REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

06/04/2011
Նորություն. Մեքենաների տեխզննումը կամավոր, իսկ դրա համար վճարը` բանկում

  Հայաստանի կառավարությունն ընդունել է անձնական օգտագործման մարդատար ավտոմեքենաների տեխնիկական զննման նոր կարգ: Համաձայն նոր կարգի, մեքենայի գույքահարկը, բնապահպանական վճարը, տեխզննման անցնելու համար սահմանված 2500 դրամ պետտուրքը եւ տեխզննման ծառայությունների 5500 դրամ վճարը կատարվելու է բանկերից որեւէ մեկում: Դրանք վճարելուց հետո, մարդատար ավտոմեքենայի սեփականատերը, ստանում է տեխզննման կտրոնը եւ կարող է այն անմիջապես փակցնել մեքենայի դիմապակուն: Միաժամանակ, նա ստանում է նաեւ մեկ այլ կտրոն, որը նրան իրավունք է տալիս 1 տարվա ընթացքում գնալ տեխզննման կայան եւ կատարել մեքենայի տեխզննում: Այսինքն, տեխզննում անցնելը կամավոր է եւ տեխզննման կայանները (որոնց հասցեներն ու հեռախոսահամարները տեղադրված են մեր կայքի «Շարժական գույք» բաժնի «Տեղեկատվական բազայում») պետք է իրենք առաջարկեն քաղաքացուն մեքենայի տեխնիկական զննումն իրենց մոտ անկացնելու, քանի որ միայն դրանից հետո նրանք կստանան տվյալ քաղաքացու կողմից կատարած վճարումներից իրենց հասանելիք գումարը` 5500 դրամը: Նոր կարգը հնարավորություն է ստեղծում մեքենաների սեփականատերերին ազատել 5 հազար դրամ անօրիանական վճարումներ կատարելուց: Բացի այդ, նրանք հնարավորություն են ունենում լրացուցիչ դիագնոստիկ ստուգում կատարելու փոխարեն, օգտվել արդեն իրենց վճարած տեխզննման ծառայությունից:    

   Նոր կարգը չի տարածվում բեռնատարների ու հասարարական նշանակություն ունեցող տրանսպորտային միջոցների վրա, որոնց տեխզննումը կատարվելու է նախկին ձեւով:





04/04/2011
Նորություն: Անշարժ գույքի գները փետրվարին առանց նկատելի փոփոխությունների

  Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2011-ի փետրվարին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 14834 գործարք, ինչը 54 տոկոսով բարձր է նախորդ ամսվա` հունվարի եւ 10,6 տոկոսով` 2010-ի փետրվարի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը փետրվարին հունվարին համեմատ աճել է 36,9 տոկոսով, իսկ անցյալ տարվա փետրվարի համեմատ` 6,6 տոկոսով: 3538 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 78,3 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 36 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում:

   Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 71,9 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2011-ի հունվարի համեմատ, փետրվարին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 2 անգամ, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ` 19,4 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա փետրվարին հունվարի համեմատ աճել են` 0,7 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

Վարչական շրջաններ    Միջին գները

                                             (դրամ)

                           փետրվար
   փետրվար  հունվար 

                              2010թ.    2011թ.  2011թ.

Կենտրոն              469200    442800    439100

Արաբկիր              370800    356100    352400

Քանաքեռ-
            281200    275200    273400

Զեյթուն  

Նոր-Նորք              234400    228100    225800

Ավան                    235700    231000    228900

Էրեբունի               246500    236300    234700

Շեն•ավիթ              247300    237300    235500

Դավթաշեն            269000    261400    260100

Աջափնյակ            240500    222200    220400

Մալաթիա-

Սեբաստիա           235000    221000    219400

Նուբարաշեն         143500    149000    149000

Միջինը Երևանում
270300    260000    258100

(բացի Նորք-մարաշից)  



Միաժամանակ, աղյուսակից երեւում է, որ անցյալ տարվա փետրվարի համեմատ գրեթե բոլոր վարչական շրջաերում գների անկում է գրանցվել:

Մարզերում, բացառությամբ Երեւանը, փետրվարին վաճառվել են 331 բնակարաններ, որոնց քանակը հունվարի համեմատ աճել է 37,9 տոկոսով, իսկ 2010-ի փետրվարի  համեմատ` 7,8 տոկոսով: Միաժամանակ, բնակարանների միջին գները հունվարի համեմատ նվազել են 0,2 տոկոսով:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները հունվարին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 177 հազար դրամ: Աբովյանում 1 քմ գինը 145 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 150 հազար դրամ: Ապա գալիս են Գորիսը` 139 հազար դրամ, Աշտարակը` 134 հազար դրամ, Իջեւանը եւ Մասիսը 131 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով: Հարկ է նշել, որ բոլոր այս բնակավայրերում նախորդ տարվա փետրվարի համեմատ գները նվազել են:

2011-ի փետրվարին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 336 գործարք, որից 84-ը` Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2011-ի հունվարի համեմատ աճել է 31,3 տոկոսով, իսկ մարզերում` 24,8 տոկոսով: 2010-ի փետրվարի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 13,5 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած նվազել 15,2 տոկոսով: Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2010-ի փետրվարին հունվարին համեմատ նվազել են 0,1 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ    Միջին գները

                                                /դրամ/

                          
փետրվար        փետրվար   հունվար

                               2010թ.        2011թ.       2011թ.

Կենտրոն                 485300    468800    469200

Արաբկիր                379400    378000    379200

Քանաքեռ Զեյթուն  288700    288900    289200

Նորք Մարաշ          284500    275500    275700

Ավան                     238500    243000    243100

Էրեբունի                251700    244000    244300

Շեն•ավիթ               251500    249200    249800

Դավթաշեն             277500    274000    273500

Աջափնյակ             243800    239000    238100

Մալաթիա-
             242300    233600    234600

Սեբաստիա  

Նուբարաշեն          147500    150900    150750

Միջինը Երևանում 
281000    276800    277000

(բացի Նոր Նորքից)  

Անհատական տների դեպքում, աղյուսակից երեում է, որ նախորդ տարվա փետրվարի համեմատ Երեւանի վարչական շրջանների մի մասում աճ է արձանագրվել, մյուս մասում` անկում:

Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները: Այստեղ միջին գները փետրվարին հունվարի համեմատ նվազել են 0,2 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 317 հազար դրամ: Երկրորդը Վաղարշապատն է 1 քմ-ն 164 հազար դրամ, երրորդը Աբովյանը, որտեղ 1 քմ-ն կազմել է 159 հազար դրամ: Ապա գալիս են Գորիսը 143 հազար դրամ, Աշտարակը 142 հազար դրամ, Նոր Հաճնը 136 հազար դրամ, Իջեւանը` 135 հազար դրամ, Եղվարդը` 113 հազար դրամ 1 քմ դիմաց: Այս բնկավայրերի մեծ մասում գների անկում է արձանագրվել նախորդ տարվա փետրվարի նկատմամբ:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2011-ի փետրվարին 2010-ի փետրվարի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 0,7 տոկոսով, աճուրդով վաճառքներինը նվազել 7,7 տոկոսով:

2011-ի փետրվարին, 2011-ի հունվարի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը աճել է 44,1 տոկոսով, իսկ 2010-ի փետրվարի համեմատ նվազել` 23,8 տոկոսով:

Իրականացվել են հիփոթեքային գրավադրման 148 գործարքներ, որից 120-ը` Երեւանում: Հիփոթեքային գրավադրման գործարքներից 83,1 տոկոսն իրականացվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 15,5 տոկոսը` անհատական բնակելի տների, մնացածը հասարակական նշանակության օբյեկտների, այգետնակների եւ հողերի նկատմամբ: 2011-ի հունվարի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակն աճել է 68,2 տոկոսով, ընդ որում Երեւանում` 84,6 տոկոսով, իսկ մարզերում` 21,7 տոկոսով: 2010-ի փետրվարի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակն աճել է 38,3, ընդ որում, Երեւանում` 51,9 տոկոսով, իսկ մարզերում` մնացել անփոփոխ:

Այսպիսով, 2011-ի փետրվարին հունվարի համեմատ գները մեծ փոփոխություններ չեն կրել, իսկ գործարքներն ավելացել են, բայց 2010-ի փետրվարի գների համեմատ գների անկում է գրանցվել:





02/04/2011
Նորություն. Կայքի այցելուների թիվը 2011-ի մարտին

Ըստ մեր կայքին հոստինգ տրամադրող ամերիկյան ACENET Inc., (http://www.ace-host.net) ընկերության արձանագրած վիճակագրական տվյալների, 2011-ի մարտ ամսին www.rea.am կայքի այցելուների թիվը կազմել է 5971 (Աղյուսակ 1), փետրվարի 5368-ի եւ հունվարի 5331-ի դիմաց: Մարտին օրական այցելության միջին ցուցանիշը կազմել է 192, փետրվարի 191-ի եւ հունվարի 171-ի դիմաց:

Մարտին մեր կայքի հայտարարություններին, բազային տեղեկություններին, նորություններին ու գովազդին ծանոթացել են 50 երկրներում (հունվարին 54, փետրվարին` 45 երկրներում): Երկրների ցանկին կարող եք ծանոթանալ
աղյուսակ 2-ից:




28/03/2011
Նորություն մեր գործընկերներից. HTC Desire HD սմարթֆոնը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի սպասարկման կենտրոններում

 Այսուհետ «իվաՍել-ՄՏՍ»-ի սպասարկման կենտրոններում կարելի է ձեռք բերել նաև HTC Desire HD սմարթֆոնը: Android համակարգով HTC Desire HD սմարթֆոնն ապահովում է ինտերնետի օգտագործման կատարյալ հարմարություն: Իսկ 4.3” հսկայական էկրանի, գերժամանակակից ձայնային համակարգի ու տեխնիկական լայն հնարավորությունների շնորհիվ ցանկացած խաղ, կայքերի ու տեսանյութերի դիտումը, ինչպես նաև երաժշտության ունկնդրումը վերածվում են իսկական հաճույքի:

  HTC Desire HD սմարթֆոնն արժե 295000 դրամ: Ձեռք բերելով այն «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի պասարկման կենտրոններում` Դուք կարող եք մասնակցել «Սմարթ բոնուս» ծրագրին և ստանալ 147500 դրամի բոնուս: «ՎիվաՍել-ՄՏՍ» -ի և «Յունիբանկի» համագործակցության շրջանակներում այս մոդելը ևս կարելի է ձեռք բերել ապառիկ:

Ապառիկ վաճառքի պայմաններ

 Կանխավճար   29 500 դրամ

        Ամսական վճար

12 ամիս            24341 դրամ

18 ամիս            16940 դրամ

24 ամիս            13254 դրամ



22/03/2011
Նորություն մեր գործընկերներից. Նոր` BlackBerry® PearlTM 9105 սմարթֆոն «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի սպասարկման կենտրոններում

Այսուհետ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի սպասարկման կենտրոններում կարելի է ձեռք բերել նաև BlackBerry® PearlTM 9105 սմարթֆոնը, որն արժե 190000 դրամ: Սակայն, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի եւ «Յունիբանկի» համագործակցության շրջանակներում այս մոդելը եւս կարելի է ձեռք բերել ապառիկ:

Ապառիկ վաճառքի պայմաններ




Կանխավճար
    19 000 դրամ

          Ամսական վճար

12 ամիս                  15 677 դրամ

18 ամիս              10 910 դրամ

24 ամիս               8 537   դրամ


1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: