REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

11/05/2011
Նորություն մեր գործընկերներից. Բացվել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի նոր սերնդի առաջին սպասարկման կենտրոնը

Երեւանի կենտրոնում` Սայաթ-Նովա 12 հասցեում բացվել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի նոր սերնդի առաջին սպասարկման կենտրոնը: Այն կգործի շաբաթը յոթ օր, ժամը 08:00-ից մինչեւ 24:00:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հետաքրքիր մոտեցում է որդեգրել սպասարկման կենտրոնի ձևավորման հարցում` որակական նոր չափանիշ սահմանելով Հայաստանի բջջային հեռահաղորդակցության ոլորտում: Այս կենտրոնն առաջինն է իր տեսակի մեջ. տարածքն այստեղ կազմակերպված է այնպես, որ գրավիչ եւ հանգիստ միջավայրում հաճախորդը կարողանա լիովին վայելել ընկերության ծառայություններին ու առաջարկվող տեսականուն ծանոթանալու, ինչպես նաեւ փորձարկելու ողջ ընթացքը:

Սպասարկման կենտրոնում կիրառված մի շարք լուծումների շնորհիվ, հեռախոսասարքերը, անլար մոդեմները եւ բաժանորդների համար նախատեսված ուղեցույցները ներկայացված են առավել մատչելի կերպով` հաղորդելով այն ջերմությունը, հոգատարությունն ու հուսալիությունը, որ բնորոշ են «ՎիվաՍել-ՄՏՍ» ապրանքանիշին: Այստեղ լուծված են ոչ միայն տեխնոլոգիական վերջին նվաճումների հիման վրա ստեղծված սարքերի` բաժանորդին պատշաճ կերպով ներկայացնելու, այլեւ վերջինիս առավելագույն հարմարավետություն ապահովելու խնդիրները:


Կենտրոնում տեղադրված են հպումային էկրանով ինքնասպասարկման սարքավորումներ, որոնք այցելուներին թույլ են տալիս ծանոթանալ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ծառայությունների ամբողջ տեսականուն: Գործում է նաեւ հերթերի կառավարման ձայնային համակարգ: Նորաբաց սպասարկման կենտրոնում ներկայացված է ընկերության ծառայությունների ամբողջ տեսականին` միջազգային ռոումինգ, հետվճարային եւ կանխավճարային փաթեթները` համապատասխան սակագնային պլաններով, տարբեր արժեքի վերալիցքավորման քարտերը, ինչպես նաև վճարումների ընդունման, հեռախոսահամարի ընտրության ծառայությունները, տվյալների փոխանակման սակագնային պլանները` 3G մոդեմների եւ Wi-Fi երթուղիչների ընտրության հնարավորությամբ, ամենաբազմազան հեռախոսներ եւ աքսեսուարներ, եւ շատ ավելին:

ՙՍպասարկման որակը բիզնեսի ամենակարեւոր մրցակցային առավելությունն է, եւ նորարարական միջավայրով եւ ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով հագեցած այս նորաբաց սպասարկման կենտրոնը Հայաստանում որակի նոր չափանիշ է սահմանում հաճախորդների սպասարկման ոլորտում: Ընդհանրապես, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ցանկացած սպասարկման կենտրոնում մեկտեղված են բազմաթիվ ծառայություններ, ինչպես նաեւ առկա է շարժական կապի համար նախատեսված սարքերի լայն  ընտրություն: Մենք հետևողականորեն աշխատում ենք սպասարկման կենրոնների թիվն ավելացնելու ուղղությամբ: Մեր սպասարկման ցանցը գործում է երկրի ամբողջ տարածքում ,՚նշել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանի առաջատար բջջային օպերատորն ունի սպասարկման ամենալայն ցանցը` սպասարկման 105 կենտրոն: 



03/05/2011
Նորություն. Կայքի այցելուների թիվը 2011-ի ապրիլին շարունակել է աճել

Ըստ մեր կայքին հոստինգ տրամադրող ամերիկյան ACENET Inc., (http://www.ace-host.net) ընկերության արձանագրած վիճակագրական տվյալների, 2011-ի ապրիլին www.rea.am կայքի այցելուների թիվը կազմել է 6097 (Աղյուսակ 1), մարտի 5971-ի, փետրվարի 5368-ի եւ հունվարի 5331-ի դիմաց: Ապրիլին օրական այցելության միջին ցուցանիշը կազմել է 203, մարտի 192-ի, փետրվարի 191-ի եւ հունվարի 171-ի դիմաց:

Ապրիլին մեր կայքի հայտարարություններին, բազային տեղեկություններին, նորություններին ու գովազդին ծանոթացել են 50 երկրներում (մարտին` 50, փետրվարին` 45, հունվարին` 54 երկրներում)£ Երկրների ցանկին կարող եք ծանոթանալ աղյուսակ 2-ից:



26/04/2011
Նորություն. Պատահարի վայր ժամանելու նոր ժամկետներ

ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվել են Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի հաստատած` ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների պատահարի վայր ժամանելու նոր կանոնները: Համաձայն դրանց, ԱՊՊԱ պատահարի դեպքում, ապահովագրական ընկերությունները պարտավորվում են ապահովել պատահարի վայր իրենց ներկայացուցչի ժամանումը ոչ ուշ, քան այդ մասին հեռախոսազանգ ստանալուց հետո 35 րոպեի ընթացքում Երեւանում եւ մարզկենտրոններում, 80 րոպեի ընթացքում` դրանցից դուրս:

Տեղեկացնենք, որ նախկինում այդ ժամկետները Երեւանում եւ մարզկենտրոններում 45 րոպե էր, իսկ դրանցից դուրս` 90 րոպե:



15/04/2011
Նորություն մեր գործընկերներից. ՀՀ Կենտրոնական բանկի եւ Ավտոապահովագրողների բյուրոյի համատեղ հայտարարությունը

      Համաձայն շրջանառվող տեղեկությունների և բանավոր ստացված բողոքների` ԱՊՊԱ իրականացնող առանձին ապահովագրական ընկերություններ մերժում են որպես տաքսի օգտագործվող ավտոմեքենաների ԱՊՊԱ պայմանագրերի կնքումը: Ստեղծված իրավիճակի պայմաններում ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությունները պարտավոր են ԱՊՊԱ պայմանագիր կնքել իրենց դիմած և ԱՊՊԱ պայմանագիր կնքելու իրավունք ունեցող ցանկացած անձի հետ` ՀՀ-ում հաշվառված ավտոտրանսպորտային միջոցների համար նվազագույնը 3 ամիս և առավելագույնը 1 տարի ժամկետով, ընդ որում ժամկետի ընտրությունը կատարվում է Ձեր կողմից: Համապատասխանաբար ԱՊՊԱ պայմանագիր կնքելու իրավունք ունեցող  ապահովա­գրա­կան ընկերության կողմից ԱՊՊԱ պայմանագրի կնքումը բանավոր մերժելու դեպքում խնդրում և հորդորում ենք, որպեսզի ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պահանջը ապահովա­գրական ընկերությանը ներկայացնեք գրավոր ձևով: ԱՊՊԱ պայմանագիր կնքելուց հրաժարվելու կամ դիմումին չպատասխանելու դեպքում խնդրում ենք դիմել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԲՅՈՒՐՈ


հեռ` 58 00 43, 58 00 34, հասցե` Թումանյան 8, 3-րդ հարկ, էլ. փոստ` info@paap.am


 կամ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ


հեռ` 59 26 97, 59 26 98, հասցե` Վ. Սարգսյան 6,  էլ. փոստ` consumerinfo@cba.am


առկայության դեպքում ներկայացնելով Ձեր գրավոր դիմումը ապահովագրական ընկերու­թյուն­ում մուտքագրման փաստը հավաստող փաստաթուղթ կամ դիմումի գրավոր մերժումը:


 



11/04/2011
Նորություն. Ընդանենը 250 դրամ 28 օրով մեկ հայտարարության համար

2011-ի սկզբին մեր այցելուներին տեղեկացրել էինք www.rea.am-ում գնային փոփոխությունների մասին եւ նշել, որ առաջիկայում կլինեն նոր անկնկալներ: Այժմ հայտնում ենք դրանցից մեկի մասին: Այսուհետեւ, մեր կայքում միանգամից երեք լեզուներով, մեկ հայտարարության գինը կարժենա ընդամենը 250 դրամ (բացառությամբ գլխավոր էջում երեւացող 4-ական հայտարարությունների), նախկին 500 դրամի փոխարեն: Ընդ որում, սա ակցիա չէ, այլ նոր գնային քաղաքականություն: Փաստորեն, սիմվոլիկ վճարում իրականացնելով, հնարավորություն եք ստանում Ձեր հայտարարությունը հասանելի դարձնել ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում, եւ ոչ միայն հայերեն, այլ նաեւ ռուսերեն եւ անգլերեն:

Տեղեկացնենք, որ մեր կայքը մշտապես գովազդվում է տարբեր լրատվական կայքերում (այս պահին` azg.am, report.am, sportinfo.am, armbanks.am), տեղեկատվական բուկլետներով, էլեկտրոնային նամակներով (e-mail), sms հաղորդագրություններով, մասնակցել է առեւտրարդյունաբերական ցուցահանդեսներին, գովազդվել թերթերում: Ինչը նշանակում է, որ հայտարարությանը արձա•անքողներ գտնելու հավանականությունն ավելի մեծ է, քան այլ, անվճար հայտարարություններ առաջարկող կայքերի դեպքում: Միայն աշխատանք փնտրողների համար հայտարարությունները մեզ մոտ անվճար են: Հայտարարությունների տեղադրման գների, ձեւերի եւ այլ մանրամասների մասին կարող եք ծանոթանալ մեր կայքի «Հայտարարությունների գները» տողից` էջի ներքեւի հատվածում: 

Հիշեցնում ենք նաեւ մեր կայքի մեկ այլ առավելության մասին` անշարժ եւ շարժական գույքի, աշխատանքի եւ ծառայություների ոլորտների վերաբերյալ նորությունների օպերատիվ տեղադրումը եւ այս ոլորտների մասին բազային տվյալների առկայությունը «Տեղեկատվական բազաներում»:




1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: