REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315

01/11/2011
Նորություն. Կայքի վարկանիշը հոկտեմբերին


Ըստ մեր կայքին հոստինգ տրամադրող ամերիկյան ACENET Inc., (http://www.ace-host.net)  ընկերության արձանագրած վիճակագրական տվյալների, 2011-ի հոկտեմբերին www.rea.am կայքի այցելուների թիվը կազմել է 6098 (1-ին աղյուսակ):  Սեպտեմբերին այդ ցուցանիշը 6125 էր, օգոստոսին` 6069, հուլիսին` 5833, հունիսին` 6002,  մայիսին` 5854, ապրիլին` 6097, մարտին` 5971, փետրվարին` 5368 եւ հունվարին` 533: Հոկտեմբերին օրական այցելության միջին ցուցանիշը կազմել է 197, սեպտեմբերին` 204, օգոստոսին` 195, հուլիսին` 188, հունիսին` 200, մայիսին` 188, ապրիլին` 203, մարտին` 192, փետրվարին` 191-ի եւ հունվարին` 171:


Հոկտեմբերին մեր կայքի հայտարարություններին, բազային տեղեկություններին, նորություններին ու գովազդին ծանոթացել են 52 երկրում (սեպտեմբերին 47, օգոստոսին` 50, հուլիսին 53, հունիսին` 43, մայիսին 49, ապրիլին` 50, մարտին` 50, փետրվարին` 45, հունվարին 54 երկրներում):



27/10/2011
Նորություն. Պարզեցվում է մեքենաների գրանցման գործընթացը


Տրանսպորտային միջոցների պետական հաշվառման եւ դրանց սեփականության իրավունքի պետական գրանցման գործընթացը պարզեցնելու նպատակով, հոկտեմբերի 27-ին Հայաստանի կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած իր երկու որոշումներում եւ վերացրել նշված գործընթացներն իրականացնելիս քաղաքացիներից եւ իրավաբանական անձանցից տեխնիկական զննության եւ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) գործող կտրոններ ներկայացնելու պահանջը:



20/10/2011
Նորություն. Միասնական վճարներ եւ առանց նոտարի գործարքներ` կադասատրի համակարգում


Անշարժ գույքի կադաստրի համակարգում 2012 թվականի հունվարի 1-ից  կատարվելու են մի շարք կարեւոր փոփոխություններ£


1. Կմիասնականացվեն անշարժ գույքի կադաստրի համակարգում պետական գրանցման եւ տեղեկատվության տրամադրման ծառայությունների վճարները£ Պահպանելով ներկայումս կիրառվող որոշ արտոնություններ, եկող տարվանից պետական գրանցման միասնականացված վճարը կկազմի 25 հզ. դրամ, տեղեկատվության տրամադրման վճարըª 10 հզ. դրամ:


2. Կվերանա անշարժ գույքի գործարքների պարտադիր նոտարական վավերացման պահանջը£ Անշարժ գույքի գործարքը կողմերը կարող են կնքել կադաստրի պետական կոմիտեի որեւէ սպասարկման գրասենյակում` անկախ գույքի գտնվելու վայրից, հանձնելով այն պետական գրանցման: Ընդ որում, ստորագրությունների իսկության ճանաչմամբ գործարքի կնքման համար վճարումներ չեն նախատեսվում: Այսինքն, անշարժ գույքի գործարքի կնքումն ու գործարքից ծագող իրավունքների պետական գրանցումը տեղի կունենա մեկ ատյանում:


Բացի դրանից.


Կադաստրի համակարգում կգործեն նոր կառուցվածքային միավորներ` սպասարկման գրասենյակներ, որոնք կապահովեն քաղաքացիներից դիմումների ընդունումն ու ավարտական փաստաթղթերի (վկայականներ, տեղեկանքներ եւ այլն) տրամադրումը նրանց£ Էլեկտրոնային ստորագրություն ունեցող անձինք հնարավորություն կունենան դիմումները ներկայացնել առցանցª կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական վեբկայքի միջոցով£ Դիմումներ ներկայացրած քաղաքացիներին կտրամադրվի դիմումի մուտքագրման համար (բանալի), որի օգնությամբ կոմիտեի պաշտոնական վեբկայքի միջոցով նրանք կհետեւեն իրենց դիմումի քննարկման ընթացքին£ Նախատեսվում է նաեւ ամբողջությամբ մասնավորեցնել անշարժ գույքի հաշվառման (չափագրման) գործառույթը£ Այն կիրականացվեն մասնագիտացված մասնավոր կազմակերպությունները£



04/10/2011
Նորություն. Անշարժ գույքի գները Հայաստանում օգոստոսին նվազել են


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2011-ի  օգոստոսսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 15653 գործարք, ինչը 12,1 տոկոսով բարձր է նախորդ ամսվա` հուլիսի համեմատ եւ 4,6 տոկոսով` 2010-ի օգոստոսի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը օգոտոսին հուլիսի համեմատ աճել է 14,4 տոկոսով, իսկ անցյալ տարվա օգոտոսի համեմատ` 7,4 տոկոսով: 4382 օտարման գործարքներից առուվաճառքներինը կազմել է 72,9 տոկոսը£ Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 39,3 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում:


 Մայրաքաղաքում առուվաճառքի գործարքների 68,8 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2011-ի հուլիսի համեմատ, օգոստոսին բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 18,3 տոկոսով, իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ նվազել` 2,8 տոկոսով:


Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա օգոստոսին հուլիսի համեմատ նվազել են` 0,4 տոկոսով£ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.


Վարչական շրջաններ         Միջին գները  /դրամ/


                                     2010թօգոստոս        2011թ.օգոստոս      2011թհուլիս


Կենտրոն                               462800                     438200                   440200


Արաբկիր                               382000                     337800                   344600


Քանաքեռ-Զեյթուն                 290800                    262900                   262500


Նոր-Նորք                               236600                    226600                   226300


Ավան                                     242200                    247400                   240400


Էրեբունի                                250200                    234300                   240000


Շենգավիթ                              253000                    223100                   223800


Դավթաշեն                             274500                    258100                  260400


Աջափնյակ                             234100                    221200                  224800


Մալաթիա-Սեբաստիա          242500                    227400                   225700


Նուբարաշեն                          147800                    145400                  146400


Միջինը Երևանում                  274200                    256600                  257700


/բացի Նորք-Մարաշից/          


 Մարզերում, բացառությամբ Երեւանը, օգոստոսին վաճառվել են 401 բնակարաններ, որոնց քանակը հուլիսի համեմատ աճել է 29,8 տոկոսով, իսկ 2010-ի օգոստոսի համեմատ` 7,8 տոկոսով: Բնակարանների միջին գները մարզերում հուլիսի համեմատ նվազել են 0,2 տոկոսով:


Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները օգոստոսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 188 հազար դրամ: Վաղարշապատում (Էջմիածնում) 1 քմ գինը 137 հազար դրամ է կազմել, Աբովյանում` 136 հազար դրամ£ Ապա գալիս են Աշտարակը` 124 հազար դրամ, Իջեւանը 124 հազար դրամ, Գորիսը` 123 հազար դրամ, Մասիսը 113 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:


2011-ի օգոստոսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առուվաճառքի 493 գործարք, որից 128-ը` Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առուվաճառքի գործարքների քանակը 2011-ի հուլիսի համեմատ աճել է 36,2 տոկոսով, իսկ մարզերում` 31,8 տոկոսով: 2010-ի օգոստոսի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 29,3 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած` 13,7 տոկոսով: Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2011-ի օգոստոսին հուլիսի համեմատ նվազել են 0,4 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.


Վարչական շրջաններ         Միջին գները /դրամ/

                                                  

                                        2010թօգոստոս    2011թօգոստոս    2011թհուլիս


Կենտրոն                                 486500                 453400                   459200


Արաբկիր                                 403200                 363300                   374100


Քանաքեռ Զեյթուն                   297400                 269100                   272100


Նորք Մարաշ                           285600                 292100                   283200


Ավան                                       254600                 250800                  243700


Էրեբունի                                  261300                 240800                  245600


Շենգավիթ                                266700                 235000                  235500


Դավթաշեն                               287400                 272400                  274800


Աջափնյակ                               250100                 234000                  236900


Մալաթիա Սեբաստիա             254100                 235600                  233900


Նուբարաշեն                            149900                 150100                   150100


Միջինը Երևանում                    290600                 272400                   273600

(
բացի Նոր Նորքից)                 


 Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները: Այստեղ միջին գները օգոստոսին հուլիսի համեմատ աճել են 0,1 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 309 հազար դրամ: Երկրորդը Վաղարշապատն է 1 քմ-ն 158 հազար դրամ, երրորդը Աբովյանը, որտեղ 1 քմ-ն կազմել է 144 հազար դրամ: Ապա գալիս են Իջեւանը` 133 հազար դրամ, Գորիսը 132 հազար դրամ, Աշտարակը` 128 հազար դրամ, Նոր Հաճնը` 128 հազար դրամ 1 քմ դիմաց:


Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2011-ի օգոստոսին 2010-ի օգոստոսի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 4,9 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 33,6 տոկոսով: Ընդ որում, Երեւանում վերջին ցուցանիշը նվազել է 75 տոկոսով:


2011-ի օգոստոսին 2011-ի հուլիսի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը նվազել է 2 տոկոսով, իսկ 2010-ի օգոստոսի համեմատ` 17,9 տոկոսով:



03/10/2011
Նորություն. Կայքի այցելուների թիվը 2011-ի սեպտեմբերին


Ըստ մեր կայքին հոստիգ տրամադրող ամերիկյան ACENET Inc., (http://www.ace-host.net)  ընկերության արձանագրած վիճակագրական տվյալների, 2011-ի սեպտեմբերին www.rea.am կայքի այցելուների թիվը կազմել է 6125  (Աղյուսակ 1):  Օգոստոսին այդ ցուցանիշը 6069  էր, հուլիսին` 5833, հունիսին` 6002,  մայիսին` 5854, ապրիլին` 6097, մարտին` 5971, փետրվարին` 5368 եւ հունվարին` 533: Սեպտեմբերին օրական այցելության միջին ցուցանիշը կազմել է 204, օգոստոսին` 195, հուլիսին` 188, հունիսին` 200, մայիսին` 188, ապրիլին` 203, մարտին` 192, փետրվարին` 191-ի եւ հունվարին` 171:


Սեպտեմբերին մեր կայքի հայտարարություններին, բազային տեղեկություններին, նորություններին ու գովազդին ծանոթացել են 47  երկրներում (օգոստոսին` 50, հուլիսին 53, հունիսին` 43, մայիսին 49, ապրիլին` 50, մարտին` 50, փետրվարին` 45, հունվարին 54 երկրներում):



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: