REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

02/10/2012
Նորություններ. Անշարժ գույքի գները հուլիսին Հայաստանում գրեթե անփոփոխ են մնացել


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2012-ի հուլիսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 14048 գործարք, ինչը 0,9 տոկոսով քիչ է հունիսի եւ 0,6 տոկոսով ավելի 2011-ի հուլիսի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը հուլիսին հունիսի համեմատ աճել է 6 տոկոսով, իսկ անցյալ տարվա հուլիսի համեմատ` 3,6 տոկոսով: 3968 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 76,2 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Օտարված անշարժ գույքի 38,3 տոկոսը բնակարաններն են, իսկ օտարման գործարքների քանակի 40,3 տոկոսն արձանագրվել է Երեւանում:

Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 57,9 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2012-ի հունիսի համեմատ, հուլիսին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 4,4 տոկոսով, իսկ նախորդ տարվա հուլիսի համեմատ նվազել 5,4 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա հուլիսին հունիսի համեմատ աճել են` 0,4 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

 Վարչական շրջաններ                            Միջին գները(դրամ)

                                         հուլիս2011թ.      հուլիս2012թ.    հունիս2012թ.

Կենտրոն                                440200            415050            414000

Արաբկիր                                344600            342800            342050

Քանաքեռ-Զեյթուն                  262500            270100            269150

Նոր-Նորք                                226300            232050            230250

Ավան                                      240400            243000            241000

Էրեբունի                                 240000            238300            238100

Շենգավիթ                                223800           238500            237700

Դավթաշեն                              260400            263100            262000

Աջափնյակ                              224800            229800            229100

Մալաթիա-Սեբաստիա           225700            228400            227500

Նուբարաշեն                           146400            140200            140200

Միջինը Երևանում

(բացի Նորք-մարաշից)            257700            258400            257400

Մարզերում, բացառությամբ Երեւանը, 2012-ի հուլիսին վաճառվել են 365 բնակարաններ, որոնց քանակը հունիսի համեմատ աճել է 15,9 տոկոսով, իսկ 2011-ի հուլիսի համեմատ 18,1 տոկոսով: Միաժամանակ, բնակարանների միջին գները հուլիսին հունիսի համեմատ մարզերում աճել են 0,4 տոկոսով:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները հուլիսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ: Աբովյանում եւ Վաղարշապատում (Էջմիածնում) 1 քմ գինը 153 հազար հազար դրամ է կազմել: Ապա գալիս են Նոր Հաճընը` գրեթե 128 հազար դրամ, Արմավիրը` 118 հազար դրամ, Եղեգնաձորը` 117 հազար դրամ, Գորիսը` 115 հազար դրամ, Իջեւանը` 114 հազար դրամ, Աշտարակը 112 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

2012-ի հուլիսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 375 գործարք, որից 125-ը` Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2012-ի հուլիսին հունիսի համեմատ մնացել է անփոփոխ, իսկ մարզերում նվազել` 12,6 տոկոսով: 2011-ի հուլիսի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 33 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած` նվազել 9,7 տոկոսով: Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2012-ի հուլիսին հունիսին համեմատ աճել են 0,3 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.

Վարչական շրջաններ                                      Միջին գները/դրամ/

                                                     հուլիս2011թ.     հուլիս2012թ.     հունիս2012թ.

Կենտրոն                                           459200             463800             462400

Արաբկիր                                           374100             369600             368550

Քանաքեռ Զեյթուն                             272100             280500             279800

Նորք Մարաշ                                     283200             307100             306800

Ավան                                                 243700             260400             259100

Էրեբունի                                            245600             228800             228100

Շենգավիթ                                          235500             245100             244800

Դավթաշեն                                         274800             263800             263750

Աջափնյակ                                         236900             239600             238150

Մալաթիա-Սեբաստիա                      233900              228000            227150

Նուբարաշեն                                      150100              144500            144500


Միջինը Երևանում

(բացի ՆորՆորքից)                             273600              275600             274800



Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները: Այստեղ միջին գները հուլիսին հունիսի համեմատ աճել են 0,3 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո, ինչպես միշտ, Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ: Երկրորդը Աբովյանն է, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը` 152 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակը 133 հազար դրամ, Նոր Հաճնը 129 հազար դրամ, Գորիսը 127 հազար դրամ, Ջերմուկը եւ Իջեւանը` 121 հազար դրամ, Բյուրեղավանը` 119 հազար դրամ 1 քմ դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2012-ի հուլիսին 2011-ի հուլիսի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 10,8 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` նվազել 13,9 տոկոսով:

2012-ի հուլիսին հունիսի համեմատ վարձակալության գործարքները աճել են 12,4 տոկոսով, իսկ 2011-ի հուլիսի համեմատ` 6,2 տոկոսով:

Հուլիսին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 171 գործարքներ, որից 99-ը` Երեւանում: 2012-ի հունիսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը աճել է 23,9 տոկոսով, ընդ որում, Երեւանում` 23,8 տոկոսով, իսկ մարզերում աճել` 24,1 տոկոսով: 2011-ի հուլիսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը նվազել է 9 տոկոսով, ընդ որում, Երեւանում` 31,7 տոկոսով, իսկ մարզերում աճել` 67,4 տոկոսով:

Այսպիսով, հուլիսին Հայաստանի անշարժ գույքի շուկայում գները գրեթե չեն փոխվել:


 



01/10/2012
Նորություններ. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վճարովի ծառայությունների ցանկն ու վճարների չափերը մեր կայքում


Իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և ապոստիլ դնելու վճարովի ծառայությունների ցանկին ու վճարների չափերին (ըստ արդարադատության նախարարության պաշտոնական հրապարակման), կարող եք ծանոթանալ մեր կայքի "Ծառայություններ" բաժնի "Տեղեկատվական բազայից":



27/09/2012
Նորություններ. Կառավարությունը որոշումներ ընդունեց Երեւանի 33-րդ (Ֆիրդուսնոց) եւ Կոնդ թաղամասերի իրացման գոտիների վերաբերյալ


Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 27-ի որոշմամբ, Երեւանի քաղաքապետին լիազորեց Հայաստանի Հանրապետության անունից "Սիթի սենթր դիվելըփմենթ" ընկերության հետ կնքել Երեւան քաղաքի 33-րդ թաղամասի սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության եւ ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր, որից հետո հնարավոր կլինի նշված տարածքի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ եւ ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագիրը։



Մեկ այլ` "Երեւան քաղաքի Կոնդ թաղամասում որոշ տարածքների նկատմամբ գերակա հանրային շահ ճանաչելու իրավական ռեժիմն օրենքի ուժով վերանալուց բխող միջոցառումների մասին" որոշմամբ գերակա հանրային շահ ճանաչված Կոնդ տարածքի մի մասում չիրացված գույքի մասով վերացվեց այդ իրավական ռեժիմը` սեփականատերերին հնարավորություն տալով իրենց գույքը տնօրինել ընդհանուր հիմունքով, իսկ իրացված, սակայն չքանդած տների մասով սեփականության իրավունքը ձեռք բերողից վերադարձվեց բնակիչներին։



Միաժամանակ, Կոնդի մեկ այլ հատվածում փոխվեց կառուցապատող ընկերությունը եւ միայն մնացած մասում իրացումն ու կառուցապատումը պետք է շարունակի նախկին կառուցապատող "Դաուն Թաուն Երեւան" ընկերությունը:



26/09/2012
Նորություններ. Ինչ է նախատեսվում Զբաղվածության կարգավորման 2013-ի ծրագրով


Զբաղվածության կարգավորման 2013-ի պետական ծրագիրն այսօր հաստատվեց կառավարությունում: "Զբաղվածության պետական ծառայություն" գործակալության տվյալներով, 2012-ի հուլիսի 1-ի դրությամբ մարզային եւ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 77 հազար մարդ, որից 52,8 հազարը կամ 68,6 տոկոսը կանայք: Աշխատանք փնտրող երիտասարդների թիվը կազմել է 18,8 հազար:

Գործատուների կողմից գործակալությանը ներկայացվող թափուր աշխատատեղերի  ամսական միջին թիվը 2011-ին կազմել է 1592, որի  46,5 տոկոսից ավելին կրկնվող հայտերն են: 2012-ի վեց ամսվա կտրվածքով թափուր աշխատատեղերի  ամսական միջին թիվը կազմել է 1710:

Հիշեցնենք մեր այցելուներին, որ մեր կայքի "Աշխատանք" բաժնում տեղադրում են "Զբաղվածության պետական ծառայությանը" գործատուների ներկայացրած թափուր աշխատատեղերի մասին հայտարարությունները:  

Ինչ վերաբերվում է զբաղվածության կարգավորման 2013-ի պետական ծրագրին, ապա նրա իրականացումից  ակնկալվում է.

   1) տարվա ընթացքում զբաղվածության մարզային եւ տարածքային կենտրոններում խորհրդատվություն ստացող անձանց թվաքանակի աճ` առնվազն 10 տոկոսով.

   2) զբաղվածության ակտիվ ծրագրերում ընդգրկվածների թվաքանակի աճ` առնվազն 16,3  տոկոսով.

   3) մասնագիտական ուսուցման դասընթացներն ավարտածների մինչեւ 50 տոկոսի աշխատանքի տեղավորում (ուսուցման դասընթացի ավարտից հետո` 3  ամսվա ընթացքում).

   4) աշխատանքի տեղավորվածների թվի աճ` առնվազն 17 տոկոսով.

   5) հաշվառված աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորում` առնվազն 7,5 տոկոսով.

   6) հաշվառված երիտասարդների աշխատանքի տեղավորում` առնվազն 15 տոկոս.

   7) զբաղվածության մարզային եւ տարածքային կենտրոնների հետ համագործակցող գործատուների թվի աճ` առնվազն 7,5 տոկոսով:


 



18/09/2012
Նորություններ. Փոփոխություններ վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգում


Սեպտեմբերի 20-ին կառավարության նիստում հավանության արժանացավ վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը:

Ներկայումս վարորդական վկայական ունեցող անձը, որեւէ նոր կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար հանձնում է ինչպես տեսական, այնպես էլ գործնական քննություն, չնայած, որ տեսական քննության հարցաշարը նույն է բոլոր կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ստանալու քննությունների համար:

Որակավորման քննությունների ընդհանուր արդյունքների հիման վրա, քննական մարմնի ղեկավարի կողմից ընդունվում է անձին վարորդական վկայական տալու կամ վարորդական վկայական տալը մերժելու մասին որոշում: Քննական մարմնի ղեկավարի կողմից գրավոր որոշում է ընդունվում նաեւ վարորդական վկայականի փոխանակման, կորցրած վարորդական վկայականի կրկնօրինակը տրամադրելու դեպքում:

Ավտոմոբիլով գործնական քննությունն անցկացվում է երկու փուլով: Առաջին փուլ` գործնական վարում ավտոդրոմում կամ ավտոհրապարակում, երկրորդ փուլ` գործնական վարում ճանապարհային երթեւեկության իրական պայմաններում:

Բացի վերոնշյալից, որակավորման քննություններին մասնակցելուց առաջ քաղաքացու տվյալները համեմատվում են հոգեբուժական բժշկական հաստատությունների կողմից տրված տվյալների հետ, եւ եթե առկա է համընկնում, ապա արգելվում է մասնակցել քննություններին:

Կառավորության նոր որոշման համաձայն, քաղաքացին այլեւս չի ներկայացնելու գրավոր դիմում, այլ պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո անմիջապես նկարահանվելու է համակարգչային տեխնիկայի միջոցով, ինչով փաստվելու է նրա դիմելը քննական մարմին:

Վարորդական վկայական ունեցող անձը, որեւէ նոր կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար այլեւս չի հանձնելու տեսական քննությունը:

Որակավորման քննությունները դրական հանձնելուց հետո, վարորդական իրավունքի վկայական հատկացնելիս կամ վարորդական վկայականը փոխանակելիս, կորած վարորդական վկայականի կրկնօրինակը տրամադրելիս քննական մարմնի ղեկավարի կողմից գրավոր որոշում չի ընդունվելու, այլ վարորդական վկայականը կատարելու է վարչական ակտի դեր: Գրավոր որոշում ընդունվելու է միայն վարորդական վկայական տալը, փոխանակելը, կորած վկայականի կրկնօրինակ տալը մերժելու դեպքում:

Նախատեսվում է գործնական քննությունն անցկացնել մեկ փուլով` միայն ավտոդրոմում (ավտոհրապարակում), իսկ մինչեւ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները որակավորման գործնական քննությունների ընդունման համար նախատեսված ավտոդրոմներով (ավտոհրապարակներով) ապահովելը` ճանապարհային երթեւեկության իրական պայմաններում:

Որոշմամբ, այսուհետեւ վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկից հանվել է դիմում, ինպես նաեւ տեսական քննության արդյունքների վերաբերյալ փաստաթուղթ ներկայացնելու պահանջը, քանի որ տեսական քննության արդյունքները էլեկտրոնային եղանակով հասանելի են լինելու գործնական քննություն ընդունող ծառայողին:

Բացի այդ, հանվում է քաղաքացու տվյալները հոգեբուժական բժշկական հաստատությունների կողմից տրված տվյալների հետ համեմատելու պահանջը եւ փոխարենը ներդրվում տեսական քննության հետ միաժամանակ հոգեբանական թեստ հանձնելու պահանջ:

Այս որոշմամբ, փաստորեն վերանում են քաղաքացու կողմից գրավոր դիմում ներկայացնելու, գործնական քննությունը երկու փուլով անցկացնելու, քննական մարմնի ղեկավարի կողմից գրավոր որոշում կայացնելու եւ քաղաքացու տվյալները հոգեբուժական բժշկական հաստատությունների կողմից տրված տվյալների հետ համեմատելու գործընթացները, պարզեցնելով եւ թափանցիկ դարձնելով վարորդական իրավունքի վկայական ստանալու ամբողջ գործընթացը:


 



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: