REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

12/08/2012
Նորություններ. Նոր տեսախցիկներ Երեւանի փողոցներում


Ինչպես տեղեկացանք ճանապարհային ոստիկանությունից, օգոստոսի 3-ից տեսախցիկներ են տեղադրվել նաեւ Երեւանի հետեւյալ խաչմերուկներում.



Արցախի պ. - Գ. Նժդեի փ.



Գայի պ. - Քոչարյան փ.



Կոմիտասի պ. - Փափազյան փ.



Վաղարշյան փ. - Խաչատրյան փ.



Մարգարյան փ. - Հալաբյան փ.



 



08/08/2012
Նորություններ. ԱՊՊԱ խախտումները կհայտնաբերվեն տեղեկատվական համակարգի միջոցով, այլ ոչ թե մեքենայի հաշվառման-գրանցման ժամանակ


Կառավարությունը օգոստոսի 9-ին հավանություն տվեց «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասինե օրենքում փոփոխությունների նախագծին:

Հայտնի է, որ վարչական պատասխանատվություն է սահմանված Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցի համար կնքված ԱՊՊԱ գործող պայմանագիր չունենալու համար, որը տևել է ավելի քան տասն օր: Տրանսպորտային միջոցի պետական հաշվառում կամ գրանցում իրականացնելիս, ԱՊՊԱ պայմանագրի ստուգման և դրա բացակայության դեպքում, վարչական պատասխանատվություն ենթարկելու գործընթացը պահանջում է բավականին ժամանակ: Նշված խնդիրներին իրավական լուծում տալու նպատակով, նախատեսվում է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասինե օրենքով սահմանել այնպիսի դրույթներ, որոնք թույլ կտան վերը նշված ոլորտի իրավախախտումները հայտնաբերել տեղեկատվական համակարգի միջոցով, այլ ոչ տրանսպորտային միջոցի պետական հաշվառման կամ գրանցման ժամանակ:

Արդյունքում, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կամ գրանցման ժամանակ ոչ թե իրականացվելու է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթ, այլ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դեպքում մերժվելու է հաշվառման-քննական ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունները:


 



07/08/2012
Նորություններ. Նոր պահանջներ ԱՊՊԱ պայմանագրերի գործընթացի նկատմամբ օգոստոսի 1-ից


Ինչպես տեղեկացանք Հայաստանի ավտոապահովագրողներից, համաձայն ԱՊՊԱ պայմանագրերի կնքման գործընթացին ներկայացվող նոր պահանջների (RL 1-038 կանոններ)՝ սույն թվականի օգոստոսի 1-ից ԱՊՊԱ պայմանագրերը կնքվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ ԱՊՊԱ վկայագրերը ապահովադիրներին տրամադրվելու են բացառապս տպագիր ձևով:

Նշված փոփոխությունը միտված է օժանդակելու ԱՊՊԱ պայմանագրի կնքման գործընթացի արդյունավետության, ապահովադիրների սպասարկման որակի և ԱՊՊԱ համակարգի սպառողների բավարարվածության բարձրացմանը: Նոր համակարգը թույլ կտա հնարավորինս բացառել պայմանագրում նշվող տեղեկությունների մուտքագրման ընթացքում հնարավոր անճշտությունները, ինչը կարևոր է պայմանագրի գործողության ընթացքում հետագա հնարավոր հատուցումների անխոչընդոտ իրականացման համար: Վկայագրի տպագիր ձևի շնորհիվ սպառողը հնարավորություն կունենա հեշտությամբ ծանոթանալ ԱՊՊԱ պայմանագրի հիմնական պայմաններին՝ այն ստորագրելուց առաջ:

Պայմանագրերի կնքման էլեկտրոնային եղանակը թույլ կտա նաև ապահովել ԱՊՊԱ համակարգի տվյալների առավելագույն ճշգրտությունն ու ամբողջականությունը, ինչը հանդիսանում է ապահովադիրների շահերի պաշտպանության համակարգի կարևոր տարր: Տվյալների էլեկտրոնային շրջանառության իրականացումը հնարավորություն կտա ՀՀ կենտրոնական բանկին և Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյին ԱՊՊԱ պայմանագրերի կնքման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը դարձնել առավել արդյունավետ:

Գործող ԱՊՊԱ տեղեկատվական համակարգը սերտորեն կապված է ՀՀ ճանապարհային ոստիկանության տեղեկատվական-փնտրողական միասնական համակարգին, հետևաբար այս համակարգերի առցանց համագործակցությունը հնարավորինս կբացառի նաև ԱՊՊԱ ոլորտում հնարավոր կեղծիքների իրականացումը:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է ավտոսեփականատերերին առավել հետևողական լինել իրենց շահերի պաշտպանությանը և ԱՊՊԱ կտրոնի հետ միասին պարտադիր պահանջել տպագիր եղանակով կազմված ԱՊՊԱ վկայագիրը, ծանոթանալ դրա բովանդակությանը և հավաստիանալ, որ այն պատշաճ ստորագրված (կնքված) է ապահովագրական ընկերության անունից: Առանց օրենքի պահանջներին բավարարող ԱՊՊԱ վկայագիր ունենալու ԱՊՊԱ կտրոնը տրանսպորտային միջոցին փակցնելը չի հանգեցնում ապահովագրման պարտադիր պահանջի կատարման և կարող է բերել օրենքով սահմանված պատասխանատվության:


 



05/08/2012
Նորություններ. Որքա՞ն են կազմում մեքենաների ճանապարհային վճարները Հայաստանում


Ճանապարհային վճարները ճանապարհների պահպանման, նորոգման եւ շինարարության նպատակով պետական բյուջե վճարվող պարտադիր վճարներ են, որոնք մաքսային մարմինը գանձում է այլ պետություններում գրանցված մեքենաներից` Հայաստանի ճանապարհներով երթեւեկելու համար: Ի՞նչ հզորություն եւ տարողություն ունեցող ո՞ր մեքենաների համար ճանապարհների վճարների ի՞նչ դրույքաչափեր են գործում Հայաստանում, կարելի է ծանոթանալ այստեղ, ինչպես նաեւ «Շարժական գույք» բաժնի «Տեղեկատվական բազայում» («Տրանսպորտային միջոցների ճանապարհային վճարները»):



30/07/2012
Նորություններ. Անշարժ գույքի գների փոքր աճ մայիսին


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2012-ի մայիսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 13946 գործարք, ինչը 2,9 տոկոսով բարձր է ապրիլի եւ 16,2 տոկոսով ցածր` 2011-ի մայիսի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը մայիսին ապրիլի համեմատ աճել է 4,2 տոկոսով, իսկ անցյալ տարվա մայիսի համեմատ` նվազել 12,9 տոկոսով: 3554 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 77,8 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են£ Օտարված անշարժ գույքի 37 տոկոսը բնակարաննեն են, իսկ օտարման գործարքների քանակի 43,9 տոկոսն արձանագրվել է Երեւանում:

Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 57,5 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2012-ի ապրիլի համեմատ, մայիսին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 4,4 տոկոսով, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ`18,1 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա մայիսին ապրիլի համեմատ աճել են 1,3 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

 Վարչական շրջաններ    Միջին գները (դրամ) 



                                        մայիս 2011թ. մայիս 2012թ. ապրիլ 2012թ.

Կենտրոն                           443900           412000          405000

Արաբկիր                           342500           339100          335000

Քանաքեռ-Զեյթուն           264300           266100          262300

Նոր-Նորք                           226700           228400          225100

Ավան                                  235500           238050         235100

Էրեբունի                            231900           236050          233100

Շենգավիթ                          231400           235100          231000

Դավթաշեն                        258200           260000          257500

Աջափնյակ                         227700           227000         225050

Մալաթիա-Սեբաստիա    222900           226000          222000

Նուբարաշեն                     147000           140200          140100

Միջինը Երևանում

(բացի Նորք-մարաշից)      257500          255300         251900

Մարզերում, բացառությամբ Երեւանը, 2012-ի մայիսին վաճառվել են 285 բնակարաններ, որոնց քանակը ապրիլի համեմատ նվազել է 8,6 տոկոսով, իսկ 2011-ի մայիսի համեմատ աճել 9,5 տոկոսով: Միաժամանակ, բնակարանների միջին գները մայիսին ապրիլի համեմատ մարզերում աճել են 0,9 տոկոսով:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները մայիսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ: Աբովյանում եւ Վաղարշապատում (Էջմիածնում) 1 քմ գինը 153 հազար հազար դրամ է կազմել: Ապա գալիս են Նոր Հաճընը` գրեթե 128 հազար դրամ, Արմավիրը` 118 հազար դրամ, Եղեգնաձորը` 116 հազար դրամ, Գորիսը` 115 հազար դրամ, Աշտարակը 112 հազար դրամ, Իջեւանը` 111 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

2012-ի մայիսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 386 գործարք, որից 122-ը` Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի :ործարքների քանակը 2012-ի մայիսին ապրիլի համեմատ աճել է 10 տոկոսով, իսկ մարզերում` 7,8 տոկոսով: 2011-ի մայիսի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 2,4 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած` 21,7 տոկոսով£ Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2012-ի մայիսին ապրիլի համեմատ աճել են 1 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.

Վարչական շրջաններ    Միջին գները /դրամ/



                                 մայիս2011թ.    մայիս2012թ.    ապրիլ2012թ.

Կենտրոն                          463500           461500        458900

Արաբկիր                          372700           366900        364500

Քանաքեռ Զեյթուն          275500           278900        275200

Նորք Մարաշ                   280400           305500        301000

Ավան                                241600           258900        255500

Էրեբունի                          239000           227800         225300

Շեն•ավիթ                        241500           244500         240000

Դավթաշեն                      271500           262800         258300

Աջափնյակ                       240400           237800         236700

Մալաթիա-Սեբաստիա   233000           226100         223000

Նուբարաշեն                    148200          144500          144500

Միջինը Երևանում



(բացի Նոր Նորքից)           273400        274000          271200

Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները: Այստեղ միջին գները մայիսն ապրիլի համեմատ աճել են 0,9 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո, ինչպես միշտ, Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ£ Երկրորդը Աբովյանն է, որտեղ 1 քմ-ն կազմել է 152 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը` 151 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակը 132 հազար դրամ, Նոր Հաճնը 129 հազար դրամ, Գորիսը 126 հազար դրամ, Իջեւանը եւ Ջերմուկը` 120 հազար դրամ, Բյուրեղավանը` 119 հազար դրամ 1 քմ դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2012-ի մայիսին 2011-ի մայիսի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն նվազել է 18,6 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 35,7 տոկոսով:

Մայիսին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 140 գործարքներ, որից 100-ը` Երեւանում: 2012-ի ապրիլի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը նվազել է 18,6 տոկոսով, ընդ որում, Երեւանում` 15 տոկոսով, իսկ մարզերում` 54 տոկոսով: 2011-ի մայիսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը նվազել է 33,6 տոկոսով, ընդ որում, Երեւանում` 29,1 տոկոսով, իսկ մարզերում` 42,9 տոկոսով:

Այսպիսով, անշարժ գույքի շուկայում գները մայիսին, ապրիլից հետո, շարունակել են ոչ մեծ աճել արձանագրել:


 



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: