REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315

28/09/2011
Նորություն. 15013 դիմումներին 2,85 մլրդ դրամի հատուցում ԱՊՊԱ-ի ներդրման առաջին 8 ամիսներին

2011 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով տուժած մոտ 13850 անձանց համար վճարվել են ընդհանուր առմամբ շուրջ 2,85  մլրդ դրամի ապահովագրական հատուցումներ, իսկ շուրջ 1 մլրդ դրամի ապահովագրական հատուցումները գտնվում են կարգավորման փուլում: Հատուցում ստանալու համար ներկայացվել են 15013 դիմումներ: Մերժվել են 89 դիմումներ, հատուցումից հրաժարվելու դիմումների քանակը 390 է եղել: Մեկ ապահովագրական հատուցման միջին մեծությունը կազմել է մոտ 205 հազար  դրամ: ԱՊՊԱ համակարգի ներդրման 8 ամսիների գործունեության տեղեկությունները սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած խորհրդարանական լսումների ժամանակ ներկայացրել է Հայաստանի ավոտապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը: Նա նշել է, որ անկանխատեսելի խնդիրներ այս ընթացքում չեն եղել եւ հասարակության մեջ եղած լարվածությունը համակարգի ներդրման պահին այժմ էապես նվազել է:

Հայաստանի ավոտապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենի զեկույցում նշվել է, որ սակագնային համակարգը ձեւավորելու համար առաջին տարվա համար կանխատեսվել էր ճանապարհատրանսպորտային շուրջ 20 հազար հինգ հարյուր պատահար կամ օրական մոտ 56 պատահար: Սակայն 8 ամսվա արդյունքները գերազանցել են կանխատեսումները: Գրանցվել է օրական 62 պատահար, ինչը 9 տոկոսով ավելին է եղել, քան սպասվում էր: 2011-ի օգոստոսի 31-ի դրությամբ հատուցումների կամ վնասաբերության մակարդակն ԱՊՊԱ ոլորտում կազմել է մոտ 48 տոկոս: Խոսքը փաստացի վճարված հատուցումների եւ հավաքված ապահովագրավճարների հարաբերության մասին է: «Այսինքն, ունենք երկու իրողություն. վնասաբերության մակարդակի փաստացի շեղում եւ ծախսերի մակարդակի գերազանցում», ասել է Վահան Ավետիսյանը:

Հայաստանի ավոտապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենի տեղեկացմամբ, ներկայումս Կենտրոնական բանկում եւ բյուրոյում ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների եւ ակտուարների մասնակցությամբ ընթանում են քննարկումներ կապված ԱՊՊԱ համակարգում վնասաբերության մակարդակի կանխատեսվող միտումների վերաբերյալ: Քննարկումների ընթացքում հիմնական խնդիրն այն է, որ ընդամենը ութ ամսվա վիճակագրությունը չի կարող բավարար լինել որոշակի օբյեկտիվ դատողություններ եւ եզրահանգումներ կատարելու համար: Անհրաժեշտ է  առնվազն մեկ տարվա վիճակագրություն, որը թույլ կտա մասնագետներին առավել ճշգրիտ կանխատեսել 2012-ի վնասաբերության մակարդակի միտումները եւ ԱՊՊԱ սակագների փոփոխությունների հնարավորությունը եւ բնույթը: Քննարկվում են նաեւ որոշ ռիսկային գործակիցների չափը փոփոխելու կամ կիրառելու անհրաժեշտության հարցերը: Մասնավորապես, առաջարկվում է միայն անձնական օգտագործման ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ կնքվող ԱՊՊԱ պայմանագրերի համար այս տարվանից կիրառել «տրանսպորտային  միջոցի շահագործման տարեկան ինտենսիվություն՚» ռիսկային գործակիցը, ինչպես նաեւ նախատեսվում է միայն «Տաքսի, վարձակալություն, հանրային տրանսպորտ (երթուղային տաքսիների մասով) գործակցի արժեքի վերանայում, քանի որ տվյալ օգտագործման նպատակով ռիսկային խմբի վնասաբերության մակարդակն այսօր 133 տոկոսի սահմաններում է:





23/09/2011
Նորություն. Rea.am-ը Google որոնողական համակարգի առաջին էջում


Տեղեկացնում ենք մեր այցելուներին, որ Rea.am-ն իր մի շարք ցուցանիշներով Google որոնողական համակարգի առաջին էջում է: Մասնավորապես



 




1. «վաճառվում է բնակարան», «վաճառվում է առանձնատուն», «վաճառվում է հողատարածք», «առաջարկում ենք աշխատանք» արտահայտություններով` Rea.am-ը հայտնվում է Google-ի 1-ին էջի 1-ին տողում:




 


2. «հայտարարությունների կայք»,  «շարժական գույք» , «փնտրում եմ աշխատանք Երեւանում» արտահայտություններով` 1-ին էջի 2-րդ տողում,




 


3. «վարձով բնակարան» արտահայտությամբ` 1-ին էջի 3-րդ տողում,




 


4. «անշարժ գույք» արտահայտությամբ 1-ին էջի 7-րդ տողում,




 


5. «փնտրում եմ աշխատանք» 1-ին էջի 3-րդ տողում ,



6.
«վաճառվում է ավտոմեքենա»` 1-ին էջի 8-րդ տողում եւ այլն,



Նման ցուցանիշներ Google-ում չունի այս ոլորտներում գործող այլ կայքերից ոչ մեկը, ինչը վկայում է Rea.am-ի բարձր վարկանիշի եւ նրանում տեղադրվող հայտարարությունների (անշարժ գույք, շարժական գույք, աշխատանք, ծառայություններ) եւ գովազդների արդյունավետության մասին:




08/09/2011
Նորություն. Զբաղվածության պետական ծառայության աշխատանքի առաջարկի հայտարարությունները մեր կայքում


Տեղեկացնում ենք մեր այցելուներին, որ Rea.am-ի եւ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, տարբեր մասնագիտությունների գծով թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններն արդեն տեղադրվում են մեր կայքում: Այսպիսով, աշխատանք փնտրողների համար զգալիորեն բարձրանում են մեր կայքի միջոցով աշխատանք գտնելու հնարավորությունները: Դրա համար անհրաժեշտ է հետեւել մեր հայտարարություններին եւ Ձեզ համապատասխան աշխատանքի առաջարկի հայտարարությունը գտնելիս, զանգահարել ծառայության` Ձեր բնակության վայրի տարածքային կենտրոն: Յուրաքանչյուր հայտարարության «Մանրամասն»-ի մեջ հղում է կատարված ծառայության կայքի այն էջին, որտեղ գտնվում են բոլոր տարածքային կենտրոնների հասցեներն ու հեռախոսահամարները:


Հիշեցնում ենք նաեւ, որ քաղծառայության թափուր աշխատատեղերի մասին մրցույթների հայտարարություններին նույնպես կարող եք ծանոթանալ մեր կայքի «Աշխատանք» բաժնում, բայց «Տեղեկատվական բազայից»` ՀՀ Քաղ. ծառայության խորհրդի մրցույթները` վերնագրի տակ:




06/09/2011
Նորություն. Կայքի այցելուների թիվը 2011-ի օգոստոսին

Ըստ մեր կայքին հոստինգ տրամադրող ամերիկյան ACENET Inc., (http://www.ace-host.net)  ընկերության արձանագրած վիճակագրական տվյալների, 2011-ի օգոստոսին www.rea.am կայքի այցելուների թիվը կազմել է 6069 (Աղյուսակ 1): Հուլիսին այդ ցուցանիշը 5833 էր, հունիսին` 6002 էր,  մայիսին` 5854, ապրիլին` 6097, մարտին` 5971, փետրվարին` 5368 եւ հունվարին` 5331: Օգոստոսին օրական այցելության միջին ցուցանիշը կազմել է 195, հուլիսին` 188, հունիսին` 200, մայիսին` 188, ապրիլին` 203, մարտին` 192, փետրվարին` 191-ի եւ հունվարին` 171:

Հուլիսին մեր կայքի հայտարարություններին, բազային տեղեկություններին, նորություններին ու գովազդին ծանոթացել են 50 երկրներում (հուլիսին 53, հունիսին` 43, մայիսին 49, ապրիլին` 50, մարտին` 50, փետրվարին` 45, հունվարին 54 երկրներում):





26/08/2011
Նորություն. Անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները 2011-ի հուլիսին պակասել են


 



Անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները 2011-ի հուլիսին պակասել են




Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2011-ի հուլիսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 13960 գործարք, ինչը 17,7 տոկոսով ցածր է նախորդ ամսվա` հունիսի համեմատ եւ 2,2 տոկոսով բարձր` 2010-ի հուլիսի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը հուլիսին հունիսի համեմատ նվազել է 10,1 տոկոսով, իսկ անցյալ տարվա հուլիսի համեմատ աճել` 1,7 տոկոսով: 3830 օտարման գործարքներից առուվաճառքներինը կազմել է 73,7 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 39,8 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում:

Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 66,6 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2011-ի հունիսի համեմատ, հուլիսին բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 13,7 տոկոսով, իսկ նախորդ տարվա հուլիսի համեմատ աճել` 1,7 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա հուլիսին հունիսի համեմատ աճել են` 0,4 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ    Միջին գները     (դրամ)

   

                                                  2010թ. հուլիս     2011թ. հուլիս     2011թ. հունիս



Կենտրոն                                           472000             440200                 441000

Արաբկիր                                           389000             344600                 342000

Քանաքեռ-Զեյթուն                           294400             262500                 262700

Նոր-Նորք                                          240400              226300                 223800

Ավան                                                 245800              240400                 236700

Էրեբունի                                           253000              240000                 234400

Շենգավիթ                                         257900             223800                  227000

Դավթաշեն                                       274100              260400                  261400

Աջափնյակ                                        237400              224800                 225600

Մալաթիա-Սեբաստիա                    247000              225700                 221100

Նուբարաշեն                                     147800              146400                 148700

Միջինը Երևանում                           278100              257700                 256800

(բացի Նորք-Մարաշից)

 

Մարզերում, բացառությամբ Երեւանը, հուլիսին վաճառվել են 309 բնակարաններ, որոնց քանակը հունիսի համեմատ նվազել է 6,4 տոկոսով, իսկ 2010-ի հուլիսի համեմատ` 4,9 տոկոսով: Բնակարանների միջին գները մարզերում մայիսի համեմատ աճել են 0,4 տոկոսով:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները հուլիսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 188 հազար դրամ: Վաղարշապատում (Էջմիածնում) 1 քմ գինը 141 հազար դրամ է կազմել, Աբովյանում` 140 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակը` 128 հազար դրամ, Իջեւանը 125 հազար դրամ, Գորիսը` 122 հազար դրամ, Մասիսը 114 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

2011-ի հուլիսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 371 գործարք, որից 94-ը` Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առուվաճառքի գործարքների քանակը 2011-ի հունիսի համեմատ նվազել է 21,7 տոկոսով, իսկ մարզերում` 3,1 տոկոսով: 2010-ի հուլիսի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 7,8 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած 12,9 տոկոսով: Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2011-ի հուլիսին հունիսի համեմատ գրեթե մնացել են անփոփոխ (աճել են 0,1 տոկոսով): Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ      Միջին գները       (դրամ)



                                               2010թ. հուլիս    2011թ. հուլիս    2011թ. հունիս



Կենտրոն                                        488200              459200             461000

Արաբկիր                                        404800              374100             372200

Քանաքեռ Զեյթուն                        297000              272100             274000

Նորք Մարաշ                                 287400              283200             284100

Ավան                                              256000              243700             242900

Էրեբունի                                        263000              245600             241600

Շենգավիթ                                      269200              235500             237000

Դավթաշեն                                     288100              274800             274900

Աջափնյակ                                     251300              236900             238200

Մալաթիա Սեբաստիա                 255100              233900             231100

Նուբարաշեն                                  149100              150100             149900

Միջինը Երևանում                        291700               273600             273400

(բացի Նոր Նորքից)   



Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները: Այստեղ միջին գները հուլիսին հունիսի համեմատ աճել են 0,6 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 309 հազար դրամ: Երկրորդը Վաղարշապատն է 1 քմ-ն 160 հազար դրամ, երրորդը Աբովյանը, որտեղ 1 քմ-ն կազմել է 147 հազար դրամ: Ապա գալիս են Իջեւանը` 134 հազար դրամ, Աշտարակը 132 հազար դրամ, Գորիսը 131 հազար դրամ, Նոր Հաճնը` 127 հազար դրամ 1 քմ դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2011-ի հուլիսին 2010-ի հուլիսի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 7,7 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` աճել 12,3 տոկոսով: Ընդ որում, Երեւանում նվազել է 57,1 տոկոսով:

2011-ի հուլիսին 2011-ի հունիսի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը նվազել է 13,8 տոկոսով, իսկ 2010-ի հուլիսի համեմատ` 20 տոկոսով:

Իրականացվել են հիփոթեքային գրավադրման 188 գործարքներ, որից 145-ը` Երեւանում: Հիփոթեքային գրավադրման գործարքներից 79,3 տոկոսն իրականացվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 11,2 տոկոսը` անհատական բնակելի տների, մնացածը հասարակական նշանակության օբյեկտների, այգետնակների եւ հողերի նկատմամբ: 2011-ի հունիսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակ նվազել է 10,9 տոկոսով, ընդ որում, Երեւանում` 8,8 տոկոսով, իսկ մարզերում` 17,3 տոկոսով: 2010-ի հուլիսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակն աճել է 19 տոկոսով, ընդ որում, Երեւանում` 19,8 տոկոսով, իսկ մարզերում` 16,2 տոկոսով:

Այսպիսով, հուլիսին Հայաստանի անշարժ գույքի շուկայում զգալիորեն կրճատվել են առուվաճառքի գործարքները, իսկ գները նախորդ ամսվա համեմատ գրեթե անփոփոխ են մնացել:




 



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: