REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

14/06/2012
Նորություններ. Նոր տեսախցիկներ Երեւանի փողոցներում հունիսի 2-ից


Ինչպես տեղեկացանք Ճանապարհային ոստիկանությունից, 2012 թվականի հունիսի 2-ից գործարկվելու են Երեւան քաղաքում նոր տեղադրված երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են հետեւյալ խաչմերուկներում.

Աբովյան փողոց - Մոսկովյան փողոց,

Գրիգոր Լուսավորչի փողոց - Բեյրութի փողոց,

Գրիգոր Լուսավորչի փողոց - Իտալիայի փողոց,

Տիգրան Մեծի պողոտա - Քրիստափորի փողոց,

Կոմիտասի պողոտա - Տիգրանյան փողոց,

Կիեւյան փողոց - Օրբելի փողոց,

Ազատության պողոտա - Թբիլիսյան խճուղի,

Սեբաստիա փողոց - Րաֆֆու փողոց,

Բագրատունյաց պողոտա - Արտաշիսյան փողոց,

Պարույր Սեւակի փողոց - Ռուբինյանց փողոց:


 



11/06/2012
Նորություն. Կայքի այցելուների թիվը 2012-ի մայիսին


Ըստ մեր կայքին հոստինգ տրամադրող գերմանական HOSTERGIGANT. NET ընկերության արձանագրած վիճակագրական տվյալների, 2012-ի մայիս ամսին www.rea.am կայքի այցելուների թիվը զգալիորեն ավելացել է, կազմելով 7090 (տես աղյուսակը), ապրիլին` 6109, մարտին` 6387, փետրվարին` 6287, հունվարին` 6198: Oրական այցելության միջին ցուցանիշը կազմել է 228, ապրիլին 203, մարտին` 206, փետրվարին` 216, հունվարին` 200: Մայիսին մեր կայքի հայտարարություններին, բազային տեղեկություններին, նորություններին ու գովազդին ծանոթացել են 51 երկրներում, ապրիլին 47, մարտին` 50, փետրվարին` 51, հունվարին` 48 երկրներում:

Ըստ www.yandex.ru -ի ցուցանիշների օրական այցելուների (հոսթեր) թիվը կազմում է 321, դիտումների թիվը` 963 (http://mysitecost.ru/rea.am): Ինչը նշանակում է, որ ամսական այցելուների (հոսթեր) թիվը կազմում է մոտ 9600-9900, դիտումների թիվը` մոտ 29000-30000:


 



07/06/2012
Նորություններ. Փողոցային գծանշումների գույները կփոխվեն


Հետիոտնային անցումների, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառների կետերի եւ ճանապարհների կամ երթեւեկելի մասի եզրային պատերի գծանշումները երթեւեկության մասնակիցների համար առավել տեսանելի դարձնելու նպատակով` Հայաստանի կառավարությունը հունիսի 7-ին որոշեց փոխել փողոցային գծանշումների գույները: Նախկին` 2007-ի հունիսի 28-ի որոշման համաձայն, հետիոտնային անցումների գծանշումները կատարվում են սպիտակ գույնով, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառների կետերի գծանշումները` դեղին գույնով, իսկ ճանապարհների կամ երթեւեկելի մասի եզրային պատերի գծանշումները` սեւ ու սպիտակ գույներով, ինչը որոշ դեպքերում այդքան էլ հստակ տեսանելի չի լինում երթեւեկության մասնակիցների համար:



Նոր որոշմամբ, հետիոտնային անցումների գծանշումների համար սահմանվում է դեղին գույնը, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառների կետերի գծանշումների համար` կարմիր գույնը, իսկ ճանապարհների կամ երթեւեկելի մասի եզրային պատերի գծանշումների համար` նաեւ կապույտ ու սպիտակ կամ կարմիր ու սպիտակ գույները:



01/06/2012
Նորություններ. Ուշադրություն ... Ճանապարհային երթեւկության խախտումների համար փոփոխված տուգանքները հունիսի 2-ից


2012 թ. փետրվարի 7-ին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքով մեծ թվով փոփոխություններ են կատարվել ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի իրավախախտումների համար պատասխանատվություն սահմանող հոդվածներում, ինչպես նաեւ այդ իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթի ընթացակարգերը սահմանող հոդվածներում, որոնք ուժի մեջ են մտնելու 2012 թ. հունիսի 2-ից: Մանրամասները տես այստեղ, ինչպես նաեւ «Շարժական գույք» բաժնի «Տեղեկատվական բազայում»:



30/05/2012
Նորություններ. Մեքենաների համարանիշների տրամադրման գործընթացի մանրամասները մեր կայքում


«Շարժական գույք» բաժնի «Տեղեկատվական բազայում» տեղադրված է Տրանսպորտային միջոցների համարանիշների տրամադրման աճուրդների` Հայաստանի կառավարության սահմանած կարգի, պայմանների եւ հատկացման գների մասին տեղեկատվությունը:

 



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: