REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

16/05/2017
Մարտին բնակարանների առքուվաճառքի գործարքներն ավելացել են


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2017-ի մարտին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 13833 գործարք, ինչը 13 տոկոսով ավելի է փետրվարի եւ 9,6 տոկոսով պակաս՝ 2016-ի մարտի գործարքների քանակի համեմատ։ Միայն օտարման գործարքների քանակը մարտին փետրվարի համեմատ աճել է 26 տոկոսով, իսկ 2016-ի մարտի համեմատ՝ նվազել 5,4 տոկոսով: 3979 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 71,9 տոկոսը։ Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 38,9 տոկոսն արձանագրվել է Երեւանում, իսկ օտարված անշարժ գույքի 39 տոկոսը բնակարաններն են:



Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 66,4 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ Փետրվարի համեմատ, 2017-ի մարտին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 39,6 տոկոսով, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ` 22,8 տոկոսով։



Բնակարանների շուկայական միջին գները դրամով արտահայտված Երեւանում այս տարվա մարտին փետրվարի համեմատ նվազել են 1,4 տոկոսով։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                              մարտ 2016թ. մարտ 2017թ. փետրվար 2016թ.



Կենտրոն                                   428000            428250             428250



Արաբկիր                                   357000            357000              357450



Քանաքեռ-Զեյթուն                    283000            276000              280500



Նոր-Նորք                                   253950            249000             254300



Ավան                                          261500            256500              261000



Էրեբունի                                    252300            245450              249600



Շենգավիթ                                  257600            250200              256300



Դավթաշեն                                 276550            265350             277000



Աջափնյակ                                 250850            247100             249850



Մալաթիա-Սեբաստիա             243950            238000             242500



Նուբարաշեն                             157200             157700            157700



Մարզերում մարտին վաճառվել են 345 բնակարաններ, որոնց քանակը փետրվարի համեմատ աճել է 12,4 տոկոսով, իսկ 2016-ի մարտի համեմատ՝ 0,9 տոկոսով:



Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները 2017-ի մարտին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ։ Վաղարշապատում (Էջմիածնում)` 1 քմ գինը 154 հազար դրամ է կազմել,Աբովյանում 153 հազար հազար դրամ, Նոր Հաճընում` 127 հազար դրամ, Եղեգնաձորում` 126 հազար դրամ, Գորիսում` 124 հազար դրամ, Արմավիրում` 121 հազար դրամ, Իջեւանում 115 հազար դրամ, Աշտարակում 112 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։ Բնակարանների միջին գները մարզերում մարտին փետրվարի համեմատ նվազել են 1,5 տոկոսով։



2017-ի մարտին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 357 գործարք, որից 101-ը՝ Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2017-ի մարտին փետրվարի համեմատ աճել է 21,7 տոկոսով, իսկ մարզերում` 15,3 տոկոսով։ 2016-ի մարտի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 8,6 տոկոսով, իսկ մարզերում`նվազել 5,2 տոկոսով։



Միջինացված՝ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2017-ի մարտին փետրվարի համեմատ նվազել են 0,8 տոկոսով։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                         Միջին գները  /դրամ/



                                               մարտ 2016թ.          մարտ 2017թ.        փետրվար 2016թ.



Կենտրոն                                 476100                           476350                         476350



Արաբկիր                                 383000                           383000                         383200



Քանաքեռ Զեյթուն                  295000                           290000                         295300



Նորք Մարաշ                          319200                           310000                         318100



Ավան                                       270500                            267000                        269950



Էրեբունի                                 239750                            239000                        239900



Շենգավիթ                               255000                            250000                        252900



Դավթաշեն                              276000                            272000                        274900



Աջափնյակ                              250050                            248000                        250300



Մալաթիա-Սեբաստիա           238000                             238000                       238000



Նուբարաշեն                           150800                            150800                        150800



Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները։ Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը 135 հազար դրամ, Ջերմուկը եւ Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանը՝ 123 հազար դրամ, Գյումրին` 119 հազար դրամ, Բյուրեղավանը` 118 հազար դրամ 1 քմ դիմաց: Անհատական տների միջին գները մարտին փետրվարի համեմատ նվազել են 0,6 տոկոսով:



Հողի շուկայում հետեւյալ պատկերը հետեւյալն է՝ 2017-ի մարտին 2016-ի մարտի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն Հայաստանում նվազել է 25,5 տոկոսով, աճուրդով վաճառքներինը`աճել 8,7 տոկոսով:



2017-ի մարտին Հայաստանի հանրապետությունում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 170 գործարք, որը 44,1 տոկոսով ավելի է փետրվարի եւ 24,1 տոկոսով 2016-ի մարտի համեմատ:



Երեւանում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 122 գործարք, ինչը փետրվարի համեմատ աճել է 43,5 տոկոսով, իսկ 2016 թվականի մարտի համեմատ`25,8 տոկոսով: Մարզերում հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը 2017-ի մարտին փետրվարի համեմատ աճել է 45,5 տոկոսով, իսկ 2016 թվականի մարտի համեմատ՝ 20 տոկոսով:



Այսպիսով, Հայաստանի անշարժ գույքի շուկայում մարտին արձանագրվել է բնակարանների առքուվաճառքի գործարքների եւ հիպթեկային գործարքների աճ, ինչը փոխկապակցված է: 



07/04/2017
Անշարժ գույքի գների նվազում փետրվարին


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2017-ի փետրվարին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 12247 գործարք, ինչը 24,1 տոկոսով ավելի է հունվարի եւ 8,1 տոկոսով պակաս՝ 2016-ի փետրվարի գործարքների քանակի համեմատ։ Միայն օտարման գործարքների քանակը փետրվարին հունվարի համեմատ աճել է 30,3 տոկոսով, իսկ 2016-ի փետրվարի համեմատ՝ նվազել 18,9 տոկոսով: 3159 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 68,6 տոկոսը։ Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 36,1 տոկոսն արձանագրվել է Երեւանում, իսկ օտարված անշարժ գույքի 37,2 տոկոսը բնակարաններն են:



Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 66,6 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ Հունվարի համեմատ, 2017-ի փետրվարին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 40,9 տոկոսով, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ` նվազել 8,4 տոկոսով։



Բնակարանների շուկայական միջին գները դրամով արտահայտված Երեւանում այս տարվա փետրվարին հունվարի համեմատ նվազել են 0,1 տոկոսով։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                     փետրվար 2016թ. փետրվար 2017թ. հունվար 2016թ.



Կենտրոն                                   428000            428250             428250



Արաբկիր                                   356900            357450              357450



Քանաքեռ-Զեյթուն                    283000            280500              281000



Նոր-Նորք                                   253800            254300             254500



Ավան                                          261450            261000              261000



Էրեբունի                                    252300            249600              249800



Շենգավիթ                                  257500            256300              256500



Դավթաշեն                                 276500            277000             277300



Աջափնյակ                                 245750            249850             250000



Մալաթիա-Սեբաստիա              243850            242500             242500



Նուբարաշեն                             157150             157700            157000



Մարզերում փետրվարին վաճառվել են 307 բնակարաններ, որոնց քանակը հունվարի համեմատ աճել է 59,9 տոկոսով, իսկ 2016-ի փետրվարի համեմատ՝ 4,4 տոկոսով:



Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները 2017-ի փետրվարին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ։ Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 126 հազար դրամ, Գորիսում` 124 հազար դրամ, Արմավիրում` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ, Աշտարակում 116 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։ Բնակարանների միջին գները մարզերում փետրվարին հունվարի համեմատ նվազել են 0,1 տոկոսով։



2017-ի փետրվարին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 305 գործարք, որից 83-ը՝ Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2017-ի փետրվարին հունվարի համեմատ աճել է 7,8 տոկոսով, իսկ մարզերում` 24,7 տոկոսով։ 2016-ի փետրվարի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 23,8 տոկոսով, իսկ մարզերում`10,8 տոկոսով։



Միջինացված՝ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2017-ի փետրվարին հունվարի համեմատ նվազել են 0,03 տոկոսով։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                         Միջին գները  /դրամ/



                                            Փետրվար 2016թ.  փետրվար 2017թ.  հունվար 2016թ.



Կենտրոն                                 476100                           476350                         476350



Արաբկիր                                 383000                           383200                         383200



Քանաքեռ Զեյթուն                  295000                           295300                         295300



Նորք Մարաշ                           319200                           318100                         318000



Ավան                                       270500                            269950                        270000



Էրեբունի                                 239750                            239900                        239000



Շենգավիթ                               255000                            252900                        253000



Դավթաշեն                              276000                            274900                        275000



Աջափնյակ                              250050                            250300                        250300



Մալաթիա-Սեբաստիա           238000                             238000                       238250



Նուբարաշեն                           150800                            150800                        150800



Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները։ Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանը՝ 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ, Գյումրին` 119 հազար դրամ 1 քմ դիմաց: Անհատական տների միջին գները փետրվարին հունվարի համեմատ մնացել են անփոփոխ:



Հողի շուկայում հետեւյալ պատկերը հետեւյալն է՝ 2017-ի փետրվարին 2016-ի փետրվարի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն Հայաստանում նվազել է 31,5 տոկոսով, աճուրդով վաճառքներինը`26,8 տոկոսով:



2017-ի փետրվարին Հայաստանի հանրապետությունում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 118 գործարք, որը 78,8 տոկոսով ավելի է հունվարի եւ 5,4 տոկոսով 2016-ի փետրվարի համեմատ:



Երեւանում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 85 գործարք, ինչը հունվարի համեմատ աճել է 97,7 տոկոսով, իսկ 2016 թվականի փետրվարի համեմատ` նվազել 4,5 տոկոսով: Մարզերում հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը 2017-ի փետրվարին հունվարի եւ 2016 թվականի փետրվարի  համեմատ աճել է 43,5-ական տոկոսով:



 



03/03/2017
2017-ի հունվարին անշարժ գույքի գները նվազել են


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2017-ի հունվարին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 9866 գործարք, ինչը 44,1 տոկոսով ցածր է 2016-ի դեկտեմբերի եւ 1,6 տոկոսով ավելի՝ 2016-ի հունվարի գործարքների քանակի համեմատ։ Միայն օտարման գործարքների քանակը հունվարին դեկտեմբերի համեմատ նվազել է 44,7 տոկոսով, իսկ 2016-ի հունվարի համեմատ՝ աճել 3,2 տոկոսով: 2424 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 68,1 տոկոսը։ Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 36,8 տոկոսն արձանագրվել է Երեւանում:



Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 62,3 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ 2016-ի դեկտեմբերի համեմատ, 2017-ի հունվարին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 47,5 տոկոսով, իսկ նախորդ տարվա հունվարի համեմատ` աճել 25,3 տոկոսով։



Բնակարանների շուկայական միջին գները դրամով արտահայտված Երեւանում այս տարվա հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ նվազել են՝ 0,4 տոկոսով։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                    հունվար 2016թ. հունվար 2017թ. դեկտեմբեր 2016թ.



Կենտրոն                                   428000            428250            428250



Արաբկիր                                   356800            357450             357450



Քանաքեռ-Զեյթուն                   282900            281000             283350



Նոր-Նորք                                   253700            254500             254500



Ավան                                          261350            261000             262100



Էրեբունի                                    252250            249800             252600



Շենգավիթ                                  257400            256500             258250



Դավթաշեն                                 275300            277300             277300



Աջափնյակ                                 250650            250000             250150



Մալաթիա-Սեբաստիա              243750             242500            244400



Նուբարաշեն                             157050             157700             157700



Մարզերում հունվարին վաճառվել են 192 բնակարաններ, որոնց քանակը դեկտեմբերի համեմատ նվազել է 45,3 տոկոսով, իսկ 2016-ի հունվարի համեմատ՝ մնացել անփոփոխ: Բնակարանների միջին գները մարզերում հունվարին դեկտեմբերի համեմատ անփոփոխ են։



Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները հունվարին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ։ Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 126 հազար դրամ, Գորիսում` 124 հազար դրամ, Արմավիրում` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ, Աշտարակում 116 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։



2017-ի հունվարին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 255 գործարք, որից 77-ը՝ Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2017-ի հունվարին 2016-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 34,7 տոկոսով, իսկ մարզերում` 40,3 տոկոսով։ 2016-ի հունվարի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 71,1 տոկոսով, իսկ մարզերում` նվազել 1,7 տոկոսով։



Միջինացված՝ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2016-ի հունվարին դեկտեմբերի համեմատ նվազել են 0,2 տոկոսով։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                         Միջին գները  /դրամ/



                                            հունվար 2016թ.  հունվար 2017թ.  դեկտեմբեր 2016թ.



Կենտրոն                                 476100                           476350                         476350



Արաբկիր                                 383000                           383200                         383200



Քանաքեռ Զեյթուն                  295000                            295300                        295300



Նորք Մարաշ                           319200                           318000                         319550



Ավան                                       270500                            270000                        270750



Էրեբունի                                 239750                            239900                        239900



Շենգավիթ                               255000                            253000                        255150



Դավթաշեն                              276000                            275000                        276200



Աջափնյակ                              250050                            250300                        250300



Մալաթիա-Սեբաստիա           238000                            238250                        238250



Նուբարաշեն                           150800                            150800                        150800



Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները։ Այստեղ միջին գները հունվարին դեկտեմբերի համեմատ դարձյալ չեն փոխվել։ Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանը՝ 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ, Գյումրին` 119 հազար դրամ 1 քմ դիմաց:



Հողի շուկայում հետեւյալ պատկերը հետեւյալն է՝ 2017-ի հունվարին 2016-ի հունվարի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 23,3 տոկոսով, աճուրդով վաճառքներինը 48,5 տոկոսով, ընդ որում, Երեւանում` 40 տոկոսով:



2017-ի հունվարին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 66 գործարքներ, որից 43-ը` Երեւանում: 2016-ի դեկտեմբերի համեմատ, Երեւանում հիփոթեքային գրավադրման գործարքների քանակն նվազել է 63,9 տոկոսով, իսկ մարզերում` 61 տոկոսով: 2016-ի հունվարի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակն Երեւանում աճել է 65,4 տոկոսով, իսկ մարզերում` աճել 9,5 տոկոսով:



Այսպիսով, Հայաստանի անշարժ գույքի գները հունվարին որոշ չափով նվազել են: Գործարքների քանակը նախորդ տարվա հունվարի համեմատ հիմնականում ավելացել է, իսկ դեկտեմբերի համեմատ՝ նվազել: 



02/02/2017
Անշարժ գույքի գործարքների քանակի աճ դեկտեմբերին


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2016-ի դեկեմբերին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 17657 գործարք, ինչը 17,6 տոկոսով ավելի է նախորդ ամսվա` նոյեմբերի եւ 5 տոկոսով պակաս` 2015-ի դեկտեմբերի գործարքների համեմատ։



Օտարման գործարքների քանակը դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել է 7,9 տոկոսով, իսկ անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ` նվազել 14,6 տոկոսով: 4383 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 74,1 տոկոսը, մնացածը` նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 37,2 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում, իսկ մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 63,8 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ 2016-ի նոյեմբերի համեմատ, դեկտեմբերին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 7,7 տոկոսով, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ` նվազել տոկոսով։



Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել են աննշան՝ 0,04 տոկոսով։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                  դեկտեմբեր 2015թ. դեկտեմբեր 2016թ. նոյեմբեր 2016թ.



Կենտրոն                                    428000            428250            428250



Արաբկիր                                   356700            357450             357350



Քանաքեռ-Զեյթուն                    282800            283350             283350



Նոր-Նորք                                   253600            254500             254400



Ավան                                          261300            262100             261900



Էրեբունի                                    252200            252600             252500



Շենգավիթ                                  257350            258250             258000



Դավթաշեն                                 276300            277300             277000



Աջափնյակ                                 250550            251500             251500



Մալաթիա-Սեբաստիա              243600            244400             244300



Նուբարաշեն                             157000             157700             157600



Մարզերում, բացառությամբ Երեւանը, դեկտեմբերին վաճառվել են 351 բնակարաններ, որոնց քանակը նոյեմբերի համեմատ աճել է 8 տոկոսով, իսկ 2015-ի դեկտեմբերի համեմատ՝ նվազել 8,6 տոկոսով։ Բնակարանների միջին գները մարզերում նոյեմբերի համեմատ դեկտեմբերին աճել են 0,1 տոկոսով:



Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները 2016-ի դեկտեմբերին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ։ Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 126 հազար դրամ, Գորիսում` 124 հազար դրամ, Արմավիրում` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ, Աշտարակում 116 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։



2016-ի դեկտեմբերին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 416 գործարք, որից 118-ը` Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2016-ի նոյեմբերի համեմատ աճել է 4,4 տոկոսով, իսկ մարզերում` նվազել 3,6 տոկոսով։ 2015-ի դեկտեմբերի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 41,9 տոկոսով, իսկ մարզերում՝ 8,3 տոկոսով։



Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2016-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մնացել են անփոփոխ։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                        դեկտեմբեր 2015թ.   դեկտեմբեր 2016թ.   նոյեմբեր 2016թ.



Կենտրոն                                 476100                           476350                         476350



Արաբկիր                                 383000                           383200                         383200



Քանաքեռ Զեյթուն                  295000                            295300                        295200



Նորք Մարաշ                           319200                           319550                         319550



Ավան                                       270500                            270750                        270750



Էրեբունի                                 239750                            239900                        239900



Շենգավիթ                               255000                            255150                        255150



Դավթաշեն                              276000                            276200                        276200



Աջափնյակ                              250050                            250300                        250300



Մալաթիա-Սեբաստիա           238000                            238250                        238250



Նուբարաշեն                           150800                            150800                        150800



 Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները։ Այստեղ միջին գները դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել են 0,1 տոկոսով։



Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանը՝ 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ, Գյումրին` 119 հազար դրամ 1 քմ դիմաց:



2016-ի դեկտեմբերին 2015-ի դեկտեմբերի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն Հայաստանում նվազել է 16 տոկոսով, աճուրդով վաճառքներինը`62,4 տոկոսով։



2016-ի դեկտեմբերին Հայաստանի հանրապետությունում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 178 գործարք: Երևանում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 119 գործարք, ինչը նոյեմբերի համեմատ ավելի է 22,7 տոկոսով, իսկ 2015-ի դեկտեմբերի համեմատ` 12,3 տոկոսով: Մարզերում հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը 2016-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել է 25,5 տոկոսով, իսկ 2015 թվականի դեկտեմբերի համեմատ`5,4 տոկոսով:



Այսպիսով, Հայաստանի անշարժ գույքի շուկայում դեկտեմբերին արձանագրվել է գործարքների քանակի որոշ աճ նախորդ ամսվա համեմատ, գները շարունակել են մնալ գրեթե անփոփոխ, ավելացել են հիպոթեկային գործարքները: 



11/01/2017
Նոյեմբերին անշարժ գույքի շուկան առանց էական փոփոխությունների


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2016-ի նոյեմբերին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 15018 գործարք, ինչը 1,6 տոկոսով ավելի է նախորդ ամսվա` հոկտեմբերի եւ 5,8 տոկոսով պակաս` 2015-ի նոյեմբերի գործարքների համեմատ։



Օտարման գործարքների քանակը նոյեմբերին հոկտեմբերի համեմատ նվազել է 1 տոկոսով, իսկ անցյալ տարվա նոյեմբերի համեմատ` 13 տոկոսով: 4062 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 73,9 տոկոսը, մնացածը` նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 37,5 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում, իսկ մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 64,7 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ 2016-ի հոկտեմբերի համեմատ, նոյեմբերին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 9,5 տոկոսով, իսկ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ` 21,6 տոկոսով։



Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա նոյեմբերին հոկտեմբերի համեմատ աճել են աննշան՝ 0,04 տոկոսով։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                  նոյեմբեր 2015թ. նոյեմբեր 2016թ. հոկտեմբեր 2016թ.



Կենտրոն                                    428000            428250            428250



Արաբկիր                                   356700            357350             357350



Քանաքեռ-Զեյթուն                     282800            283350             283250



Նոր-Նորք                                   253600            254400             254400



Ավան                                          261100            261900             261900



Էրեբունի                                    252200            252500             252500



Շենգավիթ                                  257350            258000             257900



Դավթաշեն                                 276300            277000             277000



Աջափնյակ                                 250400            251500             251200



Մալաթիա-Սեբաստիա              243600            244300             244200



Նուբարաշեն                             157000             157600             157500



Մարզերում, բացառությամբ Երեւանը, նոյեմբերին վաճառվել են 325 բնակարաններ, որոնց քանակը հոկտեմբերի համեմատ նվազել է 7,7 տոկոսով, իսկ 2015-ի նոյեմբերի համեմատ՝ աճել 0,9 տոկոսով։ Բնակարանների միջին գները մարզերում հոկտեմբերի համեմատ նոյեմբերին անփոփոխ են մնացել:



Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները 2016-ի նոյեմբերին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ։ Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 126 հազար դրամ, Գորիսում` 123 հազար դրամ, Արմավիրում` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ, Աշտարակում 116 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։



2016-ի նոյեմբերին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 422 գործարք, որից 113-ը` Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2016-ի հոկտեմբերի համեմատ աճել է 3,7 տոկոսով, իսկ մարզերում` 15,7 տոկոսով։ 2015-ի նոյեմբերի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 10,8 տոկոսով, իսկ մարզերում՝ 19,8 տոկոսով։



Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2016-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ աճել են 0,02 տոկոսով։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                        նոյեմբեր 2015թ.   նոյեմբեր 2016թ.   հոկտեմբեր 2016թ.



Կենտրոն                                 476100                           476350                         476350



Արաբկիր                                 383000                           383200                         383200



Քանաքեռ Զեյթուն                  295000                            295300                        295200



Նորք Մարաշ                           319200                           319550                         319450



Ավան                                       270500                            270750                        270750



Էրեբունի                                 239750                            239900                        239900



Շենգավիթ                               255000                            255150                        255150



Դավթաշեն                              276000                            276200                        276200



Աջափնյակ                              250050                            250300                        250200



Մալաթիա-Սեբաստիա           238000                            238250                        238150



Նուբարաշեն                           150800                            150800                        150800



 Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները։ Այստեղ միջին գները նոյեմբերին հոկտեմբերի համեմատ դարձյալ անփոփոխ են։



Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանըՙ 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ, Գյումրին` 118 հազար դրամ 1 քմ դիմաց:



2016-ի նոյեմբերին 2015-ի նոյեմբերի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն Հայաստանում նվազել է 21,3 տոկոսով, աճուրդով վաճառքներինը`43 տոկոսով։



2016-ի նոյեմբերին Հայաստանի հանրապետությունում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 144 գործարք: Երևանում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 97 գործարք, ինչը հոկտեմբերի համեմատ պակաս է 5,8 տոկոսով, իսկ 2015-ի նոյեմբերի համեմատ` ավելի 4,3 տոկոսով: Մարզերում հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը 2016-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ աճել է 6,8 տոկոսով, իսկ 2015 թվականի նոյեմբերի համեմատ`4,4 տոկոսով:



Այսպիսով, Հայաստանի անշարժ գույքի շուկայում նոյեմբերին էական փոփոխություններ չեն գրանցվել ոչ գնային, ոչ էլ գործարքներին քանակի առումով : 



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: