REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

02/05/2012
Նորություն. Կայքի այցելուների թիվը 2012-ի ապրիլին


Ըստ մեր կայքին հոստինգ տրամադրող գերմանական HOSTERGIGANT. NET ընկերության արձանագրած վիճակագրական տվյալների, 2012-ի ապրիլ ամսին www.rea.am կայքի այցելուների թիվը կազմել է 6109 (տես աղյուսակը), մարտին` 6387, փետրվարին` 6287, հունվարին` 6198: Oրական այցելության միջին ցուցանիշը կազմել է 203, մարտին` 206, փետրվարին` 216, հունվարին` 200: Նշենք, որ ապրիլին սերվերի տեղափոխման ժամանակ կայքը մոտ 2 օր անհասանելի կամ մասամբ հասանելի էր այցելուներին: Ապրիլին մեր կայքի հայտարարություններին, բազային տեղեկություններին, նորություններին ու գովազդին ծանոթացել են 47 երկրներում, մարտին` 50, փետրվարին` 51, հունվարին` 48 երկրներում:



20/04/2012
Նորություն. Նոր արագաչափ սարքեր Երեվանի փողոցներում


Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ից գործարկվելու են Երեւան քաղաքում նոր տեղադրված երթեւեկության արագության վերահսկողության արագաչափ սարքերը, որոնք տեղակայված են Դավիթաշենի կամրջի վրա, Եղվարդի եւ Աշտարակի խճուղիներում, Արցախի, Դավիթ Բեկի, Քոչինյան, Ռուբինյանց, Բաբաջանյան, Շիրակի եւ Սարալանջի փողոցներում:

Հիշեցնենք, որ տեսախցիկներ արդեն իսկ տեղակայված են Աբովյան-Կորյուն, Կոմիտաս-Վաղարշյան, Բաղրամյան-Մոսկովյան, Բաղրամյան-Պռոշյան, Մաշտոց-Թումանյան, Մաշտոց-Ամիրյան, Խանջյան-Տիգրան Մեծ, Խանջյան-Սայաթ Նովա, Արշակունյաց-Գրիգոր Լուսավորիչ, Արշակունյաց-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկներում, իսկ արագաչափ սարքեր` Իսակովի, Արշակունյաց, Մյասնիկյան, Թբիլիսյան, Աթենքի, Բագրատունյաց, Սարալանջի, Աճառյան, Լենինգրադյան փողոցներում եւ Երեւան-Սեւան ավտոճանապարհին (Երեւան քաղաք մուտք գործող ուղղության վրա ):


 



18/04/2012
Նորություն. Բնակարանների գների 2 տոկոսով նվազում հունվարին


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի`շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2012-ի հունվարին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 9742 գործարք, ինչը 56,5 տոկոսով ցածր է 2011-ի դեկտեմբերի եւ 1,2 տոկոսով ավելի 2011-ի հունվարի գործարքների քանակի համեմատ: 3772 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 77,8 տոկոսը: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 38,5 տոկոսն արձանագրվել է Երեւանում:

Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 34,3 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2011-ի դեկտեմբերի համեմատ, 2012-ի հունվարին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 14,4 տոկոսով, իսկ նախորդ տարվա հունվարի համեմատ աճել 72,7 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ նվազել են 2 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

                                             

Վարչական շրջաններ                                            Միջին գներ /դրամ/

                                                  հունվար2011թ.      հունվար2012թ.      դեկտեմբեր2011թ.

Կենտրոն                                      439100                     400790                    426395

Արաբկիր                                      352400                     335300                    339761

Քանաքեռ-Զեյթուն                        273400                     260800                    264833

Նոր-Նորք                                     225800                      226908                    229554

Ավան                                           228900                      236248                    239224

Էրեբունի                                      234700                      234930                    233915

Շեն•ավիթ                                    235500                       230464                    231482

Դավթաշեն                                  260100                       255952                    256476

Աջափնյակ                                  220400                       221586                    227193

Մալաթիա-Սեբաստիա               219400                       220700                    224419

Նուբարաշեն                               149000                       140100                    147187

Միջինը Երևանում

/բացի Նորք-մարաշից/                258100                         251250                    256400



Մարզերում հունվարին վաճառվել են 325 բնակարաններ, որոնց քանակը դեկտեմբերի համեմատ աճել է 72,4 տոկոսով, իսկ 2011-ի հունվարի համեմատ` 44,3 տոկոսով: Բնակարանների միջին գները մարզերում հունվարին դեկտեմբերի համեմատ նվազել են 0,1 տոկոսով:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները հունվարին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 300 հազար դրամ: Աբովյանում 1 քմ գինը 145 հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 144 հազար դրամ: Ապա գալիս են Եղեգնաձորը` 128 հազար դրամ, Նոր Հաճնը` 127 հազար դրամ, Գորիսը` 116 հազար դրամ, Արմավիրը` 114 հազար դրամ, Իջեւանը` 112 հազար դրամ, Եղվարդը` 108 հազար դրամ, Աշտարակը եւ Մասիսը 107 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

2012-ի հունվարին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 420 գործարք, որից 102-ը` Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2012-ի հունվարին 2011-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 15,5 տոկոսով, իսկ մարզերում` 14,3 տոկոսով: 2011-ի հունվարի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 59,4 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած` 57,4 տոկոսով: Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2012-ի հունվարին դեկտեմբերի համեմատ նվազել են 0,1 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                           Միջին գները /դրամ/

                                              հունվար2011թ.      հունվար2012թ.      դեկտեմբեր2011թ.

Կենտրոն                                 469200                  459800                      460000

Արաբկիր                                 379200                  370100                      370300

Քանաքեռ Զեյթուն                   289200                  275000                      275200

Նորք Մարաշ                           275700                  302000                      302200

Ավան                                      243100                  249100                      249700

Էրեբունի                                 244300                  219800                      220000

Շեն•ավիթ                                249800                  239500                      239700

Դավթաշեն                              273500                  258000                      258300

Աջափնյակ                              238100                  236800                      237100

Մալաթիա Սեբաստիա            234600                 220500                      220700

Նուբարաշեն                           150750                 144800                       144800

Միջինը Երևանում

(բացի Նոր Նորքից)                 277000                  270500                       270700



Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները: Այստեղ միջին գները հունվարին դեկտեմբերի համեմատ նվազել են 1,2 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 303 հազար դրամ: Երկրորդը Վաղարշապատն է 1 քմ-ն 146 հազար դրամ, երրորդը Աբովյանը, որտեղ 1 քմ-ն կազմել է 143 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Գորիսը` 127 հազար դրամ, Իջեւանը` 120 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ, Գյումրին` 116 հազար դրամ 1 քմ դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2012-ի հունվարին 2012-ի հունվարի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 11,5 տոկոսով, աճուրդով վաճառքներինը նվազել` 76,2 տոկոսով, Երեւանում` 3 տոկոսով:

2012-ի հունվարին 2011-ի դեկտեմբերի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը նվազել է 15,2 տոկոսով, իսկ 2011-ի հունվարի համեմատ` աճել 46,6 տոկոսով:

Իրականացվել են հիփոթեքային գրավադրման 20 գործարքներ, որից 13-ը` Երեւանում: Հիփոթեքային գրավադրման գործարքներից 60 տոկոսն իրականացվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 20 տոկոսը` անհատական բնակելի տների, մնացածը հասարակական նշանակության օբյեկտների, այգետնակների եւ հողերի նկատմամբ: 2011-ի դեկտեմբերի համեմատ, Հայաստանում հիփոթեքային գրավադրման գործարքների քանակն նվազել է 91,8 տոկոսով, այդ թվում Երեւանում` 90,2 տոկոսով, իսկ մարզերում` 93,6 տոկոսով: 2011-ի հունվարի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը նվազել է 77,2 տոկոսով, ընդ որում, Երեւանում` 80 տոկոսով, իսկ մարզերում` 69,6 տոկոսով:


 



10/04/2012
Նորություն. Երեւանի հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցը մեր կայքում


Երեւանի քաղաքապետարանը մշակել եւ հաստատել է 2013-2015 թթ. համար նոր երթուղային ցանց, որը նախատեսում է կրճատել միկրոավտոբուսների երթուղիներն ու քանակը` ավելացնելով ավտոբուսները: Առաջիկա 3 տարիների  ընթացքում նախատեսվում է 109 միկրոավտոբուսային երթուղիների թիվը նվազեցնել` հասցնելով 76-ի, միկրոավտուբուսաների քանակը` 2600-ից 1284-ի: Ավտոբուսային երթուղիների թիվը 48-ից պետք է դառնա 68, ավտոբուսների թիվը ներկայիս 612-ից 939-ը: Աբովյան, Ամիրյան, Հանրապետության հրապարակ, Թումանյան, Սայաթ-Նովա, Նալբանդյան, Տերյան փողոցները կսպասարկեն միայն ավտոբուսները: Ըստ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության, նոր ցանցի երթուղիների սպասարկման մրցույթները կանցկացվեն այս տարվա մայիսից մինչեւ նոյեմբեր:

Նոր ավտոբուսային, միկրոավտուբուսային եւ տրոլեյբուսային երթուղիների, դրանց շարժակազմերի քանակի, մեկնման միջակայքի եւ այլ մանրամասների մասին կարելի է տեղեկանալ մեր կայքի «Շարժական գույք» բաժնի «Տեղեկատվական բազայում»` «Երեւանի հասարակական տրանսպորտի երթուղիները եւ նոր տրանսպորտային ցանցը» վերնագրի տակ:


 



09/04/2012
Կայքի այցելուների թիվը 2012-ի մարտին

Ըստ մեր կայքին հոստինգ տրամադրող գերմանական HOSTERGIGANT. NET ընկերության արձանագրած վիճակագրական տվյալների, 2012-ի մարտ ամսին www.rea.am կայքի այցելուների թիվը կազմել է 6387 (տես աղյուսակը), փետրվարին` 6287, հունվարին` 6198: Oրական այցելության միջին ցուցանիշը կազմել է 206, փետրվարին` 216, հունվարին` 200: Մարտին մեր կայքի հայտարարություններին, բազային տեղեկություններին, նորություններին ու գովազդին ծանոթացել են 50 երկրներում, փետրվարին` 51, հունվարին` 48 երկրներում:


1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: