպորտային միջոցների մոտ 10 տոկոսը: Նրա կարծիքով, մինչ տարեվերջ տրանսպորտային միջոցների 80 տոկոսն ապահովագրված կլինեն:

Ըստ Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիայի ներկայացուցչի, տրանսպորտային միջոցների տերերի մեծ մասը պայմանագրերի կնքումը թողնում է վերջին օրերին, նկատի ունենալով, որ ԱՊՊԱ վերջնաժամկետ է սահմանված 2011թ. հունվարի 1-ը:


1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: