REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

12/01/2012
Նորություն. Կայքի վարկանիշը 2011-ի նոյեմբերին եւ դեկտեմբերին



Ըստ մեր կայքին հոստինգ տրամադրող գերմանական HOSTERGIGANT.NET ընկերության արձանագրած վիճակագրական տվյալների, www.rea.am կայքի այցելուների թիվը 2011-ի նոյեմբերին կազմել է 6167, դեկտեմբերին 6058 (Տես աղյուսակը): Հոկտեմբերին այդ ցուցանիշը 6098 էր, սեպտեմբերին` 6125, օգոստոսին` 6069, հուլիսին` 5833, հունիսին` 6002,  մայիսին` 5854, ապրիլին` 6097, մարտին` 5971, փետրվարին` 5368 եւ հունվարին` 533: Դեկտեմբերին օրական այցելության միջին ցուցանիշը կազմել է 195, նոյեմբերին` 205, հոկտեմբերին 197, սեպտեմբերին` 204, օգոստոսին` 195, հուլիսին` 188, հունիսին` 200, մայիսին` 188, ապրիլին` 203, մարտին` 192, փետրվարին` 191-ի եւ հունվարին` 171:

Դեկտեմբերին մեր կայքի հայտարարություններին, բազային տեղեկություններին, նորություններին ու գովազդին ծանոթացել են 48 երկրներում, նոյեմբերին` 51 (հոկտեմբերին 52, սեպտեմբերին 47, օգոստոսին` 50, հուլիսին 53, հունիսին` 43, մայիսին 49, ապրիլին` 50, մարտին` 50, փետրվարին` 45, հունվարին 54 երկրներում):



30/12/2011
Շնորհավոր ՆՈՐ ՏԱՐԻ եւ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ


REA.AM -ի աշխատակազմն իր Ամանորյա շնորհավորանքներն է հղում մեր բոլոր այցելուներին, հաճախորդներին, մեր ոզջ ժողովրդին, ցանկանում բոլորին հաջողություններ, բարեկեցություն, երջանակություն:



Մեր առանձնահատուկ շնորհակալությունն ու բարեմաղթանքները մեր գործընկերներին` Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյին, խոշոր կառուցապատող «Գլենդել Հիլզին», «Արարատբանկին»:

2012
թ-ին մեր այցելուներին կշարունակենք ներկայացնել բոլոր նորությունները Հայաստանի անշարժ եւ շարժական գույքի, աշխատանքի եւ ծառայությունների ոլորտների վերաբերյալ, համալրել այս ոլորտների տեղեկատվական բազաները, տեղադրել  հայտարարությունները, ինչպես նաեւ առավել հանրաճանաչ դարձնել REA.AM -ը` բարձրացնելով կայքում տեղադրված գովազդների եւ մասնավոր անձանց հայտարարությունների արդյունավետությունը

Կայքում հայտարարություն տեղադրողների համար գործում են նոր, շահավետ պայմաններ, որոնց մասին կմանրամասնենք անմիջապես տոնական օրերից հետո:




27/12/2011
Նորություն մեր գործընկերներից. Ավտոապահովագրողների բյուրոն հիշեցնում է` ԱՊՊԱ պայմանագրերի կնքումը պարտադիր է

             Հարգելի քաղաքացիներ, 

Շրջանառվում է տեղեկատվություն, թե 2012 թվականի համար ԱՊՊԱ պայմանագրերի կնքումն այլևս պարտադիր չէ և ավտոսեփականատերերը ինքնուրույն են որոշում ձեռքբերել ԱՊՊԱ պայմանագրեր, թե ոչ: Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն պաշտոնապես հայտարարում է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, իսկ նման տեղեկատվություն տարածողները նպատակ ունեն ապակողմնորոշել հասարակությանը, ինչը մեր համոզմամբ կարող է լրացուցիչ խնդիրներ և լարվածություն ստեղծել ԱՊՊԱ պայմանագիր չկնքած ավտոսեփականատերերի և վարորդների համար: Եվս մեկ անգամ հարկ ենք համարում հիշեցնել, որ`

1.    Հայաստանի Հանրապետությունում հաշվառված ավտոմեքենաների համար ԱՊՊԱ պայմանագրի առկայությունը պարտադիր է,

2.    ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված է տուգանք` յուրաքանչյուր տասն օրը մեկ 5000 և տարեկան առավելագույն 50.000 ՀՀ դրամ` անկախ այն հանգամանքից, թե ավտոմեքենան փաստացի օգտագործվում է, թե ոչ,

3.    առանց ԱՊՊԱ պայմանագրի ավտոմեքենան վարելու համար սահմանված տուգանքը 50 000 դրամ է, իսկ մեքենայի վրա ժամկետանց կտրոն փակցված լինելու դեպքում սահմանված տուգանքը 150 000 դրամ է:

Վերոգրյալից ելնելով Հայաստանի  ավտոապահովագրողների  բյուրոն հորդորում է բոլոր ավտոսեփականատերերին ձեռք բերել ԱՊՊԱ պայմանագրեր:

Հիշեցնենք, որ`

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն  հիմնադրվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից և իր փաստացի գործունեությունը սկսել է 2010 թվականի սեպտեմբերի 1-ից: Բյուրոյին ներկայումս անդամակցում են թվով ութ ապահովագրական ընկերություններ: Բյուրոյի գործունեության նպատակը ԱՊՊԱ համակարգի կայունության և զարգացման ապահովումն է, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտում տուժած անձանց շահերի պաշտպանությունը: Բյուրոն իր նպատակների իրագործման համար ընդունում է կանոններ և որոշումներ ԱՊՊԱ ոլորտի և այդ ոլորտում գործունեություն իրականացնող ապահովագրական ընկերությունների համար և սահմանված կարգով հսկողություն իրականացնում այդ կանոնների և որոշումների կատարման նկատմամբ:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո

հասարակայնության հետ կապերի ծառայություն




25/12/2011
Նորություն մեր գործընկերներից. HTC սմարթֆոններ եւ տոնական ցածր գներ` BlackBerry® BoldTM 9700 եւ BlackBerry® Storm2TM 9520 սմարթֆոնների համար «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից

Նորություն մեր գործընկերներից.HTC սմարթֆոնների նոր մոդելներ եւ տոնական ցածր գներ` BlackBerry® BoldTM 9700 եւ BlackBerry® Storm2TM 9520 սմարթֆոնների համար «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից



Ինչպես տեղեկացանք «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից, ս.թ. դեկտեմբերի 8-ից մինչեւ հաջորդ տարվա հունվարի 13-ը ընկերության սպասարկման կենտրոններում BlackBerry® BoldTM 9700 և BlackBerry® Storm2TM 9520 սմարթֆոնները կարելի է բերել տոնական ցածր գներով:

                                                         Նախկին գին (դրամ)         Նոր գին (դրամ)

BlackBerry® BoldTM 9700                    235000                          202000

BlackBerry® Storm2TM 9520               257000                          195000

Ապառիկ գնելու դեպքում կգործեն հետեւյալ պայմանները.

    Ամսավճար (դրամ)                                    12 ամիս    18 ամիս    24 ամիս

BlackBerry® BoldTM 9700                           18519       12889        10085

BlackBerry® Storm2TM 9520                      17878       12442          9735



Ընկերության սպասարկման կենտրոններում կարելի է ձեռք բերել նաեւ HTC հանրաճանաչ սմարթֆոնների մի ամբողջ շարք` HTC EVO 3D, HTC TITAN, HTC Sensation, HTC Incredible S, HTC Desire S, HTC Radar եւ HTC Wildfire S: Ինչպես միշտ, այս մոդելները եւս կարելի է ձեռք բերել ապառիկ հետեւյալ պայմաններով.



Մոդել                          Գին (դրամ)    Ամսական վճար ապառիկ գնելու դեպքում (դրամ)

                                                                       12 ամիս    18 ամիս    24 ամիս

HTC EVO 3D                330000                   30254       21056       16475

HTC TITAN                   325000                   29796        20737      16225

HTC Sensation             290000                   26587        18504      14478

HTC Incredible S          235000                   21545        14994      11732

HTC Desire S               220000                    20170        14037      10983

HTC Radar                   220000                    20170        14037      10983

HTC Wildfire S            135000                    12377          8614         6740

Ձեռք բերելով հեռախոսները «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի սպասարկման կենտրոններում, կարելի է մասնակցել«Սմարթ բոնուս» ծրագրին եւ ստանալ սմարթֆոնի արժեքի 50 տոկոսի չափով բոնուս:

Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ www.vivacell.am կայքից, 111 անվճար հեռախոսահամարից, «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ ընկերության սպասարկման կենտրոններում:








12/12/2011
Նորություն. Զբաղվածության պետական ծառայության աշխատանքի առաջարկի հայտարարությունները մեր կայքում

Տեղեկացնում ենք մեր այցելուներին, որ Rea.am-ի եւ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, տարբեր մասնագիտությունների գծով թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններն արդեն տեղադրվում են մեր կայքում: Այսպիսով, աշխատանք փնտրողների համար զգալիորեն բարձրանում են մեր կայքի միջոցով աշխատանք գտնելու հնարավորությունները: Դրա համար անհրաժեշտ է հետեւել մեր հայտարարություններին եւ Ձեզ համապատասխան աշխատանքի առաջարկի հայտարարությունը գտնելիս, զանգահարել ծառայության` Ձեր բնակության վայրի տարածքային կենտրոն: Յուրաքանչյուր հայտարարության «Մանրամասն»-ի մեջ հղում է կատարված ծառայության կայքի այն էջին, որտեղ գտնվում են բոլոր տարածքային կենտրոնների հասցեներն ու հեռախոսահամարները:




Հիշեցնում ենք նաեւ, որ քաղծառայության թափուր աշխատատեղերի մասին մրցույթների հայտարարություններին նույնպես կարող եք ծանոթանալ մեր կայքի «Աշխատանք» բաժնում, բայց «Տեղեկատվական բազայից»` ՀՀ Քաղ. ծառայության խորհրդի մրցույթները` վերնագրի տակ:



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: