REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315

12/01/2011
Նորություն. Նոր Տարում շահավետ փոփոխություններ մեր հաճախորդների համար


Ուրախ ենք REA.AM-ի հազարավոր այցելուներին տեղեկացնել հայտարարությունների տեղադրման պայմանների` ի նպաստ մեր հաճախորդների կատարված 2 կարեւոր փոփոխությունների մասին: Սկսած 2011-ի հունվարի 1-ից, մասնավոր անձանց կողմից հայտարարությունների տեղադրումը մեր կայքում կկատարվի անհամեմատ ավելի շահավետ պայմաններով.

1.
Մեկ հայտարարությունը կտեղադրվի միանգամից երեք լեզուներով` հայերեն, ռուսերեն եւ անգլերեն, իսկ դրա համար սահմանված վճարը կմնա նույնը` ինչ կար, երբ մեկ հայտարարությունը տեղադրվում էր մեկ լեզվով: Օրինակ, եթե նախկինում միայն հայերեն լեզվով մեկ հայտարարությունը կայքում 28 օրով տեղադրելն արժեր 500 դրամ, ապա այժմ մեկ հայտարարությունը միաժամանակ  հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով 28 օրով տեղադրելը կարժենա նույն գինը` 500 դրամ (Մանրամասները տես կայքի ներքեւի մասում գտնվող
«Հայտարարությունների գները» վերնագրի տակ): Սա նշանակում է, որ մեկ հայտարարության տեղադրման գինը նվազում է երեք անգամ, իսկ մեր հաճախորդները հնարավորություն են ստանում իրենց առաջարկը, բացի Հայաստանից, լավագույնս ներկայացնել նաեւ արտերկրում: Հիշեցնենք, որ տարբեր ամիսներին մեր կայք այցելում են մի քանի հազար այցելուներ 50-100 երկրներից:

2. 2010-
ի դեկտեմբերին հայտարարեցինք, որ աշխատանք փնտրող անհատների հայտարարությունները առաջիկա 2 ամիսներին REA.AM-ում կտեղադրվեն անվճար: Այժմ տեղեկացնում ենք, որ, չնայած կայքում հայտարարությունների տեղադրման խորհրդանշական գներին ընդհանրապես, աշխատանք փնտրողների հայտարարությունները հետագայում նույնպես կտեղադրվեն անվճար:



Նոր Տարում խոստանում ենք նոր անակնկալներ:



27/12/2010
Շնորհավոր Նոր Տարի եւ Սուրբ Ծնունդ



 


 



Շնորհավոր Նոր Տարի եւ Սուրբ Ծնունդ:

REA.AM -
ի աշխատակազմը այս մաղթանքն է հղում մեր բոլոր այցելուներին, հաճախորդներին, մեր ժողովրդին, ցանկանում բոլորին հաջողություններ գործունեության մեջ, երջանակություն անձնական կյանքում:



 



Մեր առանձնահատուկ շնորհակալությունն ու բարի ցանկություններն ենք հղում մեր բոլոր գովազդատուներին: Մասնավորապես` Հայաստանի հեռտահաղորդակցության առաջատար «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին, արցախյան հանրահայտ գինիների, կոնյակի եւ օղիների արտադրող ընկերությանը` Ստեփանակերտի կոնյակի գործարանին, «Արարատ հոլլ» ռեստորանին, ավտոմեքենաների ներմուծման խոշոր ընկերություններ` «Մուրանին» ՚եւ «Կարկոմավտոյին», խոշոր կատուցապատող «Գլենդել Հիլզին»:

2011
թ-ին մեր այցելուներին կշարունակենք ներկայացնել բոլոր նորությունները Հայաստանի անշարժ եւ շարժական գույքի, աշխատանքի եւ ծառայությունների ոլորտների վերաբերյալ, համալրել այս ոլորտների տեղեկատվական բազաները, Կանենք հնարավորը REA.AM -ն առավել հանրաճանաչ դարձնելու ուղղությամբ, ինչը  կմեծացնի կայքում տեղադրված հայտարարությանն արձագանքողներ գտնելու հավականականությունը: Ի դեպ, արդեն գործում են  հայտարարությունների տեղադրման նոր առավել շահավետ պայմաններ, որի մասին առաջիկայում լրացուցիչ պարզաբանումներ կտանք:



 



16/12/2010
Նորություն. Նոյեմբերին գործազրկության մակարդակը նվազել է

   «Զբաղվածության պետական ծառայության»գործակալության տվյալներով, 2010-ի նոյեեմբերին (դեկտեմբերի 1-ի դրությամբ) հանրապետությունում գործազրկության մակարդակը թեև տարեսկզբի համեմատ նվազել 0,4 տոկոսով եւ կազմում է 6,9 տոկոս: Գործազրկության մակարդակը միջինից բարձր է Լոռու` 11,1 տոկոս, Սյունիքի` 10,1 տոկոս, Շիրակի` 9,6 տոկոս, Կոտայքի` 9,3 տոկոս, Տավուշի` 8,7 տոկոս մարզերում  եւ Երեւան քաղաքում` 8,1 տոկոս:

    2010
թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմել է  95,3 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 4,6 տոկոսով (99,9 հազար մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 4 տոկոսով (99,3 հազար մարդ): Գործազուրկների թվաքանակը կազմել է աշխատանք փնտրողների 83,8 տոկոսը կամ 79,9 հազար: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3,6 տոկոսով (82,9 հազար մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 2,9 տոկոսով (84,5 հազար մարդ): Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը` 56 հազար կամ գործազուրկների 70,1 տոկոսը:

   
Դեկտեմբերի 1-ի դրությամբ գործազրկության  նպաստի ստացման իրավունք ունի 20467 գործազուրկ, որոնց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 21,4 տոկոսով (26046 մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 22,7 տոկոսով (26487 մարդ):

   
Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 10515 աշխատանք փնտրող, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 18,6 տոկոսով (8557 մարդ): Աշխատանքի տեղավորվածներից 2762-ը երիտասարդներ են:

   
Նոյեմբեր ամսվա ընթացքում գործակալություն է ներկայացվել 1335 թափուր աշխատատեղ: Թափուր աշխատատեղերը հիմնականում բժիշկների, ճարտարապետ տեխնոլոգների, բուժքույրերի, հաշվապահների, գանձապահների, դասավանդողների, մենեջերների, շուկայագետների, խոհարարների, պահածոյագործների, վարորդների, կարողների, գործակալների, վաճառողների, վարսահարդարների, մատնահարդարների, դիմահարդարների, էլեկտրիկների, ավտովերանորոգող փականագործների, ավտովերանորոգողների, գալվանիկների, կռունկավարների, վերելակավարների, հացթուխների, հրշեջների եւ այլ բանվորական մասնագիտությունների գծով են:


09/12/2010
Նորություն. Անվճար հայտարարությունների բացառիկ հնարավորություն մեր կայքում

Շուտով (դեկտեմբերի 26-ին) լրանում է www.rea.am-ի գործունեության 1 տարին: Այդ կապակցությամբ, միայն 2 ամիս` 2010-ի դեկտեմբերին եւ 2011-ի հունվարին, միայն աշխատանք փնտրողների համար հնարավորություն ենք տալիս տեղադրել իրենց հայտարարությունները մեր կայքում անվճար: Դա նաեւ մեր Ամանորյա փոքրիկ նվերն է մեր կայքի միջոցով աշխատանք փնտրող այցելուներին, ինչը միաժամանակ գործատուներին իրենց պահանջներին համապատասխանող աշխատակիցների  գտնելու ավելի լայն հնարավորություններ կընձեռնի:


01/12/2010
Նորություն. Կայքի այցելուների թիվը նոյեմբերին

Ըստ մեր կայքին հոստինգ տրամադրող ամերիկյան ACENET Inc., (http://www.ace-host.net) ընկերության (հոստինգ է տրամադրում տարբեր երկրներում գրանցված ավելի քան 65 հազար կայքերի) արձանագրած վիճակագրական տվյալների, նոյեմբեր ամսվա օրական այցելության միջին ցուցանիշը կազմել է 237, հոկտեմբերինը` 246, սեպտեմբերինը` 245, օգոստոսինը` 224, հուլիսինը` 226, հունիսինը` 220, մայիսինը` 199, ապրիլինը` 195, մարտինը` 189, փետրվարինը` 166 եւ հունվարինը` 70: Աղյուսակ 1-ից երեւում է, որ նոյեմբերին www.rea.am կայքի այցելուների թիվը կազմել է 7116, հոկտեմբերին` 7627, սեպտեմբերին` 7355, օգոստոսին` 6948, հուլիսին` 7027, հունիսին` 6625, մայիսին` 6186, ապրիլին` 5871, մարտին` 5858, փետրվարին` 4655, հունվարին` 2199: Այս տարվա 11 ամիսներին միասին վերցրած կայքի այցելուների ընդհանուր թիվը կազմել է 67467:

Նոյեմբերին մեր կայքի հայտարարություններին, բազային տեղեկություններին, նորություններին ու գովազդին ծանոթացել են 49 երկրներում: Երկրների ցանկին կարող եք ծանոթանալ աղյուսակ 2-ից:


1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: